Վիկտորյա Յուրևնա Ամելինա (ուկրաիներեն՝ Вікторія Юріївна Амеліна, օրիորդական ազգանունը՝ Շալամայ, հունվարի 1, 1986(1986-01-01), Լվով, ԽՍՀՄ[1] - հուլիսի 1, 2023(2023-07-01)[2], Դնեպր, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա[1]), ուկրաինուհի գրող, հասարակական գործիչ, Ջոզեֆ Քոնրադի անվան մրցանակի դափնեկիր։ Մահացել է 2023 թվականի հուլիսի 1-ին՝ հունիսի 27-ին Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի կենտրոնում ռուսական հրթիռի հարվածի հետևանքով ստացած վերքերից։

Վիկտորյա Ամելինա
ուկրաիներեն՝ Вікторія Юріївна Амеліна
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1986(1986-01-01)
ԾննդավայրԼվով, ԽՍՀՄ[1]
Մահացել էհուլիսի 1, 2023(2023-07-01)[2] (37 տարեկան)
Մահվան վայրԴնեպր, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա[1]
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ուկրաինա
Կրթություն«Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան
Մասնագիտությունգրող, վիպասան, ակնարկագիր, բանաստեղծուհի, թարգմանչուհի, երգերի հեղինակ, ծրագրավորող և արձակագիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՊԵՆ ակումբ
 Victoria Amelina Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վիկտորյա Ամելինան ծնվել է Լվովում։ 14 տարեկանում նա հոր հետ արտագաղթել է Կանադա, բայց շուտով վերադարձել է Ուկրաինա և Լվովի պոլիտեխնիկական համալսարանում ստացել է համակարգչային տեխնոլոգիաների մագիստրոսի կոչում։ Նա աշխատել է որպես ծրագրավորող և մենեջեր միջազգային ՏՏ ընկերություններում։ Գրողի խոսքով՝ երեք տարվա ուսման և տասը տարվա աշխատանքի համար ինքն «ուրիշի տասներեք տարին է ապրել»[4]։

Գրականության մեջ իր դեբյուտը կատարել է 2014-ին, նույն թվականին արժանացել է «Coronation of Words» երգի ազգային մրցանակի դափնեկրի։ 2015 թվականի նոյեմբերից դադարեցրել է իր կարիերան ՏՏ ոլորտում։

 
Վիկտորիա Ամելինան Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում

2016 թվականին Վիկտորիա Ամելինայի երկու գրքերը դարձել են ուկրաիներեն՝ «Запорізька книжкова толока-2016» միջազգային փառատոնի հայտարարած մրցույթի մրցանակակիրներ։

2017 թվականին հրատարակել է գրողի «Տուն տան դիմաց» վեպը, որը պատմում է խորհրդային օդաչուի ընտանիքի մասին, որը բնակարան է ստացել Լվովի կենտրոնում և որտեղ իր մանկությունն է անցկացրել հրեական ծագումով լեհ գրող Ստանիսլավ Լեմը։ Վեպը ուկրաիներեն՝ «Запорізька книжкова толока-2016» փառատոնում ճանաչվել է 2017 թվականի լավագույն ուկրաինական արձակ վեպ, նույն թվականին ընդգրկվել է «LitAkcent» գրական մրցանակի կարճ ցուցակում, իսկ 2019 թվականին ուկրաինուհի գրողն արժանացել է Եվրոպական միության գրականության մրցանակի։

2018 թվականին նա մասնակցել է տարբեր ակցիաների՝ ի պաշտպանություն Ռուսաստանում բանտարկված Օլեգ Սենցովի։ Այդ առիթով նա ելույթ է ունեցել PEN միջազգային կազմակերպության համաշխարհային կոնգրեսում[5][6]։

2021 թվականին նա դարձավ Նյու Յորք քաղաքատիպ ավանի գրական փառատոնի հիմնադիրը][7]։

2022 թվականից Վիկտորյա Ամելինան սկսել է գրել բանաստեղծություններ, որոնք թարգմանվել են մի շարք այլ լեզուներով։

2023 թվականի հունիսի 27-ին Կրամատորսկի կենտրոնում ռուսական հրթիռի հարվածի հետևանքով Վիկտորյա Ամելինան վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Նա այդ ժամանակ Կոլումբիայից ժամանած պատվիրակության՝ քաղաքական գործիչ Սերխիո Ջարամիլիոյի, գրող Հեկտոր Աբադի և լրագրող Կատալինա Գոմեսի հետ գտնվել է սրճարանում։ Վերջիններս նույնպես վիրավորվել են[8]։

Վիկտորյա Ամելինան մահացել է հուլիսի 1-ին՝ հրթիռի հարվածի հետևանքով ստացած վերքերից։ Նրա հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 4-ին, Կիևի Սուրբ Միքայել ոսկեգմբեթ տաճարում[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Ամելինա» հոդվածին։