Վիտաուտաս Ժալակյավիչյուս

լիտվացի խորհրդային կինոռեժիսոր, դրամատուրգ և սցենարիստ

Վիտաուտաս Ժալակյավիչյուս (լիտ.՝ Vytautas Žalakevičius, ապրիլի 14, 1930(1930-04-14)[1], Կաունաս, Լիտվա - նոյեմբերի 12, 1996(1996-11-12)[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի խորհրդային կինոռեժիսոր, դրամատուրգ և սցենարիստ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981 թ.):

Վիտաուտաս Ժալակյավիչյուս
լիտ.՝ Vytautas Žalakevičius
Ծնվել էապրիլի 14, 1930(1930-04-14)[1]
ԾննդավայրԿաունաս, Լիտվա
Մահացել էնոյեմբերի 12, 1996(1996-11-12)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվա
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Վիտովտ Մեծի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և մանկավարժ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
Մեծ Իշխան Գեդիմինասի Շքանշանի ղեկավար
ԽՍՀՄ պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
IMDbID ID 0952377

Կենսագրություն

խմբագրել

Վիտաուտաս Ժալակյավիչյուսը սովորել է Կաունասի «Աուշռոս» գիմնազիայում, որից հետո, 1948-1950 թվականներին ուսանել է Կաունասի համալսարանի էլեկտրոնիկայի ֆակուլտետում` ստանալով ռադիոինժեների մասնագիտություն։ 1951 թվականին ընդունվել է ԿՀՊԻ և Միխեիլ Ճիաուրելիի և Գրիգորի Ալեքսանդրովի մոտ սովորել ռեժիսուրա։ 1956 թվականին այն ավարտելով, աշխատանքի է անցել Լիտվայի կինոստուդիայում։

1965 թվականին Ժալակյավիչյուսի կողմից նկարահանված «Ոչ ոք չէր ուզում մեռնել» կինոնկարը, ռեժիսորին միջազգային ճանաչում բերեց, որի շնորհիվ նա արժանացավ Լենինյան Կոմերիտմիության (1966 թ.) և ԽՍՀՄ Պետական մրցանակներին (1967 թ.): Իսկ նրա «Այդ քաղցր բառը՝ ազատություն» (1973 թ.) կինոնկարը Մոսկվայի 8-րդ կինոփառատոնում շահել է Ոսկե մրցանակը[2]։

1961 թվականից Ժալակյավիչյուսը Լիտվական կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր, իսկ 1974-1980 թվականներին ապրել է Մոսկվայում և աշխատել «Մոսֆիլմ»-ում։ Դասավանդել է սցենարիստների բարձրագույն դասընթացներում։ Նա եղել է կինեմատոգրաֆիայի գծով Լիտվայի պետկոմի համանախագահը, Լիտվայի և ԽՍՀՄ գրողների միության անդամ էր։ 1991 թվականին նրա համատեղ ջանքերով հիմնադրվել է «2000» կինոստուդիան։

Անձնական կյանք

խմբագրել

Վիտաուտաս Ժալակյավիչյուսը 1972 թվականին ամուսնացած է եղել դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոյի հետ, իսկ հետո ամուսնացել է դերասանուհի Դանգուոլե Բաուկայտեի հետ։

Ֆիլմագրություն

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Ներդրում
1956 Ջրահեղձը Skenduolis ռեժիսոր
1957 Քանի դեռ ուշ չէ Kol nevėlu... ռեժիսոր
1959 Ադամն ուզում է մարդ լինել Adomas nori būti žmogumi ռեժիսոր, սցենարիստ
1960 Կենդանի հերոսներ Gyvieji didvyriai ռեժիսոր, սցենարիստ
1963 Մեկ օրվա ժամանակագրություն Vienos dienos kronika ռեժիսոր, սցենարիստ
1965 Ոչ ոք չէր ուզում մեռնել Niekas nenorėjo mirti ռեժիսոր, սցենարիստ
1968 Զգացմունքներ Jausmai սցենարիստ
1970 Կլինի կյանք Ave, Vita սցենարիստ
1970 Կոլումբոսի մասին ողջ ճշմարտությունը Visa teisybė apie Kolumbą ռեժիսոր, սցենարիստ
1972 Այդ քաղցր բառը` ազատություն Tas saldus žodis – laisvė ռեժիսոր, սցենարիստ
1974 Վթար Авария ռեժիսոր, սցենարիստ
1974 Սադուտո տուտո Sadūto tūto սցենարիստ
1978 Կենտավրոսներ Кентавры (Kentaurok) ռեժիսոր, սցենարիստ
1978 Մինչև արյան վերջին կաթիլը Do krwi ostatniej… դերասան
1979 Սատանայի ծնունդը Velnio sėkla սցենարիստ
1980 Անհայտ մարդու պատմածը Рассказ неизвестного человека ռեժիսոր, սցենարիստ
1980 Փաստ Faktas սցենարիստ
1980 Կանաչ տիկնիկը (Երիտասարդություն) Зелёная куколка (Молодость) սցենարիստ
1982 Ներեցեք, խնդրեմ Atsiprašau ռեժիսոր, սցենարիստ
1984 Նրա կնոջ խոստովանությունը Jo žmonos išpažintis սցենարիստ
1987 Կիրակին դժոխքում Savaitgalis pragare ռեժիսոր, սցենարիստ
1990 Մարյուս Marius սցենարիստ
1991 Չհանգած լուսնի վիպակը Повесть непогашенной луны սցենարիստ
1991 Ծովից ելնող գազանը Žvėris, kylantis iš jūros ռեժիսոր, սցենարիստ
1994 Ես չգիտեմ ով եմ ես Aš nežinau, kas aš esu սցենարիստ
2000 Էլզայի կյանքը Elzė iš Gilijos սցենարիստ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «8th Moscow International Film Festival (1973)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 271