Տխլենի սովորական
Տխլենի սովորական (լատին․՝ Córylus avellána), պատկանում է կեչազգիների ընտանիքին։ Ունի 2-5 մ բարձրություն։ Կեղևը հարթ է և բաց գույնի, իսկ ընձյուղները գորշամոխրավուն են, ճյուղերը՝ կարմրագորշավուն։ Տերևներն ունեն 5-9 սմ երկարություն։ Ծաղիկները բաժանասեռ են։ Ծաղկում է մարտին, իսկ պտուղները հասունանում են օգոստես-սեպտեմբեր ամիսներին։ Աճում է հիմնականում չափավոր խոնավ և հարուստ հողերում։
Ճյուղերը ծածակված են մոխրավուն կեղևով։ Երիտասարդ ընձյուղները չորսանկյունանի են, մերկ կամ մազմզուկապատ։ Տերևները վերևի կողմից մուգ կանաչ են, մերկ, ներքևի կողմից` բաց գույնի կամ կապտականաչ։ Ծաղիկները ծոցային են, երկուական, վարդամանուշակագույն։ Չի վնասվում անգամ ամենաուժեղ սառնամանիքներից։ Լավ է աճում բոլոր տիպի հողերում։ Հեռանկարային է հակաէրոզիոն տնկարկների համար, քանի որ մեծ քանակությամբ արմատային մացառներ է տալիս։ Դեկորատիվ է, կարելի է օգտագործել կանաչ շինարարության բնագավառում։
Պտուղներն օգտագործում են հրուշակեղեցնի արդյունաբերության մեջ, դրանց միջուկը պարունակում է 58-60 տոկոս ճարպեր, 16-18 տոկոս սպիտակուցներ, 15-20 տոկոս ածխաջրեր, 4.3 տոկոս երկաթ, 4-9 մգ տոկոս B վիտամին։
Տարածում
խմբագրելՏարածված է Կովկասում, Հյուսիսային Սկանդինավիայում, Սիրիայում, Հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։ Հանդիպում է նաև Զանգեզուրում։