Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Արխիվ/2012-2014 թթ.
Բովանդակություն
- 1 Գալիա թե Գալլիա
- 2 Ուզուրպատոր թ՞ե բռնատիրող
- 3 Էությունը -> Նախագծի մասին
- 4 Ալեսանդրո Դել Պիեռո թե Ալեսանդրո Դել Պիերո
- 5 Կյուրեղագի՞ր, թե՞ կիրիլիցա
- 6 Կատեգորիա, Ենթակատեգորիա, ... → Դաս, Ենթադաս, ...
- 7 Յուվենթուս թե Յուվենտուս
- 8 Վիքիպեդիա:Եզրույթների քննարկում
- 9 soundtrack-ը հայերեն
- 10 Վիրուս թե հարուցիչ
- 11 Փլեյմեյկեր
- 12 Client
- 13 Ֆայլ թե՞ նիշք
- 14 Proxy Server
- 15 Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
- 16 Կատեգորիա-Դասակարգում
- 17 Hepburn-ը հայերեն
- 18 Ազգեր թե՞ ազգություններ
Գալիա թե Գալլիա
խմբագրելԱյստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Գալիա--6AND5 (քննարկում) 08:25, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)
Իմ կարծիքով ճիշտ է Գալլիա տարբերակը քանի որ լատիներենով երկու լ է։--Samo04 (talk) 10։14, 8 Օգոստոսի 2012 (UTC)
Գալիա
- Ճիշտն այս տարբերակն է, տես օրինակ Հայկական Սովետական Հանրագիտարանը: Ճիշտ ես լատիներենում երկու լ-ով է, սակայն սա հայերենն է և հայերենում կան դեպքեր երբ կրկնակի բաղաձայներից մեկը սղվում է:--Արամ 10:21, 8 Օգոստոսի 2012 (UTC)
- Ընդհանուր կանոնը այն է, որ այլ լեզուներից եկող բառերում կրկնակի բաղաձայները, վերածվում են մեկ բաղաձայնի, բացառությամբ այն դեպքերում, երբ կրկնակի բաղաձայնը շատ վառ է արտահայտված։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:04, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Ես լիովին համաձայն եմ Արամի հետ--ՀայկԱփրիկյան 10:17, 15 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Այո:Բացատրությունը այն է, որ լատիներենում և ռոմանական լեզուներում , Galia կարդացվում է «Գալյա» , իսկ Gallia՝ «Գալիա», այսինքն շեշտադրվում է «ի» տառի արտասանությունը:--Ժողովրդավարական ցանց (քննարկում) 14:44, 25 Հունիսի 2013 (UTC)
Գալլիա
Քննարկման արդյունք
Վերը նշված կարծիքների համաձայն ճիշտ տարբերակը Գալիան է՝ 1 լ-ով:--6AND5 (քննարկում) 20:41, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ուզուրպատոր թ՞ե բռնատիրող
խմբագրելԱյստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Նախնական որոշվել է բնօրինակ տարբերակը օգտագործել--6AND5 (քննարկում) 17:11, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
-- Պանդուխտ 16։36, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
Էությունը -> Նախագծի մասին
խմբագրելԱյստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Վիքիպեդիա:Էությունը սկզբից անվանափոխվել է, իսկ հետո վերահղվել է Վիքիպեդիայի մասին էջին--6AND5 (քննարկում) 17:07, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ճիշտն ասած վաղուց էի ուզում առաջարկել անվանափոխել Վիքիպեդիա:Էությունը էջը։ «Էությունը» ոչ այնքան հաջող ընտրված տերմին է ու նման կենտեքստում երբեք չի օգտագործվում։ Կարծում եմ ավելի հարմար է էջն անվանել Նախագծի մասին(տրամաբանական անվանումներ կայքի հիմնական նկարագրողական էջի մասին) կամ Վիքիպեդիայի մասին։ Հմմտ․ անգլերեն About, գերմաներեն Über Wikipedia, ռուսերեն Описание։ --vacio 18։52, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Ի դեպ Վիքիպեդիայի մասին էջն արդեն գոյություն ունի, ստացվում է, որ կրկնօրինակ էջ է։ Կարծում եմ պետք է այդ երկուսը միացնել։ Եվ քանի որ երկու էջերն էլ բավական հնացած են, գուցե ավելի պրակտիկ է դրանք արխիվացնել ու նորից գրել․․․ --vacio 18:53, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
Ալեսանդրո Դել Պիեռո թե Ալեսանդրո Դել Պիերո
խմբագրելԱյստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Տվյալ էջում քննարկում չի եղել, իսկ հոդվածը չի անվանափոխվել, հետևաբար. ռ տառով գրվող տարբերակն է մնում--6AND5 (քննարկում) 17:14, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
David1992-ը վերանվանման առաջարկ էր արել Ալեսանդրո Դել Պիեռո հոդվածում։ Հարցումը --Vadgt (քննարկում) 18։02, 4 Մարտի 2013 (UTC)
Ալեսանդրո Դել Պիեռո
Ալեսանդրո Դել Պիերո
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Ռուս-հայերեն բառարանում (Ղարիբյան, 1977 թվական) կիրիլիցա է տրված--6AND5 (քննարկում) 17:26, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
Փոխադրվել է Խորհրդարանից
Հարգելի գործընկերեներ, ո՞րն է ավելի ճիշտ. կյուրեղագի՞րը, թե՞ կիրիլիցան։--ՀայկԱփրիկյան 08։56, 9 Հուլիսի 2013 (UTC)
- Կիրիլիցան, քանի որ Անգլերենում (Cyrillic script), Ռուսերենում և Հայերենում բառը նույն է: --Վադգթ (Joker) (Del Piero) 09:09, 9 Հուլիսի 2013 (UTC)
- Սակայն "կյուրեղագիրը" նույնպես հայերեն է:--ՀայկԱփրիկյան 10:05, 9 Հուլիսի 2013 (UTC)
- կյուրեղագիրը ոչ պաշտոնական անունն է: --Վադգթ (Joker) (Del Piero) 10:28, 9 Հուլիսի 2013 (UTC)
- Կյուրեղագիր տարբերակն առաջին անգամ եմ լսում, բացի այդ թեմային վերաբերող հոդվածը կրում է Կիրիլիցա անվանումը, ուրեմն հենց այդպես էլ մնում է՝ Կիրիլիցա։-- ջեօ 10:08, 9 Հուլիսի 2013 (UTC)
Կատեգորիա, Ենթակատեգորիա, ... → Դաս, Ենթադաս, ...
խմբագրելԱյստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Քննարկում տեղի չի ունեցել, հետևաբար որոշում չի կայացվել--6AND5 (քննարկում) 17:16, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
Գուցե վերջապես փոխվի համակարգում «Կատեգորիա» բառը հայերեն «Դաս» լիարժեք բառով։ Թե չէ հոդվածներում, ասենք, բույսերին «Դաս»ում, «Դաս»ակարգում և «Ենթադաս»ակարգում ենք, իսկ հենց նույն հոդվածը Վիքի համակարգում «Կատեգորիա»յով և «Ենթակատեգորիա»ներով ենք նկարագրում։ Փաստորեն, այդ հասկացությունը նույն էջում երկու, հայերեն և ոչ հայերեն ձևով է ներկայացվում (տես էջի ներքևի տողը)։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 20։55, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)
Յուվենթուս թե Յուվենտուս
խմբագրելԱյստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Նախնական որոշվել է տ տարբերակով օգտագործել, եթե նոր փաստեր լինեն, կարելի է նոր քնննարկում սկսել--6AND5 (քննարկում) 18:59, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)
Հայերենում ճիշտ կլինի Յուվենթուս թե Յուվենտուս?--Samo04 (talk) 06։51, 13 Մարտի 2012 (UTC)
Դժվար թե կոնկրետ փաստարկ լինի հարգելի Samo04, բայց որպես ֆուտբոլասեր ասում եմ որ պետք է լինի Յուվենթուս։ տ-ն ռուսամետ թարգմանություն է։ Հնչում է ու օգտագործվում է թ-ն։ ERJANIK 08։42, 13 Մարտի 2012 (UTC)
- Շնորհակալություն Երջանիկ, կարող ես դիմել ինձ Սամվել, ինձ էլ է թվում, որ Յուվենթուս ավելի ճիշտ է, բայց թողնենք լեզվաբաններին--Samo04 (talk) 09:51, 13 Մարտի 2012 (UTC)
- Սամվել ջան, հենց դրա մասին էիր ասում, լեզվաբանները ակումբի անվան հետ այդքան էլ կապ չունեն, անձի կամ տեղանունի հետ գուցե, բայց ոչ թիմի անունի: Մամուլում և հեռուստատեսությամբ ինչքան հիշում եմ գրվում է Յուվենթուս, դու էլ գրի այդպես: ERJANIK 10:18, 13 Մարտի 2012 (UTC)
- Հարցրեցի իտալացի ընկերոջս, նա արտասանեց թ-ով: Բայց տոսկանացի է և հնարավոր է իրենց արտասանությամբ է այդպես հնչում, սա իր կասկածն էր: Լատիներենն էլ այդպես տ-ով է հնչում: Բայց ակումբը իտալական է և մենք էլ հայ, կարծում եմ Յուվենթուս: Կարող եք հաշվի չառնել ասածս, քանի որ ֆութբոլասեր չեմ:)--Bekoքննարկում 17:14, 13 Մարտի 2012 (UTC)
- Կարելի է նաև այստեղ կամ այստեղ լսել. կարծում եմ, կարելի է հաջողությամբ և՛ «տ», և «թ» տառադադարձել։ Ցանցում էլ փնտրելիս, հայերեն աղբյուրներում երու տարբերակնետրը գրեթե հավասար չափով հանդիպում են։ Ինքս որևէ գերադասություն չունեմ (քանի որ ես էլ ֆուտբոլասեր չեմ ու այդքան լավ ծանոթ չեմ անունին), բայց լավ կլինի, որ (ժամանակի ընթացքում) ընդհանուր կանոններ մշակենք ու ամրագրենք ՎՓ:ՏԱՌ-ում, որպեսզի բոլոր տեղերում նույն տառադարձության կանոններին հետևենք։ --vacio 14:21, 14 Մարտի 2012 (UTC)
- Հարցրեցի իտալացի ընկերոջս, նա արտասանեց թ-ով: Բայց տոսկանացի է և հնարավոր է իրենց արտասանությամբ է այդպես հնչում, սա իր կասկածն էր: Լատիներենն էլ այդպես տ-ով է հնչում: Բայց ակումբը իտալական է և մենք էլ հայ, կարծում եմ Յուվենթուս: Կարող եք հաշվի չառնել ասածս, քանի որ ֆութբոլասեր չեմ:)--Bekoքննարկում 17:14, 13 Մարտի 2012 (UTC)
- Սամվել ջան, հենց դրա մասին էիր ասում, լեզվաբանները ակումբի անվան հետ այդքան էլ կապ չունեն, անձի կամ տեղանունի հետ գուցե, բայց ոչ թիմի անունի: Մամուլում և հեռուստատեսությամբ ինչքան հիշում եմ գրվում է Յուվենթուս, դու էլ գրի այդպես: ERJANIK 10:18, 13 Մարտի 2012 (UTC)
- Վաչագան ջան ես վերևում գրեցի որ այսքան քննարկում չլինի, չկրկնվելու համար պարզապես ասում եմ, որ կոնկրետ այս ու նմանատիպ դեպքերում մենք արդեն ունենք թարգմանված շատ ավելի շատ կիրառվող տարբերակներ, որ այս դեպքում կոնկրետ թ-ով է: Առաջարկում եմ վերջացնել այս քննարկումը: Իսկ ժամանակի ընթացքում ընդհանուր կանոններ մշակելու հետ կապված, այ համաձայն եմ, ու իհարկե կխոսենք դեռ ժամանակի ընթացքում: ERJANIK 18:06, 14 Մարտի 2012 (UTC)
Գևորգ Պետրոսյան - Յուվենտուսն իտալերենով հնչում է Տ-ով։ Ես ներկայացնում եմ Յուվենտուսի ֆան ակումբը, մասնագիտությամբ լեզվաբան եմ և այս հարցին որոշ ժամանակ եմ տրամադրել։ Իրականում միանշանակ արտասանությունը տ-ով է։ Որպես Յուվենտուսի ներկայացուցիչ՝ շատ եմ խնդրում օգտագործել տ-ով տարբերակը և խույս տալ անգլիաֆիկացված թ-ից, ինչը սխալ է, քանի որ մենք ուղիղ թարգմանություն ենք անում հենց իտալերենից։ Շնորհակալություն Մասնակից:Գևորգ Պետրոսյան
Վիքիպեդիա:Եզրույթների քննարկում
խմբագրելԱյստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ քննարկում տեղի չի ունեցել, հայտը փակված է--6AND5 (քննարկում) 18:21, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)
Այս էջը վերանվանվել է Եզրույթների քննարկում, Մինչդեռ ենթաէջերը և քույր էջերը (ինչպես սա) մնացել են նախկին ձևով․ Վիքիպեդիա։ Տերմիններ քննարկում/․․․։ Կարծում եմ պետք է ընտրել երկուսից մեկը ու հետևողականորեն դա գործածել։ Երևի ավելի ճիշտ երեքից մեկը․ --vacio 18։58, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Վիքիպեդիա:Տերմինների քննարկում
- Վիքիպեդիա։ Եզրույթների քննարկում
- Վիքիպեդիա:Եզրերի քննարկում
soundtrack-ը հայերեն
խմբագրելԱյստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Սաունդթրեք--6AND5 (քննարկում) 19:30, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)
Փոխադրվել է Խորհրդարանից
Վերջերս կինաշխարհին նվիրված հոդվածներում անչափ շատ եմ հանդիպում soundtrack բառին։ Ո՞վ գիտի նրա հայկական տարբերակը։ Բառացի որ թարգմանես ստացվում է «ձայնային ուղի» կամ «ձայնուղի»։ Կուզենայի իմանալ առաջարկներ։ Արման Մուսիկյան (քննարկում) 16։04, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)
Թարգմանել, անշուշտ պետք է։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Կարեն Վարդանյան (քննարկում|ներդրումներ) 14:26, 3 Դեկտեմբերի 2012 մասնակիցը։
- Բառը երկու բառարմատներից է կազմված և հայերենով մի քիչ սիրուն չի դիտվում: Դրա համար արժե ինչ-որ նորմալ թարգմանություն մտածել կամ առաջարկել:Արման Մուսիկյան (քննարկում) 10:46, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Այդ բառը ունի 2 իմաստ, և տեխնիկապես հայերն թարգմանվում է ձայներիզ (կինոժապավենի վրա առաձին հատված, որտեղ գրվու է ձայնը)։ Այն իմաստով, որով դուք եք ուզում, կարելի է պարզապես օգտագործել «Ֆիլմի երաժշտություն», մինչ այժմ սա է օգտագործվել մեր կինոաշխարհում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:02, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Մերսի, Ալեքսեյ ջան: Արման Մուսիկյան (քննարկում) 16:59, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Անձամբ ես կգրեմ սաունդթրեք: Hovhannes 18:08, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Իսկ մեր թիրախային խմբի՝ փոքր ու միջին դասարանի դպրոցականներ, մեծահասկաներ, այլ օտար լեզուներ չտիրապետողների համար այդ «սաունդթրեքը» ըստ քեզ «երաժշտություն»-ից ավելի՞ հասկանալի կլինի։ Իսկ եթե խոսքը, նրա մասին է, որ անկախ քննարկումներից դու քո նախընտրած ձևով ես գրելու, ապա դրանով խախտելու ես նախագծի ոճական միատարրությունը, և միասին քննարկում ենք, հենց մեկ, նույն ձևով գրելու համար։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:23, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- որովհետև քո նշածը «սաունդտրեկի» փոխարինողը չէ:--David1992 (քննարկում) 20:17, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Եվ ո՞րն է այդ երկուսի («Ֆիլմի երաժշտություն» և «սաունդթրեք») տարբերությունը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:30, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Օրինակ՝ Gangs of New York: Music from the Miramax Motion Picture ալբոմը «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմի երաժշտությունն է? Ինչքանով է դա ճիշտ?--David1992 (քննարկում) 09:07, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Եվ ո՞րն է այդ երկուսի («Ֆիլմի երաժշտություն» և «սաունդթրեք») տարբերությունը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:30, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- որովհետև քո նշածը «սաունդտրեկի» փոխարինողը չէ:--David1992 (քննարկում) 20:17, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Իսկ մեր թիրախային խմբի՝ փոքր ու միջին դասարանի դպրոցականներ, մեծահասկաներ, այլ օտար լեզուներ չտիրապետողների համար այդ «սաունդթրեքը» ըստ քեզ «երաժշտություն»-ից ավելի՞ հասկանալի կլինի։ Իսկ եթե խոսքը, նրա մասին է, որ անկախ քննարկումներից դու քո նախընտրած ձևով ես գրելու, ապա դրանով խախտելու ես նախագծի ոճական միատարրությունը, և միասին քննարկում ենք, հենց մեկ, նույն ձևով գրելու համար։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:23, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Անձամբ ես կգրեմ սաունդթրեք: Hovhannes 18:08, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Մերսի, Ալեքսեյ ջան: Արման Մուսիկյան (քննարկում) 16:59, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Իմ կարծիքով «ձայնուղի»-ն ընդունելի տարբերակ է:-- Պանդուխտ 20:15, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Նորից եմ կրկնում, դուք իրավունք չունեք բառեր հորինել, դուք դրանով խախտում եք այս նախագծի հիմնական կանոններից մեկը:--David1992 (քննարկում) 20:18, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Ալեքսեյը խախտեց նաև խոսալու էտիկետի կանոնները: Սրա համար ինձ արդեն մի քանի տարով արգելափակել էին: Նա կոչում է ինձ թիրախային խումբ, փոքր ու միջին դասարանցի, այն ինչ տարիքս չգիտի և իրավունք չունի առանց հաստատ իմանալու, այդպիսի բան ասել, ակնարկ է անում, որ օտար լեզու չգիտեմ... Արգելափակել է պետք: Hovhannes 09:29, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Հովհաննես, Xelgen-ը գրել է «Իսկ մեր թիրախային խմբի՝ փոքր ու միջին դասարանի դպրոցականներ, մեծահասկաներ, այլ օտար լեզուներ չտիրապետողների համար այդ «սաունդթրեքը» ըստ քեզ «երաժշտություն»-ից ավելի՞ հասկանալի կլինի։», այստեղ քո մասին ակնարկ չկա, այլ լեզվին չտիրապետողների մասին է, ով դժվար կընկալի օտարահունչ բառը: Խնդրում եմ անձնական եզրեր մի փնտրեք սովորական քննարկման մեջ:--Bekoքննարկում 12:23, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Ալեքսեյը խախտեց նաև խոսալու էտիկետի կանոնները: Սրա համար ինձ արդեն մի քանի տարով արգելափակել էին: Նա կոչում է ինձ թիրախային խումբ, փոքր ու միջին դասարանցի, այն ինչ տարիքս չգիտի և իրավունք չունի առանց հաստատ իմանալու, այդպիսի բան ասել, ակնարկ է անում, որ օտար լեզու չգիտեմ... Արգելափակել է պետք: Hovhannes 09:29, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Նորից եմ կրկնում, դուք իրավունք չունեք բառեր հորինել, դուք դրանով խախտում եք այս նախագծի հիմնական կանոններից մեկը:--David1992 (քննարկում) 20:18, 3 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Ընկերներ, եկեք հանդուրժողական լինենք մեկս մյուսի նկատմամբ՝ այստեղ ոչ ոք մյուսի թշնամին չե: Եթե հարաբերություններ ճշտելու հարցկա, ապա արեք դա ուրիշ տեղ, «սա նհենց ասաց, նա սհենց ասաց» կարգի վեճերը հանրագիտարանի մթնոլորտին համապատասխանում չեն:-- Պանդուխտ 16:43, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Ինչ վերաբերվում է անմիջապես եզրին, ապա «ձայնուղի» բառ գոյություն ունի, միակ հարցն է՝ արդյ՞ոք այն կրում է [նաև] «սաունդթրեք» իմաստը:-- Պանդուխտ 16:50, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Ձայնուղի բառին դեմ եմ, քանի որ սաունդթրեկ իմաստով այն բոլորովին անհայտ է (Պանդուխտի մեջբերած հոդվածում այն օգտագործված է այլ իմաստով)։ «Ֆիլմի երաժշտություն» կարելի է օգտագործել, թեև համակարգչային խաղերի երաժշտությունը նույնպես սաունդթրեկ է կոչվում։ Խնդրի չեմ տեսնում նաև հենց սաունդթրեկ բառը օգտագործելու մեջ, եթե այն գործածական է հայերենում։ --vacio 19:12, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Գործածական է այն, ինչը կարճ է և գեղեցիկ: Եվ ժողովուրդը սաունդթրեքն անկասկած կընտրի: «Ֆիլմի երաժշտությունը» մի փոքր երկար է: Արման Մուսիկյան (քննարկում) 20:25, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)
Վիրուս թե հարուցիչ
խմբագրելԱյստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Վիրուսը և հարուցիչը տարբեր տերմիններ են--6AND5 (քննարկում) 18:23, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ես ինքս խորացած լինելով կենսաբանության մեջ կարծում եմ, որ ճիշտ է վիրուսը, քանի որ հարուցիչն ընդհանրական անվանում է։--Արամ 20։06, 18 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Կենսաբանությունից հեռու լինելով, կարծում եմ հարուցիչը ռուսերեն «возбудитель»–ն է, այլ ոչ թե վիրուսը։ Հարուցիչ կարող են լինել նաև մանրէները, ոչ միայն վիրուսները, ինչպես նաև ենթադրում եմ, ամեն վիրուսը, հարուցիչ չես կարող անվանել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23:31, 18 Դեկտեմբերի 2012 (UTC)
- Վիրուս և հարուցիչ բառերն ունեն տարբեր նշանակություն, «հարուցիչ»-ը չի հանդիսանում «վիրուս»-ի հայերեն համարժեքը: Հարուցիչ անվանում են որևէ հիվանդության պատճառ հանդիսացող մանրէին (միկրոօրգանիզմին), որը կարող է լինել և վիրուս, և այլ տեսակի մանրէ (օր.՝ բակտերիաներ, նախակենդանիներ): Բառի ընտրությունը կախված է համատեքստից: Օր.՝ ՁԻԱՀ-ի հարուցիչը հանդիսանում է մարդու իմունային անբավարարության վիրուսը--Gevorg (քննարկում) 11:58, 19 Դեկտեմբերի 2012 (UTC)
Փլեյմեյկեր
խմբագրելՓլեյմեյքեր տերմինը տարբեր իմաստներով է օգտագործվում՝ տարբեր սպորտաձևերում: Հիմա արդյունքը վերաբերում ֆուտբոլ մարզաձևին: Հոդվածներում գրում ենք փլեյմեյքեր, իսկ փակագծերում կիսապաշտպան-խաղարկող կամ հարձակվող-խաղարկող (կամ հարձակվողական ոճի խաղարկող), կախված նրանից, թե որ այդ ֆուտբոլիստը կիսապաշտպանության թե հարձակման գծում է խաղում: Այսքանով քննարկումը ավարտված եմ համարում, եթե կարևոր մասնագիտական նոր փաստեր լինեն, գրեք իմ քննարկման էջում, հնարավոր է արդյունքը վերաձևակերպվի:--6AND5 (քննարկում) 07:24, 28 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Ին՞չ եք առաջարկում Փլեյմեյկերի հայերեն տարբերակի համար: Կարող եք տարբերակ առաջարկել նաև դուք: --Vadgt (քննարկում) 14:11, 13 Հունվարի 2014 (UTC)
- Խաղ ստեղծող
- Խաղաստեղծ (բանաստեղծ, տառաստեղծ, բառաստեղծ)։ Վահրամ Մխիթարեան (քննարկում)
- կարծում եմ եթե այս դեպքում ինչ-որ առաջարկներ լինեն, որոնք ասենք ինչ-ինչ չափանիշներով կհամարվեն լավը, ապա այդ տարբերակները օգտագործելը ճիշտ չի լինի, քանի որ փաստորեն կլինի դա նոր բառի նոր թարգմանություն, իսկ այդ ամենը այսպես ասած վիքիպեդիայի հետ կապված սխալ է, կոնկրետ այս դեպքում առաջարկում եմ դեռ օգտագործել փլեյմեյքերը, մինչր տեսնենք լեզվաբանները ինչ են ասում: -ERJANIK քննարկում: 06:54, 14 Հունվարի 2014 (UTC)
- Լեզվաբանների խնդիր այստեղ չկա, քանի որ բառացի թարգմանություն է ճիշտ իմաստով և ճիշտ իմաստային դաշտում՝ Playmaker ≡ Խաղաստեղծ (նույնություն է)։
- Քիչ մանրամասնեմ, թե որ դեպքում են ծագում դժվարությունները, և լեզվաբանների ու թարգմանիչների կարիք է զգացվում։ Դա, երբ բառացի թարգմանությունը չի համընկնում իմաստի կամ իմաստային դաշտի հետ։ Օրինակ, ռուսերենից "Собака на сене" դարձվածքի կամ "Щелкунчик" բալետի անունը հայերեն թարգմանելու դեպքում։ Իդեոմայի, իմաստային արտահայտության առումով առաջինը նշանակում է «ինքը չի ուտում, ուրիշներին էլ չի թողնում» ("сам ни ест и другим не дает") և "մարդուկի տեսքով խաղալիք կորիզ-ջարդիչ" (բերանը ջարդիչն է)։ Հայերենում, համապատասխանաբար, թարգմանվում են «այգեպանի շուն» (ինքը չի ուտում, ուրիշներին էլ չի թողնում) և «մարդուկ-ջարդուկ» (մարդուկի տեսքով խաղալիք կորիզ-ջարդիչ), որոնք իհարկե բառացի չեն, սակայն բարեհունչ և նույն իմաստային դաշտում են։ Տվյալ դեպքում հայերեն բառացի թարգմանությունը ե՛ւ նույն իմաստային դաշտում է, ե՛ւ հայեցի է։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 20:14, 14 Հունվարի 2014 (UTC)
- Չգիտեմ, բառացի թարգմանությունը այս դեպքում շատ խորթ է ականջին, միգուցե «առաջատա՞ր» գոնե, լիովին համապատասխան չի փլեյմեյքերին, բայց կարող է որպես փոխարինող: -- A.arpi.a (քննարկում) 20:49, 14 Հունվարի 2014 (UTC)
- Իսկ բանաստեղծ, տառաստեղծ, ․․․ նո՞ւյնպես խորթ են Ձեր ականջին, թե՞ ուղղակի անսովոր են։ Անսովորությունը իհարկե չափանիշ չէ, քանի որ բոլոր նոր բառերն էլ անսովոր ու խորթ են ընկալվում։ Չհիշեցնեմ հեծանիվ, վերարկու, գովազդ կամ համակարգիչ բառերի ստեղծման և տարածման պատմությունները, որոնք այսօր դարձել են սովորական և առօրյա գտագործվող, ժամանակակից հայերենում արմատացած բառեր։ Այսօր ոչ մեկի մտքով չի անցնում օգտագործել ոչ վաղ անցյալում տարածված, համապատասխանաբար, վելասիպեդ, պալտո, ռեկլամ և կամպուտեռ բառերը։ Ամեն դեպքում զարմացնում է, որ «խաղաստեղծ»ը հայերեն խորթ է հնչում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 21:25, 14 Հունվարի 2014 (UTC)
- մենք չենք թարգմանողը, վիքիպեդիան թագմանությանշմբ չի զբաղվում, այս քննարկումը սխալ ուղղությամբ է գնում: ERJANIK քննարկում: 21:38, 14 Հունվարի 2014 (UTC)
- Թարգմանությունը, այն էլ բառացի, արգելված չէ, և երևի թե Ձեր խոսքը հայերենում ընդունված կամ օգտագործվող եզրի փոխարեն նոր եզրի առաջարկի մասին է, որը և Վիքիպեդիայի գործը չէ։ Տվյալ դեպքում խոսքը բառացի թարգմանության մասին է՝ հայերենում Playmaker-ին համապատասխան եզր չի եղել և դրան համարժեք հայերեն բառացի թարգմանությունը լրիվ կիրառելի է։ Խնդրեմ, ևս մի փաստարկ՝
Գուգլի որոնում "Խաղաստեղծ" OR "Խաղ ստեղծող" OR "Խաղեր ստեղծող" -site:hy.wiki.x.io
Վահրամ Մխիթարեան (քննարկում) 22:07, 14 Հունվարի 2014 (UTC) - և ավելի կոնկրետ bararanonline.com-ից՝ ԽԱՂԱՍՏԵՂԾ — ի, զ. ած. 1. Խաղ ստեղծող՝ հորինող, 2. (հզվդ.)։ Երգ հորինող, երգահան, կոմպոզիտոր։
Վահրամ Մխիթարեան (քննարկում) 22:45, 14 Հունվարի 2014 (UTC)
- Թարգմանությունը, այն էլ բառացի, արգելված չէ, և երևի թե Ձեր խոսքը հայերենում ընդունված կամ օգտագործվող եզրի փոխարեն նոր եզրի առաջարկի մասին է, որը և Վիքիպեդիայի գործը չէ։ Տվյալ դեպքում խոսքը բառացի թարգմանության մասին է՝ հայերենում Playmaker-ին համապատասխան եզր չի եղել և դրան համարժեք հայերեն բառացի թարգմանությունը լրիվ կիրառելի է։ Խնդրեմ, ևս մի փաստարկ՝
- մենք չենք թարգմանողը, վիքիպեդիան թագմանությանշմբ չի զբաղվում, այս քննարկումը սխալ ուղղությամբ է գնում: ERJANIK քննարկում: 21:38, 14 Հունվարի 2014 (UTC)
- Իսկ բանաստեղծ, տառաստեղծ, ․․․ նո՞ւյնպես խորթ են Ձեր ականջին, թե՞ ուղղակի անսովոր են։ Անսովորությունը իհարկե չափանիշ չէ, քանի որ բոլոր նոր բառերն էլ անսովոր ու խորթ են ընկալվում։ Չհիշեցնեմ հեծանիվ, վերարկու, գովազդ կամ համակարգիչ բառերի ստեղծման և տարածման պատմությունները, որոնք այսօր դարձել են սովորական և առօրյա գտագործվող, ժամանակակից հայերենում արմատացած բառեր։ Այսօր ոչ մեկի մտքով չի անցնում օգտագործել ոչ վաղ անցյալում տարածված, համապատասխանաբար, վելասիպեդ, պալտո, ռեկլամ և կամպուտեռ բառերը։ Ամեն դեպքում զարմացնում է, որ «խաղաստեղծ»ը հայերեն խորթ է հնչում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 21:25, 14 Հունվարի 2014 (UTC)
- Չգիտեմ, բառացի թարգմանությունը այս դեպքում շատ խորթ է ականջին, միգուցե «առաջատա՞ր» գոնե, լիովին համապատասխան չի փլեյմեյքերին, բայց կարող է որպես փոխարինող: -- A.arpi.a (քննարկում) 20:49, 14 Հունվարի 2014 (UTC)
- Քիչ մանրամասնեմ, թե որ դեպքում են ծագում դժվարությունները, և լեզվաբանների ու թարգմանիչների կարիք է զգացվում։ Դա, երբ բառացի թարգմանությունը չի համընկնում իմաստի կամ իմաստային դաշտի հետ։ Օրինակ, ռուսերենից "Собака на сене" դարձվածքի կամ "Щелкунчик" բալետի անունը հայերեն թարգմանելու դեպքում։ Իդեոմայի, իմաստային արտահայտության առումով առաջինը նշանակում է «ինքը չի ուտում, ուրիշներին էլ չի թողնում» ("сам ни ест и другим не дает") և "մարդուկի տեսքով խաղալիք կորիզ-ջարդիչ" (բերանը ջարդիչն է)։ Հայերենում, համապատասխանաբար, թարգմանվում են «այգեպանի շուն» (ինքը չի ուտում, ուրիշներին էլ չի թողնում) և «մարդուկ-ջարդուկ» (մարդուկի տեսքով խաղալիք կորիզ-ջարդիչ), որոնք իհարկե բառացի չեն, սակայն բարեհունչ և նույն իմաստային դաշտում են։ Տվյալ դեպքում հայերեն բառացի թարգմանությունը ե՛ւ նույն իմաստային դաշտում է, ե՛ւ հայեցի է։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 20:14, 14 Հունվարի 2014 (UTC)
- Լեզվաբանների խնդիր այստեղ չկա, քանի որ բառացի թարգմանություն է ճիշտ իմաստով և ճիշտ իմաստային դաշտում՝ Playmaker ≡ Խաղաստեղծ (նույնություն է)։
Իմ առաջարկնել է համընկնում վերևում նշվախծների հետ՝ խաղաստեղծ։ --Գարդմանահայ (քննարկում) 07:41, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Փլեյմեյքեր համաձայն ArmDict.am, Թիմային մարզաձևերում (ֆուտբոլ, բասկետբոլ ևն)՝ թիմի խաղը կազմակերպող և կարգավորող մարզիկ:--David1992 (քննարկում) 08:16, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)
- նախ շնորհակալություն բոլորին այս քննարկմանը մասնակցելու համար, մի բան հարցնեմ այն մասնակիցներին ովքեր մասնավորապես ֆուտբոլասեր չեն կամ չեն նայում ֆուտբոլային հանդիպումներ հայերեն լեզվով, կամ չեն կարդում հայերեն նյութեր ֆուտբոլի վերաբերյալ, ենթադրում եմ որ միայն Դուք եք կողմ փլեյմեյկեր կամ փլեյմեյքեր բառը թարգմանել հայերեն խաղաստեղծ կամ խաղ ստեղծող, հարգելիներ, ես ֆուտբոլասեր եմ ու քիչ թե շատ լսում կամ կարդում եմ ֆուտբոլի մասին, հավատացեք ես եբրեք չեմ լսել կամ կարդացել խաղաստեղծ բառը, վերարկու կամ նման բառերը վիքիպեդիան չի թարգմանել կամ ստեղծել, դրանք լեզվաբաններն են ստեղծել, ժողովրդի մեջ սկսել է օգտագործվել ու նոր միայն կարելի է ու պետք է հայերեն վիքիպեդիայում գրել վերարկու և ոչ թե պալտո: Ես ինքս էլ կողմ հայերեն բառերի օգտագործմանը, բայց ընդունված հայերեն բառերի միայն, հիմա խնդրեմ բացի արձագանքելու, հարգելի Vadgt, Վահրամ Մխիթարեան, Vacio և Գարդմանահայ, խնդրեմ նշեք Դուք ֆուտբոլին այսպես ասած «մոտ կանգնած» մարդ եք թե՞ ոչ, կամ որ նույնն է երբևէ լսել կամ կարդացել եք այդ բառը որպես ֆուտբոլային փլեյմեյքեր բառ, շնորհակալություն: Եվ ամեն դեպքում 2 տվյալ google-ի որոնողական արդյունքներից՝1 խաղաստեղծ ֆուտբոլ, այն էլ ուրիշ բանի մասին է և այս մեկը՝ փլեյմեյքեր ֆուտբոլ 6620, նաև կխնդրեմ արձագանքնել վիքիպեդիայի այն քիչ թե շատ ակտիվ մասնակիցները, ովքեր կարծես թե մոտ են ֆուտբոլին՝ Սամվել, Մասնակից:Artureganyan, Մասնակից:Gor Minasyan, Մասնակից:Karine1999, Մասնակից:Davitavyan, Մասնակից:Iravaban), Մասնակից:Dav98, User:Vahe, Մասնակից:Aram-van, Մասնակից:Pandukht: --ERJANIK քննարկում: 08:34, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Պետք չէ ամեն բառ թարգմանել հայերեն, դա շատ դեպքերում աբսուրդի է բերում: Տերմինը պետք է լինի ճանաչված, հավատացեք, ոչ ոք փլեյմեյքեր որոնելիս չի որոնի խաղաստեղծ, բացի այդ որևէ աղբյուրում նման տերմին չկա, պետք չէ այստեղ բառեր հորինել, միանշանակ Փլեյմեյքեր, Փլեյ-օֆֆ, վինգեր և այլն:--Սամվել (քննարկում) 09:42, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի օգտագործել այնպիսի բառեր,որոնք հասանելի լինեն հոդվածը կարդացոող մարդկանց,որոնք հետաքրքրվում են ֆուտբոլով և հնարավոր է չեն տիրապետում հայոց լեզվի բարձր մակարդակի: Ավելի հարմար կլինի օգտագործել փլեյմեյքեր տերմինը: --Davitavyan (քննարկում) 11:32, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Նույն հաջողությամբ կարելի թարգմանել նաև դիրիժոր, ֆուտբոլ, բասկետբոլ բառերը համապատասխանել ուղղություն տվող, ոտքի գնդակ, զամբյուղի գնդակ և այլն:--Սամվել (քննարկում) 10:10, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)
Իմ կարծիքով պետք է թողնել փլեյմեյքեր, ինձ թվում է խաղաստեղծ բառը սխալ է:--Artureganyan (քննարկում) 13:52, 24 Սեպտեմբերի 2014 (UTC) Կամ կարող է լինել խաղարկող,ինձ թվում է հարմար տարբերակ է,ինչ կասեք դուք:--Artureganyan (քննարկում) 14:04, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)
- խաղարկողը էլի ուրիշ բան, չնայած Խաղարկող հոդված էլ ունենք, սա լավ տարբերակ է, ապրես հարգելի Artureganyan, սա կարող ենք, բայց տվյալ հոդվածում պետք է նշվի փլեյմեյքեր բառն էլ: --ERJANIK քննարկում: 14:41, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Քանի որ վիքիպեդիան պետք է հիմնված լինի վստահելի աղբյուների վրա, խնդրում եմ խաղաստեղծ կամ խաղարկող բառերի վերաբերյալ ցույց տալ վստահելի աղբյուրներ, որտեղ այդ տերմինները վերաբերվում են հենց փլեյմեյքերին, փոխարենը ես կարող եմ ներկայացնել բազմաթիվ սպորտային կայքեր, որոնք օգտագործում են փլեյմեյքեր տարբերակը: Չգիտեմ հետագայում մի օր եթե խաղաստեղծ բառը դառնա գործածական, ապա կարելի է փոխել, բայց մինչ այդ միանշանակ պետք է օգտագործել Փլեյմեյքեր տարբերակը: Կարծում եմ սրանով պետք է ավարտել թեման:--Սամվել (քննարկում) 10:33, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի Սամվել, իսկ Դուք ներկայացրեք վստահելի աղբյուրներ, որոնք կհավաստեն, որ հայոց լեզվում «փլեյմեյկեր» բառը կիրառելը ընդունելի է։ --Գարդմանահայ (քննարկում) 12:16, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան քիչ վերևում մի հարց էի գրել մի քանի մասնակիցների, որոնց թվում և Ձեզ, խնդրեմ այդ հարցին պատասխանեք, անկախ ամեն ինչից թե փլեյմեյքեր թե մեկ այլ բառի համար վստահելի աղբյուրներ, որոնք կհավաստեն, որ հայոց լեզվում «ԻՆՉ ՈՐ ՄԻ ԲԱՌԸ» կիրառելը ընդունելի է, սա խիստ մոտեցում է, համենայնդեպս վիքիպեդիայում էլ նման մոտեցումով դժվար կլինի հարց լուծել, համաձայն չե՞ք: Այդ բառը պարզ է ստեղծվել է ուզած թե չուզած ինչ-որ իմաստով ազդեցիկ ու տարածված համարվող անգլերեն լեզվով, ու այսպես ասած հասարակ ֆուտբոլասերների կամ հասարակության առավել լայն շրջաններում թուլ տամ ինձ ասել հաստատ ընդունված կամ լսված չի մանավանդ խաղաստեղծ բառը, էլի խաղարկողը մոտ է, գոնե ասենք ֆուտբոլային խաղարկող կամ նման մի տարբերակով: --ERJANIK քննարկում: 12:31, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Ողջույն Երջանիկ ջան, եթե դեմ չես, արի այսուհետ իմ և Ձեր հարաբերություններում կիրառենք դու դիմելաձևը, որպես անմիջականություն հաղորդող տերմին։ Չնայած դեմ չեմ երբեմն հոգնակիի կիրառելուն, որոշակի դեպքերում։ Կներես, որ չեմ պատասխանել քո առաջադրած հարցին։ Ես նախքան համալսարան ընդունվելը հաճախել եմ ֆուտբոլի ակումբ և այդ ժամանակաշրջանը ինձ համար կանվանեմ ֆուտբոլային։ ԲՈՒՀ ընդունվելուց հետո և ավարտելուց հետո առավել ևս չեմ հետաքրքրվում ֆուտբոլով։ Բազմաթիվ տերմիններ կան (ոչ միայն ֆուտբոլում), որ շատերի կողմից կիրառվում է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք տվյալ բառի հայերեն տարբերակից կամ ինչու՞ պետք է հրաժարվենք։ Մեր լեզուն շատ հարուստ լեզու է և ունի մեծ հնարավորություններ և ունի մարզաշխարհում կիրառվող ամենատարբեր բառերի ու արտահայտությունների սեփական տարբերակը։ Սամվելի դիրքորոշումը ինձ համար անընդունելի է․ ի՞նչ է նշանակում․ «Պետք չէ ամեն բառ թարգմանել հայերեն, դա շատ դեպքերում աբսուրդի է բերում» – այսինքն՝ ըստ Սամվելի հայահունչ գրելը կամ խոսելը երբեմն աբսուրդ է՞։ Davitavyan–ն էլ նշում է, թե « ․․․հասանելի լինեն հոդվածը կարդացոող մարդկանց,որոնք հետաքրքրվում են ֆուտբոլով և հնարավոր է չեն տիրապետում հայոց լեզվի բարձր մակարդակի:» – այսինքն՝ այս հանրագիտարանի որոշակի թեմատիկա ստեղծվում է միայն կամ հիմնականում այդ թեմայի սիրահարների համա՞ր։ Իհարկե ո՛չ։ Իսկ եթե որոշ շրջանակներ չեն ընկալում հանրագիտարանի լեզվային ոճը, ապա դա տվյալ մարդկանց խնդիրն է։ Ենթադրենք ես ֆիզիկա շատ եմ սիրում, բայց չեմ տիրապետում ֆիզիկայի բազմաթիվ տերմինների։ Հիմա ի՞նչ, հանրագիտարանը պետք է հարմարեցվի ի՞նձ։ Artureganyan–ի առաջարկը՝ խաղարկող, նույնպես վատ չէ։ Անկեղծ ասած, ինձ համար միևնույն է, կլինի խաղարկող, թե խաղաստեղծ։ Դա թող մասնագիտական որոշակի ունակություններ ունեցող մարդիկ հուշեն։ Բայց ես չեմ կարող կողմ լինել օտար լեզվից վերցված բառի կիրառմանը հայերենում, եթե դրա հայերեն համարժեքը կա՛մ կա, կա՛մ էլ դժվար չէ ստեղծել։--Գարդմանահայ (քննարկում) 13:17, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի Գարդմանահայ, փլեյմեյքեր տարբերակը օգտագործվում է հայկական հիմնական սպորտային կայքերում, չգիտեմ դրանք վստահելի աղբյուր կարելի է համարել թե ոչ, սակայն գոնե այն քիչ թե շատ օգտագործելի է և ճանաչված, իսկ խաղաստեղծ, խաղարկող և այլ տարբերակները առաջին անգամ այստեղ են օգտագործվում, խնդրում եմ ներկայացնել լուրջ հիմքեր, թե որևէ այլ տեղ, կայք, թերթ, բլոգ չգիտեմ այլ տարածք, որտեղ օգտագործելի է խաղաստեղծ տարբերակը: Երջանիկ ջան,խաղարկող բառն էլ գործածական չէ, իմ դուրն էլ չի գալիս օտարալեզու տերմինների օգտագործումը, սակայն դրա հայերեն տարբերակը գոնե մի քիչ պետք է լինի ճանաչված և գործածական: Նույն ռուսերենում նույնպես օգտագործում են փլեյմեյքերը, ինչպես նաև բազմաթիվ այլ լեզուներով:--Սամվել (քննարկում) 13:15, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Սամվել ջան, Ձեր ասածի պես ես էլ բազմաթիվ կայքեր, թերթեր ու նմանատիպ հարթակներ կարող եմ ներկայացնել, որ գլամուր կամ սեքսուալ բառն են կիրառում, բայց չէ որ դրանց հայերեն տարբերակը կամ տարբերակներից մեկը դյութիչն է։ Գլամուր, սեքսուալ բառերը հասկանալի ու անհասկանալի պատճառներով ավելի հաճախ են կիրառվում, ես կասեի՝ հիմնականում դրանք են կիրառվում, բայց դա չի նշանակում, որ հանրագիտարանից պետք է հեռացնենք դյութիչ բառը։ Այո, շատ սպորտային կայքեր կամ էլեկտրոնային այլ հարթակներ (հայկական) կիրառում են հենց փլեյմեյքեր բառը, բայց Դուք նանց հարցրեք, թե ինչի հիման վրա են հենց այդ օտարալեզու բառը ընտրել։ --Գարդմանահայ (քննարկում) 13:26, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի Գարդմանահայ, փլեյմեյքեր տարբերակը օգտագործվում է հայկական հիմնական սպորտային կայքերում, չգիտեմ դրանք վստահելի աղբյուր կարելի է համարել թե ոչ, սակայն գոնե այն քիչ թե շատ օգտագործելի է և ճանաչված, իսկ խաղաստեղծ, խաղարկող և այլ տարբերակները առաջին անգամ այստեղ են օգտագործվում, խնդրում եմ ներկայացնել լուրջ հիմքեր, թե որևէ այլ տեղ, կայք, թերթ, բլոգ չգիտեմ այլ տարածք, որտեղ օգտագործելի է խաղաստեղծ տարբերակը: Երջանիկ ջան,խաղարկող բառն էլ գործածական չէ, իմ դուրն էլ չի գալիս օտարալեզու տերմինների օգտագործումը, սակայն դրա հայերեն տարբերակը գոնե մի քիչ պետք է լինի ճանաչված և գործածական: Նույն ռուսերենում նույնպես օգտագործում են փլեյմեյքերը, ինչպես նաև բազմաթիվ այլ լեզուներով:--Սամվել (քննարկում) 13:15, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան ներողության կարիք չկա, փաստորեն եղել եք ֆուտբոլասեր, իսկ հիշում եմ որ ասենք եթերից հնչեր փլեմեյքերի խաղաստեղծ տարբերակ, դա բացառվում է: Սամվել ջան այ իսկ խաղարկողը կարծոս վատը չի, google-ով խաղարկող+ֆուտբոլ բառերով որոնելիս բերում է 12300 արդյունք այսինքն նույնիսկ փլեյմեյքերից էլ շատ (քիչ վերևում նշել եմ 6620 արդյունք), ամեն դեպքում այսպես ասած առավելության տալով հայերեն լեզվին, այս պահին եղած քննարկումները հաշվի առնելով ես փոխում եմ կարծիքս ու կողմ եմ ֆուտբոլային խաղարկող կամ պարզապես խաղարկող տարբերակին, չնայած գիտակցելով, որ հասարակության ինչ որ շրջանակ կա որ գուցե խորթ լինի իր համար այդ բառը, բայց հաստատ կա նաև այնպիսի շրջանակ որ բառը կամ ծանոթ է, կամ լսելով այն քիչ-քիչ «կվարժվի» հայերեն տարբերակին, իսկ անկախ ամեն ինչից նման քննարկումները միայն օգուտ են մեզ բոլորիս, ինչպես մի գիտնական է ասել, բանավեճի մեջ է ծնվում ճիշտը, միայն հայավարի հանկարծ «չտաքանանք»: --ERJANIK քննարկում: 13:31, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան Ձեր որոնման արդյունքում ոչ մի տեղ չգտա ֆուտբոլային խաղարկողը միասին գրված, ասեմ ավելին ոչ մի դեպքում չէր վերաբերվում մեր փլեյմեյքերին, չգիտեմ առողջ տրամաբանությամբ պետք է ընտրվի փլեյմեյքերը, եթե այլ տարբերակ ընտրվի առանց լուրջ հիմնավորման, հնարավոր է ընդհանրապես այլևս չեմ մասնակցի որևէ քննարկման, քանի որ որոշ մարդիկ առաջ են տանում իրենց սուբյեկտիվ կարծիքը:--Սամվել (քննարկում) 13:59, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Սամվել ջան, որոնելիս ես ոչ թե միասին եմ ակնկալում այդ արդյունքը, այլ խաղարկող բառի հետ գրել եմ ֆուտբոլ բառը, որ ուրիշ խաղարկողներ հնարավորինս չբերի, իսկ քննարկումներին մասնակցել միշտ պետք է, հանկարծ այդպիսի բան չանես, գուցե որպես լուծման տարբերակ ով ոնց կուզի թող օգտագործի, ասեքն օրինակ ես մի ֆուտբոլիստի մասին հոդված եմ գրում գրեմ խաղարկող, մյուսը գրի փլեյմեյքեր, ամեն դեպքում Սամվել ջան մի բան էլ ասեմ, վերջիվերջո հայերեն վիքիպեդիան ինչ-որ իմաստով պետք է խթանի նաև հայոց լեզվի զարգացմանը, այս շատ կարևոր նկատառումն ունենալով ըստ իս արժի գնալ այսպես ասած «նման զոհողությունների», չեմ ուզում կրկնվեմ, բայց վերևում գրածս կարծում եմ նորմալ տրամաբանության մեջ է, այս պահին մի կողմ եմ դրել խիստ անձնական կարծիքս, որպես սովորական մարդ կողմ եմ փլեյմեյքերին, բայց որպես վիքիպեդիայի մասնակից՝ խաղարկող, հասկանում ես չե թե ինչ եմ ուզում ասել Սամվել: --ERJANIK քննարկում: 15:27, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան Ձեր որոնման արդյունքում ոչ մի տեղ չգտա ֆուտբոլային խաղարկողը միասին գրված, ասեմ ավելին ոչ մի դեպքում չէր վերաբերվում մեր փլեյմեյքերին, չգիտեմ առողջ տրամաբանությամբ պետք է ընտրվի փլեյմեյքերը, եթե այլ տարբերակ ընտրվի առանց լուրջ հիմնավորման, հնարավոր է ընդհանրապես այլևս չեմ մասնակցի որևէ քննարկման, քանի որ որոշ մարդիկ առաջ են տանում իրենց սուբյեկտիվ կարծիքը:--Սամվել (քննարկում) 13:59, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան ներողության կարիք չկա, փաստորեն եղել եք ֆուտբոլասեր, իսկ հիշում եմ որ ասենք եթերից հնչեր փլեմեյքերի խաղաստեղծ տարբերակ, դա բացառվում է: Սամվել ջան այ իսկ խաղարկողը կարծոս վատը չի, google-ով խաղարկող+ֆուտբոլ բառերով որոնելիս բերում է 12300 արդյունք այսինքն նույնիսկ փլեյմեյքերից էլ շատ (քիչ վերևում նշել եմ 6620 արդյունք), ամեն դեպքում այսպես ասած առավելության տալով հայերեն լեզվին, այս պահին եղած քննարկումները հաշվի առնելով ես փոխում եմ կարծիքս ու կողմ եմ ֆուտբոլային խաղարկող կամ պարզապես խաղարկող տարբերակին, չնայած գիտակցելով, որ հասարակության ինչ որ շրջանակ կա որ գուցե խորթ լինի իր համար այդ բառը, բայց հաստատ կա նաև այնպիսի շրջանակ որ բառը կամ ծանոթ է, կամ լսելով այն քիչ-քիչ «կվարժվի» հայերեն տարբերակին, իսկ անկախ ամեն ինչից նման քննարկումները միայն օգուտ են մեզ բոլորիս, ինչպես մի գիտնական է ասել, բանավեճի մեջ է ծնվում ճիշտը, միայն հայավարի հանկարծ «չտաքանանք»: --ERJANIK քննարկում: 13:31, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան ես ասացի եթե առանց լուրջ հիմնավորման որոշում ընդունվի, մինչ այդ չեմ պատրաստվում քննարկումներին չմասնակցեմ, եթե կա առողջ քննարկում և փոխմըռնում: Դուք կարող եք ցանկացած ֆուտբոլասեր մարդու հարցնել, փլեյմեյքեր թե խաղարկող, ես համուզված եմ, որ միանշանակ կընտրեն փլեյմեյքեր: Ինչու ոչ գոլ, ոչ նպատակ, կամ ինչու ոչ ֆուտբոլ ոչ ոտքի գնդակ, ինչու այս տարբերակներն էլ չթարգմանենք? Պետք չէ օգտագործել մտացածին բառեր, վերջապես հոդվածները կարդալու են ֆուտբոլասերները: Պետք չէ աբսուրդի հասցնել, ուրախ կլինեմ երբ հայերեն որևէ տարբերակ դառնա գործածական, բայց այս պահին փաստ է, որ փլեյմեյքերը գործածական է, կամ գրենք կիսապապաշտպան (փլեյմեյքեր):--Սամվել (քննարկում) 17:19, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Սամվել ջան, եթե փլեյմեյքերը կիսապաշտպանն է, ապա էլ ինչի՞ ենք այսքան երկար բանավիճում։ Բայց որքանով, որ ես տեղյակ եմ կիսապաշտպան բառը լավ էլ լայնորեն կիրառելի է։ Ֆուտբոլային մեկնաբաններից ես հենց դա եմ լսել, այլ ոչ փլեյմեյքեր։--Գարդմանահայ (քննարկում) 17:25, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան քիչ վերևում մի հարց էի գրել մի քանի մասնակիցների, որոնց թվում և Ձեզ, խնդրեմ այդ հարցին պատասխանեք, անկախ ամեն ինչից թե փլեյմեյքեր թե մեկ այլ բառի համար վստահելի աղբյուրներ, որոնք կհավաստեն, որ հայոց լեզվում «ԻՆՉ ՈՐ ՄԻ ԲԱՌԸ» կիրառելը ընդունելի է, սա խիստ մոտեցում է, համենայնդեպս վիքիպեդիայում էլ նման մոտեցումով դժվար կլինի հարց լուծել, համաձայն չե՞ք: Այդ բառը պարզ է ստեղծվել է ուզած թե չուզած ինչ-որ իմաստով ազդեցիկ ու տարածված համարվող անգլերեն լեզվով, ու այսպես ասած հասարակ ֆուտբոլասերների կամ հասարակության առավել լայն շրջաններում թուլ տամ ինձ ասել հաստատ ընդունված կամ լսված չի մանավանդ խաղաստեղծ բառը, էլի խաղարկողը մոտ է, գոնե ասենք ֆուտբոլային խաղարկող կամ նման մի տարբերակով: --ERJANIK քննարկում: 12:31, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի Սամվել, իսկ Դուք ներկայացրեք վստահելի աղբյուրներ, որոնք կհավաստեն, որ հայոց լեզվում «փլեյմեյկեր» բառը կիրառելը ընդունելի է։ --Գարդմանահայ (քննարկում) 12:16, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Քանի որ վիքիպեդիան պետք է հիմնված լինի վստահելի աղբյուների վրա, խնդրում եմ խաղաստեղծ կամ խաղարկող բառերի վերաբերյալ ցույց տալ վստահելի աղբյուրներ, որտեղ այդ տերմինները վերաբերվում են հենց փլեյմեյքերին, փոխարենը ես կարող եմ ներկայացնել բազմաթիվ սպորտային կայքեր, որոնք օգտագործում են փլեյմեյքեր տարբերակը: Չգիտեմ հետագայում մի օր եթե խաղաստեղծ բառը դառնա գործածական, ապա կարելի է փոխել, բայց մինչ այդ միանշանակ պետք է օգտագործել Փլեյմեյքեր տարբերակը: Կարծում եմ սրանով պետք է ավարտել թեման:--Սամվել (քննարկում) 10:33, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- խաղարկողը էլի ուրիշ բան, չնայած Խաղարկող հոդված էլ ունենք, սա լավ տարբերակ է, ապրես հարգելի Artureganyan, սա կարող ենք, բայց տվյալ հոդվածում պետք է նշվի փլեյմեյքեր բառն էլ: --ERJANIK քննարկում: 14:41, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Կիսապաշտպանը middlefielder է, իսկ playmaker դա փլեյմեյքերը, իսկ ձեր առաջարկած տարբերակները ոչ թե թարգմանում այլ ավելի շուտ բացատրում են այդ տերմինը, այն էլ շատ վատ, ինչպես օրինակ խաղարկողը որը բասկետբոլային տերմին է:Նոելոգիզմների մասին էլ չեմ ասում, դա անընդունելի է այս նախագծում:
ArmDict.am որպես աղբյուր, դա ոչ սպորտային բլոգ է, ոչ էլ պորտալ, ինչքան հասկացա օնլայն բառարան է: --David1992 (քննարկում) 18:14, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
Նախնական արդյունք
խմբագրելՈրոնողական համակարգերը, ինչպիսիք են Գուգլը, Յանդեքսը չեն կարող բացարձակ հիմք ծառայել, նույնը վերաբերում է կայքերին: Բայց քանի որ օնլայն հանրագիտարան է, որի նպատակը հասանելի տեղեկատվություն մատուցել լայն շրջանակներին, ապա պետք է փոխզիջումային տարբերակ գտնել նմանատիպ իրավիճակների համար; Ես քիչ առաջ նայեցի ռուսերեն վիքին, և որքանով հասկացա, հարկավոր է շեշտել, որ սպորտաձևին է վերաբերում փլեյմեյքերը: Խաղարկող հոդվածը վերաբերում է բասկետբոլին: Ֆուտբոլում որքանով հասկացա չկա կոնկրետ փլեյմեյքեր դիրք, դա կարող է վերաբերել և հարձակվողական և կիսապաշտպանական խաղացողներին, որոնք որոշակիորեն միջանկյալ հատվածում են խաղում, ըստ այդմ կարող է լինել հարձակվողական ոճի խաղարկող (հարձակվող-խաղարկող) և կիսապաշտպան-խաղարկող: Ըստ այդմ պիտի տեսնենք տվյալ ֆուտբոլիստը, որ դիրքում է խաղում, և այս տարբերակներից մեկը ընտրենք ու փակագծերում գրենք փլեյմեքեր կամ հակառակը փլեյմեքեր գրենք, իսկ փակագծերում իմ ասած տարբերակներից մեկը: Սպասում եմ արձագանքների:--6AND5 (քննարկում) 14:15, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- դե ես չեմ էլ գրել այդ արդյունքները որպես բացարձակ հիմք 6AND5 ջան, ես բերել եմ որպես փաստարկ: --ERJANIK քննարկում: 15:27, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Client
խմբագրել- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Ինչպե՞ս թարգմանել en:Client_(computing) տերմինը։ Server-ի դեպքում հեշտ է, քանի որ արդեն ընդունված 2 տարբերակն ունենք՝ սպասարկող և սպասարկիչ, որոնցից առաջինն ավելի շատ է օգատգործվում։ Իսկ Client-ի դեպքում մենք ոչ մի տարբերակ չունենք։
Պարզ է, որ «հաճախորդ» տարբերակն անիմաստ է։) Ես ոչ մի տարբերակ չկարողացա մտածել, այնպես որ խնդրում եմ առաջարկեք Ձեր տարբերակները։ Մի քանի տարբերակ ստանալուց հետո դրանք կդնեմ քվեարկության։ --Hamlet Muradyan քնն. 16։10, 18 Մարտի 2013 (UTC)
Ընդունող
- Դեմ – «Կլիենտը» դեպքերի մեծ մասով, որքան ընդունում է, այդքան էլ հայցում և տալիս/ուղարկում է, այնպես որ իմաստային առումով սխալ է։ Բացի դրանից նույն ոլորտում հաճախ հանդիպելու է recepient բառը, որը հենց ընդունողն է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20։12, 23 Սեպտեմբերի 2014 (UTC)
Սպասառու
- Բառարաններում առկա և ծրագրերում գործածվող միակ տարբերակն է։ Ինքը իմաստային և լեզվային առումով միանգամայն ճիշտ է, միակ խնդիրը որ տեսքով ու հնչողությամբ նման է սպասարկիչ, բառին, որտեղ անընդհատ հանդիպում է նույն նախադասության մեջ հակադիր իմաստով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20։12, 23 Սեպտեմբերի 2014 (UTC)
Այլ (Առաջարկեք ձերը) Առաջարկեք տարբերակներ, որոնք կդրվեն քվեարկության։ --Hamlet Muradyan քնն. 16։10, 18 Մարտի 2013 (UTC)
- Ին՞չ կասեք ընդունող բառի մասին, Client-ի հայերեն տարբերակը ես գտնում եմ որ ընդունողն է: --Vadgt (քննարկում) 12:06, 27 Մարտի 2013 (UTC)
Վացիո, «սպասառուն» ասում են կյանքում ոչ թե համակագչային տերմին ինձ թվում է որ ճիշտը դա ընդունողն է։ --Vadgt (քննարկում) 14։24, 27 Մարտի 2013 (UTC)
- «Սպասառու» տարբերակը ծանոթ է, ինչ-որ տեղ կարդացել եմ, ինչ-որ ծրագրի հայաֆիկացման մեջ, բայց չեմ հիշում որտեղ։ Ամեն դեպքում, երկուսն էլ քվեարկության եմ դնում։ --Hamlet Muradyan քնն. 17:41, 28 Մարտի 2013 (UTC)
Քննարկման արդյունք
Նախնական արդյունք
խմբագրելՔննարկումից կարելի է ենթադրել, որ որոշակի վերապահումով սպասառու տերմինն է ճիշտ։--6AND5 (քննարկում) 08։30, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Ֆայլ թե՞ նիշք
խմբագրել- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հարգելի մասնակիցներ առաջարկում եմ միասին որոշել, թե այս տարբերակներից որն ենք օգտագործում Հայերեն Վիքիպեդիայի ինտերֆեյսի ու կառավարման էջերում։ Խնդրում եմ հաշվի առեք, որ այս որոշումը չի անդրադառնալու հոդվածների վերնագրերին է հոդվածների բովանդակությանը։ Առաջարկում եմ հարցման եղանակով արտահայտվել, թե որ տարբերակին եք կողմ և ցանկության դեպքում թողնել մեկնաբանություն։ --vacio 09։52, 22 Մայիսի 2012 (UTC)
Նիշք
խմբագրել- Կողմ - այս տարբերակը տեղ է գտել և՛ մի շարք մասնագիտական բառարններում և հայերեն թարգմանված ծրագրերում այդ թվում Մայքրսոֆթ Վինդուզի 3 տարբեր վարկածներում, և գտնում եմ, որ այն շատ հաջող է փոխանցում բառի իմաստը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00։05, 25 Մայիսի 2012 (UTC)
- Կողմ, ես կողմ եմ հայերեն բառերին, իհարկե դեռ որ նիշքը քիչ է օգտագործվում, բայց կարծում եմ կարելի է նաև Վիքիպեդիայի միջոցով այսպես ասած «այն հայացնել ու օգտագործելի դարձնել»։ ERJANIK 17։19, 6 Հուլիսի 2012 (UTC)
* Կողմ, կարծում եմ պետք է շրջանառության մեջ դնել այ բառը, ի վերջո շատ գեղեցիկ բառ է։ — Դավի 'թ 17։05, 26 Հոկտեմբերի 2012 (UTC)
- Այս նախագիծը չի կարելի օգտագործել ինչ-որ տերմին շրջանառության մեջ դնելու համար:--David1992 (քննարկում) 18:03, 26 Հոկտեմբերի 2012 (UTC)
- Կողմ, --Ժողովրդավարական ցանց (քննարկում) 14։52, 20 Հունիսի 2013 (UTC)
- Կողմ, հիմնվելով հայկականության սկզբունքի վրա։ --֎ Պանդուխտ 15։31, 3 Մարտի 2014 (UTC)
- Կողմ, Հայերեն Վիքիպեդիայում հնարավորինս պետք է հայերեն գրենք կամ առնվազն հայերենին մոտ։--Գարդմանահայ (քննարկում) 20։14, 16 Մարտի 2014 (UTC)
- Կողմ, կողմ եմ նիշքին, նախ այստեղ չէ, որ առաջ ենք քաշել ու ուզում ենք մտցնել կյանք։ Բառը կա, օգտագործվում է, ոչ շատ իհարկե, բայց արդեն տարբեր լսարաններում ճանաչելի է։ Ես անձամբ նիշքն եմ օգտագործում։ Եթե ֆայլ, ապա կարող ենք նաև папка օգտագործել, շատերին էլ դա է հարազատ։ Beko (քննարկում) 15։00, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ֆայլ
խմբագրել- Կողմ Ճիշտն ասած, սկզբում ձեռնպահ էի ուզում մնալ, բայց հիմա այնուամենայնիվ կողմ եմ քվեարկում ֆայլին։ Դրա պատճառն այն է, որ նիշքը դեռ շատ սահմանափակ գործածություն ունի։ Հիմնականում այն հանդիպում է Մայքրոսոֆթի կայքերում և Վինդոուսի հայերեն թարգմանության մեջ (որն ինքը քննադատությունից բացի շատ քիչ գործածություն է գտել, ուստի, կարծում եմ, պետք է զգուշավոր լինել բառի գործածությունը դրանով հիմնավորելուց)։ Մայքրոսոֆթից բացի այն հանդիպում է հատուկենտ կայքերում (Գուգլով փնտրելիս կնկատեք, որ հիմնական արդյունքները մեքենայական թարգմանություններն են)։
- Մի խոսքով, նիշքը դեռ շատ «նորաթուխ» է։ Բոլոր դեպքերում, գտնում եմ, որ երբ այն իսկապես զգալի տարածում գտնի, այդ ժամանակ մենք կարող ենք նորից քննարկել և ընտրություն կատարել երկու մրցակից բառերի միջև։ Ի դեպ միայն նիշքը չէ, որ առաջարկվել է որպես file-ի թարգմանություն, հանդիպում է նաև նշոց, իսկ ավելի վաղ առաջարկվել էր գործածել տեղք։
- Ես չեմ անդրադառնա նիշք բառի գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ լինելուն, քանի որ դա սուբյեկտիվ գնահատական կլինի։ Այնուամենայնից կողմ չէի քվեարկի ֆայլին, եթե չկարծեի, որ այն բացի շատ գործածական լինելուց, նաև բավարար չափով հարմար է հայերենի հնչունային համակարգին։ --vacio 15:04, 30 Հունիսի 2012 (UTC)
- Կողմ ֆայլ, իսկ առաջին տարբերակը դա նեոլոգիզմ է և նման տերմինների օգտագործումը Վիկիպեդիայում չի թույլատրվում (Wikipedia is not a dictionary)։--David1992 (talk) 16։41, 31 Հուլիսի 2012 (UTC)
- Կողմ բոլոր վիքիներում օգտագործում են ՖԱՅԼ տարբերակը և բացի այդ Ֆայլը ինտերբառ է այսնիքն Ֆայլը չի թարգմանվում, ֆայլ բառը օգտագործում են նաև ծրարավորաման համար։ --Vadgt (քննարկում) 18։15, 4 Մարտի 2013 (UTC)
- Կողմ եմ, սակայն եթե ընդունվի նիշք տարբերակը, նորից դեմ չեմ լինի։ Միայն թե հետո խնդիր են են առաջանալու այնպիսի արտահայտությունների թարգմանման հարցում, ինչպիսին է, օրինակ, «File System»-ը։--Hamlet Muradyan քնն. 15։51, 18 Մարտի 2013 (UTC)
- Կողմ Իմ կարծիքով, պետք է օգտագործել այս պահին ամենաընդունված ու տարածված տարբերակը։ Ես փորձել եմ տարբեր մարդկանց մեջ հնչեցնել նիշք եզրը, արդյունքում բոլորը (հնարավոր է իմ հետ խոսողները կողմնակալ էին) պարզապես ծիծաղում էին այս եզրի օգտագործման հնարավորության վրա։ Խնդրում եմ, որ ոչ ոք չընդունի այս ամենը իր հասցեին։ --Ahaik (քննարկում) 11։20, 1 Օգոստոսի 2013 (UTC)
- Կողմ ― Ջէօ 19։43, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)
Մեկնաբանություններ
խմբագրելԻսկ ինչու այս որոշումը չի անդրադառնալու հոդվածների վերնագրերին է հոդվածների բովանդակությանը?--David1992 (քննարկում) 16։06, 14 Սեպտեմբերի 2012 (UTC)
- Եկեք վերջապես որոշում ընդունենք և ամենուր օգտագործենք այդ տարբերակը։ --Hamlet Muradyan քնն. 15:51, 18 Մարտի 2013 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Proxy Server
խմբագրել- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Ինչպես է հայերեն Proxy Server-ը՝ Փրոքսի Սերվեր, Փոխանորդ Սերվեր, թե Պրոքսի Սերվեր։ --Vadgt (քննարկում) 08։57, 18 Փետրվարի 2014 (UTC)
Մի շարք ծրագրերում թարգմանված է, որպես «Միջնորդ» --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 18։11, 21 Փետրվարի 2014 (UTC)
- Մայքրոսոֆթը թարգմանում է «Փոխանորդ Սերվեր» և «Պրոքսի սպասարկիչ»: --Vadgt (քննարկում) 18:28, 21 Փետրվարի 2014 (UTC)
- Փոխանորդը «proxy» սկզբնական, ոչ ՏՏ իմաստի հայերեն թարգմանություն է, ըստ բառարանների։ Քանի որ այդ իմաստը և ՏՏ իմաստը շատ մոտ են, իմաստային առումով ճշգրիտ թարգմանություն է, սակայն չգիտեմ որքանով է «փոխանորդ» բառը ծանոթ լայն զանգվածների։ Մոզիլա Ֆայրֆոքսում ավելի հանրամատչելի «միջնորդ» տարբերակն է, մնացած տեղերում հաջորդ շաբաթ կկարողանամ ստուգել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:22, 21 Փետրվարի 2014 (UTC)
- ԻՄՀԿ նախընտրելի է՝ տառադարձված պրոքսի սերվեր, որը կարծես համացանցում գործածական է (առնվազն մինչև այլ տարբերակներ կհայտնվեն, որոնք կլինեն գործածական)։ --vacio 14:04, 24 Փետրվարի 2014 (UTC)
- Վաչագան ջան, այս եզրը ավելի շատ ԾԱ–յում է գործածվում, և ոչ կայքերում, այնպես որ գուգլով որոշել չենք կարող։ Բացի դրանից, որևէ՞ բառարան նշում է այն որպես «պրոքսի», եթե ոչ ապա լայնորեն տարածումը պակաս կարևոր է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:07, 24 Փետրվարի 2014 (UTC)
Նախնական արդյունք
խմբագրելՎերջնական տարբերակ չկա, բացի այդ մեր վիքիում ընդամենը երկու անաղբյուր հոդված կա, որտեղ կարծես թե այս տերմինը օգտագործվում է, այսինքն այս հարցը ակտուալ չի:--6AND5 (քննարկում) 18:27, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
խմբագրելԲնակավայրերի և այլ աշխարհագրական օբյեկտների վերաբերյալ հոդվածներում ցանկալի է օգտագործել նշումը կաղապարը և տառացիորեն այն տողերը,որոնք գրված են Տող (գյուղ) հոդվածում, ինչ վերաբերում է ճյուղային հոդվածներին, ապա դրանց վերնագիրը պետք է լինի օրինակ ԼՂՀ բնակչություն, բացի վերահղումից, հոդվածի առաջին տողում որպես երկրորդ անվանում կնշվի նաև Արցախի բնակչություն, այսպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչություն (Արցախի Հանրապետության բնակչություն), ԼՂՀ տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունը: Եվ հոդվածում պետք է նշվի ընդամենը մեկ անգամ, հակառակ պարագայում դա ճիշտ չի ընկալվի իր բոլոր հետևանքներով հանդերձ--6AND5 (քննարկում) 18:42, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Ողջույն Հայերեն Վիքիպեդիայի հարգելի մասնակիցներ և ադմինիստրատորներ։ Այս հարցը նախկինում իմ և այլոց կողմից Խորհրդարանում բարձրացվել է ու չի ստացել լուծում։ Քննարկմանը մասնակցել ցանկացողներին հարցը խորապես հասկանալու համար առաջարկում եմ ընթերցել հետևյալ քննարկումը։ Որպեսզի այս անգամ ևս փակուղում չհայտնվենք, ու հարցը օդից կաղված չմնա, առաջարկում եմ հետևյալ փոխզիջումային տարբերակը։ Հայերեն Վիքիպեդիայում առկա «Արցախի Հանրապետություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», «ԼՂՀ» անվանումները փոխարինել Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անվանումով։ Ահա նախկին քննրակումները, որոնք ես կարողացա գտնել՝ 1, 2, 3։--Գարդմանահայ (քննարկում) 15։06, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան ճիշտ հասկացա, ուզում ես բոլոր տեղերում փոխվի միօրինակ տարբերակի, ինքս դրան համաձայն չեմ, ես կողմ եմ Արցախ տարբերակին, բայց ճիշտ չեմ համարում բոլոր տեղերում փոխել, առաջարկում եմ գլխավոր հոդվածը և կարևոր հոդվածներում փոխել, մնացած տեղերում թող մնա, օրինակ մենք ունենք Ղարաբաղյան ազատագրական պատերազմ անվանումով հանրագիտարան, սա որպես օրինակ եմ ընդգծում, որ պետք չի բոլոր տեղերում փոխել: --ERJANIK քննարկում: 15:33, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Ես պարզապես մոռացա նշել, որ ասածս չի վերաբերում վերնագրերին, բացառությամբ Արցախի Հանրապետություն հոդվածին։ Իսկ օրինակ Խաչակապ (Արցախ) կամ Խաչակապ (Լեռնային Ղարաբաղ) հոդվածների մասով առանձին քննարկում կարելի է կազմակերպել։--Գարդմանահայ (քննարկում) 15:35, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Ներկայացնում եմ իմ ասած տարբերակի մի քանի կիրառության օրինակ․
- Ես պարզապես մոռացա նշել, որ ասածս չի վերաբերում վերնագրերին, բացառությամբ Արցախի Հանրապետություն հոդվածին։ Իսկ օրինակ Խաչակապ (Արցախ) կամ Խաչակապ (Լեռնային Ղարաբաղ) հոդվածների մասով առանձին քննարկում կարելի է կազմակերպել։--Գարդմանահայ (քննարկում) 15:35, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- «Շուշի[2][3][4], քաղաք Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությում), համանուն․․․»
- «Հայաստան ․․․ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավ-արևելքից՝ Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը), հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝․․․»
- «Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված ․․․»--Գարդմանահայ (քննարկում) 15։46, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Մենք ոչ միայն ունենք ՂԱՊ հանրագիտարանը, այլև նորից եմ կրկնում եթե Ղարաբաղի իշխանություններն օգտագործում են ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ), եթե Ազգային ժողովի շենքի վրա մեծ տառերով գրված է ԼՂՀ Ազգային ժողով, ապա ինչո՞ւ մենք պետք է բոլոր տեղերում փոխենք, դարձնենք Արցախի Հանրապետություն։ Այս հարցն արդեն հազար անգամ քննարկեցինք։ Նորից եմ կրկնում՝ ես կտրականապես դեմ եմ բոլոր տեղերում փոխելուն, ինչպես նաև մասնակիցներին ստիպելուն, որպեսզի օգտագործեն այս կամ այն տարբերակը։ Այս պահին չեմ կարող, ավելի ուշ նախորդ քննարկումների հղումները կդնեմ, որպեսզի ամեն անգամ նորից նույն բանը չասենք․․․ --Լիլիթ (քննարկում) 15:44, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթ ջան, երբ ես այս քննարկումը կրկին բացեցի, նշեցի հատուկ, որ առաջարկում եմ փոխզիջումային տարբերակ, իսկ դու ասում ես «կտրականապես դեմ եմ»։ Մեկ ուրիշն էլ կարող է ասել, «ես կտրականապես կողմ եմ» ասենք մի այլ տարբերակի, ու ի՞նչ։ Նորից նույն կոտրված տաշտակը։ Դու ներկայացնում ես Արցախի Հանրապետության ԱԳՆ կայքի հղումը, ես էլ կարող եմ ներկայացնել Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ը։ Իմ ասածը ի՞նչ կապ ունի ՂԱՊ–ի հետ։--Գարդմանահայ (քննարկում) 15:52, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան, ինչպես ես պատկերացնում ինչու պետք է մենք նման քննարկում բացենք բոլոր տեղերում փոխելու համար, Արցախի Հանրապետություն հոդված ունենալը արդեն բավական է, ինչու պետք է մենք բոլոր մասնակիցների գրածները փոխենք, այդպիսի բան արվում է միայն ակնհայտ սխալների դեպքում, վիքիպեդիան մի տեսակ դառնում է աշխարհից կտրված, որոշենք կիսաարհեստական բաներ ու անենք, սա մի քիչ ընդհանուր տոնով ասեցի կապված նման հարցերի հետ: Ըստ իս այս քննարկումը պիտի լիներ ուղղակի հոդվածների անվանափոխության հետ նույնիսկ և ոչ այս բաժնում, կարող ենք օրինակ վկարևոր հոդվածների վերնագրերում փոխել ԼՂՀ-ն Արցախի, բայց վերագրերում ոչ ամեն տեղ, և վերջապես այդքան տեղեր մի տեսակ կրկնակի անուններ ունենալը անկախ ամեն ինչից այդքան էլ ճիշտ չի, չի կարդացվում, Արցախի Հանրապետություն հոդվածի մեջ հենց առաջին բառերից հետո կմշակենք մի տեքստ որ ԼՂՀն ու Արցախը նույնն են և վերջ, սա իմ կարծիքն է: --ERJANIK քննարկում: 16:07, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, ինձ էլ դուր չի գալիս այս տարբերակը, բայց սա իմ կարծիքով փոխզիջումային կարող է լինել։ Ես այս թեմայի քննարկումը վերջին անգամ եմ բացել և եթե հստակ որոշում չկայացվի, ապա բոլոր այն հոդվածներում, որտեղ ես կհանդիպեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանմանը, փոխխելու եմ Արցախի Հանրապետության։ Իսկ ադմիններն էլ, ինձ արգելափակելուց առաջ, թող ներկայացնեն հիմնավոր պատճառներ՝ նախքան խմբագրական պատերազմի մեջ մեղադրելը։--Գարդմանահայ (քննարկում) 16:15, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանաահայ ջան, քո ասած տարբերակում ասվում է, որ նույնն է, բայց չի ասում, որ բոլոր տեղերում փոխե՛ք և օգտագործեք Արցախի Հանրապետություն։ Դու ցանկանում ես հարյուրավոր մասնակիցների կողմից ստեղծված ու խմբագրած հոդվածներում իրենց գրածը փոխել և պատճառն այն չէ, ինչպես նշեց Երջանիկը, որ կոպիտ սխալ է թույլ տված։ Ստացվում է, որ դու սահմանափակում ես տվյալ խմբագիրների կամքի ազատությունը՝ ընտրել և օգտագործել այն տարբերակը, որն իրենց հոգեհարազատ է։ Խմբագրական պատերազմից զատ, սա ևս պատճառ է քո արգելափակման համար․․․ --Լիլիթ (քննարկում) 16:25, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Այսինքն՝ դու փաստո՞ւմ ես, որ եթե ես որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը փոխեմ Արցախի Հանրապետություն, ապա արգելափակվելու եմ։ Եթե այո, ապա արդյո՞ք դու էլ չես սահմանափակում իմ «կամքի ազատությունը՝ ընտրել և օգտագործել այն տարբերակը, որը ինձ հոգեհարազատ է»։--Գարդմանահայ (քննարկում) 16:29, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Դու կարող ես ստեղծել հազարավոր հոդվածներ Արցախի Հանրապետություն-ով, իսկ երբ ես մտնեմ այդ հազարավոր հոդվածներն ու քո բոլոր գրած Արցախի Հանրապետությունները փոխարինեմ ԼՂՀ-ով, այ այդ ժամանակ ես կսահմանափակեմ քո կամքի ազատությունը։ Ինչպե՞ս դու կվերաբերվեիր ինքդ իմ այդ քայլին։ Իհարկե, բացասական։ Խոսքը մեկ հոդվածի մասին չէ այժմ, այլ բոլոր։ --Լիլիթ (քննարկում) 16:34, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Իսկ որտեղ է գրված, որ «եթե որևէ վիքիմասնակից մեկ այլ վիքիմասնակցի ստեղծած հոդվածում որևէ բառ կամ բառակապակցություն է փոխում, ապա դա հանդիսանում է երկրորդ վիքիմասնակցի կամքի ազատության սահմանափակում»։--Գարդմանահայ (քննարկում) 16:45, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան փորձիր ավելի սառը դատել ու հարցին նայել բոլոր այն կողմերից, որոնք գրվել են այս քննարկման ժամանակ, ի՞նչ է նշանակում եթե հստակ որոշում չկայացվի, չէ որ նախ այստեղ խառը բան չկա որ հստակեցվի, իսկ ի՞նչ հիմքով ես փոխելու եթե մանավանդ չկայացվի որոշում, դա ո՞վ կամ ինչպե՞ս պետք է հիմնավորի, սա ոչ ստանդարտ խնդիր է, հիմա ինչ, եթե գնանք նման տրամաբանությամբ, լիքը բաներ կան, դնենք որոշենք օրինակ Նիդեռլանդներ թե Հոլանդիա, զեբր թե վագրաձի, շախմատ թե ճատրակ, ... թե ...: Հասկացար թե ինչ անիրական բանի է տանում նման քննարկումը, կամ մի ավելի կոպիտ ու խենթ օրինակ, գուցե որևէ մասնակից վաղը այսպիսի առաջարկ անի, եկեք բոլոր գուցե բառերը երևի բառով փոխարինենք, նորից եմ ասում մի քիչ կոպիտ ու խենթ օրինակ է, բայց ուզում եմ ասել որ վառ երևա գրածներս, մենք չենք կարող վիքիպեդիայում նման բան որոշել ու վերցնել փոխել, վերջապես այստեղ տերմինների քննարկում է, եթե ունես կոնկրետ հոդվածներ, օրինակ բեր դրանք, դրանք փոխենք, բայց
- Իսկ որտեղ է գրված, որ «եթե որևէ վիքիմասնակից մեկ այլ վիքիմասնակցի ստեղծած հոդվածում որևէ բառ կամ բառակապակցություն է փոխում, ապա դա հանդիսանում է երկրորդ վիքիմասնակցի կամքի ազատության սահմանափակում»։--Գարդմանահայ (քննարկում) 16:45, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Դու կարող ես ստեղծել հազարավոր հոդվածներ Արցախի Հանրապետություն-ով, իսկ երբ ես մտնեմ այդ հազարավոր հոդվածներն ու քո բոլոր գրած Արցախի Հանրապետությունները փոխարինեմ ԼՂՀ-ով, այ այդ ժամանակ ես կսահմանափակեմ քո կամքի ազատությունը։ Ինչպե՞ս դու կվերաբերվեիր ինքդ իմ այդ քայլին։ Իհարկե, բացասական։ Խոսքը մեկ հոդվածի մասին չէ այժմ, այլ բոլոր։ --Լիլիթ (քննարկում) 16:34, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Այսինքն՝ դու փաստո՞ւմ ես, որ եթե ես որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը փոխեմ Արցախի Հանրապետություն, ապա արգելափակվելու եմ։ Եթե այո, ապա արդյո՞ք դու էլ չես սահմանափակում իմ «կամքի ազատությունը՝ ընտրել և օգտագործել այն տարբերակը, որը ինձ հոգեհարազատ է»։--Գարդմանահայ (քննարկում) 16:29, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանաահայ ջան, քո ասած տարբերակում ասվում է, որ նույնն է, բայց չի ասում, որ բոլոր տեղերում փոխե՛ք և օգտագործեք Արցախի Հանրապետություն։ Դու ցանկանում ես հարյուրավոր մասնակիցների կողմից ստեղծված ու խմբագրած հոդվածներում իրենց գրածը փոխել և պատճառն այն չէ, ինչպես նշեց Երջանիկը, որ կոպիտ սխալ է թույլ տված։ Ստացվում է, որ դու սահմանափակում ես տվյալ խմբագիրների կամքի ազատությունը՝ ընտրել և օգտագործել այն տարբերակը, որն իրենց հոգեհարազատ է։ Խմբագրական պատերազմից զատ, սա ևս պատճառ է քո արգելափակման համար․․․ --Լիլիթ (քննարկում) 16:25, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, ինձ էլ դուր չի գալիս այս տարբերակը, բայց սա իմ կարծիքով փոխզիջումային կարող է լինել։ Ես այս թեմայի քննարկումը վերջին անգամ եմ բացել և եթե հստակ որոշում չկայացվի, ապա բոլոր այն հոդվածներում, որտեղ ես կհանդիպեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանմանը, փոխխելու եմ Արցախի Հանրապետության։ Իսկ ադմիններն էլ, ինձ արգելափակելուց առաջ, թող ներկայացնեն հիմնավոր պատճառներ՝ նախքան խմբագրական պատերազմի մեջ մեղադրելը։--Գարդմանահայ (քննարկում) 16:15, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան, ինչպես ես պատկերացնում ինչու պետք է մենք նման քննարկում բացենք բոլոր տեղերում փոխելու համար, Արցախի Հանրապետություն հոդված ունենալը արդեն բավական է, ինչու պետք է մենք բոլոր մասնակիցների գրածները փոխենք, այդպիսի բան արվում է միայն ակնհայտ սխալների դեպքում, վիքիպեդիան մի տեսակ դառնում է աշխարհից կտրված, որոշենք կիսաարհեստական բաներ ու անենք, սա մի քիչ ընդհանուր տոնով ասեցի կապված նման հարցերի հետ: Ըստ իս այս քննարկումը պիտի լիներ ուղղակի հոդվածների անվանափոխության հետ նույնիսկ և ոչ այս բաժնում, կարող ենք օրինակ վկարևոր հոդվածների վերնագրերում փոխել ԼՂՀ-ն Արցախի, բայց վերագրերում ոչ ամեն տեղ, և վերջապես այդքան տեղեր մի տեսակ կրկնակի անուններ ունենալը անկախ ամեն ինչից այդքան էլ ճիշտ չի, չի կարդացվում, Արցախի Հանրապետություն հոդվածի մեջ հենց առաջին բառերից հետո կմշակենք մի տեքստ որ ԼՂՀն ու Արցախը նույնն են և վերջ, սա իմ կարծիքն է: --ERJANIK քննարկում: 16:07, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթ ջան, երբ ես այս քննարկումը կրկին բացեցի, նշեցի հատուկ, որ առաջարկում եմ փոխզիջումային տարբերակ, իսկ դու ասում ես «կտրականապես դեմ եմ»։ Մեկ ուրիշն էլ կարող է ասել, «ես կտրականապես կողմ եմ» ասենք մի այլ տարբերակի, ու ի՞նչ։ Նորից նույն կոտրված տաշտակը։ Դու ներկայացնում ես Արցախի Հանրապետության ԱԳՆ կայքի հղումը, ես էլ կարող եմ ներկայացնել Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ը։ Իմ ասածը ի՞նչ կապ ունի ՂԱՊ–ի հետ։--Գարդմանահայ (քննարկում) 15:52, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
վերցնել ու օրինակ 1501 հատ ԼՂՀ ու 317 հատ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մի զարկով փոխել Արցախ կամ Արցախի հանրապետություն, միայն նրա համար որ դրանք նույն բանն են, միթե՞ սա ճիշտ կլինի, օրինակ google-ով 409.000 հատ ԼՂՀ է բերում որոնելիս և 181.000 Արցախ տարբերակ, միթե՞ բոլոր այն մարդիկ որ գրել են ԼՂՀ, պետք է համարել նրանց գրածը սխալ կամ ինչ-որ մի քննարկման արդյունքով փոխել այդքան գրածները, հա ի դեպ 2973 հատ էլ Արցախ կա մեր վիքիպեդիայում։ --ERJANIK քննարկում: 16։43, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, ես հասկանում եմ քո դիտարկումները։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Արցախի Հանրապետություն անվանումով փոխելիս առաջնորդվելու եմ ներկայումս գոյություն ունեցող հայկական երկրորդ հանրապետության սահմանադրությամբ։ Մի հարց էլ ես տամ։ Ի՞նչ հիմքով եմ ես արգելափակվելու, երբ որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը փոխեմ Արցախի Հանրապետության։--Գարդմանահայ (քննարկում) 17:15, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Կխնդրեի գրածս վերջին նախադասությունը կրկին կարդալ, որը քո հարցի պատասխանն է։ Կներեք, բայց ես էլ այս քննարկմանը չեմ միջամտի, միայն ակնհայտ անհրաժեշտության դեպքում։ Կխնդրեմ միայն քննարկմանը մասնակցեն նաև Ալեքսեյը և 6AND5-ը։ Շնորհակալություն բոլորին --Լիլիթ (քննարկում) 16:51, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթ ջան, այստեղ ես չեմ առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փոխարինել Արցախի Հանրապետությունով, այլ՝ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)–ով։ Դու էլ ինձ կներես, բայց քո գրած նախավերջին պարբերությունը կարդացի, բայց իմ հարցի պատասխանը չգտա։--Գարդմանահայ (քննարկում) 17:15, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Իմանալով, որ այս հարցը քննարկվել է հայերեն վիքիպեդիայում, ես ուշադիր հետևում էի ՀՀ նախագահի ելույթին Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ նախագահը մի քանի անգամ օգտագործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները։[1] Այնպես որ փոփոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ երկու տարբերակներն էլ կարելի է օգտագործել։ Այդ ժամանակը, որը ծասխվելու է փոփոխություն անելու վրա, կարելի է օպտիմալ օգտագործել, անկախ այն հանգամանքից, թե, որ մասնակիցը կանի դա։--Արսեն (քննարկում)
- Լիլիթ ջան, այստեղ ես չեմ առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փոխարինել Արցախի Հանրապետությունով, այլ՝ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)–ով։ Դու էլ ինձ կներես, բայց քո գրած նախավերջին պարբերությունը կարդացի, բայց իմ հարցի պատասխանը չգտա։--Գարդմանահայ (քննարկում) 17:15, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Պետք է որոշել օգտագործման մեկ եղանակ, մի հոդվածում Արցախ, մի հոդվածում ԼՂՀ այդքան էլ ճիշտ չի: Բայց ամեն տեղ գրելն էլ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ճիշտ չի: Հոդվածում գրելաձևը ընտրելուց պիտի որոշենք հոդվածի բնույթը, քանի որ ես նոր նկատեցի, որ շատ հոդվածներում Ղարաբաղ տարածաշրջանին է ներքին հղում տրված Արցախ, օրինակ այստեղ՝ Ներքին Կարմիրաղբյուր, բայց սա առանձին քննարկման հարց է:
Հիմա առաջարկում եմ կարճ լուծում բոլոր հոդվածների համար, որտեղ գրված է ԼՂՀ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այլ ոչ թե Ղարաբաղ։ Ցանկացողները ավելացնում են հետևյալ բաժինը.
== Նշումներ == {{reflist|group=N}}
Եվ ավելացնում ենք ծանոթագրություն այս տեսակով՝ {{#tag:ref|....|group=N}}։ Յուրաքանյուր հոդվածում մեկ անգամ, ոչ ավել, իսկ բազմակետի փոխարեն գրում ենք որ ըստ Սահմանադրության ....։ Այսքանը--6AND5 (քննարկում) 18։10, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Տեխնիկական նշում, պարզության և տարբեր գործիքների (հատկապես ՎիզուալԽմբագրիչի) ու բոտերի համատեղելիության համար անհրաժեշտ է օգտագործել
<ref group="Նշում"> Նշումի տեքստը</ref>
նշումը անելու համար և{{ծանցանկ|group=Նշում}}
նշումների ցանկը ստանալու համար։ «Նշում» բառի փոխարեն կարելի է օգտագործել «Ն» կամ «Նշ․», մնում է համաձայնվել տարբերակի շուրջ։ Նշումները որպես կանոն, դնում են «Ծանոթագրություններ» բաժնից առաջ։ Ապագայում այլ մեխանիզմներ գուցե ներմուծենք, երբ ՎիզուալԽմբագրիչը կայունանա։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:58, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Տեխնիկական նշում, պարզության և տարբեր գործիքների (հատկապես ՎիզուալԽմբագրիչի) ու բոտերի համատեղելիության համար անհրաժեշտ է օգտագործել
- եկեք հասկանանք՝ ինչն է խնդիրը: վիքիպեդիայում կա մեկ մասսնակից, ով ուզում է մնացած ամբողջ համայնքին ստիպել իր կարծիքը: Չհասնելով հաջողության՝ առաջարկում է այլընտրանք: միանշանակ դեմ եմ քո ասած տարբերակին, ու հետևաբար և այլընտրանքին: Ասեմ, որ քեզանից բացի մեկ մարդ էր ընդամենը կողմ, ում հետ անձամբ Մոսկվայում եղել եմ ՀՀ դեսպանատանը, նրան կից ԼՂՀ ներկայացուցչությանը, և այնտեղ ԼՂՀ տարբերակիին են հավանություն տվել: Ուրեմն, պատասխանիր հետևայլ հարցերին՝
- ինչու փոխենք Արցախի հանրապետություն, երբ երկրի զինանշանը, կառավարությունը, պառլամենտը, ագն-ն, քարտեզը, և բոլոր պաշտոնական կայքերը կրում են nkr.am, օրինակ սա նշվում են որպես ԼՂՀ?
- հարցը պատասխանելուց հետո բացատրիր՝ ինչպես ես հասկանում հետևյալ արտահայտությունները՝ Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ, Դաշտային Ղարաբաղ, Արցախ, Արցախի հանրապետություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Hayk.arabaget (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հայկ, մի՛ անձնավորի քննարկումը ։ Իսկ դու չե՞ս մտածել, որ միգուցե կոնֆլիկտը չխորացնելու համար եմ դադարեցրել այդ քննարկումը տվյալ պահին։ Իզո՛ւր չես մտածել։ Եթե դեսպանատանը Պանդուխտին ես հանդիպել, ապա ասեմ, որ նա կողմ էր հենց Արցախի Հանրապետություն անվանմանը։ Եթե Մոսկվայում ՀՀ դեսպանատանը կողմ են եղել ԼՂՀ տարբերակին, ապա Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարությունը ինձ ուղղված նամակում առավելությունը տվել է Արցախի Հանրապետությանը։ Հարցնում ե՛ս, թե ինչո՞ւ Արցախի Հանրապետություն, եթե այդ հանրապետության որոշ կառավարական շենքերի և պետակաան որոշ կայքերի վրա գրված է ԼՂՀ։ Շատ պարզ պատճառով․ որովհետև այդ մարմինները իրենց բովանդակությամբ և իրենց էությամբ ստորադաս են Արցախի Հանրապետության Սահմանադրությունից։ --Գարդմանահայ (քննարկում) 19:42, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Կամ որ այդպես իրար հետևից նշել ես շենքերի նկարները, միգուցե պարզաբանե՞ս, թե որն է քեզ համար առավել վստահելի աղբյուր, Արցախի Հանրապետության Սահմանադրությո՞ւնը, թե՞ Արցախի Հանրապետության կառավարության և ազգային ժողովի շենքերի դիմային մասին գրված ԼՂՀ–ն։--Գարդմանահայ (քննարկում) 19:49, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Կամ էտ Արցախի Հանրապետության ԱԳՆ կայքի հղումը դնում եք, որ ի՞նչ անեք։ Երևի կիմանաք, որ Արցախում երկրի նախագահիը ավելի բարձր է, քան երկրի ԱԳՆ–ն։ Ուրեմն նայեք ԱՅՍ հղումը ու այլևս նմանատիպ հղումներ մի՛ տեղադրեք։ --Գարդմանահայ (քննարկում) 19:57, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան ուրեմն նայի, ոչ միայն այս քննարկումը, այլև նմանատիպ քննարկում բացելը, առավել ևս այս քննարկումը սխալ է, բոլոր տեղերում փոխում են միայն այն բաները, որոնք սխալ են, իսկ բոլոր տեղերում դնել երկու անուն ու ծանրաբեռնել այդպիսով տեքստը, ըդնհանրապես իմաստ չունի, իմ այստեղ երկար գրածս վառ օրինակ էր, մենք իրավունք չունենք ամբողջ վիքիպեդիայի խմաբիրների գրած ԼՂՀ-ն դնել ու մի հարվածով փոխել, չի կարելի և վերջ, չեմ հասկանում թե ինչու ես այդպես տրամադրված այս հարցի հանդեպ, ինչու՞, ինչու պետք է փոխվի, հատկապես ի՞նչն է թույլ տուր ասեմ քո անձնական մղումը այս հարցի շուրջ, 2 տարբերակն էլ պետական ընդունված է և սրանով վերջ, պետք չի նման քննարկումներով ծանրաբեռնվել: --ERJANIK քննարկում: 05:29, 27 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Կամ էտ Արցախի Հանրապետության ԱԳՆ կայքի հղումը դնում եք, որ ի՞նչ անեք։ Երևի կիմանաք, որ Արցախում երկրի նախագահիը ավելի բարձր է, քան երկրի ԱԳՆ–ն։ Ուրեմն նայեք ԱՅՍ հղումը ու այլևս նմանատիպ հղումներ մի՛ տեղադրեք։ --Գարդմանահայ (քննարկում) 19:57, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Կամ որ այդպես իրար հետևից նշել ես շենքերի նկարները, միգուցե պարզաբանե՞ս, թե որն է քեզ համար առավել վստահելի աղբյուր, Արցախի Հանրապետության Սահմանադրությո՞ւնը, թե՞ Արցախի Հանրապետության կառավարության և ազգային ժողովի շենքերի դիմային մասին գրված ԼՂՀ–ն։--Գարդմանահայ (քննարկում) 19:49, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ, քեզ համար ընդունելի չի՞ Տող (գյուղ) հոդվածի տարբերակը՝ միայն ԼՂՀ բնակավայրերի կտրվածքով (առայժմս), սպասում եմ արձագանքիդ--6AND5 (քննարկում) 06:40, 27 Սեպտեմբերի 2014 (UTC)
- լավ տարբերակ է 6AND5 ջան, իրոք մի հատ նայի Գարդմանահայ ջան, այսպես կարելի է գրել ասենք կարևոր հոդվածներում: --ERJANIK քննարկում: 07:29, 27 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Անձնական ուղերձները թաքցվել են --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 05:59, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)
- լավ տարբերակ է 6AND5 ջան, իրոք մի հատ նայի Գարդմանահայ ջան, այսպես կարելի է գրել ասենք կարևոր հոդվածներում: --ERJANIK քննարկում: 07:29, 27 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Հայկ, մի՛ անձնավորի քննարկումը ։ Իսկ դու չե՞ս մտածել, որ միգուցե կոնֆլիկտը չխորացնելու համար եմ դադարեցրել այդ քննարկումը տվյալ պահին։ Իզո՛ւր չես մտածել։ Եթե դեսպանատանը Պանդուխտին ես հանդիպել, ապա ասեմ, որ նա կողմ էր հենց Արցախի Հանրապետություն անվանմանը։ Եթե Մոսկվայում ՀՀ դեսպանատանը կողմ են եղել ԼՂՀ տարբերակին, ապա Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարությունը ինձ ուղղված նամակում առավելությունը տվել է Արցախի Հանրապետությանը։ Հարցնում ե՛ս, թե ինչո՞ւ Արցախի Հանրապետություն, եթե այդ հանրապետության որոշ կառավարական շենքերի և պետակաան որոշ կայքերի վրա գրված է ԼՂՀ։ Շատ պարզ պատճառով․ որովհետև այդ մարմինները իրենց բովանդակությամբ և իրենց էությամբ ստորադաս են Արցախի Հանրապետության Սահմանադրությունից։ --Գարդմանահայ (քննարկում) 19:42, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
Բոլորի ուշադրությունը ուզում եմ հրավիրել Վիքիպեդիայի վարվելակարգին։ Գտնում եմ, որ այս քննարկման ընթացքում անցնում եք թույլատրելիի սահմանը, տաքացած ժամանակ մի արեք այն, որի համար հետո զղջալու եք, հարգալից եղեք իրար հանդեպ։ Կարող եք սա նախազգուշացում համարել։ Եթե ասածիս հետ կապված հարցեր կան, սիրով կպատասխանեմ։ Beko (քննարկում) 20։24, 27 Սեպտեմբերի 2014 (UTC)
Երջանիկ ջան, շնորհակալ եմ քննարկման ժամանակ հետաքրքիր դիրքորոշում և կառուցողական մտքեր արտահայտելու համար։ 6AND5 ջան, քեզ էլ շնորհակալություն հետաքրքիր առաջարկի համար, շատ լավ միտք է, կարելի է օգտագործել, եթե Լիլիթը և իմ առաջարկին ընդդիմացողները դեմ չեն։ Ես համաձայն եմ քո առաջարկի հետ, կարելի է և՛ «Ըստ սահմանադրության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրություն, 1.2», և՛ «Ըստ սահմանադրության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են։ Արցախի Հանրապետության սահմանադրություն, 1.2» տարբերակները օգտագործել։--Գարդմանահայ (քննարկում) 19։47, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Եթե դու այնպես գրես, ինչպես Տող գյուղում է, ոչ թե քո բերված տարբերակներում, ապա չեմ կարծում ինչ-որ մեկը դեմ կլինի: Բացի այդ իմ ասածը դեռ վերաբերում է միայն Արցախի բնակավայրերի մասին հոդվածներին, ու մեկ հոդվածում մեկ հատ, ոչ ավել: Մնացած հոդվածների, ինչպես օրինակ ԼՂՀ տուրիզմ, եթե կա իհարկե, դեռ հարկավոր է մտածել...--6AND5 (քննարկում) 20:36, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Անձնական ուղերձները թաքցվել են --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 05:59, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Կատեգորիա-Դասակարգում
խմբագրել- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Տեղափոխված է խորհրդարանից:
Առաջարկում եմ հայերեն վիքիպեդիայում կատեգորիա բառը փոխարինել Դասակարգում բառով, ինչը հայերեն է և ավելի գործածական, երևի դժվար է այն իրագործել, սակայն ենթադրում եմ, որ այսպես ավելի ճիշտ է։--Սամվել (քննարկում) 13։15, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- -Սամվել ջան ո՞նց ես, էս ինչ տեղից ես բռնցրել եղբայր, վատ իմաստով չէ, ուղղակի ուզում եմ ասել մեծ գործի առումով, բայց հետաքրքիր առաջարկ է: --ERJANIK քննարկում: 18:35, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Նմանատիպ առաջարկ կատարել է նաև Vahram Mekhitarian-ը՝ Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Արխիվ/2012-2014 թթ.#Կատեգորիա, Ենթակատեգորիա, ... → Դաս, Ենթադաս, ..., բայց քանի որ արձագանք չի եղել՝ համարյա մեկ տարի, ես այն ամփոփեցի: Հարկավոր է այս քննարկումը տեղափոխել այնտեղ նոր հայտի տեսքով: Ես ինքս դեմ եմ կատեգորիայի հայաֆիկացմանը:--6AND5 (քննարկում) 18:44, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ես էլ եմ դեմ։ --Լիլիթ (քննարկում) 18:54, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Իսկ ինչո՞ւ եք դեմ։--Գարդմանահայ (քննարկում) 19:05, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, հիմա աշխատում եմ կատեգորիզացիա կանոնակարգի վրա, մտածեցի ինչու կատեգորիազացիա եթե մեր հայերենում կա ավելի գործածական բառ, դասակարգում, իսկ դեմ արտահայտվողներին խնդրում եմ նշել նաև դեմ լինելու պատճառը: 6AND5 ինչու այստեղ բացեցի քննարկումը քանի որ տերմինների քննարկում բաժին տարիներով մարդ չի մտնում, այստեղ ավելի լավ է սացվում քննարկումը:-Սամվել (քննարկում) 19:55, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- սա բառարանից ուղղակի, իսկ մեր դեպքում այսպիսի բան կա, եթե խոսքը գնա ուղղակի կատեգորիա բառի մասին որպես ասենք բառ կամ հոդված այդ բառի մասին, կարելի է նման ուղղությամբ մտածել, բայց նորից եմ ասում այս դեպքու այս բառը ինչ-որ իմաստով գրեթե միջազգային բառ է ու մեծամասամբ լեզուներում կարելի է ասել տեխնիկապես է գրվում կատեգորիա (նայեցի մոտ 15 վիքիներում), կարծում եմ այս պարագայում հայերեն տարբերակ կամ հայաֆիկացնել կամ նման մի բան անել սխալ է, սա այսպես ասած տեխնիկական իմաստով է կատեգորիա, կարողացա հասկացնել ասածս հարգելի վիքիհամայնք: --ERJANIK քննարկում: 20:01, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ես կատեգորիկ դեմ եմ։ Նախ այնպես չի, որ կատեգորիա բառը սխալ է և չի օգտագործվում հայերենում, փորձեք թարգմանել հայերեն և ցանկացած բառարան ձեզ կբերի առաջինը կատեգորիա ու հետո կարգ ու խումբ։ Իսկ ամեն կարգ ու խումբ կատեգորիա չի։ Գուցե կասեք, որ խորհրդային բառագիտության սխալներից է ու պետք է ձերբազատվենք դրանից, բայց բազմաթիվ ազգեր օգտագործում են այդ բառը, որը հին հունարեն է κατηγορία և դեռ մեծ վնաս չեն կրել։ Իրագործելը դժվար է, թեև իրագործելի, իհարկե, բայց ինչո՞ւ մեր լեզվում օգտագործվող բառը փոխարինենք մեկ այլով, եթե սրանով էլ ենք հանգիստ յոլա գնում։ Ասեմ, որ կարելի է պորտալը շքամուտք թարգմանել, Վիքիպեդիան՝ Ճեպադարան, սպասարկող եջերն էլ հատուկ էջ, ինչպես մյուսների մոտ է։ Եթե նոր ինչ-որ բան ստեղծենք խնդրեմ, եկեք քննարկենք գտնենք ամենահայեցի ու հարմար բառը, բայց արդեն արածն ու արմատացածը քրքրել, քրտնաջան աշխատանքով փոխելու մեջ իմաստ չեմ տեսնում։ --Beko (քննարկում) 20:19, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- սա բառարանից ուղղակի, իսկ մեր դեպքում այսպիսի բան կա, եթե խոսքը գնա ուղղակի կատեգորիա բառի մասին որպես ասենք բառ կամ հոդված այդ բառի մասին, կարելի է նման ուղղությամբ մտածել, բայց նորից եմ ասում այս դեպքու այս բառը ինչ-որ իմաստով գրեթե միջազգային բառ է ու մեծամասամբ լեզուներում կարելի է ասել տեխնիկապես է գրվում կատեգորիա (նայեցի մոտ 15 վիքիներում), կարծում եմ այս պարագայում հայերեն տարբերակ կամ հայաֆիկացնել կամ նման մի բան անել սխալ է, սա այսպես ասած տեխնիկական իմաստով է կատեգորիա, կարողացա հասկացնել ասածս հարգելի վիքիհամայնք: --ERJANIK քննարկում: 20:01, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, հիմա աշխատում եմ կատեգորիզացիա կանոնակարգի վրա, մտածեցի ինչու կատեգորիազացիա եթե մեր հայերենում կա ավելի գործածական բառ, դասակարգում, իսկ դեմ արտահայտվողներին խնդրում եմ նշել նաև դեմ լինելու պատճառը: 6AND5 ինչու այստեղ բացեցի քննարկումը քանի որ տերմինների քննարկում բաժին տարիներով մարդ չի մտնում, այստեղ ավելի լավ է սացվում քննարկումը:-Սամվել (քննարկում) 19:55, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Իսկ ինչո՞ւ եք դեմ։--Գարդմանահայ (քննարկում) 19:05, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ես էլ եմ դեմ։ --Լիլիթ (քննարկում) 18:54, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Նմանատիպ առաջարկ կատարել է նաև Vahram Mekhitarian-ը՝ Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Արխիվ/2012-2014 թթ.#Կատեգորիա, Ենթակատեգորիա, ... → Դաս, Ենթադաս, ..., բայց քանի որ արձագանք չի եղել՝ համարյա մեկ տարի, ես այն ամփոփեցի: Հարկավոր է այս քննարկումը տեղափոխել այնտեղ նոր հայտի տեսքով: Ես ինքս դեմ եմ կատեգորիայի հայաֆիկացմանը:--6AND5 (քննարկում) 18:44, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Մհերի հետ համաձայն եմ:
- Այստեղ լավ քննարկելու համար, կարելի է այն հայտերի էջում բացել, իսկ այստեղ ընդամենը համայնքին տեղեկացնել, որ նմանատիպ քննարկում է ընթանում: Հիմա ինչու եմ դեմ, որովհետև ես կատեգորիան դիտարկում եմ իբրև վիքիգործիք, հետևաբար թարգմանելու կարիք չեմ տեսնում: Բացի այդ անվանափոխելու դեպքում հնարավոր են բավականին տեխնիկական խնդիրներ6AND5 (քննարկում) 20:22, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, տես թե այդ նույն բառարանը դասակարգում բառի մասին ինչ է ասում․ դասակարգել – 1․ խմբագրել, խմբավորել, խմբել, դասել, դասդասել (դասերի, կարգերի, խմբերի, խմբավորումների բաժանել), 2․ տես՝ դասավորել։ Ինչպես նաև՝ դասակարգիչ – կլասիֆիկատոր (ըստ մեծության դասակարգող սարած)։ Ներկայացնեմ նաև այլ լեզուներով վիքիներում համապատասխան տերմինի հետ կապված որոշ օրինակներ (լեզուներին անմիջականորեն չտիրապետելու պատճառով հնարավոր են սխալներ)։ Այս վիքիներում որքան հասկացա օգտագործվում է հենց դասակարգում բառը ա․, բ․, գ․, դ․, ե․ և այլն։ Իսկ այստեղ էլ պորտալ բառի փոխարեն օգտագործվում է շքամուտք բառը։ 6AND5 ջան, իմ կարծիքով դիտարկում ես վիքիգործիք, քանի որ երևի հայերեն վիքիի ստեղծման օրվանից հենց այդ բառն ես տեսել ու այսպես ասած աչքդ սովորել է։ Եթե լիներ դասակարգում բառը, միգուցե ասեիր, որ հենց դա դիտարկում ես վիքիգործիք։ --Գարդմանահայ (քննարկում) 20:50, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Միգուցե, բայց գնացքը գնացել է՝ անվերադարձ...--6AND5 (քննարկում) 20:56, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան, ես բառարանը ասել եմ ուղղակի, էլի եմ ասում զուտ բառի թարգմանությամբ ուրիշ բան է, այստեղ այս ձևով տեխնիկապես փոխել այդքան կարևոր բառ, ես դեմ եմ, համենայնդեպս նորից եմ ասում պետք է դիտարկել տեխնիկական տեսանկյունից, ոչ թե լեզվական, ես էլ կողմ եմ հայերենին, բայց նման փոփոխություն անել, սա համակարգը հավատացեք շարքից կհանի, պետք չի սա իմ կարծիքն է, նոր բան չունեմ գրելու: --ERJANIK քննարկում: 00:02, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, ես պարզապես իմ դիրքորոշումն եմ ներկայացրել և որոշ մեկնաբանությունների անդրադարձել: Ես տեղեկացված չեմ Վիքիպեդիայի այսպես ասած տեխնիկական մասին, հետևաբար փոխողը ես չեմ լինելու: Եթե ասում եք, որ դա դժվար է կամ անհնարին, ապա չեմ շարունակի այս քննարկումը: Կողքից հեշտ է մի քանի նախադասություն գրել, բայց այդ աշխատանքը անելը դժվար է:--Գարդմանահայ (քննարկում) 07:56, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան, ես բառարանը ասել եմ ուղղակի, էլի եմ ասում զուտ բառի թարգմանությամբ ուրիշ բան է, այստեղ այս ձևով տեխնիկապես փոխել այդքան կարևոր բառ, ես դեմ եմ, համենայնդեպս նորից եմ ասում պետք է դիտարկել տեխնիկական տեսանկյունից, ոչ թե լեզվական, ես էլ կողմ եմ հայերենին, բայց նման փոփոխություն անել, սա համակարգը հավատացեք շարքից կհանի, պետք չի սա իմ կարծիքն է, նոր բան չունեմ գրելու: --ERJANIK քննարկում: 00:02, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
Դեմ - Kareyac (քննարկում) 03։20, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Եթե իսկապես շատ դժվար գործ է, համաձայն եմ կատեգորիայի մնալուն, բայց այդ դեպքում արդյոք ճիշտ է գրել կատեգորիզացիա կամ կատեգորացում, ինձ համար մի քիչ խորթ է հնչում:--Սամվել (քննարկում) 08:58, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
- լավ չկարողացա ուզածս հասկացնել, ուզում եմ ասել լավ կլինի այս իմաստով կատեգորիան ընդունենք ոչ թե որպես բառ, որ հայերեն թարգմանության կարիք ունի, այլ ուղղակի այսպես ասած վիքիպեդիայի գործիք, տեխնիկական բառով նշելով, ուզում եմ նկարագրել որ որպես տեխնիկական «ինչ որ բան», ոչ թե «բառ», իսկ որ կան լեզուներ որտեղ կատեգորիա բառը ունի այսպես ասած ոչ կատեգորիա անվանում, համենայնդեպս առաջատար լեզուներով մեծամասամբ կատեգորիա է, եթե հանկարծ ասենք այնպես ստացվի որ փոխվի ըստ այս առաջարկի, դա անելը չգիտեմ հնարավոր է կամ ինչքանով է հնարավո, անձամբ ես չգիտեմ թե ինչպես կարելի է, գուցե հեշտ լինի կամ դժվար, ես ի նկատի ունեմ որ ինչքան քննարկումներ կամ անվանումներ կամ հասկացություններ չգտեմ էլ ինչեր պետք է փոխվեն բացի զուտ կատեգորիա անվանումը փոխելով, եթե ստեղծման օրից լիներ այլ բառ, դա անկախ ամեն ինչից ուրիշ կլիներ: --ERJANIK քննարկում: 10:41, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ես էլ եմ նույնը ասում, որ ոչ թե որպես հայերեն բառ դիտարկենք, այլ որպես վիքիգործիքի անվանում:--6AND5 (քննարկում) 20:23, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
- «Կատեգորիզացիա» կամ «կատեգորավորումի» փոխարեն ուղեցույցերում ու քննարկումներում բնականաբար արժի դասակարգում բառ օգտագործել, օր․ «հոդվածների դասակարգվում են [[ՄեդիաՎիքի]]ի [[Օգնություն:Կատեգորիա|կատեգորիա]]ների մեխանիզմի միջոցով»։
- Տեխնիկական մակարդակում դա փոխելը բնականաբար անհնարին չէ, բայց ժամանակատար է։ Ավելի պարզ ու քիչ խնդիր առաջացնողՎիքիՓեդիա–>ՎիքիՊեդիա անվանափոխությունը մի քանի տարի առաջ է արվել, բայց մինչև հիմա մանր հարցեր նկատվում են։ «Կատեգորիա» անվանատարածքը շատ ավելի փոխկապակցված է, և շատ ավելի էջ ունի քան «Վիքիպեդիա»ն այն ժամանակ, ու գործածվում է կաղապարներում, գործիքներում, սկրիպտերում, գուցե և թարգմանության մասերում (չնայած չպետք է) և այլն։ Այնպես որ իրագործելի է, բայց արդյոք արժի դա անել չգիտեմ։ Եթե որոշենք որ ուզում ենք փոխել, ես կմասնակցեմ ընթացքին, եթե շեղող հանգամանքներ Վիքիպեդիայում չառաջանան։
- Միակ բանը որ պարզ է, որ եթե անելու ենք, ավելի լավ է հիմա անել, քան մի քանի տարի հետո։
- Մինչ այդ պետք է հասկանել ինչպես ենք ասելու Category, Categories, Categorization, Subcategory, Parent/Child Category բառերին։ «Դաս», «դասակարգ» և «կարգ» բառերից ստեղծված անհրաժեշտ որոշ բառաձևերը, ինձ ավելի խափուսիկ են թվում քան կատեգորիա, բայց աչքս «կատեգորիային» լավ սովոր է, ու թարմ հայացքը, ավելի օբյեկտիվ կլինի։ «Դինոզավրերի շրջանում» այս հարցը քննարկվել է, բայց քննարկոմը չգտա, չի բացառվում հենց Վիքիպեդիա անվանատարածքի վերանվանման պատճառով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:20, 9 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Hepburn-ը հայերեն
խմբագրել- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Թեև տերմին չէ, բայց, կարծում եմ, այստեղ կարելի է քննարկել: Խոսքը Hepburn ազգանվան մասին է: Անգլերենում այն հնչում է մոտավորապես Հեբըն (/ˈhebən/ կամ /ˈhebə:n/): Մենք այդ ազգանունով երեք հոգու մասին հոդված ունենք, երեքն էլ տարբեր ուղղագրությամբ. Օդրի Հեփբերն, Քեթրին Հեփբորն և այսօր ստեղծվեց Ալեքս Հեպբյորն հոդվածը: Այս վերջինը լրիվ ռուսաբանություն է և հիշեցնում է հանրահայտ ֆիլմի «գյոռլ»-ը : Անհրաժեշտ է գտնել ճիշտ տարբերակը և երեքն էլ նույն կերպ տառադարձել: --23artashes (քննարկում) 19:00, 19 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Քեթրին Հեփբորնի հետ կապված ժամանակին ես գրել էի Հեփիբորն տարբերակով, հիմա ճիշտն ասած մեկ է: --ERJANIK քննարկում: 05:27, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Քանի որ ը է կարդացվում, առաջարկում եմ Հեփբրն տարբերակը։ --Լիլիթ (քննարկում) 07:19, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Եթե ուղղագրական տեսանկյունից ճիշտ է, կարելի է գրել նաև Հեփբըրն --Լիլիթ (քննարկում) 07:29, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Երևի Հեփբրն, եթե ը-ով ընդունված է, ապա Հեփբըրն։ -◙Beko (քննարկում) 07:38, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)
- այստեղ արտասանություններ կան, ինչքանով ընկալեցի Հեփբըրն է հնչում, անձամբ իմ կարծիքով էլ այդպես ավելի ճիշտ է, ուղղակի պետք չի ջնջել ինչպես նախկինը այս տարբերակներից թող վերահղում դրվի: --ERJANIK քննարկում: 08:35, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Երևի Հեփբրն, եթե ը-ով ընդունված է, ապա Հեփբըրն։ -◙Beko (քննարկում) 07:38, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Ազգեր թե՞ ազգություններ
խմբագրել- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Կատեգորիա:Ազգեր ըստ տարածքի-ն սխալ է թարգմանված։ Անգլերեն Ethnic group֊ը «ազգ» չի կարող թարգմանվել։ «Ազգը» հայրենիք/պետություն ունեցող, լեզվական ու պատմական ընդհանրություններ ունեցող ժողովուրդն է և որպես այդպիսին անգլերեն nation բառի համարժեքն է։ Ethnic group֊ը հայերեն թարգմանվում է և՛ էթնիկ խումբ, և՛ ազգություն։ Պետք է այդ երկուսից մեկն օգտագործել։ --vacio 13։08, 16 Հունիսի 2014 (UTC)
Ես էլ եմ համաձայն, որ ազգը հարկավոր է փոխել, քանի որ աֆրիկյան ազգերի մեջ ցեղի կարգավիճակով էթնիկ խմբեր էլ կան:--6AND5 (քննարկում) 18:42, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)
Նախնական արդյունք
խմբագրելՔանի որ շատ էթնիկ խմբեր ազգի կարգավիճակ չունեն, ապա հարկավոր է կատեգորիան վերանվանել էթնիկ խմբեր: Ըստ ինձ էթնիկ խումբը կարող է լինել է և ազգ, և ազգություն, և ցեղային խումբ:--6AND5 (քննարկում) 18:45, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։