Տերաչինա
Տերաչինա (իտալ.՝ Terracina), զբոսաշրջային քաղաք Տիրենյան ծովի ափին՝ Լացիո մարզի Լատինա գավառում[1]։ Գտնվում է մոտավորապես Անցիո և Գաետա քաղաքների միջև։ Հայտնի է իր լողափերով և բուժիչ ցեխերով։ Բնակչությունը կազմում է 42 820 մարդ (2005 թվական), բնակչության խտությունը՝ 315 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 136 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 04019, հեռախոսային կոդ՝ 0773։
Քաղաք | |||
---|---|---|---|
Տերաչինա | |||
Terracina | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Մարզ | Լացիո | ||
Գավառ | Լատինա | ||
Համայնք | Լատինա | ||
Մակերես | 136 կմ² | ||
ԲԾՄ | 22 մ | ||
Բնակչություն | 42 820 մարդ (2005) | ||
Խտություն | 315 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | Terracinesi | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | (+39) 0773 | ||
Փոստային ինդեքս | 04019 | ||
Փոստային դասիչ | 04019 | ||
Ավտոմոբիլային կոդ | LT | ||
Պաշտոնական կայք | comune.terracina.lt.it | ||
| |||
Ռիա Պոնտինա (via Pontina) ճանապարհը, որը կառուցվել է Մուսոլինիի (իտալ.՝ Bruno Mussolini) ժամանակներում, ավարտվում է Վիա Ապպիա ճանապարհը Տերաչինային կապող հատվածում։
Քաղաքի հովանավոր պահապանը Սուրբ Կեսարիան է, ում տոնը նշում են ամեն տարվա նոյեմբերի 5-ին։
Պատմություն
խմբագրելՏերաչինայի մասին առաջին հիշատակումներ կան հույն պատմիչ Պոլիբիոսի աշխատություններում, որտեղ խոսվում է Կարթագենի և հռոմեացիների միջև կնքված պայմանագրի մասին։ Պլինիոս Ավագի հաղորդած տվյալներով սկզբում քաղաքը բնակեցված է եղել Վոլսքի ցեղի կողմից, ովքեր քաղաքը վերանվանել են Անսկուր (Anxur)։
4-րդ դարում Հռոմեական հանրապետության կազմում կրել է Կոլոնիա Անխուրնաս անվանումով, հետագայում վերանվանվել է ներկայիս անունով։ Քաղաքը դառնում է խոշոր զբոսաշրջային քաղաք, որտեղ տեղի ունեցան ավելի մեծ շինարարական աշխատանքներ, հատկապես մինչ Տրայանա։ Ապիևյան ճանապարհից այստեղ առանձնացված է Վիա Սեվերինա ափը։
Միջին դարերում Տերաչինան երկար ժամանակ մնացել է ավելի հյուսիսային բյուզանդական սեփականություն Իտալիայում։ Թեոդոր Մեծը կառուցել է այստեղ իր դղյակը։ 872 թվականից հետո՝ պաշտոնապես պապական երկրամասում, թեև 11-րդ դարում քաղաքը պաշտոնապես կառավարել է Քրեսքենտի ցեղը, իսկ 1153-1202 թվականներին՝ Ֆրանջիպանե ցեղը։ 1088 թվականին Տերաչինայում տեղի է ունեցել Հռոմեական առաջին գաղտնի ժողովը։
Տեսարժան վայրեր
խմբագրելՏերաչինայում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողների ավերակներ, ինչպիսին է, օրինակ՝ Յուպիտեր աստծո տաճարը։ Օգոստոսի տաճարում 11-րդ դարում կառուցվել է հռոմեական ոճի տաճար-եկեղեցի՝ Սուրբ Կեսարիան։
-
Ապիևյան ճանապարհի կամար
-
Ֆորումի ավերակներ
-
Յուպիտերի տաճար
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Latina)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերաչինա» հոդվածին։ |