Սըր Վիլյամ Օսլեր (հուլիսի 12, 1849(1849-07-12)[1][2][3][…], Bond Head, Օնտարիո, Կանադա - դեկտեմբերի 29, 1919(1919-12-29)[1][2][4][…], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), կանադացի բժիշկ։

Վիլյամ Օսլեր
անգլ.՝ Sir William Osler
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1849(1849-07-12)[1][2][3][…]
ԾննդավայրBond Head, Օնտարիո, Կանադա
Մահացել էդեկտեմբերի 29, 1919(1919-12-29)[1][2][4][…] (70 տարեկան)
Մահվան վայրՕքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունMcGill University Faculty of Medicine and Health Sciences? և Թրինիտի քոլեջ
Մասնագիտությունբժիշկ, պրոֆեսոր և գրող
ԱշխատավայրՋոնս Հոփքինսի համալսարան, ՄաքԳիլի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան և Օքսֆորդի համալսարան
ԱմուսինGrace Linzee Revere?[6]
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ, ընկերության նախագահ և ամբիոնի վարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բժիշկների թագավորական քոլեջ, Roxburghe Club?[10] և Մատենագիտական ​​ընկերություն
Երեխաներ[Edward] Revere Osler?[6]
Ստորագրություն
Изображение автографа
 William Osler Վիքիպահեստում

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ է (1898)[11]։

Կենսագրություն

խմբագրել

1870 թվականին ավարտել է Տորոնտոյի բժշկական դպրոցը, որից հետո ընդունվել է ՄաքԳիլի համալսարան, որտեղ էլ 1872 թվականին ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում։ Վերապատրաստում է անցել Լոնդոնի, Բեռլինի, Լայպցիգի, Վիեննայի լաբարատորիաներում և կլինիկաներում (բուժահետազոտական հիմնարկ՝ ուսանելով Ջոն Բարդոն-Սանդերսոնի, Ռուդոլֆ Վիրխովի, Լյուդվիգ Տրաուբեի, Ֆրեդրիխ Ֆրերիկսի, Բերնգրադ ֆոն Լանգենբեկի, Ֆ. Գեբրիի, Կարլ ֆոն Ռոկիտանսկի և այլոց մոտ։ Վերադառնալով Կանադա՝ 1875 թվականին Օսլերը դառնում է ՄաքԳիլի համալսարանի՝ ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր։ Ջորջ Հոպկինս հիվանդանոցի հիմնադիրներից մեկն է(1889 թվական)։

Գիտական գործունեություն

խմբագրել

Օսլերին է պատկանում բազմաթիվ հայտնի և կարևոր ուսումնասիրություններ։ 1873 թվականին նա մանրամասն նկարագրել է թրոմբոցիտները, 1876 թվականին ներկայացրել է ֆիլյատրոզի հարուցիչ հանդիսացող նոր տեսակի տրեմատոդները, որի արդյունքում էլ այն կոչվեց «Օսլերի ֆիլյարա»։ 1885 թվականին տվեց սրտի սրտի փականներ բորբոքմամբ ուղեկցվող էնդոկարդիտի նկարագիրը և նշել, որ մատներին կարմիր ցանի առաջացումը, այսուհետ «Օսլերի ախտանիշ», հանդիսանում է միկրոէմբոլայի նշան, 1892 թվականին նկարագրել է բրոնխիալ ասթմայի նոպաները՝ շնչառական ուղիներում ստամոքսահյութի թթվայնության արտածծման առաջացումով։ Նույն թվականին ուսումնասիրել է բորբոքված աղիների ախտանիշը և նկարագրել այն, որպես «լորձոտ կոլիտ՝ հաստ աղիքի բորբոքում»։
1911 թվականին գիտության մեջ ունեցած վաստակի համար Վիլյամ Օսլերին շնորհվեց բարոնետի կոչում։ 1913 թվականին կարդացել է Սելիմանյան դասախոսություն։

Օսլերի մեծ ճանաչում ունեցած աֆորիզմները՝

  Սկսնակ բժիշկը նշանակում է քսան դեղորայք յուրաքանչյուր հիվանդության համար, փորձառու բժիշկը՝ մեկ դեղորայք քսան հիվանդության համար։  
  Բժշկի գլխավոր պարտականությունն է, սովորեցնել մարդկանց դեղորայք չխմել դեղեր։  
  Մեր հիմնական գործը չպետք է լինի նայել նրան, ինչը ընկած է «մշուշոտ» տարածությունում, այլ անել այն, ինչը կա անմիջապես ձեռքի տակ։  

Հիշատակ

խմբագրել

Ամերիկացի նյարդավիրաբույժ Հարվի Կուշինգի «Սեր Վիլյամ Օսլերի կյանքը» գիրքը (The Life of Sir William Osler[12]) 1926 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի և հանդիսանում է 20-րդ դարի լավագույն բժշկական կենսագրություն։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել