Վեսպրեմ
Վեսպրեմ (հունգ.՝ Veszprém, գերմ.՝ Weißbrunn), Հունգարիայի հնագույն քաղաքներից մեկը, Վեսպրեմ մարզի վարչական կենտրոն։ 2014 թվականի հունվարի 1-ի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 60 788[1] մարդ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վեսպրեմ | |||||
Veszprém | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Մարզ | Վեսպրեմ | ||||
Համայնք | Veszprém District? | ||||
Քաղաքապետ | Կարմել Թիրաթ | ||||
Մակերես | 126,9 կմ² | ||||
ԲԾՄ | 260 մ | ||||
Պաշտոնական լեզու | հունգարերեն | ||||
Խոսվող լեզուներ | հունգարերեն | ||||
Բնակչություն | 60 788 մարդ (2014) | ||||
Խտություն | 486,38 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+36) 88 | ||||
Փոստային ինդեքս | 8200 | ||||
Փոստային դասիչ | 8200 | ||||
Պաշտոնական կայք | veszprem.hu | ||||
| |||||
Աշխարհագրություն և տրանսպորտ
խմբագրելՔաղաքը գտնվում է Շեդ գետի երկու կողմերում` Բուդապեշտից 110 կմ դեպի հարավ-արևմուտք և Բալատոն լճից 15 կմ հեռավորության վրա։ Վեսպրեմը ավտոմոբիլային մայրուղով կապված է Բուդապեշտի, Սեկեշֆեհերվարի, Դյորի և մնացած քաղաքների հետ։ Քաղաքի միջոցով անցնում է Սեկեշֆեհերվար - Վեսպրեմ - Սոմբատհեյ երկաթուղին։ Բուդապեշտից մինչև Վեսպրեմ գնացքով տևողությունը մոտ մեկ ժամ է։
Պատմություն
խմբագրելՎեսպրեմը Հունգարիայի հնագույն քաղաքներից մեկն է։ Այն հիմնադրվել է Սուրբ Իշտվան թագավորի օրոք, սակայն, ըստ ժամանակագիր Բելա III իշխանի, ժայռի վրա, որտեղ կառուցվել է Վեսպրեմ բերդը, եղել է ամրոց, երբ հունգարացիները եկել են այս տարածաշրջան։ Հավանաբար Կառլոս Մեծի դարաշրջանում կառուցված ֆրանկերի ամրակայում է եղել։ Վեսպրեմը դարձել է Հունգարիայի առաջին եպիսկոպոսական թեմերից մեկը, որը հիմնադրվել է 1009 թվականին։ Հնուց ի վեր Վեսպրեմի եպիսկոպոսներին է պատկանել Հունգարիայի թագուհիներին թագադրման իրավունքը, որից ելնելով Վեսպրեմ քաղաքը երբեմն անվանում են «թագուհիների քաղաք»։ Վեսպերմի եպիսկոպոսների ձեռքերով են իրենց թագերը ստացել Հունգարիայի բոլոր թագուհիները, սկսած Գիզելայից (Սուրբ Իշտվանի կինը), մինչև Հունգարիայի վերջին թագուհին՝ Կարլ I-ի կինը։ 1001 թվականին քաղաքում կառուցվել է Սուրբ Միխայիլի տաճարը, որը մի քանի անգամ վերակառուցվել է։
XIII դարում բերդը վերածվել է ամուր պատերով շինության, որը գտնվում էր ժայռոտ բլրի վրա։ 1241 թվականին մոնղոլական բանակը չի կարողացել վերցնել, և ետ են քաշվել քաղաքից։ 1552 թվականին Վեսպրեմը գրավվեց թուրքերի կողմից, սակայն նրանք արագ դուրս քշվեցին, ինչի շնորհիվ այս քաղաքում ավելի շատ են պահպանվել միջնադարյան հուշարձանները, քան բազմաթիվ այլ հունգարական քաղաքներում։
Քաղաքի աճը հանգեցրել է նրան, որ այն արդեն զբաղեցրել է մեծ տարածք՝ շրջակա բլուրներով։ Ենթադրվում է, որ այն բլուրների թիվը, որոնց վրա գտնվում է քաղաքը, հասնում է յոթի։
1706 թվականին ավստրիական զինվորների կողմից քանդվել են ամրոցի պատերը։
Տեսարժան վայրեր
խմբագրելՎեսպրեմի գլխավոր տեսարժան վայրերը կենտրոնացված են ամրոցի բլրի վրա և քաղաքի առավել հին մասերում։ Նրանց թվին են պատկանում.
- Եպիսկոպոսների պալատ. գտնվում է հին քաղաքի կենտրոնում՝ Սուրբ Երրորդություն հրապարակում, կառուցված է XVIII դարի 70-ական թվականներին բարոկկո ոճով
- Սուրբ Միխայիլի եկեղեցի. կառուցվել է 1001 թվականին ռոմանական ոճով կառուցված տաճարի տեղում, որը հետագայում բազմիցս վերակառուցվել է, տաճարն իր ներկայիս տեսքը ստացել է 1910 թվականի հերթական վերակառուցման ժամանակ։ Նախկին հինավուրց տաճարից պահպանվել է միայն զոհասեղանը։ Տաճարի հյուսիսային կողմում մնացել են IX դարի Սուրբ Գեգորիա հին մատուռի մնացորդները։
- Գիզելի մատուռ. փոքր, շատ հին մատուռ, որը գտնվում է Եպիսկոպոսական պալատի և հարևան տան կողքին։ Չնայած այն հանգամանքին, որ չկա ոչ մի հավաստի աղբյուր մատուռի անվան թագուհու մասին, ամենայն հավանականությամբ այն ստեղծվել է XI դարում։
- Իշտվանի և Գազելի հուշարձան. 1938 թվականին հուշարձանը տեղադրվել է անսովոր վայրում։ Հուշարձանից բացվում է հիասքանչ տեսարան դեպի շրջակայքը
- Պիարի վանք. կառուցվել է XVIII դարում
- Հերոսների դարպաս. կառուցվել է 1936 թվականին հին դարպասների վայրում. դարպասները կառուցվել են նեոռոմանական ոճով
- Հրշեջային աշտարակ. կառուցվել է XV դարում, 1810 թվականին խիստ վնասվել է երկրաշարժի պատճառով։ Ի սկզբանե, որոշվել էր այն չվերակառուցել, սակայն հետո այն վերակառուցվել է որպես հրշեջ-դիտակետ և երկար ժամանակ ծառայել է այդ կարգավիճակում
- Պետյոֆի թատրոն. թատրոնի շենքը կառուցվել է գեղեցիկ այգում 1908 թվականին, անվանվել է ի պատիվ մեծն հունգար բանաստեղծ Շանդոր Պետյոֆի, որի հուշարձանը տեղադրված է թատրոնի մուտքի մոտ։
Քույր քաղաքներ
խմբագրելՀայտնի բնակիչներ
խմբագրել- Լեոպոլդ Սեմոնովիչ (1845–1930), ջութակահար
- Տիբոր Նավրաչիչ (* 1966)
- Անիտա Գերբից (* 1983)
- Տամաշ Կադար (* 1990), ֆուտբոլիստ
- Ադամ Լանգ (* 1993), ֆուտբոլիստ
Գրականություն
խմբագրել- Венгрия. Путеводитель. Вокруг света, 2007. ISBN 978-5-98652-117-6
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայք (անգլ.)
- Վեսպրեմը funiq.hu կայքում (ռուս.)
Պատկերասրահ
խմբագրել-
Տեսարան դեպի քաղաք
-
Հրշեջ-դիտարան
-
Սուրբ Երրորդության շարասյունը
-
Վեսպրեմի տաճար
-
Եպիսկոպոսի պալատ
-
Քաղաքապետարան
-
Վարչաշրջանի սրահ
-
Դարպասի ամրոց
-
Սուրբ Երրորդություն
-
Գրադարան
-
Գիզելի մատուռ
Հունգարիայի վարչական կենտրոններ |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեսպրեմ» հոդվածին։ |