Տաբածղուր
Տաբածղուրի (վրաց.՝ ტაბაწყური), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Բորժոմի շրջանում, Բորժոմի քաղաքից 60 կմ հարավ։ Գտնվում է Տաբածղուր լճի արևմտյան ափին, ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Տաբածղուր | ||
վրաց.՝ ტაბაწყური | ||
![]() Տաբածղուր գյուղը 2012 թվականին | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սամցխե-Ջավախեթի մարզ | |
Շրջան | Բորժոմ | |
Համայնք | Բորժոմի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 2000 մ | |
Պաշտոնական լեզու | վրացերեն | |
Խոսվող լեզուներ | հայերեն | |
Բնակչություն | 560[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | հայեր 98,9 %, Վրացիներ 0,7 %[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն և տնտեսություն
խմբագրելՀամաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 723 բնակիչ, հիմնականում հայեր[3], իսկ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 560 մարդ[1], ովքեր զբաղվում են անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային տարիներին Տաբածղուրի լճի ափին գործում էր նաև ձկնաբուծական տնտեսություն։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Պատմություն
խմբագրելԳյուղի բնակիչները եկել են Կորխ և Բարալեթ գյուղերից։ Գյուղում պահպանվել են Կարմիր Սուրբ և Սուրբ Ժամ եկեղեցիները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 აგვისტო 2016-ին.
- ↑ Ethnic composition of Georgia 2014
- ↑ «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 537)։ |