Վիվան
Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան, ապրիլի 15, 1899, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 9, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Վիվան Անուշավան Ջիդեջյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1899 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 9, 1960 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և թարգմանիչ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան և Փարիզի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Հովակին ժպիտը |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Սովետական Հայաստան, Հայաստանի Ազգային Գրադարան և Աբովյանի տուն–թանգարան |
Գրական անունը
խմբագրելԿնոջ՝ Արմենուհու պատմածով, Վիվանն իր անունը ստուգաբանում է այսպես։ Վի ֆրանսերեն նշանակում կեցցե, վան-ը Վան քաղաքն է, իր ծննդավայրը։ Այսպիսով Վիվան նշանակում է կեցցե Վանը։
Բացի սրանից վիվան "vivant" ֆրանսերեն նշանակում է ապրող, կենող։ Միգուցեև հետմահու գնահատման հույսով տոգորված բանատեղծը փորձել էր այդպես նշանավորել իր գործի անմահությունը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1899 թվականի ապրիլի 15-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թվականին ավարտել է Վանի Երեմյան դպրոցը։ 1916-1917 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1919 թվականին աշխատել է Երևանում, 1920-1922 թվականներին՝ Թիֆլիսում։ 1922 թվականին մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում (մինչև երրորդ կուրսը), ապա աշխատել է Փարիզի տարբեր գործարաններում։ 1925 թվականին ընդունվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1925-1932 թվականներին Փարիզում խմբագրել է «Բանվոր Փարիզ», «Երևան», «Բանվոր», «Վերելք», «Մեր ուղին», «Դարբնոց», «Արշավ» հայալեզու պարբերականները։ 1933 թվականին վերադարձել է Հայաստան։ 1933-1935 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, իսկ 1935-1940 թվականներին՝ Կուսհրատում, 1940-1941 թվականներին՝ Հայպետհրատում։ 1942 թվականից ծառայել է սովետական բանակում։ 1945-1947 թվականներին աշխատել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում։ 1948-1953 թվականներին եղել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրենը։ Մահացել է 1960 թվականի հունիսի 9-ին, Երևանում[1]։
Վիվանի հեղինակությամբ հրատարակված գրքեր
խմբագրելՎիվանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Օնորե դը Բալզակ, Հայր Գորիո, Երևան, Պետհրատ, 1935։
- Անտոնիո Պիգաֆետտա, Մագելանի ճանապարհորդությունը, Երևան, Հայպետհրատ, 1951։
- Վ. Ա. Օբրուչև, Պլուտոնիա, Երևան, Հայպետհրատ, 1953, 406 էջ։
- Ռոժե Վայան, Ինչ տեսա Եգիպտոսում, Երևան, Հայպետհրատ, 1954։
- Վ. Ա. Օբրուչև, Կենտրոնական Ասիայի խորքերում (գանձախույզի) նոթերը, Երևան, Հայպետհրատ, 1954, 436 էջ։
- Անդրե Ստիլ, Առաջին հարվածը, Բ մաս, Երևան, Հայպետհրատ, 1955։
- Օնորե դը Բալզակ, Երկերի ժողովածու տասը հատորով, հատոր 3 (հատորի մեջ մտնող «Հայր Գորիո» վեպը թարգմանել է Վիվանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 840 էջ։
- Ջ. և Բ. Կրայլ, Ընդծովյա գանձերի հետքերով, Երևան, Հայպետհրատ, 1960։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 446.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիվան Արխիվացված 2021-06-22 Wayback Machine