Ցիտոպլազմա
Ցիտոպլազմա կամ բջջապլազմա, բջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ բացի բջջակորիզից ու կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազման կարծես հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է[2]։
Ցիտոպլազմա | |
---|---|
Տեսակ | բջջի բաղադրիչ |
Ենթադաս | cellular anatomical entity?[1] |
Մասն է | intracellular anatomical structure?[1] |
MeSH | A11.284.430.214 |
Foundational Model of Anatomy | 66835 |
Terminologia Histologica | H1.00.01.0.00004 |
Նկարագրված է | The New Student's Reference Work |
Cytoplasm Վիքիպահեստում |
Հայտնագործումը
խմբագրելՑիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից[2]։
Կառուցվածք
խմբագրելՑիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ[3][4]։
Խտության այս փոփոխությունը նպաստում է՝
- ներբջջային նյութերի տեղաշարժմանը
- միջբջջային նյութափոխանակությանը
- օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։
Ցիտոպլազման կազմված է՝
- Ավելի պինդ՝ պլազմոգել կամ էկտոպլազմա
- Ավելի հեղուկ՝ պլազմոզոլ կամ էնդոպլազմա։
Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է[3]։ Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝ բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է[2]։
Բաղադրություն
խմբագրելՑիտոպլազմայի բաղադրության մեջ մտնում է՝
Հիալոպլազմայի կազմի մեջ նաև մտնում են տարբեր ներառուկներ՝ պահեստային սննդանյութեր, նյութափոխանակության արգասիքներ, մանրագույն սպիտակուցային թելիկներ[4]։
Ֆունկցիաները
խմբագրել- կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը
- բջջին տալիս է ամրություն, ճկունություն
- ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար
- ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում
- միջբջջային նյութափոխանակության ապահովում
- օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր[4]
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիտոպլազմա» հոդվածին։ |