Վիննիցայի կենդանաբանական այգի
Վիննիցայի կենդանաբանական այգի (ուկրաիներեն՝ Вінницький зоорозплідник), կենդանաբանական այգի, որը գտնվում է Ուկրաինայի Վիննիցայի մարզի համանուն քաղաքում։ Հիմնադրվել է 2005 թվականին[1]։ Առաջին կենդանիներն այստեղ տեղափոխվել են Կիևի, իսկ ապա նաև Չերկեսկի կենդանաբանական այգիներից։
Վիննիցայի կենդանաբանական այգի
ուկրաիներեն՝ Вінницький зоорозплідник | |
---|---|
Ուղտայծերի ազատավանդակը Վիննիցայի կենդանաբանական այգում | |
Տեսակ | կենդանաբանական այգի |
Երկիր | Ուկրաինա |
Վարչատարածք | Վիննիցա |
Կենդանաբանական այգում ցուցադրվող կենդանիների տեսակային բազամազանությունն ընդարձակ չէ։ Այստեղ բնակվում են 6 տեսակի փասիաններ (այդ թվում՝ անդրկովկասյան փասիան), 2 տեսակի սիրամարգեր, բիզոններ, զուբրեր, եղջերուներ, մուֆլոններ (հայկական լեռնային ոչխար), ուղտայծեր և այլն։ Կենդանաբանական այգու հասանելիությունը կրում է սեզոնային բնույթ։ Ձմեռային ամիսներին խոշոր կատուներն ու ջայլամները տեղափոխվում են մի սենյակ, որտեղ այցելությունը թույլատրվում է։
Կենդանաբանական այգու բնակիչներից ամենադյուրին կերպով ձմռան շունչը նկատում են արջերը։ Նրանց ձմեռելու համար հատկացվում է հատուկ տարածք, որտեղ էլ կենդանիներն ապահովվում են սննդով։ Նախատեսվում է Ուկրաինայի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ ավարտել կենդանիների ձմեռային խցերի շինարարական աշխատանքները։
Այնուամենայնիվ, կենդանաբանական այգու որոշ ցրտադիմացկուն բնակիչներ, օրինակ՝ բիզոնները, գայլերը և աղվեսները, ձմեռն անցկացնում են բաց երկնքի տակ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Вінницький зоопарк (Зоопарк) на карте Винницы». map.vn.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.