Տևրիկի գավառակ
Տևրիկ, գավառ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Վարչական կենտրոնը Տևրիկ քաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Տևրիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Սեբաստիայի գավառ |
Այլ անվանումներ | Դևրիկ, Դիրվիգ, Դիվրիկ, Դիվրիկի, Տապուրա, Տևրիկե, Տեփրիկե, Տիպրիկ Տիպրիկե, Տիվերեկ, Տիվիրիկ, Տիվրիկ, Տիվրիկե, Տիվրիք, Տյուրիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Բնակչություն | 55307[1] մարդ (1910) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1] |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելԳավառակը տարածվում էր Սեբաստիայի գավառի արևելյան մասում, Երզնկայի գավառի սահմանակցությամբ, Եփրատի աջակողմյան Տևրիկի գետ վտակի և նրա օժանդակների հովիտներում։ Տևրիկն ունի արգավանդ և բերքառատ հողեր, ոռոգելու առատ ջուր։
Պատմություն
խմբագրելՏևրիկի հայերը թուրքերի փեռքով զանգվածաբար կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները տարագրվել են տարբեր երկրներ։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 46090 բնակիչ, որից 20000-ը՝ հայեր։
Տնտեսություն
խմբագրելԼայն տարածում ուներ գյուղատնտեսությունը։ Մշակում էին հացահատիկ, խաղող, մրգերի զանազան տեսակներ, զբաղվում էին նաև անասնապահությամբ։ Հայերը նաև զբաղվում էին առևտրով և արհեստներով։ Հռչակված էր Տևրիկի գինին։
Օգտակար հանածոներ
խմբագրելԳավառակն ունի երկաթի ու մագնիսի հանքեր։
Վարչական բաժանում
խմբագրելXX դարի սկզբին ուներ 129 գյուղ, որոնք միավորված էին 6 գյուղախմբերի մեջ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն