Վոլոդիմիր Վակուլենկո
Վոլոդիմիր Վակուլենկո (ուկրաիներեն՝ Вакуленко Володимир Володимирович, հուլիսի 1, 1972, Կապիտոլովկա, Իզյումի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ոչ վաղ քան մարտի 24, 2022 և ոչ ուշ քան մայիսի 12, 2022, Izium Raion, Խարկովի մարզ, Ուկրաինա[1]), ուկրաինացի հասարակական գործիչ, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, վիքիպեդիստ և նումիզմատ։ Հեղինակել է 13 գիրք[2]։ Գրական մրցանակների դափնեկիր։ 2024 թվականին՝ հետմահու, պարգևատրվել է Ուկրաինայի Վաստակի համար 3-րդ աստիճանի շքանշանով։
Վոլոդիմիր Վակուլենկո ուկրաիներեն՝ Володи́мир Володи́мирович Вакуле́нко | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1972 |
Ծննդավայր | Կապիտոլովկա, Իզյումի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ոչ վաղ քան մարտի 24, 2022 և ոչ ուշ քան մայիսի 12, 2022 |
Մահվան վայր | Izium Raion, Խարկովի մարզ, Ուկրաինա |
Գերեզման | Խարկով |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | հեղինակ, մանկագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ, վիքիմեդիստ և բանաստեղծ |
Պարգևներ և մրցանակներ | |
Volodymyr Vakulenko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1972 թվականի հուլիսի 1-ին Խարկովի մարզի Իզյումի շրջանի Կապիտոլովկա գյուղում։ Բնօրրանի դպրոցն ավարտելուց հետո սովորել է Իզյում քաղաքի թիվ 24 պրոֆտեխնիկական ուսումնարանում, ձեռք բերել խոհարար-հրուշակագործի մասնագիտություն։ 1990 թվականից աշխատել է. սկզբում՝ որպես խոհարարի օգնական, այնուհետև՝ տարբեր մասնագիտություններով՝ սկսած բեռնակրությունից, ավարտած բնակարանների նորոգումով։ 1991-1992 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, որտեղ հաշմանդամ է դարձել և զորացրվել ժամկետը լրանալուց մի փոքր շուտ։ Երկու անգամ ամուսնացել է և ամուսնալուծվել; Այդ ամուսնություններից ունեցել է մեկական որդի։ Գրել սկսել է պատանեկան հասակից, 2001 թվականից տպագրվել է մարզային ու քաղաքային մի շարք թերթերում։ Երկրորդ որդու ծնվելուց հետո իր ուժերը փորձել է նաև մանկական գրականության ասպարեզում[3]։ 2010 թվականից խմբագրումներ է կատարել ուկրաիներեն Վիքիպեդիայում. ստեղծել է շուրջ 100 հոդված և կատարել մոտավորապես 4000 խմբագրում[4] : 2013 թվականի աշնանից ակտիվորեն մասնակցել է այսպես կոչված արժանապատվության հեղափոխությանն Ուկրաինայում[1] .
2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո այդ նույն տարվա մարտի վերջին նա առևանգվել է Կապիտոլիվկա գյուղի իր տնից՝ աուտիզմով տառապող իր միայնակ որդու հետ միասին։ Կարճ ժամանակով ազատ է արձակվել, ապա կրկին կալանավորվել է, և նրա ճակատագիրը մնացել է անհայտ։
2022 թվականի սեպտեմբերին՝ ուկրաինական զորքերի կողմից Իզյում քաղաքի ազատագրումից հետո, այնտեղ հայտնաբերվել է զանգվածային գերեզման[3], որտեղ թաղված էին 447 մարդկային դիեր[5]։ 2022 թվականի նոյեմբերի 28-ին Suspilne.media առցանց պորտալը հայտնել է, որ ԴՆԹ թեստերը հաստատել են, որ Վլադիմիր Վակուլենկոյի մարմինը եղել է զանգվածային գերեզմանում թաղված դիերի թվում[6][7][8][9]։ Տեղեկությունը Facebook- ում հաստատել է նաև գրողի նախկին կինը[1]։ Սպանված գրողի մարմից հանել են «Մակարով» ատրճանակի երկու գնդակ[10][11]։ Նրա աճյունը վերահուղարկավորել են Խարկովի քաղաքային գերեզմանատանը[12][13]։
Նախքան երկրորդ անգամ առևանգվելը Վակուլենկոն կարողացել է թաքցնել օկուպացիայի ժամանակ գրված իր օրագիրը, որը ազատագրումից հետո գտել են Վիկտորյա Ամելինան ու գրողի հայրը և այնուհետև տեղափոխել են Խարկովի գրականության թանգարան[1]։
Երկեր
խմբագրելԳրքեր
խմբագրել- «Монограмота», АС «ASW», Львів, 2008. Поезія, 40 ст[14].
- «Ви…не», АС «Scotch», Харків, 2011. Збірник антицензурної поезії
- «Сонечкова сім'я», Видавництво «Нова Дитяча Література», Київ, 2011. Збірник дитячих віршиків та казочок (доповнена та перевидана в новій редакції за сприянням ГО «СоцІнтел» на базі видавництв «Точка» та «Мадрид» (м. Харків), за принципами універсального дизайну адаптованого для дітей з важкими порушеннями зору. 2020 рік[15])
- «Ми, Провінція!», «Крок» (Серія «Pixels»)., — 160 с., Тернопіль, 2012, ISBN 978-617-692-076-2, Поезійна ритміка раннього нонконформістичного періоду (1998—2006). 48 ст.
- «Татусева книга», Видавництво Старого Лева, Львів, 2014, ISBN 978-617-679-055-6. Дитячі віршики[16] (в 2020 році озвучена і викладена для вільного прослуховування[17])
- «Heart Attack for Gourmens: Wariat's Diary», Amazon Kindle, 2016. Вибрані частини з роману «Інфаркт для ґурманів. Щоденник вар'ята»
- «Ukrainian Fairy Tales for Little Patriots», Amazon Kindle, 2016. Казки
- «Інфаркт для ґурманів. Щоденник вар'ята», ПП «Поліграфічно-видавничий дім «Твердиня», Луцьк, 2016, ISBN 978-617-517-247-6. Проза[18]
- «Святославова Сварґа». «Ліра-К», Київ, 2016, ISBN 978-617-7320-69-1. Поезія[19].
- «УБД-реінкарнація». «Ліра-К», Київ, 2017, ISBN 978-617-7507-26-9. Контрлітературний коктейль поезії[20].
- «Лелечині ключі». ПОГ «СоцІнтел» спільно з видавництвом «Точка», Харків, 2019. Літературно-художнє видання адаптоване для дітей молодшого шкільного віку з важкими порушеннями зору за принципами універсального дизайну[21]
- «Три засніжені історії». ПП «Балюк І. Б.» Вінниця, 2021, ISBN 978-617-530-162-3. Казки[22].
- «Король вірусів Ковід». ПОГ «СоцІнтел» спільно з видавництвом «Точка», Харків, 2021. Літературно-художнє видання адаптоване для дітей молодшого шкільного віку з важкими порушеннями зору за принципами універсального дизайну[23].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Volodymyr Vakulenko killed by Russian occupiers». pen.org.ua.
- ↑ «Володимир Вакуленко-К : Книги, бібліографія : проза, поезія, переклади, періодика, дитяча література, піксельні книжки». avtura.com.ua. Արխիվացված է օրիգինալից 15 березня 2019-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 3,0 3,1 «Rusové zabili oceňovaného ukrajinského spisovatele». novinky.cz.
- ↑ Vitalii Petrushko (2022 թ․ դեկտեմբերի 9), «Ukraiński pisarz i wikipedysta Wołodymyr Wakulenko zabity podczas inwazji Federacji Rosyjskiej na Ukrainę.», Diff (լեհերեն)
- ↑ «Nie żyje ukraiński pisarz dziecięcy. Jego ciało znaleziono w masowym grobie». stacja7.pl.
- ↑ «Письменника Володимира Вакуленка вбили під час окупації – розслідування і результат ДНК». suspilne.media.
- ↑ «Wołodymyr Wakułenko nie żyje. Ciało znaleziono w masowym grobie». ksiazki.wp.pl.
- ↑ «Письменника Володимира Вакуленка вбили під час окупації — розслідування Суспільного — Cуспільне Новини».
- ↑ «Росіяни вбили дитячого письменника Вакуленка під час окупації Харківської області». РБК-Украина (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Вбивство Вакуленка: стало відомо, з якої зброї окупанти розстріляли письменника». suspilne.media. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Перед смертю сказав «Слава Україні» — нові подробиці про останні години життя Володимира Вакуленка». Новини LIVE. 2023 թ․ նոյեմբերի 24.
- ↑ «"Видали свої ж". Як жив і загинув від рук росіян письменник Володимир Вакуленко» (ուկրաիներեն). Украинская служба Би-би-си. 2022 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «"Мы все понимали, что его не оставят в живых". В Харькове похоронили убитого во время российской оккупации писателя Владимира Вакуленко». Настоящее Время (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Монограмота». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
- ↑ «Сонечкова сім'я Брайлем». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
- ↑ «Татусева книга». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
- ↑ «Дитяча книжка «Татусева книга» — читаємо вголос». Արխիվացված է օրիգինալից 3 серпня 2020-ին. Վերցված է 29 червня 2020-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 31 (օգնություն) - ↑ «Інфаркт для ґурманів. Щоденник вар'ята». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
- ↑ «Святославова Сварґа». Արխիվացված է օրիգինալից 8 серпня 2020-ին. Վերցված է 2 червня 2022-ին.
- ↑ «УБД-реінкарнація». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 2 червня 2022-ին.
- ↑ ««Лелечині ключі»». Արխիվացված է օրիգինալից 19 липня 2019-ին. Վերցված է 19 липня 2019-ին.
- ↑ «Три засніжені історії». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
- ↑ «Король вірусів Ковід». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլոդիմիր Վակուլենկո» հոդվածին։ |