Տայտո Կուբո
Տայտո Կուբո (ճապ.՝ 久保 帯人 Կուբո Տայտո, /tаɪtoʊ/), իրական անունը Նորիակի Կուբո (ճապ.՝ 久保 宣章 Կուբո Նորիակի) - մանգակա, «Բլիչ» մանգայի ստեղծող։ Հաճախ մենք հանդիպում ենք նրա անվան սխալ օրինակներին։ Օրինակ, Տիտե Կուբո, Կուբո Տայտ, Կուբոտայտ, Տիտեկուբո, Կուբոտայտո, Կուբոտիտե[4]։
Տայտո Կուբո ճապ.՝ 久保帯人 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1977[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Fuchu, Aki district, Հերոսիմա (պրեֆեկտուրա), Ճապոնիա[2] |
Գրական անուն | 久保 宜章 |
Մասնագիտություն | մանգակ, գրող, նկարազարդող, սցենարիստ և character designer |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Anabuki Design College Hiroshima? |
Թեմաներ | Մանգա, անիմե |
Ուշագրավ աշխատանքներ | Բլիչ |
Պարգևներ | |
Ամուսին | անհայտ |
Կենսագրություն
խմբագրելՏայտո Կուբոն ծնվել է 1977 թվականի հունիսի 26-ին Հիրոսիմայում, որը գտնվում է Ճապոնիայում։ Մի ինտերվյուի ժամանակ նա պատմեց, որ մի անգամ նա որոշեց մրցույթի մասնակցել, որը անցկացվում էր Shonen Jump ամսագրի կողմից, չհաղթեց, բայց զանգ ստացավ մի խմբագրողի կողմից, որը ուզում էր համագործակցել[5]։ 1996 թվականի Shonen Jump ամսագրում հրատարակվեց Տայտո Կուբոյի «Ultra Unholy Hearted Machine» կրճատ մանգան։
Կուբոյի առաջին մեծաքանակ ֆենթեզի-մանգան դարձավ «Zombie Powder» (ռուս.՝ Порошок зомби), որը հրատարակվել է 1999 թվականին Shonen Jump ամսագրում։ «Zombie Powder» մանգան հատուկ հայտնիության չարժանացավ, և 4 հատորների հրատարակումից հետո հրատարակումը կանգ առավ։ Սակայն այդ մանգայի հետքերով այդ նույն ամսագրում առաջացավ «Բլիչ» մանգան, որը շատ հայտնի դարձավ։ Արդեն վաճառվել է այդ մանգայի ավելի քան 7 միլիոն օրինակ։
Գոյություն ունի մեկ առասպել, ըստ որի «Բլիչ» մանգան սկզբում չէին ուզում հրատարակել։ Խմբագրողի խոսքերով, այն շատ նման է Yu Yu Hakusho մանգային, հայտնի մանգայի, որը հրատարակվում էր այդ նույն Shonen Jump ամսագրում 1990-ական թվականներին։ Տայտո Կուբոն այնպես նեղացավ, որ որոշեց վերջացնել իր մանգակային գործունեությունը, բայց Ակիրա Տորիյաման, Dragon Ball մանգայի ստեղծողը, նկատեց «Բլիչը» և Կուբո նամակ ուղարկեց խնդրանքով, որ նա չվերջացնի իր կարիերան, այլ շարունակի աշխատանքը[6]։ Սակայն, չկան ապացուցող աղբյուրներ, որոնք ապացուցում են, որ այդ նամակը գոյություն ունի։
2005 թվականին «Բլիչ» մանգան մրցանակ ստացավ Shogakukan հրատարակչության կողմից որպես լավագույն մանգան սյոնեն ժանրում[7]։ Կուբոն նաև մշակել է «Բլիչի» անիմե-վերսիայի կերպարների դիզայնը (որոնցով մանգակաները սովորաբար չեն զբաղվում)[8]։ Ինչպես նաև ձայնավորել է Կոն անունով փափուկ արջի OVA «Bleach — Memories in the Rain»-ում։ Տայտոն գեյմեր է, նա խաղացել է «Բլիչ» մանգայի բոլոր համակարգչային խաղերը[9]։
2011 թվականին «Nikkei Entertainment» ամսագրում հրատարակվեց նորօրյա ավելի քան հաջող մանգակաների ցուցակը։ Տայտո Կուբոն այդ ցուցակում զբաղեցրեց հինգերորդ տեղը[10]։
2012 թվականի դեկտեմբերի Կուբոն հայտարարեց, որ ամուսնացել է[11]։
Ազդեցություն
խմբագրելԱշխատանքներում Կուբոն ներշնչվում են օտար լեզուներով, երաժշտությամբ, ճարտարապետությամբ, ճապոնական գրականությամբ և կինոմատոգրոֆով։ Նա շատ է հետաքրքրված իսպաներենով, որը նրան համար համարվում է «կախարդական», և իր կերպարներին տալիս է իսպանական անուններ[12]։ Գերբնական ուժերին և գիշատիչներին հեղինակական սերը եկել է Սիգերու Միձուկիի «Ge Ge Ge no Kitaro» մանգայի կարդալուց հետո, իսկ մենամարտերի և զենքերի հանդեպ սերը սկսվել է Մասամի Կուրումադայի «Saint Seiya» մանգայից հետո, որը Տայտո Կուբոն սիրել է մանուկ հասակում[13]։ Բացի դրանից, Տայտո Կուբոն հետաքրքրվում է դիզայնով և ճարտարապետությամբ[14]։
Աշխատանքներ
խմբագրելԿրճատ պատմություններ
խմբագրել- Ultra Unholy Hearted Machine (1996, Shonen Jump Special, հրատարակվել է Zombie Powder-ի երկրորդ հատորում:)
- Rune Master Urara (ճապ.՝ 刻魔師 麗 Kokumashi Urara, 1996, Shonen Jump, հրատարակվել է Zombie Powder-ի երրորդ հատորում։)
- Bad Shield United (1997, Shonen Jump, հրատարակվել է Zombie Powder-ի չորրորդ հատորում:)
Մանգա-սերիալներ
խմբագրելԵրկու մանգաներն էլ հրատարակվել են Shonen Jump ամսագրում Shueisha հրատարակչության կողմից։
- Zombie Powder (ճապ.՝ ゾンビパウダー Ձոմբի պաուդա։, 1999—2000, 4 հատոր, հրատարակումը կանգ առավ։)
- Բլիչ (2001—2016, 74 հատոր, հրատարակումը կանգ առավ, 2012 թվականի մարտի 27-ին կանգ առավ անիմեի հրատարակումը:)
Արտբուկներ
խմբագրելՈւրիշներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 goo biographical dictionary (яп.)
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ «Куботитэ». World-Art. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 17.11.2008-ին.
- ↑ Американский Shonen Jump. Интервью с Тайто Кубо // Viz Media. — 2006. — Т. 4. — № 3.
- ↑ См. bleachexile.com Արխիվացված 2012-03-20 Wayback Machine(անգլ.)
- ↑ «小学館漫画賞:歴代受賞者» (ճապոներեն). Shogakukan. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Tite Kubo Biography — Tite Kubo Stories». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Интервью Тайто Кубо от 16.03.2013. Лейпциг. Германия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Top 50 Manga Creators by Sales Since 2010» (անգլերեն). Anime News Network. 5 августа 2011 года. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Tite Kubo Has Gotten Married». Anime News Network. 2012 թ․ դեկտեմբերի 22.
- ↑ Shonen Jump. Интервью с Тайто Кубо // Viz Media. — 2008. — Т. 6.
- ↑ Дэб Аоки. «Interview: Tite Kubo (стр. 1)» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 25.09.2008-ին.
- ↑ Tite Kubo's Big Comic-Con Adventure! // Американский Shonen Jump.. — Viz Media, 2008. — Т. 6. — № 71. — С. 18—22.
- ↑ 15,0 15,1 «BLEACHイラスト集 All Colour But The Black» (ճապոներեն). Shueisha. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «BLEACH―ブリーチ― OFFICIAL CHARACTER BOOK SOULs». Shueisha. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|llang=
ignored (օգնություն) - ↑ «BLEACH―ブリーチ― OFFICIAL ANIMATION BOOK VIBEs» (ճապոներեն). Shueisha. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «BLEACH―ブリーチ― OFFICIAL CHARACTER BOOK 2 MASKED» (Japanese). Shueisha. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «BLEACH―ブリーチ― OFFICIAL CHARACTER BOOK 3 UNMASKED» (Japanese). Shueisha. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կաղապար:Ann-people
- Տայտո Կուբոյի մասին տեղեկություն SHONEN JUMP կայքում Արխիվացված 2008-05-22 Wayback Machine (անգլ.)
- Պաշտոնական բլոգ (ճապոներեն) Twitter-ում։