Վիյվի Լույկ (էստ․՝ Viivi Luik, նոյեմբերի 6, 1946(1946-11-06)[1], Տենասիլմա, Սակու, Հարյումաա, Էստոնիա), էստոնացի գրող և բանաստեղծուհի։

Վիյվի Լույկ
Ծնվել էնոյեմբերի 6, 1946(1946-11-06)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՏենասիլմա, Սակու, Հարյումաա, Էստոնիա
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, մանկագիր, արխիվագետ և գրադարանավար
Քաղաքացիություն Էստոնիա
Ուշագրավ աշխատանքներQ20530057?, Q20530271? և Ajaloo ilu?
ԱնդամակցությունԷստոնիայի գրողների միություն
Պարգևներ
ԱմուսինJaan Paavle?[2] և Jaak Jõerüüt?
 Viivi Luik Վիքիպահեստում

Կրթություն

խմբագրել

Վիյվի Լույկը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 6-ին Տենասիլմա գյուղում, ծառայողի ընտանիքում։ Սովորել է Տենասիլմա գյուղի տարրական դպրոցում, Կալմայի միջնակարգ դպրոցում (Ռինգու շրջան) և Տալլինի հեռական միջնակարգ դպրոցում։ 1965-1967 թվականներին նա աշխատել է Տալլինի գրադարանում և արխիվարիուսում[3]։ 1967 թվականին նա սկսել է ապրել այդտեղ և աշխատել որպես պրոֆեսիոնալ գրող՝ չհաշված արտասահմանյան երկրներում երկար հանգրվանելու շրջանները (Ֆինլանդիա, Գերմանիա, Լատվիա, Շվեդիա)։ 1990-ական թվականներին ստացել է գրական գործունեության տարբեր կրթաթոշակներ։

Քնարերգություն

խմբագրել

Դեռևս 1962 թվականին Վիյվի Լույկի առաջին բանաստեղծությունները տպագրվել են շրջանային թերթում։ 1965 թվականին «Երիտասարդ հեղինակներ 1964» շարքում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին «Pilvede püha» («Ամպերի տոն») ժողովածուն[3]։ 1970 թվականին հանդիսացել է Էստոնիայի գրողների միության անդամ։ Մինչև քառասուն տարեկանը գրել է շուրջ 400 բանաստեղծություն։

1988 թվականին նրան շնորհվել է Յուհան Լիյվի բանաստեղծական մրցանակը։ 1992 թվականին արժանացել է Էստոնիայի պետական մրցանակի մշակույթի ոլորտում։

1985 թվականի գարնանը լույս է տեսել նրա առաջին քնարահոգեբանական «Seitsmes rahukevad» վեպը, որը սրտառուչ լեզվով նկարագրում է մանկությունը ստալինիզմի շրջանում[4]։ Վեպը թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով և գրողին ճանաչում է բերել Էստոնիայի սահմաններից դուրս։ Վեց տարի անց Վիյվի Լույկը հրատարակել է իր երկրորդ վեպը՝ «Ajaloo ilu» («Պատմության գեղեցկությունը»)։ Այդ վեպը էստոնական երիտասարդ բարձր խավի արձագանքն է 1968 թվականին խորհրդային զինվորների մուտքին Պրահա[5]։

Անձնական կյանք

խմբագրել

1974 թվականից Վիյվի Լույկը ամուսնացած է էստոնացի գրող և քաղաքագետ Յակ Յիերյուուտի հետ (ծնված 1947 թվականին)։ Հետագայում ամուսինը դեսպան է աշխատել։ Որպես դեսպանի կին որոշ տարիներ անցկացրել է արտասահմանում՝ Հելսինկիում (1993–1997), Բեռլինում (1996) և Հռոմում (1998–2003)։

Ստեղծագործություն

խմբագրել

Վիյվի Լույկը հրատարակել է բանաստեղծությունների տասը ժողովածու, երեք վեպ, ինչպես նաև էսսեների, ռադիոներկայացումների և մանկական գրքերի հեղինակ է։

  • «Pilvede püha» (բանաստեղծությունների ժողովածու, 1965)
  • «Taevaste tuul» (բանաստեղծությունների ժողովածու, 1966)
  • «Hääl» (բանաստեղծությունների ժողովածու, 1968)
  • «Lauludemüüja» (բանաստեղծությունների ժողովածու, 1968)
  • «Ole kus sa oled» (բանաստեղծությունների ժողովածու, 1971)
  • «Pildi sisse minek» (բանաստեղծությունների ժողովածու, 1973)
  • «Leopold» (մանկական գիրք, 1974)
  • «Salamaja piir» (պատմվածք, 1974)
  • «Vaatame mis Leopold veel räägib» (մանկական գիրք, 1974)
  • «Põliskevad» (բանաստեղծությունների ժողովածու, 1975)
  • «Leopold aitab linnameest» (մանկական գիրք, 1976)
  • «Luulet 1962—1974» (հատընտիր, 1977)
  • «Maapäälsed asjad» (բանաստեղծությունների ժողովածու, 1978)
  • «Tubased lapsed» (մանկական գիրք, 1979)
  • «Rängast rõõmust» (բանաստեղծությունների ժողովածու, 1982)
  • «Kõik lood Leopoldist» (մանկական գիրք, 1984)
  • «Seitsmes rahukevad» (վեպ, 1985)
  • «Kolmed tähed» (մանկական գիրք, 1987)
  • «Ajaloo ilu» (վեպ, 1991)
  • «Inimese kapike» (էսսե, 1998)
  • «Maa taevas: luulet 1962—1990» (հատընտիր, 1998)
  • «Elujoon: valitud luuletused 1962—1997» (հատընտիր, 2005)
  • «Kõne koolimaja haual. Artiklid ja esseed 1998—2006» (էսսե, 2006)
  • «Varjuteater» (վեպ, 2010)
  • «Ma olen raamat» (էսսե, 2010)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. https://sisu-vana.ut.ee/ewod/p/paavle
  3. 3,0 3,1 Merilai, A. Of Hard Joy: Half a Century of Viivi Luik's Creations. Poetry(անգլ.) // Interlitteraria : journal. — 2013. — Т. 18. — С. 211—225. — doi:10.12697/IL.2013.18.1.15
  4. Cornelius Hasselblatt: Viivi Luik und der 'Siebte Friedensfrühling'. — baltisches jahrbuch (1986), S. 227—236
  5. Cornelius Hasselblatt: Kann Geschichte schön sein? Zur Konstruktion von Vergangenheit in zwei Romanen Viivi Luiks. — Nordost-Archiv. Zeitschrift für Regionalgeschichte. NF VIII (1999), S. 419—433

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիյվի Լույկ» հոդվածին։