Տիգրան Նալբանդյան (երգիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Նալբանդյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Հովհաննեսի Նալբանդյան (մարտի 14 (26), 1878[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 7, 1954[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ օպերային երգիչ, (քնարական տենոր), մանկավարժ։
Տիգրան Նալբանդյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 14 (26), 1878[1] Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1954[1] (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | քնարական տենոր[1] |
Գործիքներ | վոկալ[1] |
Աշխատավայր | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ[1] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1896)[1], Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1898)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1906)[1] |
Կենսագրություն
խմբագրել1890-1996 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում` աշակերտել է Մակար Եկմալյանին, 1897-1998 թվականներին` Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1898-1906 թվականներին` Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։ 1907-1908 թվականներին կատարելագործվել է Միլանում։
«Երբ ես ավարտեցի Պետերբուրգի կոնսերվատորիան, - սկսում է իր պատմությունը Տիգրան Նալբանդյանը, - իմ պրոֆեսորը՝ Ս․Գեբելը, ինձ խորհուրդ տվեց ձայնս մշակման կատարելագործման համար մեկնել Իտալիա՝ Միլան քաղաք․․․ Օրերից մի օր ծեծեցի Մանթաշյանցի [Թբիլիսիի տան] դուռը․․․ - Ձայնս կատարելագործելու նպատակով ցանկանում եմ երկու տարով մեկնել Իտալիա, բայց դրամ չունեմ, - հուցված պարզաբանեցի իմ այցելության նպատակը։ «Դե, մի բան երգիր, լսեմ։»․․․ Երկեցի «Կռունկը»։ Աչքերն արցունքախառն ժպտում էին, ինքը ոգևորված էր ու սիրալիր․ - Հաղթեցիր, - ասաց նա, - մանրամասն հաշիվ ներկայացրու, թե ինչքան դրամ է պետք երկու տարվա համար․․․»[2]
Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
Երգացանկում՝ եվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների ռոմանսներ, հայկական ժողովրդական և աշուղական երգեր։
1913-1918 թվականներին՝ Թիֆլիսում, 1918-1921 թվականներին` Աստրախանում և Արմավիրում կազմակերպել և ղեկավարել է ժողովրդական կոնսերվատորիաներ։ 1922 թվականից դասավանդել է Երևանի Երաժշտական ստուդիայում, 1926 թվականից՝ Բաքվի Հայարտան երաժշտական դպրոցում, հայկական դրամատիկական թատրոնին կից երաժշտական ստուդիայում, ֆիլհարմոնիայում, երաժշտական ուսումնարանում և կոնսերվատորիայում, 1949 թվականից՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (սաներից են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը, Բելլա Դարբինյանը)[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Տիգրան Նալբանդյան Արխիվացված 2022-05-05 Wayback Machine
- Tigran NALBANDYAN - Invocation (WERTHER - Massenet ) - 1907
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 153)։ |