Տիբոր Նավրաչիչ
Տիբոր Նավրաչիչ (հունգ.՝ Tibor Navracsics, հունիսի 13, 1966[2][3], Վեսպրեմ, Հունգարիա), հունգարացի իրավաբան և քաղաքական գործիչ։ 2014 թվականի նոյեմբերի 1-ից Յունկերի հանձնաժողովում կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով եվրահանձնակատարն է։
Տիբոր Նավրաչիչ | |
Կուսակցություն՝ | Ֆիդես[1] |
---|---|
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (1990) և Բուդապեշտի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան |
Ծննդյան օր | հունիսի 13, 1966[2][3] (58 տարեկան) |
Ծննդավայր | Վեսպրեմ, Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ամուսին | Anikó Prevoz?[4] |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրել1990 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո ստացել է նաև դատավորի որակավորում։ Մի քանի տարի աշխատել է որպես դասախոս Կորվինի համալսարանում, որտեղ 2000 թվականին նրան շնորհվել է քաղաքագիտության դոկտորի կոչում[5]։
1998 թվականից մինչև 1999 թվականը գլխավորել է կապի վարչությունը, իսկ 1999 թվականից մինչև 2002 թվականը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունում մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի ղեկավարը։ 2002-2003 թվականներին Նավրաչիչը եղել է Ֆիդես կուսակցության խորհրդարանական խմբի քաղաքական վերլուծության բաժնի ղեկավարը։ 2006 թվականին ընտրվել է Ազգային ժողով, որտեղ գլխավորել է Ֆիդես խորհրդարանական խմբակցությունը։ 2010 և 2014 թվականներին վերընտրվել է պատգամավոր։
2010 թվականի մայիսի 29-ին Օրբանի երկրորդ աշխատասենյակում զբաղեցրել Է փոխվարչապետի և արդարադատության ու պետական կառավարման նախարարի պաշտոնը։ 2014 թվականի հունիսի 6-ից սեպտեմբերի 23-ը Նավրաչիչը եղել է արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար։ Այդ պաշտոնում նա 2013 թվականին բանավեճի մեջ է մտել եմ արդարադատության հանձնակատար Վիվիան Ռեդինգի հետ, որը կասկածի տակ է դրել Հունգարիայի դատական համակարգի անկախությունը[6]։ Նույն տարվա աշնանը Նավրաչիչը հանդես եկավ հայտարարությամբ, որ Հունգարիան պետք է պատասխանատվություն ստանձնի Հոլոքոստի համար[7]։ 2014 թվականի նոյեմբերի 1-ից զբաղեցրել է կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով Եվրոպական հանձնակատարի պաշտոնը[5]։
Նավրիչիչը ամուսնացած էմ ունի երկու դուստր[8]։ Տիրապետում է սերբերեն և խորվաթերեն լեզուներին․ հանդիսանում է Հարավսլավիայի վերաբերյալ մի շարք վերլուծական աշխատանքների հեղինակ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 National Assembly Parliamentary Information System
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://adt.arcanum.com/hu/view/VeszpremiNaplo_2006_07/?query=%22PREVOZ+ANIK%C3%93%22&pg=159&layout=s
- ↑ 5,0 5,1 5,2 «Глава МИД Венгрии, защищавший Будапешт от критики Брюсселя, сам стал еврокомиссаром». Finugor. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Наврачич раскритиковал комиссара юстиции ЕС». Hungary-ru.com. 2013 թ․ մարտի 19. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Deputy PM: Hungarians must accept responsibility for the Holocaust» (անգլերեն). Politics.hu. 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Megszületett Navracsics lánya» (հունգարերեն). Blikk. 2009 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբոր Նավրաչիչ» հոդվածին։ |