Տիրամիսու (իտալ.՝ Tiramisù, tira-քաշիր, mi-ինձ, su-վեր), իտալական աղանդեր, որը պարունակում է մասկարպոնե պանիր, սուրճ (հիմնականում էսպրեսո), հավկիթ, շաքարավազ, կակաո, սավոյարդի։ Որպես օրենք՝ աղանդերը ծածկում են կակաոյով[1]։ Կարելի է նաև հունական ընկույզ ավելացնել։

Տիրամիսու
Տիրամիսուի բաղադրիչները
Ենթատեսակքաղցրավենիք գդալով
Առաջացման երկիր Իտալիա
 Tiramisu Վիքիպահեստում

Տիրամիսուն աշխարհում մեկն է ամենաճանաչված աղանդերներից։ Գոյություն ունեն բաղադրատոմսի հարմարվածություններ, որի համաձայն՝ կակաոյին կարելի է փոխարինել մանրացրած շոկոլադով, սավոյարդին՝ բիսկվիթով, սուրճին՝ մրգային կամ ալկոհոլային (հիմնականում մարսալա կամ մադերա) խմիչքով, իսկ որոշ դեպքերում Տիրամիսուն կարող է հիշեցնել կեքս կամ պուդինգ։

Պատմություն

խմբագրել
 
Տիրամիսու

Պատմաբանների մի մասը մտածում է, որ Տիրամիսուի բաղադրատոմսը ստեղծվել է 17-րդ դարում՝ Մեծ դուքս Կոզիմո 3-րդ Մեդիչիի պատվին, սակայն դրա մասին փաստաթղթային ոչ մի տեղեկություն չի պահպանվել[2]։ Իսկական պատմությունը այս տորթի սկսվում է 20-րդ դարի 60-ական կամ 70-ական թվականներից, որի շնորհիվ էլ տորթը համարվում է ժամանակակից[3]։

Առաջին գրված հիշողությունը ֆիքսված է Ջուզեպե դի Կլեմենտի(Giuseppe di Clemente) հոդվածում՝ 1971 թվականին[4]։ 1981 թվականին նրա անվանակիցը՝ Ջուզեպե Մաֆիոլին (Giuseppe Maffioli), «Vin Veneto» թերթում գրեց, որ Տիրամիսուն ստեղծվել է հրուշակագործ Ռոբերտո Լինգուանոտտոյի (Roberto Linguanotto) կողմից՝ 60-ական թվականներին՝ «Alle Beccherie» ռեստորանում(քաղաք Տրեվիզո)։ Ջուզեպե Մաֆիոլին նշեց, որ իր անվանմամբ Տիրամիսուն պարտական է բաղադրիչների վերականգնողական և սնուցողական հատկանիշներին, որոնք մտնում են իր բաղադրատոմսի մեջ։

Բաղադրատոմսը նաև հանդիպում է «I dolci del Veneto» (1983 թվական) գրքում[5]։ Հաջորդ հիշողությունները կարելի է հանդիպել ավելի ուշ տեքստերում, ինչպիսիք են՝ «Cucina e tradizioni del Veneto», որում գրում են, որ Տիրամիսուն ստեղծվել է «Alle Beccherie» ռեստորանի գլխավոր խոհարարի կողմից, ով ուներ աշխատանքային փորձ կենտրոնական Եվրոպայում։

Գոյություն ունեն տորթի վերաբերյալ շատ լեգենդներ։ Այսպիսով, դրանցից մեկը վկայում է, որ ճանաչված իտալական աղանդերը, որը առաջին անգամ պատրաստվել էր Սիենում (Տոսկանա)՝ հատուկ մեծ դուքս Տոկսանա Կոզիմո 3-րդի համար, և տորթին անվանել էին «Zuppa del duca»։

Կան նաև տարբերակներ, որոնց համաձայն տորթի հեղինակն են ռեստորաններ «El Toulà»-ն և «Al Fogher»-ը[6]։ Բացի դրանից 2006 թվականի հոկտեմբերի 8-ին Baltimore Sun թերթը հրապարակեց մի հոդված, որում հավաստացվում էր, որ «Beccherie» ռեստորանում աղանդերի մատուցողն էր Կարմինանտոնիո Յաննակոնեն(Carminantonio Iannaccone), ով մեր ժամանակներում ապրում է Բալտիմորում՝ ԱՄՆ-ում։ Պատմաբանները մտածում են, որ Տիրամիսուն ստեղծել է հենց նա[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «"Tiramisù"». Accademia Italiana della Cucina. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  2. Nobles, Cynthia Lejeune The Delta Queen Cookbook: The History and Recipes of the Legendary Steamboat. — Louisiana State University Press, 2012. — P. 211. — ISBN 978-0807145371
  3. Touring L'Italia dei dolci. — Touring club Italiano, 2004. — P. 57. — ISBN 978-8836529315
  4. Fernando e Tina Raris «La Marca gastronomica : amore e nostalgia per la cucina e i vini di nostra tradizione», Treviso, Canova, pp 31, 1998. ISBN 88-87061-55-6.
  5. Giovanni Capnist «I dolci del Veneto», Padova, Muzzio, 1983. ISBN 88-7021-239-4.
  6. «"Tiramisu tra storia e leggenda"». Il Giornale del Cibo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  7. «The unsung inventor of tiramisu». Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 21–ին-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրամիսու» հոդվածին։