Տրապիզոնի գավառ
Տրապիզոն (թուրքերեն՝ Trabzon sancağı), գավառ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Գտնվում էր վիլայեթի հյուսիսային կողմում, Տրապիզոն քաղաքի շրջակայքում։ Կենտրոնը Տրապիզոն քաղաքն էր։
Գավառ | |
---|---|
Տրապիզոն | |
Վարչական տարածք | Օսմանյան կայսրություն |
Վիլայեթ | Տրապիզոնի վիլայեթ |
Այլ անվանումներ | Տրապեզոնդ, Տրապզուն |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելՀյուսիսից սահմանը Սև ծովն է, հարավից՝ Գյումուշխանեի գավառը, իսկ հարավ-արևելքից՝ Էրզրումի վիլայեթը։
Բնակչություն
խմբագրելԸստ «Հուշամատյան Մեծ եղեռնի» ժողովածուի տվյալների 1914 թվականին գավառակն ուներ 60 000 հայ բնակիչ, իսկ ըստ Լեփսուսի՝ 32700: Հայերը հիմնականում բնակվում էին Տրապիզոն քաղաքում և Օրդուի գավառակում։
Պատմություն
խմբագրել1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ հայերի մեծագույն մասը ենթարկվել է բռնագաղթի և բնաջնջման։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, հացահատկիների, պտուղ-բանջարեղենի և հատկապես «Սամսոն» ընտիր տեսակի ծխախոտի մշակությունն էր։
Վարչական բաժանում
խմբագրելՄինչև 1915 թվականը գավառակը բաժանված էր հետևյալ գավառակների[1].
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 129,
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն