Վիլհելմ Բուրգդորֆ
Վիլհելմ Բուրգդորֆ (գերմ.՝ Wilhelm Burgdorf, փետրվարի 15, 1895[1], Ֆյուրստենվալդե, Օդեր Շպրե, Բրանդենբուրգ, Գերմանիա - մայիսի 2, 1945, Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանացի սպա, հետևազորի գեներալ։ Մասնակցել է առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմերին։
Վիլհելմ Բուրգդորֆ | |
---|---|
գերմ.՝ Wilhelm Emanuel Burgdorf | |
փետրվարի 15, 1895[1] - մայիսի 2, 1945 (50 տարեկան) | |
Ծննդավայր | Ֆյուրստենվալդե, Օդեր Շպրե, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն Երրորդ Ռայխ |
Զորատեսակ | Վերմախտ |
Կոչում | Հետևազորի գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Կենսագրություն
խմբագրելՎիլհելմ Բուրգդորֆը ծնվել է 1895 թվականի փետրվարի 14-ին Ֆյուրստենվալդեում։
Կադետական կորպուսն ավարտելուց հետո 1915 թվականին միացել է 12-րդ նռնակաձգային գնդին։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկվելուց հետո ծառայել է Ռայխսվերում՝ Գերմանական կայսրության ռազմաօդային ուժերում։
Պատերազմի ավարտից հետո ևս շարունակել է իր ռազմական գործունեությունը։ 1930 թվականին ստացել է գերմանական վերմախտի կապիտանի կոչում։ 1935 թվականին դարձել է Դրեզդենի ռազմական ակադեմիայի հրահագիչը՝ մայորի կոչումով։ 1938 թվականին հասել է մինչև Նացիստական Գերմանիայի բանակի փոխգնդապետի կոչման։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1940 թվականի մայիսից մինչև 1942 թվականի ապրիլը ծառայել է, որպես 529-րդ հեևակային գնդի հրամանատար[2]։ Ռուդոլֆ Շմունդտի մահից հետո դարձել է Երրորդ Ռայխի վարչության պետը։ 1944 թվականի հոկտեմբերից եղել է Նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի գլխավոր օգնականը[3]։ Առանցքային դեր է խաղացել մարշալ Էրվին Ռոմելի սպանության կազմակերպման գործում։ Հիտլերի դեմ կազմակերպված մահափորձից հետո նա դրդել է մարշալին, որպեսզի նա թույն խմի։
Խորհրդային ուժերի կողմից Բեռլինի գրավման ժամանակ 1945 թվականի մայիսի 1-ին ինքնասպան է եղել։ Նրա հետ միաժամանակ ինքնասպան է եղել նաև գեներալ Հանս Կրեբսը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Anton Joachimstaler. The last days of Hitler: the legends, the evidence, the truth. — Arms & Armour Press. — ISBN ISBN 1-86019-902-X.
- ↑ Lehrer, Steven. The Reich Chancellery and Führerbunker Complex. An Illustrated History of the Seat of the Nazi Regime. McFarland. Jefferson, NC 2006 p 96
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Բուրգդորֆ» հոդվածին։ |