Տրաուն
Տրաուն[2] (գերմ.՝ Traun), քաղաք Ավստրիայում՝ Վերին Ավստրիա նահանգի[3] Լինց Լանդ շրջանում, Դանուբի վտակ Տրաուն գետի հյուսիսային ափին։ Արևելքից սահմանակից է նահանգի վարչական կենտրոնին՝ Լինց քաղաքին։ Անվանումը ծագել է կելտական dru բառից, որ նշանակում է գետ։ Զբաղեցնում է 15,49 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի տվյալներով եղել է 24.295[4]: Քաղաքում գործում են ավելի քան 1.200 արտադրական ընկերություններ, որոնցում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 11 հազար մարդ[5]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տրաուն | |||
գերմ.՝ Traun | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Linz-Land District? | ||
Մակերես | 15,49 կմ² | ||
ԲԾՄ | 273 մետր | ||
Բնակչություն | ▲24 477 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 07229 | ||
Փոստային դասիչ | 4050 | ||
Ավտոմոբիլային կոդ | LL | ||
Պաշտոնական կայք | traun.at և traun.at(գերմ.) | ||
| |||
Բնակչություն
խմբագրելScript error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Պատմություն
խմբագրելՀնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Տրաունի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նորքարեդարյան ժամանակներից։ Առաջին բնակավայրերն ի հայտ են եկել հինհռոմեական ժամանակներում։ Շուրջ 790 թվականին պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է dru, 813-ին՝ Տրաուն տեղանունը։ 1113 թվականին կառուցվել է բերդը, որը հետագայում երկու անգամ ենթարկվել է վերակառուցման։ 1784 թվականին բնակավայրում բացվել է առաջին դպրոցը, շուրջ 1850 թվականին՝ առաջին արտադրական ձեռնարկությունները (տեքստիլի, թղթի, քացախի արտադրություն)։
Պատկերասրահ
խմբագրել-
Եկեղեցին
-
Ամրոցը
-
Քաղաքապետարանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 372.
- ↑ http://www.statistik.at/blickgem/gemDetail.do?gemnr=41021%7Ctítulo=Ein Blick auf die Gemeinde|autor=|data=|publicado=Statistik.at|acessodata=15 de agosto de 2012|língua2=de}}
- ↑ Statistik Austria: Bevölkerung zu Jahresbeginn 2002-2017 nach Gemeinden (Gebietsstand 1. Januar 2017)
- ↑ Stadt Traun: Informationsbroschüre der Stadt Traun. January 2012
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Տրաունին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրաուն» հոդվածին։ |