Սարդ-Մարդ

Marvel Comics-ի կողմից հորինված սուպերհերոս
(Վերահղված է Փիթեր Փարքերից)

Սարդ-Մարդ (անգլ.՝ Spider-Man), Իրական անունը Փիթեր Փարկեր (անգլ.՝ Peter Parker), հորինված կերպար, Marvel Comics-ի կողմից հրատարակված սուպերհերոսներից է, կերպարը հորինվել է Ստեն Լիի և Ստիվեն Դիտկոյի կողմից։ Այն պահից, երբ Սարդ-Մարդը հայտնվեց Amazing Fantasy №15 (օգոստոս, 1962) էջերում, դարձավ ամենասիրված սուպերհերոսներից մեկը։ Լին և Դիտկոն հորինել էին մի կերպար, որը ուներ հետևյալ նկարագիրը, դեռահաս որբ, որի խնամակալն էր հորեղբայրը և նրա կինը, որի կյանքը համընկնում էր սովորական ուսանողի կյանքին, և որը հանցագործ բռնցքամարտիկ էր։ Սարդ-Մարդն ուներ սուպեր ուժ, «սարդի ճարպկություն», ինչպես նաև ունակ էր պահել իրեն ուղղաձիգ բարձրության վրա, և ափից բաց թողնել սարդոստայն սեփական հավաքածուից։

Սարդ-Մարդ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
ԴեբյուտAmazing Fantasy № 15
(1962 թվականի օգոստոս)
ՀեղինակՍթեն Լի և Ստիվ Դիտկո
Դերակատար / ՁայնPaul Soles?, Քրիստոֆեր Դենիել Բարնս, Նիլ Պատրիկ Հարիս, Ջոշ Քիթոն, Դրեյք Բել, Robbie Daymond?, Քրիս Փեյն և Ջեյք Ջոնսոն
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էՍարդ-Մարդ (խաղ, 2018), The Amazing Spider-Man, Սարդ-Մարդ, Սարդ-Մարդ 2, Սարդ-Մարդ 3, Սարդ-Մարդ 3, Անհավանական Սարդ-մարդը 2, Անհավանական Սարդ-մարդը, Marvel vs. Capcom 2: New Age of Heroes, Spider-Man: Edge of Time?, Spider-Man: Shattered Dimensions?, Marvel vs. Capcom: Infinite, Spider-Man: Friend or Foe? և Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Ի ծնե անունանգլ.՝ Peter Benjamin Parker
ԿեղծանուններՓիթեր Փարկեր
Տեսակկոմիքսների կերպար և մուտանտ
Հասակ178 սմ[1]
Քաշ76 կգ
Մազերի գույնՇագանակագույն
Աչքերի գույնՇագանակագույն[2]
ԾննդավայրՔուինս
ԲնակավայրՔուինս
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքլուսանկարիչ, գիտնական, ուսուցիչ, սուպերհերոս և գյուտարար
Ընտանեկան կարգավիճակԱմուսնացած է եղել Մերի Ջեյն Ութսոնի հետ
ԱմուսինՄերի Ջեյն Ուոթսոն
Ծնողներհայր՝ Ռիչարդ Փարկեր, մայր՝ Մերի Փարկեր
ԵրեխաներSpider-Girl?, Benjamin Richard Parker? և Felicity Hardy?
Թիմեր և կազմակերպություններ
«Դեյլի Բյուգլ», «Ֆրոնտ Լայն», Ֆանտաստիկ քառյակը, Վրիժառուները, Գաղտնի Վրիժառուները, Նոր Վրիժառուները, Ապագայի ֆոնդ
Դաշնակիցներ
X-Մարդիկ, Դոկտոր Սթրենջ, Բլեյդ, Վրիժառուները, Դեդփուլ, Հալք, Լյուկ Քեյջ, Կտրիճ
Թշնամիներ
Կանաչ գոբլին, Բժիշկ Օսմինոգ, Քամելեոն, Հոբգոբլին, Ավազե մարդը
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ճարպկություն / ռեֆլեքսներ
Կայք
marvel.com/characters/spider-man-peter-parker

Մինչև Սարդ-Մարդու հայտնվելը կոմիքսներում 1960-ական թվականները դեռահասները կոմիքսներում կարող էին միայն օգնականի դեր ունենալ։ Սարդ-Մարդու մասին կոմիքսը կոտրեց բոլոր կարծրատիպերը, ցույց տալով դեառահասին որպես գլխավոր հերոս, միաժամանակ դեմ գնալով իր հասակակիցներին[3], որը չուներ փորձառու խնամակալ, ինչպիսին Կապիտան Ամերիկան էր Բակիի համար կամ Բեթմենը Ռոբինայի համար։ Իր հորեղբայր Բենի մահվանից հետո, նա ինքն իրենով սկսեց հասկանալ, որ «մեծ պատասխանատվություն, և մեծ ծանրություն է» դրվում իր ուսերին (անգլ.՝ With great power there must also come great responsibility):

Մարվելը թողարկել է մեծ թվով սերիաներ Սարդ-Մարդու մասին, որից ամենաառաջինն եղել է The Amazing Spider-Man-ը (Զարմանալի Սարդ Մարդը)։ Դրան փոխարինելու է եկել The Superior Spider-Man-ը, սերիան ավարտվել է 31-րդ համարի տակ, և այդ ժամանակ դուրս է եկել երրորդ The Amazing Spider-Man-ը։ Իր գոյության տարիներին Փիթեր Պարկերը եղել է միջին դպրոցի երկչոտ աշակերտ, քոլեջի պրոբլեմատիկ ուսանող, մեկ ամուսնացած ուսուցիչ, ինչպես նաև մի քանի սուպերհերոսներից կազմված խմբերի անդամ, որոնցից էր Վրիժառուները, նոր Վրիժառուները, Ֆանտաստիկ քառյակը։ Ավելի քան Փիթեր Պարկերը Սարդ-Մարդու կյանքում հանդիսանում է խարակտերային լուսանկարչի կերպարով, որն անընդհատ օգտագործվում է կոմիքսներում։

Սարդ-Մարդը համարվում է մեծ հայտնություն և կոմերցիոն հաջողություն գրանցած սուպերհերոսներից։ Իր ճանաչվածության մեծացման հետևանքով Սարդ-Մարդը դուրս է գալիս կոմիքսների սահմանից, սկսում է հայտնվել հեռուստաալիքներում, տեսախաղերում, կինոֆիլմերում և դասվում է ամենա առևտրային սուպերհերոսներից[4]։ Ֆիլմերում նրան խաղացել են 3 դերասաններ՝ Թոբի Մագուայերը (Սեմ Ռեյմիի եռերգություն), Էնդրյու Գարֆիլդը (Մարկ Ուեբի ֆիլմեր) և Թոմ Հոլանդը (Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք)[5]։ Ռիվ Քարնին ցուցադրել է Փիթեր Պարկերի դերը Բրոդվեյական մյուզիքլում 2010 թվականին «Սարդ-Մարդը վերջ դրեց մթությանը» (անգլ.՝ Spider-Man: Turn Off the Dark)[6]:

Ստեղծում

խմբագրել
 
Սթիվ Դիտկո
 
Ռիչարդ Ուենտվորտը «Սարդ» մականվամբ pulp-ամսագրում The Spider. Ստեն Լինն անվանել է Սարդ-Մարդու կերպարի ստեղծման ներշնչման աղբյուրը

1962 թվականին, Ֆանտաստիկական քառյակի և այլ սուպերհերոսների հաղթանակից հետո, Մարվել Կոմիքսի Խմբագրի և սցենարիստ Ստեն Լին, որոշում է ստեղծել նոր կերպար։ Ըստ նրա խոսքերի Սարդ-Մարդու մասին գաղափարն առաջացել է անչափահասների շրջանում կոմիքների ճանաչվածության հետևանքով, և նրա մոտ ցանկություն է առաջանում ստեղծել հենց կերպար, որը նույնպես պետք է լիներ անչափահաս[7]։ Իր ինքնակենսագրության մեջ Լին նշում է, որ ներշնչման աղբյուր է հանդիսացել մի ամսագիր «Սարդ» անվամբ, որը սուպերհերոս չէր, բայց պայքարում էր հանցագործությունների դեմ[8], և խոստովանում է, որ հիմնական հերոսը եղել է ճանճ, որն ամրանում էր պատերին։ Նույնիսկ Լին է ավելացնում, որ այս պատմությունն այնքան հաճախ է պատմել, որ նույնիսկ չի հիշում, արդյոք ճիշտ է այն թե° ոչ։ Նկարիչ Ստիվ Դիտկոն 1990 թվականին իր ելույթի ժամանակ պատմում էր ավելի հավանական մի պատմություն.

  Իմ հետ ունեցած զրույցի ժամանակ Ստենն ասել է, որ նրան դուր է գալի Մարդ-Ճուռակ անվանումը, սակայն կոմիքսներն արդեն ունեին այդպիսի հերոս։ Մարվելն առաջարկում է Մարդ-Մրջյունը և Օսուն տարբերակը, այնպես որ նոր հերոսի անվանումն նույնպես լինելու էր միջատների դասից (չնայած սարդը միջատ չէ)։ Ես մտածում եմ, որ Ստենը հենց այդ ժամանակ է մտածել կերպարի անվանումը[9]։  

Լին եկել է Մարտին Գուդմանի մոտ, Մարվելի խմբագրի մոտ, որպեսզի ստանա քաջալերանք։ 1986 թվականին հարցազրույցի ժամանակ նա ասել է երկխոսության մանրամասների մասին և նշել է Գուդմանի տարակուսանքի մասին կերպարի վերաբերյալ[1a], չնայելով այն ամենին, որ նա թույլ է տվել Լիին հերոսի մասին գրել Amazing Fantasy № 15 թողարկման մեջ (1962 թվականի օգոստոս)[10]։

1982 թվականին տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ջեք Կյորբին հայտարարեց, որ Լիին գործնականոււմ կապ չունի կերպարի ստեղծման մեջ և Սարդ-մարդու կերպարը ստեղծել են Կիրբին և Ջո Սայմոնը, որը 1950 թվականին առաջարկել է Crestwood խմբակցությանը միացնել Black Magic կոմիքսները, իրենց Մոխրագույն-Սարդը կերպարով, բայց այս նորաստեղծ հրատարակչությունը շուտով ճգնաժամի մեջ է ընկնում[1b]: Հենց ինքը Սեյմոնն եղավ առաջիններից, ով վիճարկեց Կիրբիի մասնակցոթյունը Սարդ-Մարդու ինքնակենսագրության մեջ, պնդեց, որ Black Magic-ը կապ չի ունեցել այդ ամենի ստեղծման հետ, և որ հենց նա (Սայմոնը) է որոշել Սարդ-Մարդ անվանումը, (որը հետագայում դարձել է «Մոխրագույն-Սարդ»),միջև Կիբին նկարագրում էր պատմությունը և կերպարի ունակությունները։

Կոմիքսների պատմաբան Գրեգ Տրեքսոնը գրում էր, որ Լին Գուդմանից քաջալերանք ստանալուց հետո, կապվում է Կիրբիի հետ։ Կիրբին Լիին առաջարկում է Մոխրագույն-Մարդու կամ Սարդ-Մարդու մասին մի միտք 1950 թվականին, որտեղ հասարակ տղան սարդոստայնում գտնում է մի մատանի, որը նարն տալիս է սուպեր ունակություններ։ Լիին դուր է գալիս այս միտքը, և նա Կիրբիին խնդրում է նկարել մի քանի էջ։ Ստիվ Դիտկոն այդ ժամանակ զբաղվում էր դրանց գունավորմամբ[1c]: Երբ Կիրբին Լիին ցույց է տալիս նյութը 6 էջից կազմված, հիշատակելով վերջինը.

  Ես ատում էի այդ հերոսին, և ոչ այն բանի համար, որ նա վատն է, պարզապես նա այն հերոսը չէր, որը ես ցանկանում էի։ Նա շատ հերոսական էր[11]։  

Սայմոնն ավելի ուշ գրում է, որ Լիին ցանկանում էր ստանալ «չարագործ և երիտասարդ պատանու՝ գերբնական ուժերով, բայց ստացավ Հրամանատար Ամերիկային, որը կարողանում էր կրակել սարդոստայնով[1d]»:

Լիին ներգրավում է Դիտկոյի կողմից կատարվող աշխատանքներում, աշխատանք, որը նրան շատ է դուր գալիս, սակայն ավելի ուշ Դիտկոյի կողմից արված ետնանկարը փոխարինվում է Կիրբիի կողմից նկարված նկարով։ Դիտկոն ասում էր.

  Սարդ-Մարդու էջերը, որն ինձ ցույց է տվել Ստենը, ընդհանրապես չէին բնորոշում հերոսին այդ հանդերձով։ Ամեն դեպքում այն միայն ցուցադրված էր ետնանկարում և վերջում, որտեղ նա թռնում է քեզ վրա զենքով` կարծես թե սարդոստայն կրակելով։ Որպես ընդհանրացում ասեմ, որ առաջին հինգ գործողությունները նկարներում կատարվել է տանը, և այնտեղ պատմվում է այն մասին, թե ինչպես է երիտասարդը գտնում մատանին, որը նրան դարձնում է Սարդ-Մարդ[12]։  

Դիտկոն հավելում է.

  Առաջին բանը, որ ես արեցի,դա այն էր որ սկսեցի աշխատել հագուստների վրա։ Ամենակարևոր մասը սուպերհերոսի։ Բայց ես բախվեցի մի շարք դիզայներական խնդրիների։ Բերեմ օրինակ. բարձրություններ մագլցելու համար անհրաժեշտ չէ ծանր կոշիկներ, արդյոք պետք է սարդոստայնով վայրէջք կատարելու մեխանիզմը ցույց տալ կամ թողնել պատյանի տակ, և այսպես շարունակ...Ես նույնիսկ վստահ չէի, Ստենին դուր կգա, որ հերոսի դեմքը ծածկված լինի դիմակով,բայց ամեն դեպքում ես արեցի դա, որպեսզի ծածկեմ չափազանց երիտասարդ դեմքը։ Բացի դա, այն ավելացնում էր հերոսի խորհրդավորությունը[13]։  

Comic Fan №2-ում Դիտկոն 1965 թվականի ամռանը պատմել է իր ներդրման մասին կերպարի ստեղծման մեջ ` Գարի Մարտինին.

  Ստեն Լիին մտածել էր կերպարի անունը և կոնցեպցիան։ Ես ստեղծել եմ հագուստը, սարդոստայնի գործակիչը, և սարդի խորհրդանիշը[14]։  

Ինչպես նաև, մի անգամ Էրիկ Ստենտոնը, իր հարցազրույցներից մեկի ժամանակ, հայտարարեց, որ հերոսի ստեղծման գործում իր ներդրումը հավասար է զրոյի, բայց նա առաջարկել է մի քանի միտք, սակայն ամբողջ աշխատանքը կատարել է Դիտկոն[15]։

Կոմերցիոն հաջողությունները և կոմիքսի սերիաները

խմբագրել
 
Սարդ-մարդը հանդիպում է երեխաների հետ Պենտագոնում, Վաշինգտոնում, 2005 թվականի ապրիլի 28-ին
 
Սարդ-մարդը և Կապիտան Ամերիկան՝ պաշտպանության փոխնախարարի հանրային կապերի գծով օգնական Էլիսոն Բարբերի, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի և Marvel Comics-ի օպերացիաների ավագ փոխնախագահ Ռոբ Ստեֆենսի հետ

Սարդ-Մարդու առաջին անգամ հայտնելուց մի քանի ամիս անց 1962 թվականի օգոստոս Amazing Fantasy №15-ի էջերում, ստեղծագործող Մարտին Գուդմանը նկատում է, թե կարճ ժամանակահատվածում կոմիքսը ինչքան է վաստակում, և հասկանում է, որ այն դարձել է Marvel Comics-ի կողմից թողարկված, և մեծ հաջողություն գրանցած կոմիքսներից[16]։ Առաջին անգամ միայնակ սերիան` The Amazing Spider-Man №1-ը, թողարկվել է 1963 թվականի մարտին, և այն դառնում է ամենաշահավետ սերիան Մարվելի կողմից թողարկված[17]։ 1965 թվականին Esquire ամսագիրը կազմակերպել էր մի հարցում, որի արդյունքում պարզ դարձավ, որ ուսանողները Սարդ Մարդուն և Հալկին դասում են միևնույն շարքում Բոբ Դիլանի և Չե Գևարայի հետ։ Ընթերցողներից մեկը ասել է, որ նրան դուր է գալիս Սարդ Մարդը քանի որ նրա մոտ էլ է լինում խնդիրներ գումարի հետ կապված, և նա բախվում է բազմաթիվ խնդիրների։ Մի խոսքով այնպես ինչպես իրենք[18]։ 1970-ական թվականների սկբում Սարդ Մարդու մասին կոմիքսը փոխեց բոլոր կարծրատիպերը կոմիքսների վերաբերյալ, մասնավորապես արգելեց բոլոր տեսակի թմրանյութերի մասին հիշատակությունները, անգամ բացասականի, որը վերահսկվաում էր Comics Code Authority համակարգի կողմից; Դրանից հետո 1970 թվականին Առողջապահության դեպարտամենտը, հասարակական ապահովվածության և կազմաորման ղեկավարությունը Ռիչարդ Նիքսոնի նախագահութայմբ խնդրել է Սթեն Լիին պատրաստել որևէ սոցիալական տեսոհոլովակ թմրանյութերի դեմ ընտրելով Marvel-ի կոմիքսներից մեկը[19]։ Լին ընտրում է The Amazing Spider-Man-ի №96—98 թողարկումը (1971 թ. Մայիս-հուլիս), որտեղ իրազեկում էին թմրանյութեր բացասական ազդեցության մասին։ Սցենարը` Հարի Օզբորնը Պիտերի ընկերներն էր, որը սկսում է թմրանյութեր օգտագործել և դառնում է այքան հիվանդ, որ Սարդ Մարդը հերթական մարտի ժամանակ հաղթում է Կանաչ Գոբլինին` Նորման Օզբորնին, Հարի հորը, պարզապես ցույց տալով նրա որդուն[19]։ Չնայած այն բանին, որ սյուժեն իր մեջ պարունակում էր հակաթմրանյութային սովորեցնող միտում, Comics Code Authority իի համաձայնությանն այն չի արժանանում, և արգելվում է նրա տպագրությունը։ Marvel-ը հրապարակել է երեք թողարկման ժամանակ, չնայելով ասոցացիայի արգելքներին, և վաճառքն այնքան շատ էր, որը վարկաբեկում էր որոշ տեսանկյունից Comics Code-ի քաղաքականությունը, որոնք հետագայում նորից վերանայվում է։

Amazing Fantasy №15-ի թողարկումը`«Святым Граалем» համարվում է Արծաթե դարի կոմիքներից[20]։ Այս թողարկման օրիգինալ կրկնօրինակը,որը CGC պաշտոնական ընկերության կողմից 10 բալային համակարգով ստացել է 9,6 միավոր, վաճառվել է 1,1 մլն դոլար անհայտ կոլեկցիոների` 2011 թվականին մարտի 7-ին, որը նրան դարձրել է ամենակարևոր կոմիքսներից մեկը, վաճառքի ամբողջ պատմության մեջ, և ամենալավ կոմիքսը Արծաթե դարում[21]։ 2008 թվականի թողարկամ ժամանակ` The Official Overstreet Comic Book Price Guide №38 հրապարակել 21 նմանատիպ ճանաչվածություն ունեցող կոմիքներ Արծաթե դարի կոլեկցիոներների միջև[22], որտեղ գլխավորում էր Amazinf Fantasy №15-ը։

Ստացված դեբյուտից մեկ տարի անց 1963 թվականի մարտին Սարդ Մարդը ստացավ սեփական սերիաները` The Amazing Spider-Man անվամբ, որը շարունակվում է մինչ այժմ։ №38 թողարկումից հետո 1966 թվականի հունիսին, Ստիվ Դիտկոյի տեղը զբաղեցնում է Ջոն Ռոմիթ ավագը, և իրար հաջորդող մի քանի տարի։ Ռոմիթը թողարկում է The Spectacular Spider-Man–ը (Տպավորիչ Սարդ Մարդը) ամսագիրը, ավելի մեծահասակ ընթերցողների համար, երկրորդ տպագրությունից հետո ամսագրի թողարկումը դադարեցվում է։ Չնայելով այդ ամենին, դա հաճելի է կարդալ առաջինը` Սարդ Մարդու մասին, թողարկման միամյակը 1964 թվականին[23]։

1972 թվականին թողարկվել է արդեն 2 ամսական սերիան Սարդ Մարդու մասին` Marvel Team-Up (Մարվելի թիմը), որտեղ Սարդ Մարդը աշխատում է զույգով այլ սուպերհերոսի և չարագործի հետ մեկտեղ։ 1976 թվականին վերսկսվում է Peter Parker, The Spectacular Spider-Man սերիաների թողարկումը. Որը դառնում է երկրորդ միայնակ սերիա Սարդ Մարդու։ Երրորդ սերիան կոմիքսի` Web of Spider-Man (Սարդ Մարդու սարդոստայնը) մեկնարկել է 1985 թվականին, փոխարինելով Marvel Team-Up-ին։ Սկսած չորրորդ ամսական շարքի` Peter Parker: Spider-Man (Պիտեր Պարկեր` Սարդ Մարդը) թողարկվել է 1990 թվականին։ Նրա հեղինակը դարձել է հայտնի նկարիչ Թեդ Մակֆարլեյնը[24], իսկ դեբյուտային մեկնարկը միանգամից դուրս է եկել մի քանի ետնանկարային տարբերակով։ Ընդհանուր առմամբ. միջև նոր սերիայի թողարկումտ` 1970-1980-ական թվականներին վաճառվել է ավելի քան 3 մլն նմուշ բոլոր սերիաներից։ Ամենահաջող վաճառքը իրականացվել է 1992-1993 թվականներին` վաճառվել է մի քանի միլիոն թողարկում The Amazing Spider-Man-ից, իսկ այս ընթացքում ամենաքիչը վաճառվել է 120-130 հազար օրինակ մեկ տարում[25]։ Diamond Comics Distributors ընկերության կողմից վաճառված կոմիքսը 2000 թվականին եղել է The Amazing Spider-Man №583 համարի թողարկումը՝ ավելի քան 530 500 կրկնօրինակով[26]։ Որպես կանոն զուգահեռ արտադրանք դուրս է եկել երկու սերիաների շարք, որոնք տպագրվել են սահմանապակող մինի շարքերով, միայնակ և լրացուցիչ թողարկմամբ[3], Սարդ Մարդը հաճախ հայտնվում էր այլ կոմիքներում, օրինակ Ֆանտաստիկ քառյակը կոմիքսում[27]։ The Amazing Spider-Man-ի օրիգինալ սերիան շարունակվում էր ընդհուպ իննչև 1998 թվականը, երբ դուրս է գալիս վերջին 441-րդ թողարկումը։ Գրող և նկարիչ Ջոն Բիրնը թողարկել է սահմանափակ սերիաներով կոմիքս արդեն 13-րդ թողարկումից, որտեղ փոխել է Սարդ Մարդու կենսագրության դետալները` Spider-Man: Chapter One (Սարդ Մարդը` Առաջին գլուխ), (1998 թվականի դեկտեմբեր-1999 հոկտեմբեր)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հասակ, քաշը և այլ կերպարային նկարագրությունները Friendly Neighborhood Spider-Man Vo.1 №1—4, Marvel Knights: Spider-Man Vol. 1 №19—22, և The Amazing Spider-Man Vol.1 №525—528
  2. Amazing Spider-Man Vol. 1 #1
  3. 3,0 3,1 Wright, Bradford. Comic Book Nation. — Johns Hopkins Press : Baltimore, 2001. — ISBN 0801874505
  4. Bryan Robinson. «Why Spider-Man is popular» (անգլերեն). ABCnews.com. Վերցված է 3 мая 2012-ին.
  5. «It's Official Andrew Garfield to Play Spider-Man!» (անգլերեն). Comingsoon.net. 2010 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  6. «Complete Cast Announced for Spider-Man: Turn Off the Dark» (անգլերեն). Broadway.com. 2010 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին.
  7. O’Neill, Cynthia, DeFalco, Tom, Lee, Stan. Spider-Man: The Ultimate Guide. — Dc Children, 2001. — P. 1. — ISBN 0-7894-7946-X
  8. Lee, Stan, and Mair, George. Excelsior!: The Amazing Life of Stan Lee. — 2002. — P. 130. — ISBN 0-684-87305-2
  9. Roy Thomas. Publishing Alter Ego: The Comic Book Artist Collectio. — P. 56. — ISBN 1-893905-06-3
  10. {{ռուսերեն գիրք|автор=Les Daniels.|заглавие='Marvel: Five Fabulous Decades of the World’s Greatest Comics|издательство=Harry N. Abrams, New York|год=2001|pages=95|isbn=0-8109-3821-9}}
  11. Theakston, Greg. The Steve Ditko Reader (Pure Imagination, Brooklyn, NY, 2002; ISBN 1-56685-011-8), p. 12
  12. Theakston, Ibid., p. 13
  13. Ditko, Robin Snyder's History of Comics, Ibid.
  14. Steve Ditko — A Portrait of the Master - Comic Fan #2,. — Published by Larry Herndon, 1965.
  15. Theakston, Ibid., p. 14
  16. Daniels, Ibid., p. 97
  17. Wright, Ibid., pg. 211
  18. Wright, Ibid., pg. 223
  19. 19,0 19,1 Wright, Ibid., pg. 239
  20. «Amazing Fantasy #15 CGC 8.5 in ComicLink February/March Featured Auction» (անգլերեն). DiamondGalleries.com. 22 января 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.
  21. «Spider-Man's debut comic sells for $1.1 million» (անգլերեն). Washington Times. март 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին.
  22. Overstreet, Robert (2008). The Official Overstreet Comic Book Price Guide #38. New York: Random House. էջ 154. ISBN 0-3757-2239-4.
  23. Saffel, Steve. Spider-Man the Icon: The Life and Times of a Pop Culture Phenomenon (Titan Books, 2007) ISBN 978-1-84576-324-4, «A Not-So-Spectacular Experiment» — p. 31
  24. Wallace, David (10 февраля, 2007). «The Complete Todd McFarlane Spider-Man». Silver Soapbox. Comics Bulletin. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 7-ին.
  25. «Amazing Spider-Man — Sales Figures». Comichron.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  26. «Top Comic Books of the 2000s». Comichron.com via Diamond Comic Distributors. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  27. «Spider-Man Joins the Fantastic Four» (անգլերեն). Marvel.com. 9 февраля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ-Մարդ» հոդվածին։