Վիլհելմ Վայթլինգ
Վիլհելմ Քրիստիան Վայտլինգ (գերմ.՝ Wilhelm Christian Weitling, հոկտեմբերի 5, 1808[1][2][3], Մագդեբուրգ, Մագդեբուրգ, Էլբա, Վեսթֆալիա թագավորություն[4] - հունվարի 25, 1871[5][6][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), գերմանացի դերձակ, գյուտարար, արմատական քաղաքական ակտիվիստ և կոմունիզմի («հավասարարական կոմունիզմ») առաջին տեսաբաններից մեկը։
Վիլհելմ Վայթլինգ գերմ.՝ Wilhelm Weitling | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1808[1][2][3] Մագդեբուրգ, Մագդեբուրգ, Էլբա, Վեսթֆալիա թագավորություն[4] |
Մահացել է | հունվարի 25, 1871[5][6][7][…] (62 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | հրապարակախոս և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8] |
Wilhelm Weitling Վիքիպահեստում |
1836 թվականին Փարիզում հարել է «Արդարների միությանը», գրել դրա ծրագրային փաստաթուղթը՝ «Մարդկությունը, ինչպիսին որ կա և ինչպիսին պետք է լինի» (1838)։ 1841-1843 թթ. Շվեյցարիայում պրոպագանդել է «հավասարարական կոմունիզմի» գաղափարներ։ Նրա «Ներդաշնակության և ազատության երաշխիքները» (1842) գիրքը համարվում է գերմանական սոցիալիստական գրականության առաջին խոշոր ստեղծագործությունը։ 1843 թ. բանտարկվել է, 1844 թ. ազատվել և վտարվել երկրից։ 1846 թ. մտել է Բրյուսելի կոմունիստական թղթակցական կոմիտեի կազմի մեջ, որտեղ բացահայտվել են Մարքսի և էնգելսի հետ նրա խորը տարաձայնությունները։ 1846 թ. վերջին տարագրվել է ԱՄՆ, պրոպագանդիստական գործունեություն ծավալել Նյու Յորքի գերմանացի վտարանդիների շրջանում։ 1848-1849 թթ. հեղափոխության ժամանակ վերադարձել է Գերմանիա, 1849 թ. վերջին՝ նորից Նյու Յորք։
Վայտլինգը համարել է, որ անհրաժեշտ հեղափոխական ճանապարհով հաստատել կոմունիստական հասարակարգ, սակայն հեղափոխությունը դիտել է որպես մի տարերային պրոցես, որը գլխավորում են ապադասակարգայնացված տարրերը։
Աշխատություններ
խմբագրել- Die Menschheit. Wie Sie ist und wie sie sein sollte (1838—1839)
- Garantien der Harmonie und Freiheit (1842)
- Das Evangelium eines armen Sünders auch Das Evangelium der armen Sünder (1845)
- Ein Nothruf an die Männer der Arbeit und der Sorge, Brief an die Landsleute (1847)
- Вильгельм Вейтлинг. Гарантии гармонии и свободы. Человечество, как оно есть и каким оно должно было бы быть / Перевод с нем. В. В. и М. М. Альтман, с комментариями В. В. Альтмана. Вступ. статья В. П. Волгина. — М.-Л.: Изд-во АН СССР, 1962.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Magdeburger Biographisches Lexikon (գերմ.) — 2002.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вейтлинг Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 6,0 6,1 6,2 Google Books(բազմ․) — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 The Encyclopedia Americana — 1920.
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Վայթլինգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 260)։ |