Վլադիվոստոկ, 1918 թվական
«Վլադիվոստոկ, 1918 թվական» (ռուս.՝ «Владивосток, год 1918»), խորհրդային պատմական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանվել է 1982 թվականին ռեժիսոր Էդուարդ Գավրիլովի կողմից[2]։ Ֆիլմում ցուցադրվում են իրադարձությունները, որոնք նախորդել են Հեռավոր Արևելքում Անտանտի և Ճապոնիայի միջամտությանը։
Վլադիվոստոկ, 1918 թվական ռուս.՝ Владивосток, год 1918 | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ և պատմական ֆիլմ |
Թվական | 1982 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էդուարդ Գավրիլով |
Դերակատարներ | Vasily Bochkaryov?, Մարինա Լևտովա, Միխայիլ Ժիգալով, Օլգա Նաումենկո, Անդրեյ Ռոստոցկի և Անդրեյ Մարտինով |
Օպերատոր | Իննա Զարաֆյան |
Երաժշտություն | Վենիամին Բասներ |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 76 րոպե |
Սյուժե
խմբագրել1918 թվական։ Վլադիվոստոկի պատգամավորների խորհրդի շենքում ծածանվում է Ռուսաստանի Կարմիր հեղափոխական դրոշը, իսկ ռեյդում սպասում են Անտանտի և Ճապոնիայի կայսրության նավերը, որոնք ցանկացած պահի կարող են ներխուժել դեպի Խորհրդային Ռուսաստան։ 24-ամյա բոլշևիկ Կոնստանտին Սուխանովը, գտնվելով Վլադիվոստոկի պատգամավորների խորհրդի նախագահի պաշտոնում, իր համախոհների հետ յոթ ամիս պայքարել է Հեռավոր Արևելքում խորհրդային իշխանության պահպանման և Պրիմորիեում քաղաքացիական պատերազմը կանխելու համար։ Բայց կողմերի ուժերն ի սկզբանե անհավասար են։ Գործի են դրվում կաշառքներն ու շանտաժը, հրկիզումներն ու սպանությունները։ Սուխանովը սպանվում է, իսկ մինչ խորհրդային իշխանության վերջնական հաղթանակը Հեռավոր Արևելքում սպասվում են ևս չորս տարի ինտերվենցիաներ և խամաճիկային կառավարությունների իշխանություն։
Դերերում
խմբագրել- Վասիլի Բոչկարյով – Սուխանով
- Մարինա Լևտովա – Շուրա, Սուխանովի կինը
- Միխայիլ Ժիգալով – Մելնիկով
- Օլգա Նաումենկո – Լոգինովա
- Անդրեյ Ռոստոցկի – Սիբիրցև
- Անդրեյ Մարտինով – Նիկիֆորով
- Ալեքսանդր Լազարև – Ջոլիոն
- Լեոնիդ Մարկով – Կրայնով
- Ալեքսանդր Վոկաչ – Ցիմմերման
- Իգոր Դմիտրիև – Գիրսա
- Բոլոտ Բեյշենալիև – Իսատո
- Վլադիմիր Պրոկոֆև – Կինո
- Գեորգի Նազարենկո – Ռաև
- Յանիս Պաուկշտելո – Վիլյամս
- Ալեքսեյ Սաֆոնով – Գրաչեկ
- Յուրի Սորոկին – Բոգոուշ
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Պավել Դեմիդով
- Ռեժիսոր` Էդուարդ Գավրիլով
- Օպերատոր` Իննա Զարաֆյան
- Նկարիչ` Սերգեյ Սերեբրեննիկով
- Մոնտաժող՝ Մարիա Ռոդիոնովա
- Կոմպոզիտոր` Վենիամին Բասներ
- Հնչյունային օպերատոր՝ Դմիտրի Բոգոլեպով
- Երգի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Մատուսովսկի
- Լենինգրադի համերգային նվագախումբ, դիրիժոր՝ Անատոլի Բադխեն
- Ֆիլմի տնօրեն` Յակով Սապոժնիկով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վլադիվոստոկ, 1918 թվական» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Վլադիվոստոկ, 1918 թվական» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Գրականություն
խմբագրել- Левшин В. «Владивосток, год 1918» // Советская культура. — 19 ноября 1982. — С. 4. — ISSN 1562-0379.
- Маркова Ф. Не смолкнет слава… // Советский экран. — 1983. — № 1. — С. 6—7. — ISSN 0132-0742.
- Раинчик М. Красный флаг над Владивостоком // Заря. — 28 декабря 1982.
- Фролова Е. Василий Бочкарёв // Советский фильм. — 1983. — № 5. — С. 10.