Վիլյորբան
Վիլյորբան (ֆր.՝ Villeurbanne [vi.lœʁ'ban]), քաղաք և նույնանուն համայնք Ֆրանսիայում, Օվրեն-Ռոն-Ալպեր երկրամասում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Վիլյորբան | |||
Villeurbanne | |||
| |||
Քաղաքապետարան | |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Երկրամաս | Օվրեն-Ռոն-Ալպեր | ||
Դեպարտամենտ | Լիոնական մետրոպոլիա (Մեծ Լիոն) | ||
Համայնք | Ռոն, Urban Community of Lyon?, Իզեր, Լիոնի մետրոպոլիա[1], Arrondissement of Lyon? և departmental district of the Rhône?[1] | ||
Համայնքապետ | Ժան-Պոլ Բրե | ||
Մակերես | 14,52 կմ² | ||
ԲԾՄ | 181 մ | ||
Բնակչություն | 148 543 մարդ (2014) | ||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +33 4 | ||
Փոստային ինդեքս | 69100 | ||
Փոստային դասիչ | 69100[2] | ||
Կոդ INSEE | 69266 | ||
Պաշտոնական կայք | villeurbanne.fr (ֆր.) | ||
| |||
Անմիջականորեն սահմանակից է Լիոնին (վերջինիս հյուսիս-արևելքից)։ Մտնում է Մեծ Լիոնի՝ Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ մեգապոլիսի (Փարիզից հետո) մեջ (մինչև 2015 թվականը տնում էր Ռոն դեպարտամենտի մեջ)։ Բնակչությունը՝ մոտ 130 հազար մարդ։
Հայտնի է Հին Հռոմից։ Անվանումը ծագել է լատին․՝ Villa urbana-ից` «քաղաքային վիլլա»։
1355 թվականից մտնում է Ֆրանսիական թագավորության մեջ։ Այն ժամանակ առանձնացված էր Լիոնից Ռոնի վտակով` Ռիզա գետով, որի 19-րդ դարի վերջին անհետացավ Ժոնաժ ջրանցքի ստեղծման և քաղաքային տարածքի վերակառուցման պատճառով։
Արդյունաբերական հեղափոխության սկզբից քաղաքում զարգանում է արրդյունաբերությունը` սկզբից տեքստիլ, հետո քիմիական և մեքենաշինական։
Հիմա քաղաքում տեղադրված են «լիոնի գոտու» մեջ մտնող շատ համալսարաններ և քոլեջներ։ 1957 թվականին Ռոջեր Պլանշոնի հիմնադրած Վիլյորբանի Քաղաքային թատրոնը (Théâtre de la Cité) 1973 թվականին անվանափոխվում է և ստանում է Ազգային ժողովրդական թատրոնի կարգավիճակ։ 1973-1986 թվականներին ղեկավարներից մեկը եղել է Պատրիս Շերոն։ 2002 թվականից ղեկավարում է Քրիստիան Սկյարետտին։
Ժողովրդագրություն
խմբագրելՔաղաքապետներ
խմբագրել- 1977—1990 Շառլ Էրնյու
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Code officiel géographique
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Embassy of France in Moscow». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյորբան» հոդվածին։ |