Տակն ի վեր
Տակն ի վեր (ֆր.՝ Sans dessus dessous), Ժյուլ Վեռնի գիտա-ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1889 թվականին և նույն թվականին էլ հրատարակվել է Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից։ Նկարազարդումները կատարվել են Ջորջ Ռուի կողմից։ Վեպի համար հաշվարկները կատարվել են ֆրանսիացի ինժեներ Ալբերտ Բոդուրանի կողմից։ Այս վեպը Ժյուլ Վեռնի «Հրթիռային ակումբ»-ի մասին եռագրության վերջին մասն է՝ «Երկրից դեպի Լուսին» և «Լուսնի շուրջը» վեպերի հետ միասին։
Տակն ի վեր ֆր.՝ Sans dessus dessous | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ, սոցիալական ֆանտաստիկա, գիտական ֆանտաստիկա և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1889 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Անանուն ընտանիք |
Հաջորդ | Կասկաբել Կեսար |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակված է | Q50395648? |
Հրատարակման տարեթիվ | 1889 |
The Purchase of the North Pole Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԱմերիկյան Բալթիմոր քաղաքում կազմակերպվել է մի ընկերություն, որը իրեն անվանում է «Արկտիկական արդյունաբերական գործակալություն»։ Ամբողջ աշխարհով մեկ այդ ընկերությունը հայտարարում է, որ 189. թվականի դեկտեմբերի 3-ին Բալթիմորում կազմակերպում է աճուրդ, որտեղ վաճառքի կհանվեն Հյուսիսային կիսագնդում գտնվող այն բոլոր հողերը, որոնք տեղակայված են 84-րդ զուգահեռականից մինչև Հյուսիսային բևեռ ընկած տարածքում։ Աճուրդին մասնակցելու և, հետևաբար, այդ հողերը գնելու հայտ են ներկայացնում ԱՄՆ-ն, Անգլիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան, Հոլլանդիան և Ռուսաստանը։ Աճուրդում, բնականաբար, հաղթում է ԱՄՆ-ն, որի պատվիրակ Ուիլյամ Ս. Ֆորստերը առաջարկում է 200 ցենտ՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մղոն տարածքի համար, այսինքն, ընդհանուր առմամբ, ավելի քան 800 հազար դոլլար գումար։
Պարզվում է, որ գնումը կատարվել է Իմպի Բարբիկենի՝ աղմկահարույց «Հրանոթային ակումբ»-ի նախագահի համար։ Վերջինս հայտարարում է, որ Հյուսիսային բևեռը գնել է, որպեսզի կարողանա օգտագործել այնտեղի քարածխային հանածոները։ Այդ ժամանակ դեռ հայտնի չէր՝ Հյուսիսային բևեռը գտնվում է ցամաքի վրա, թե այն սառցաջրերի մեջ է։ Իր նպատակին հասնելու համար Բարբիկենը որոշում է փոխել Երկրագնդի պտտման առանցքը, որպեսզի Հյուսիսային բևեռը գտնվի «Հրանոթային ակումբ»-ի համար հարմար լայնություններում։
Երկրագնդի առանցքը փոխելու համար Բարբիկենը ցանկանում է օգտագործել հսկա հրանոթ և նույնպիսի հսկա արկ։ Այդ ձեռնարկության իրականացման համար հարկավոր ուժի հաշվարկը հանձնարարվում է հանճարեղ մաթեմատիկոս և ակումբի քարտուղար Ջեյմս Տ. Մաստոնին։
Որոշվում է, որ հրանոթի կրակոցը պետք է իրականացվի Կիլիմանջարո լեռան վրայից։ Այդ նպատակով Կիլիմանջարո լեռան լանջին փորվում է թունել՝ 600 մետր երկարությամբ և 27 մետր տրամագծով։ Կառուցվում են 10 հատ 30 մետրանոց դոմնյան վառարաններ, որպեսզի ձուլվի 1800 տոննա ընդհանուր քաշով երկաթե թիթեղներ՝ թունելի պատերի երեսպատման համար։ Բացի այդ, հատակի կառուցապատումը կշռում է 180 հազար տոննա, որի համար անհրաժեշտ եղավ 400 հազար տոննա քարածուխ, 70 հազար տոննա կրաքար և 400 հազար տոննա երկաթահանք։ Որպես արկի լիցք պետք է օգտագործվի երկու միլիոն տոննա մելոնիտ, որպեսզի արկի սկզբնական արագությունը պակաս չլինի վայրկյանում 2800 մետրից։
Ակումբի գաղափարը լայն արձագանք է ստանում բնակչության կողմից, քանի որ ակումբի անդամները հայտարարում են, որ Երկրագնդի պտտման առանցքի փոփոխությունը առաջ կբերի տարվա եղանակների փոփոխության վերացմանը, մարդիկ կարող են իրենց համար բնակության վայր ընտրել հաստատում կլիմայով շրջաններ, փոփոխության կենթարկվի օդի ճնշումը, ծովի մակարդակը չի բարձրանա 8415 մետր նշանակետից և կվերանան ջրհեղեղները։
Հրանոթի արկի արձակումը նշանակված է սեպտեմբերի 22-ին։ Սակայն արկի արձակման հաջորդ օրը մարդիկ արթնանում են և տեսնում, որ ոչինչ չի փոխվել, Արեգակը Երկրի շուրջ իր պտույտը կատարում է նույն, սովորական ուղեծրով։ Շուտով հրատարակվում է ֆրանսիացի մաթեմատիկոս Ալսիդա Պյերդեի հոդվածը, որում նա բացատրում է Մաստոնի հաշվարկների սխալ լինելու պատճառը։ Մաստոնը հաշվարկների ժամանակ հասարակածի երկարության չափերի մեջ բաց է թողել մի քանի զրոներ։ Ալսիդա Պյերդենը ապացուցում է, որ որպեսզի փոխվի Երկրագնդի պտտման առանցքը հարկավոր է այնքան հրանոթ, որ դրանք բոլորը չէին տեղավորվի Երկրի վրա։
Ջեյմս Տ. Մաստոնը երդվում է այլևս երբեք չզբաղվել մաթեմատիկայով և ամուսնանում է տիկին Էվանջելինա Սկորբիտի հետ։
Բովանդակություն
խմբագրելԳիրքը բաժանված է քսանմեկ գուխների։
- Գլուխ առաջին. որում պատմվում է, թե ինչ հայտարարությամբ է Արկտիկական արդյունաբերական գործակալությունը դիմում ամբողջ աշխարհին։
- Գլուխ երկրորդ. որում ընթերցողը ծանոթանում է Անգլիայի, Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Հոլլանդիայի և Ռուսաստանի պատվիրակների հետ։
- Գլուխ երրորդ. որում կատարվում է արկտիկական տարածքների վաճառքը։
- Գլուխ չորրորդ. որում հայտնվում են մեր երիտասարդ ընթերցողների վաղեմի ծանոթները։
- Գլուխ հինգերորդ. Իսկ կարելի է ենթադրել այն, որ Հյուսիսային բևեռի մոտերքում գոյություն ունեն քարածխային հանածոներ։
- Գլուխ վեցերորդ. որում հանկանծակի ընդհատվում է Միսսիս Սկորբիտի և Ջ.Տ. Մաստոնի միջև տեղի ունեցող հեռախոսային խոսակցությունը։
- Գլուխ յոթերորդ. որում Բարբիկենը ասում է միայն այն, ինչը համարում է, որ պետք է ասել։
- Գլուխ ութերորդ. Ինչ էին նշանակում նախագահ Բարբիկենի խոսքերը.«Դնել Երկիրը Յուպիտերի դիրքում»։
- Գլուխ իններորդ. որտեղ հայտնվում է ֆրանսիական ծագումով կարևոր գործող անձ։
- Գլուխ տասներորդ. որում սկսում են պարզվել տարբեր վտանգավոր իրավիճակներ։
- Գլուխ տասնմեկերորդ. Ինչ կար Ջ. Տ. Մաստոնի նոթատետրում և ինչ այնտեղ չհայտնաբերվեց։
- Գլուխ տասներկուերորդ. որում Մաստոնը հերոսաբար լռություն է պահպանում։
- Գլուխ տասներեքերորդ. որում Մաստոնը տալիս է հիրավի էպիկական պատասխան։
- Գլուխ տասնչորսերորդ. շատ կարճ, բայց որում «x»-ը վերջապես ստանում է աշխարհագրական նշանակություն։
- Գլուխ տասնհինգերորդ. որը պարունակում է արտակարգ կարևոր ինչ-որ բան երկրագնդի բնակչության համար։
- Գլուխ տասնվեցերորդ. որում երգչախմբին թույլատրվում է երգել crescehdo և rinforzando։
- Գլուխ տասնյոթերորդ. Ինչ էր կատարվում Կիլիմանջարոյի լանջերին այդ պատմական տարվա ութ ամիսների ընթացքում։
- Գլուխ տասնութերորդ. որում Վամասաի բնակչությունը անհամբերությամբ սպասում է, որ Բարբիկենը հրաման տա կապիտան Նիկոլին. «Կրակ»։
- Գլուխ տասնիններորդ. որում Ջ. Տ. Մաստոնին մնում է ափսոսալ այն ժամանակների համար, երբ ամբոխը պատրաստվում էր նրան հանձնել Լինչի դատաստանին։
- Գլուխ քսաներորդ. որում այս հետաքրքրաշարժ պատմությունը, որը որքան որ ճշմարիտ է, այնքան էլ անհավանական, ավարտվում է։
- Գլուխ քսանմեկերորդ. շատ կարճ, բայց հանգստացնող ամբողջ աշխարհի ապագայի համար։
Կերպարներ
խմբագրել- Ջեյմս Տ. Մաստոն - թշվառ գիտնական, որի սխալի վրա է հիմնված ամբողջ վեպի գործողությունները
- Իմպի Բարբիկեն - «Հրանոթային ակումբ»-ի նախագահը
- Կապիտան Նիկոլ - «Հրանոթային ակումբ»-ի անդամ, որը սեղմեց կրակոցի կոճակը
- Ալսիդա Պյերդե - ֆրանսիացի մաթեմատիկոս, որը բացահայտեց Մաստոնի սխալը
- Էվաջելինա Սկորբիտ - Մաստոնի հարսնացում
- Մայոր Դոնելլան - Անգլիայի պատվիրակը աճուրդում
- Դին Տուդրինկ - Դոնելլանի քարտուղարը
- Գնդապետ Բորիս Կարկով - Ռուսաստանի պատվիրակը աճուրդում
- Էրիկ Բալդենակ - Դանիայի պատվիրակը աճուրդում
- Յան Հարալդ - Շվեդիայի և Նորվեգիայի պատվիրակը աճուրդում
- Յակոբ Յանսեն - Հոլլանդիայի պատվիրակը աճուրդում
- Ուիլյամ Ս. Ֆորստեր - Ամերիկյան արդյունաբերական գործակալության ներկայացուցիչը
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Վեպի մտահղացումը Վեռնի մոտ առաջացել է դեռևս 1860-ական թվականներին[1]։
- Ֆրանսիական հրատարակության հատուկ հավելվածում կա «Լրացուցիչ գլուխ, որը կհասկանան ոչ բոլորը», որում վերը նշված հաշվարկները ապացուցվում են մաթեմատիկոս և լեռնային ինժեներ Գ. Բադուրոյի կողմից։
Նկարազարդումներ հրատարակությունից
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Երկրից դեպի Լուսին վեպի հերոս Միշել Արդանը ենթադրում է, թե Երկրի բնակիչների համար լավ կլիներ, եթե Երկիրը Յուպիտերի նման ուղեծիր ունենար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակն ի վեր» հոդվածին։ |