Վլադիմիր Նազարով

Վլադիմիր Նազարով (ռուս

Վլադիմիր Նազարով (ռուս.՝ Назаров, Владимир Александрович), դեկտեմբերի 17, 1922(1922-12-17), Իրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան - հոկտեմբերի 16, 2001(2001-10-16), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կինոդերասան, կինո- և կրկնօրինակման ռեժիսոր, սցենարիստ։ 1968 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Վլադիմիր Նազարով
Ծնվել էդեկտեմբերի 17, 1922(1922-12-17)
ԾննդավայրԻրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 16, 2001(2001-10-16) (78 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանMiusskaya Cemetery
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
ԱշխատավայրՄոսֆիլմ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Վլադիմիր Նազարովը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 7-ին Իրկուտսկում։ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը ավարտելուց հետո սկսել է աշխատել «Լենֆիլմ», այնուհետև` «Մոսֆիլմ» կինոստուդիաներում։

Վլադիմիր Նազարովը բացահայտել է դերսասան Վալերի Զոլոտուխինին` նրան նախ տալով Պետյա Տրոֆիմովի դերն իր «Փաթեթ» ֆիլմում (որը դերասանի առաջին կինոդերն էր), ապա` դերեր տալով իր հաջորդ երեք ֆիլմերում ևս[1]։

Մեծ արձագանք է ունեցել Նազարովի «Տայգայի տիրակալը» ֆիլմը, որում գլխավոր դերերից մեկը խաղացել է Վլադիմիր Վիսոցկին[2]։

Մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա թաղված է Միուսիի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն

խմբագրել
Դերասան
խմբագրել
  • 1970 թվական՝ Բարեկամ-ընկերների մասին- Մոդեստ Ստուպիցին, ձախ էսեռ, դավադիր
  • 1972 թվական՝ Ինժեներ Պրոնչատով- Միխայիլ Բենդեր, թղթի կոմբինատի տնօրեն
Ռեժիսոր
խմբագրել
  • 1956 թվական՝ Ֆեդոսկինոյի մանրանկարը (դիմպլոմային աշխատանք)
  • 1964 թվական՝ Անկեղծ զրույց (սյուժե «Ֆիտիլ» կինոժուռնալում)
  • 1965 թվական՝ Տայգայի օրենքը (կարճամետրաժ)
  • 1965 թվական՝ Փաթեթը
  • 1968 թվական՝ Տայգայի տիրակալը
  • 1970 թվական՝ Բարեկամ-ընկերների մասին
  • 1971 թվական՝ Վկայի անհետացումը
  • 1972 թվական՝ Ինժեներ Պրոնչատով (հեռուստաֆիլմ, 3 մաս)
  • 1978 թվական՝ Աղունիկը
  • 1981 թվական՝ Կյանքի գիծը (հեռուստաֆիլմ, 4 մաս)
  • 1985 թվական՝ Սիրելու իրավունքը
  • 1986 թվական՝ Խոտը կանաչ է
Սցենարի հեղինակ
խմբագրել
  • 1965 թվական՝ Տայգայի օրենքը (կարճամետրաժ)
  • 1972 թվական՝ Ինժեներ Պրոնչատով (մինիսերիալ)
  • 1978 թվական՝ Աղունիկը
  • 1980 թվական՝ Կյանքի գիծը (մինիսերիալ)
  • 1986 թվական՝ Խոտը կանաչ է
Կրկնօրինակման ռեժիսոր
խմբագրել
  • 1987 թվական՝ Ընտանիքը

Մրցանակներ

խմբագրել
  • 1957 թվական՝ կինեմատոգրաֆիական ուսումնական հաստատությունների ուսանողների միջազգային սեմինարի ժյուրիի առաջին մրցանակը (Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոն Մոսկվայում)` «Ֆեդոսկինոյի մանրանկարը» դիպլոմային աշխատանքի համար։
  • 1966 թվական՝ Պրահայի միջազգային կինոփառատոնում «Զլատա Պրահա» գլխավոր մրցանակը` «Փաթեթ» ֆիլմի համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Валерий Золотухин: «Фильмы со своим участием не смотрю»» (ռուսերեն). fakty.ua. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  2. «Летом 1968 года Высоцкий был занят на съемках художественного фильма "Хозяин тайги" по повести Б.Можаева "Власть тайги"» (ռուսերեն). irrkut.narod.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել