Տիրնավոս[2] (հուն․՝ Τύρναβος[1], բուլղար․՝ Տիրնավոյից՝ փշածածկ վայր), քաղաք Հունաստանում։ Տիրնավոս համայնքի վարչակական կենտրոն, Լարիսա ծայրամասային միավորումում, Ֆեսսալի պերիֆերիայում։ Բնակչությունը 11 069 բնակիչ ըստ՝ 2011 թվականի հաշվառման[1], համարվում է Լարիսա ծայրամասային միավորումի երկրորդ ամենամեծ քաղաքը։ Քաղաքը տեղակայված է Ֆեսսալական հարթավայրի ծայրին գտնվող լեռան ստորոտին։ Քաղաքով հոսում է Տիտարիսոս (Τιταρήσιος) գետը՝ Պինյոսի վտակը։ Քաղաքի կողքով անցնում է Կենտրոնական Հունաստանի մայրուղին (Α2), որը համարվում է եվրոպական E65 երթուղու մաս։ Հին ռեգիոնալ ճանապարհով Տիրնավոսը կապվում է Էլասոն քաղաքին։ Տիրնավոս համայնքը կազմված է երկու համայնքային միավորումներից՝ Տիրնավոս և Ամբելոնաս։ Իր հերթին Տիրնավոս համայնքային միավորումը կազմված է հետևյալ համայնքային միություններից՝ Արիլոպուլիոն (Αργυροπούλειον), Դամասիոն (Δαμάσιον), Դենդրա (Δένδρα)և Տիրնավոս[1][3]։

Քաղաք
Տիրնավոս
հուն․՝ Τύρναβος
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵրկրամասՀունաստան
ՀամայնքTyrnavos Municipality? և Commune of Tyrnavos?
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն11069[1] մարդ (2011)
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմհույն ուղղափառ եկեղեցի
Փոստային դասիչ40100
Պաշտոնական կայքtyrnavos.gr
Տիրնավոս (Հունաստան)##
Տիրնավոս (Հունաստան)

Պատմություն

խմբագրել
 
Տիրնավոս համայնք

1423 թվականին թուրք գեներալ Թուրախան-բեյը գրավեց Ֆեսսալի տարածքը։ Այդ ժամանակ էլ նա հիմնադրեց Տիրնավոս քաղաքը։ Թուրախան-բեյը բնակիչներ հավաքեց մերձակա գյուղերից և նրանց բնակեցրեց նոր քաղաքում։ Քաղաքը զարդարված էր մի քանի վարչական կառույցներով, իսկ բնակիչները ստանում էին նշանակալի արտոնություններ։ 1770 թվականին քաղաքում արդեն կային 16 եկեղեցիներ և 6 մզկիթներ։ Օսմանական տիրապետությունից քաղաքը ազատվեց 1881 թվականի սեպտեմբերի 1-ին և Բեռլինի կոնգրեսի որոշմամբ միացվեց երիտասարդ Հունական Թագագավորության կազմին։ Օսմանական ժամանակաշրջանի միակ լավ պահպանված կառույցը թուրքական բաղնիքն է։ Բացի դրանից կան նաև թուրքական ժամանակաշրջանի մի քանի ոչ մեծ կառույցներ[4]։

Կառնավալ

խմբագրել

Ամեն տարի քաղաքում տեղի է ունենում կառնավալ, որի արմատները գալիս են XIX դարի վերջից։ Առաջին գրավոր հիշատակումները կառնավալի մասին պատկանում են 1898 թվականին։ Այդ ժամանակ Տիրնավոսում կառնավալը ենթարկվում էր դաժան քննադատության հունական կառավարության կողմից և հաճախ ենթարկվում էր արգելքների։ Այնուամենայնիվ, նույնիսկ արգելքները բնակիչները չվախեցրին, ովքեր փորձում էին գաղտնի իրականացնել կառնավալը[5]։

Տիրնավոսի համայնքային միություն

խմբագրել

Տիրնավոսի համայնքային միությունում մտնում են 4 բնակավայր։ Բնակչությունը 12 572 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման։ Տարածքը 79,109 քառակուսի կիլոմետր[6]։

Անվանում Բնակչություն (2011)[1], մարդ
Կրիտրի 1415
Լիգարյա 56
Պերիխորա 32
Տիրնավոս 11069

Բնակչություն

խմբագրել
Տարի Բնակչություն
1991 12309[7]
2001 11700[7]
2011 11069[1]

Հայտնի մարդիկ

խմբագրել
  • Թանսիս Պապակոնստանտինու (հուն․՝ Θανάσης Παπακωνσταντίνου, ծնվել է 1959 թվականին)- հույն երգիչ և երգերի հեղինակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  2. Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  3. Αρ. Φύλλου 1292(հուն.) // Εφημερισ τησ κυβερνησεωσ. — 2010. — С. 17372. Архивировано из первоисточника 12 Հուլիսի 2017.
  4. «Tyrnavos» (անգլերեն). GNTO. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Tyrnavos Carnival» (անգլերեն). GNTO. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  6. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 388. — ISSN 1106-5761.
  7. 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.