Տինա Մոդոտտի

իտալացի լուսանկարիչ, դերասանուհի, հեղափոխական

Տինա Մոդոտտի (իտալ.՝ Assunta Adelaide Luigia Modotti Mondini, օգոստոսի 17, 1896(1896-08-17)[1][2], Ուդինե, Իտալիա[3] - հունվարի 5, 1942(1942-01-05)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), իտալացի լուսանկարիչ, դերասանուհի, հեղափոխական։

Տինա Մոդոտտի
իտալ.՝ Assunta Adelaide Luigia Modotti
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1896(1896-08-17)[1][2]
ԾննդավայրՈւդինե, Իտալիա[3]
Մահացել էհունվարի 5, 1942(1942-01-05)[1][2] (45 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունլուսանկարիչ, ակտիվիստ, մոդել, դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և արվեստագետ
 Tina Modotti Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

17 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ, աշխատել է Հոլիվուդում։ 1921 թվականին ծանոթացել է Էդվարդ Ուեսթոնի հետ, 1922 թվականին նրա հետ մեկնել է Մեքսիկա։ Ընկերացել է Դիեգո Ռիվերայի, Խոսե Դավիդ Սիկեյրոսի, Ֆրիդա Կալոյի հետ, մտել Մեքսիկայի Կոմունիստական կուսակցության շարքերը (1927): 1930 թվականին Մեքսիկայի նախագահ Պ. Օ. Ռուբիոի մահափորձի նախապատրաստման կասկածանքով արտաքսվել է երկրից։ Գնացել է Գերմանիա, այնուհետև` ՍՍՀՄ։ Մասնակցել է ՄՕՊՌ-ի կենտրոնական մասերի աշխատանքին։ 1934 թվականին մեկնել է Իսպանիա և մինչև Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ավարտը եղել է ինտերնացիոնալ բրիգադներում:

 
Տինա Մոդոտտին «Վագրե կաշվում» ֆիլմում, 1920

1939 թվականին Իսպանիայից աքսորվածների հետ վերադարձել է Մեքսիկա։ Կուբայի Կոմունիստական կուսակցության հիմնադիր Անտոնիո Մելյայի հետ զբաղվել է ակտիվ քաղաքական գործունեությամբ, հանդես է եկել հակաֆաշիստականների շարքերում։ 1940 թվականին նախագահ Կարդենաս ի դել Ռիոն չեղյալ համարեց նրա մեղադրանքը Մեքսիկայի նախագահի մահափորձի նախապատրաստման հարցում։

Մահացել է անհայտ հանգամանքներում, ինֆարկտից։ Մեխիկոյում Տինա Մոդոտտիի տապանաքարի վրա գրված է Պաբլո Ներուդայի նրան նվիրված բանաստեղծությունը։

Ստեղծագործություն

խմբագրել

Որպես լուսանկարիչ մոտ է Ալեքսանդրա Ռոդչենկոյի որոնումներին։ 1999 թվականին Մոսկվայում անց է կացվել նրա լուսանկարների ցուցահանդեսը։

Ճանաչում

խմբագրել

Մոդոտիի ռոմանտիկացված կենսագրությունը գրել է մեքսիկացի բանաստեղծուհի Էլենա Պոնյատովսկան (1992): Նրա մասին նկարահանվել են մի քանի վավերագրական ֆիլմեր (տես` [1], [2]):

Ջուլի Թեյմորի «Ֆրիդա» խաղարկային ֆիլմում Տինայի դերը կատարել է Էշլի Ջադը (2002):

Տինա Մոդոտտիի կենսագրության մտացածին փաստեր են օգտագործվել «Գողեր և անառակներ» կատակերգական ֆիլմում (2004):

Տեքստեր

խմբագրել
  • Vita, arte, e rivoluzione: lettere a Edward Weston, 1922-1931. Milano: Feltrinelli, 1994 (ֆր. թարգմ. 1995)

Գրականություն

խմբագրել
  • Constantine M. Tina Modotti: a fragile life: an illustrated biography. New York: Paddington Press, 1975
  • Poniatowska E. Tinísima: novela. México: Ediciones Era, 1992 (англ. пер.1996)
  • Cacucchi P. Tina Modotti. Barcelona: Circe, 1992
  • Hooks M. Tina Modotti, photographer and revolutionary. London; San Francisco: Pandora, 1993
  • Albers P. Shadows, fire, snow: the life of Tina Modotti. New York: Clarkson Potter, 1999
  • Argenteri L. Tina Modotti: between art and revolution. New Haven: Yale UP, 2003
  • Lowe S.M. Tina Modotti & Edward Weston: the Mexico years. London; New York: Merrell, in association with Barbican Art Gallery, 2004
  • Гольдштейн А. Тина// Он же. Расставание с Нарциссом. Опыты поминальной риторики. 2-е изд. М.: Новое литературное обозрение, 2011, с.98-105
  • Балаховская Фаина Тина Модотти. Профессия - фотограф // Photographer.ru. — 5 марта 1999 года.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #11858295X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տինա Մոդոտտի» հոդվածին։