Տոմս դեպի Vegas (ֆիլմ)
«Տոմս դեպի Ve ́gas», կինոկատակերգություն արտադրված Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից։ Ֆիլմը էկրաններ է բարձրացել 2013 թվականի հունվարի 24-ին[2]։ Ֆիլմը տևում է 1 ժամ ու 32 րոպե կամ ընդամենը 92 րոպե[3]։ Ֆիլմի մյուս անվանումն է «Տոմս դեպի Վեգաս» կամ «Билет на Вегас»[4], «Билет на Vega$»[5]: Ֆիլմը նկարահանվել է Մոսկվայում, Լաս Վեգասում և Յուտա շրջանում գտնվող անմարդաբնակ վայրերում, որն էլ գտնվում է մի փոքր հեռու Սոլթ Լեյկ Սիթիից։
Տոմս դեպի Vegas (ֆիլմ) ռուս.՝ Билет на Vegas | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | կատակերգություն |
Թվական | 2013 |
Լեզու | ռուսերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Գոռ Կիրակոսյան |
Պրոդյուսեր | Արմեն Գրիգորյան Միքաել Գալուստյան Արմեն Անանիկյան Թոնի Ադլեր Մարալ Ջերեջյան Եվգենիա Այվազյան |
Սցենարի հեղինակ | Իրինա Պիվովարովա Սերգեյ Կալուժանով Գոռ Կիրակոսյան |
Դերակատարներ | Միքաել Գալուստյան Ինգրիդ Օլերինսկայա Իվան Ստեբունով Վլադիմիր Յագլիչ Նատալյա Նոզդրինա |
Օպերատոր | Ֆիլիպ Վանդևալ |
Երաժշտություն | Քրիս Հաջյան |
Կինոընկերություն | Arriva Films NG Production |
Տևողություն | 92 րոպե / 01:32 |
Բյուջե | $ 4 000 000[1] |
IMDb | ID 2167970 |
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ զույգը՝ Մաքսը և Լիզան, հենց, որ ավարտում են համալսարանը, որոշում են ապրել միասին։ Բայց առաջին հենց գիշերում, նրանք կռվում են։ Այլևս նրանց ոչինչ չի կապում, բացի մի լոտոյի տոմսից։ Մինչ նրանք վիճում էին իրար հետ, նրանց ընկերները՝ Դիման և Օլեսան իմանում են, թե, որն է հաղթող թվերը, և ով է դառնալու Լաս Վեգասի տոմսերի տերը։ Այդ թիվը և Մաքսի մոտ գտնվող լոտոյի թիվը համընկնում են միմյանց հետ։ Նրանք բացի Լաս Վեգասի տոմսերից կաշխատեին 150 000 000 ռուբլի գումար կամ 5 418 000 $ գումար։
Նրանք որոշում են մեկնել միասին, և նրանք մեկնում են աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկը՝ Լաս Վեգաս։ Նրանք սակայն չգիտեին, որ Դիմայի հետևից ընկած են մի խումբ բանդիտներ։ Դիման պետք է վճարեր շատ մեծ գումարներ, շատ լուրջ մարդկանց, որովհետև խփել էր մի թանկանոց ավտոմեքենա։ Նրանք հանդիպում են մի էմիգրանտի՝ Գարիկին, որն էլ շատ մեծ երկրպագուն էր Էլվիս Փրեսլիի։ Գարիկը հույս ուներ, որ նրան կհաջողվեր, առանց Գրին-քարտի հասնել Լաս Վեգաս։ Գերի վերցնելով Դիմային, նա իմանում է թե ինչու են նրանք գնում Լաս Վեգաս։ Գարիկը շատ արագ հասկանում է, թե ինչպիսի հաջողություն է իրեն սպասում, և սկսում է տոմսի մեծ որսը։
Արթնանալով, Մաքսը, Լիզան, Դիման և Օլեսյան իրենց գտնում են մի անծանոթ մեքենայի մեջ։ Նրանց մոտ առաջանում են մի շարք հարցեր՝ թե ինչպես նրանք այդտեղ հայտնվեցին, այս ինչ մեքենա է, և ամենագլխավորը որտեղ է տոմսերը։ Դիման խոստովանում է, որ տեսել է մի անծանոթ «Էլվիսի» հագուստով մի մարդու։ Գլխավոր հերոսները սկսում են Գարիկի որոնողական աշխատանքները, չիմանալով, որ նրա մոտից տոմսերը վերցրել է պարեկային ոստիկանությունը։ Իսկ ավտոմեքենան իրականում պատկանում էր մեքսիկացի մաֆիայի ղեկավար՝ պարոն Չիչային։ Իսկ մրցանակի շնորհմանը մնում էր շատ քիչ ժամանակ[6]։
Դերերում
խմբագրելՆերքևում ցուցադրվում են այն դերասաններին, ովքեր նկարահանվել են հետևյալ ֆիլմում[7]։
Դերասան | Դեր |
---|---|
Իվան Ստեբունով | Մաքս |
Ինգրիդ Օլերինսկայա | Լիզա |
Վլադիմիր Յագլիչ | Դիմա, Մաքսի ընկերը |
Նատալյա Նոզդրինա | Օլեսյա, Լիզայի ընկերուհին |
Միքաել Գալուստյան | Գարիկ |
Օլեգ Տակտարով | հորեղբայր Բորյա |
Վիտալի Հաև | Յաշա Պոդզեմելնի |
Դենի Տրեհո, Danny Trejo | պարոն Չիչ |
Քիմ Ուիթլի, Kym Whitley | Մոնիկ |
Գոդֆրի Դանչիմա, Godfrey Danchimah | գործակալ Ջոնս |
Գիլերմո Դիաս, Guillermo Díaz | գործակալ Գարսիա |
Իրինա Բյակովա | Մարիա Իվանովնա |
Ռոբերտ Բիր, Robert Bear | բենզին վաճառող |
Քրիստոֆեր Ռոբին Միլեր, Christopher Robin Miller | Դեկսթեր |
Բորզին Նայտ, Borzin Knight | ֆերմայում աշխատող |
Ալեկսանդր Գորշկով | լուսանկարիչ |
Անդրեյ Գավրիլով | ռուսերեն-հայերեն թարգմանիչ |
Նկարահանող անձնաակազմ
խմբագրել- Պրոդյուսերներ - Արմեն Գրիգորյան, Միքաել Գալուստյան, Արմեն Անանիկյան
- Ռեժիսոր - Գոռ Կիրակոսյան
- Ռեժիսորի օգնական - Թոնի Ադլեր
- Կրեատիվ պրոդյուսեր - Եվգենի Այվազյան
- Գործադիր պրոդյուսեր - Մարալ Ջերեջյան
- Սցենարի հեղինակներ - Իրինա Պավիվարովա, Սերգեյ Կալուժանով, Գոռ Կիրակոսյան
- Օպերատոր - Ֆիլիպ Վանդևալ
- Կոմպոզիտոր - Քրիս Հաջյան
- Մոնտաժող - Իգոր Օտդելնով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Защита «Билета»: Миша Галустян и бесстрашные продюсеры второй отечественной комедии-2013 против Голливуда и Kinobuzz 24 января 2013 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ ««КиноБизон» - «Экспресс-Релизоворот», статья 13 ноября 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Фильм в каталоге группы компаний «Парадиз»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ http://www.imdb.com/title/tt2167970/
- ↑ ««Билет на Vegas» (2012) - смотрите онлайн бесплатно». Афиша Mail.Ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «VEGA$ (2012) - Paradise Group of Companies». www.paradisegroup.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ IMDb: Билет на Vegas (2012) - Full cast and crew