Տատիկ (գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տատիկ (այլ կիրառումներ)
Տատիկ, գավառ Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում, իսկ ավելի ուշ ժամանակներում գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գավառը գտնվում էր Տատիկ գետի հովտում, Բաղեշ քաղաքից հարավ-արևելք։
Գավառակ | |
---|---|
Տատիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Բիթլիսի գավառ |
Այլ անվանումներ | Գյոզալդարա, Դադիկ, Դատիկ, Կյուզելտերե, Տաթիկ, Տատկո, Տատկու |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 4 000[1] մարդ (1915) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | տատիկցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Համապատասխանել է հնագույն սեպագիր արձանագրություններում հիշատակված Տատի (Դադի) երկրամասին։
Նշանավոր գյուղը Խուլթիկն է։
Աշխարհագրություն
խմբագրելՏատիկն ունի լեռնային ռելիեֆ։ Ջրառատ գավառ է։
Բնակչություն
խմբագրելՄինչև 1915 թվականի Մեծ եղեռնը բնակչության 80 %-ը հայեր էին։
Թուրքերի կողմից գավառակն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ հայ բնակիչները կոտորվել կամ տարագրվել են։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ, երկրագործությամբ, արհեստներով և առևտրով, իսկ ձորահովիտներում նաև պտղաբուծությամբ, այգեգործությամբ և ծխախախոտագործությամբ։
Վարչական բաժանում
խմբագրելՏատիկի գավառակը բաժանված էր 2 մասի՝ Ներքին Տատիկ և Վերին Տատիկ։ 1915 թվականի դրությամբ հայկական գյուղերն էին Ծղկամ, Կերխր, Կյալհոկ, Խուլթիկ, Մոճկանիս, Շեն, Ոստին, Պաս, Սամի, Սասիկ, Վանիկ։ Այդ գյուղերում ապրում էր մոտ 4 000 հայ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն