Փեյնտոն
Փեյնտոն (անգլերեն՝ Paignton. IPA /ˈpeɪntən/), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Հարավարևմտյան Անգլիայի Դևոն արարողակարգային կոմսության Թորբեյի շրջանում (unitary authority), որի կազմում` Թորքիի և Բրիքսամի հետ միասին՝ ձևավորում է Փեյնտոն քաղաքային համայնքը կամ որ նույնն է՝ պատկերավոր կերպով Անգլիական Ռիվիերա կոչվող զբոսաշրջային տարածքը։ Ընկած է Թոր ծովածոցի ափին[2], կոմսության գլխավոր քաղաքից՝ Էքսեթերից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հարավ, երկրի մայրաքաղաք Լոնդոնից շուրջ 295 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։
Բնակավայր | ||
---|---|---|
Փեյնտոն | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Torbay? | |
Բնակչություն | 64 410 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01803 | |
| ||
Պատմություն
խմբագրելԲնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1086 թվականին գրված Domesday Book / Ահեղ դատաստանի գիրք ձեռագիր մատյանում, Peynton անվանաձևով։ Ներկայիս Paignton ամվանաձևով քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1837 թվականին։
Մինչև 19-րդ դարը այն ձկնորսական փոքր բնակավայր էր, որի զարգացմանը լայն թափ հաղորդեց 1837 թվականին կառուցված նոր նավահանգիստը։ 19-րդ դարի 60-ական թվականներին շահագործման է հանձնվել նաև երկաթուղին, որով քաղաքը կապվում է Էքսեթերի և Լոնդոնի հետ։ Դրանից հետո Փեյնտոնը գլխավորապես աճել ու զարգացել է որպես ծովափնյա հանգստավայր։ Այստեղ իր դաստակերտ-առանձնատունն է ունեցել նաև կարի մեքենաների նշանավոր դիզայներ Իսահակ Մերիտ Զինգերը[3]։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Torbay Picture House - սա թերևս Եվրոպայի ամենահին կինոթատրոնի շենքն է[4]. այն որպես կինոթատրոն ծառայել է 1914 թվականից։ Ագաթա Քրիստին, ով ապրում էր հարևան Թորքվեյում, հաճախ է ֆիլմեր դիտել այս շենքում։
- Paignton Zoo - կենդանաբանական այգի, որը կառուցվել է 1923 թվականին, էքսցենտրիկ միլիոնատեր Հերբերտ Ուիթլիի կողմից[5]։ Հարավարևմտյան Անգլիայի ամենամեծ կենդանաբանական այգին է։
- Շոգեքարշերի երթևեկությամբ գործող երկաթուղի մինչ Դարթմութի արվարձան Քինգսվիր[6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Այսպես կոչված՝ Հնաոճ առանձնատան / Oldway mansion-ի ներսի նկարազարդումներից
-
Լողափերից մեկը
-
Հին քաղաքապետարանը
-
Նավամատույցը
-
Սուրբ Հովհաննես Մկրտիչ ծխական եկեղեցու աշտարակը. կառուցվել է 1327-1438 թթ.
-
Նավահանգիստը
Տես նաև
խմբագրել- Paignton (երկաթուղային կայարան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.citypopulation.de/UK-Cities.html
- ↑ «Torbay council history» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Isaac Merritt Singer» (անգլերեն).
- ↑ «Bringing film history to life» (անգլերեն).
- ↑ «Paignton Zoo homepage» (անգլերեն).
- ↑ «Paignton Steam Railway» (անգլերեն).
Արտաքին հղումներ
խմբագրել- Frith Francis, John Bainbridge - Francis Frith's Torbay. éditeur=Frith Book Co, année=1999, isbn=1-85937-063-2
- Pearce Frank - The Book of Torbay: A Century of Celebration: éditeur=Halsgrove, année=1999, isbn=1-84114-029-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեյնտոն» հոդվածին։ |