Փիթըր Քուք
Փիթըր Քուք (անգլ.՝ Peter Cook, , Վաշինգտոն), Պենտագոնի, այսինքն՝ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը և միաժամանակ՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարի Հասարակական հարաբերությունների կամ հանրային կապերի գծով օգնականը[1][2],։
Փիթըր Քուք | |
---|---|
Ծննդավայր | Վաշինգտոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դյուքի համալսարան, Լրագրության Մեդիլ դպրոց, Սեյնթ Ալբանս դպրոց և Սուրբ Գևորգի դպրոց |
Մասնագիտություն | լրագրող և հաղորդավար |
Peter Cook Վիքիպահեստում |
Փիթըր Քուքը նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի մամուլի քարտուղար 2015 թվականի հուլիսին։ Մինչ այդ՝ 2003-2015 թթ. Քուքն աշխատել է որպես Բլումբերգ հեռուստաընկերության Վաշինգտոնի ներկայացուցիչ։
Մինչև Բլումբերգին աշխատակցելը Քուքը աշխատել է NBC News և MSNBC հեռուստաընկերությունների պրոդյուսեր և թղթակից Վաշինգտոնում։
Անձնական կյանք
խմբագրելԾնվել և մեծացել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Սովորել է Սուրբ Ալբանի դպրոցում, Դյուկ համալսարանում և Հյուսիսարևմտյան համալսարանի Մեդիլի լրագրության դպրոցում։ Ամուսնացած է, ունի երկու որդի[3]։
Աշխատանքային ուղին
խմբագրելՔուքը հեռարձակվող լրատվամիջոցներում՝ ռադիոյում և հեռուստատեսությունում, սկսել է իր աշխատանքային ուղին որպես ԱՄՆ-ի Nightline լրատվական ծրագրի ատժոր, իսկ ապա աշխատել է Դյուկում, որտեղ նա իր սեփական խաղային շոուի վարողն էր[3]։
Մինչև ազգային մակարդակի ԶԼՄ-ներին անցնելը, Փիթեր Քուքը 10 տարի է ծախսել տեղական լրատվամիջոցներում որպես հաղորդվար և թղթակից, անձամբ ականատես ու վկա լինելով բազմաթիվ իրադարձությունների՝ սկսած Արևմտյան նահանգներում անտառային ահավոր հրդեհներից մինչև սերիական սպանությունների համար մահապատիժները[3]։
2000 թվականին նա աջակցել է ԷներջիՆյուզԼայվ.քոմ կայքի (անգլ.՝ EnergyNewsLive.com, ENL) գործարկմանը։ Ցանցային էներգետիկ լուրերի ծառայությունում աշխատել է որպես լուրերի թողարկման տնօրեն և Վաշինգտոնի բյուրոյի ղեկավար, առաջատար դեր կատարելով ENL-ի կողմից Կալիֆորնիայում էլեկտական հոսանքի ճգնաժամի en:Enron-ի փլուզման լուսաբանումներում։
2003 թ. մարտին Փիթեր Քուքն սկսել է աշխատել որպես փրոդյուսեր և թղթակից en:NBC News և en:MSNBC լրատվական հսկաների համար՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ամերիկյան զորքերի՝ Իրաք ներխուժելու ժամանակ նա աշխատանքի է նշանակվել Պենտագոնում։
Պարգևներ
խմբագրելՔուքը շահել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Ասոշիեյթիդ Փրեսի "Լավագույն տեղային լուրի լուսաբանում" մրցանակը՝ Դենիս փոթորկի լուսաբանման համար, այնուհետև՝ Վիրջինիա նահանգի Ասոշիեյթիդ Փրեսի "Լավագույն շարունակական լրատվական լուսաբանւոմ" մրցանակը՝ խիստ բարդ մարդասպանության գործի լուսաբանման համար։ Բացի այդ Այդահո նահանգի «Բոլոր տեսակի լրատվամիջոցների սիրելի» տարվա մրցանակի թեկնածուն է եղել։
Արտաքին հղումներ
խմբագրել- Bloomberg News - Shelby Says Bernanke Didn't Bring Leadership to Fed: Video 12.17.09
- Bloomberg News - Cantwell Says `We Should Go Back to Glass-Steagall' Act: Video 12.16.09
- Bloomberg News - Feinberg Says Pay Plan Goal Is to Make Firms Repay U.S.: Video 12.11.09
- Media Bistro - FishbowlDC Interview: Peter Cook 04.16.09 Արխիվացված 2013-01-28 archive.today
- "Peter Cook: Bloomberg's Early Riser," The Hill, 03/23/09(չաշխատող հղում)
- Bloomberg News - Giuliani Says He'd Consider Adding Troops in Iraq for Success 6.13.07
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.defense.gov/About-DoD/Biographies/Biography-View/Article/615210/peter-cook
- ↑ http://www.defense.gov/News/News-Releases/News-Release-View/Article/628777/statement-from-pentagon-press-secretary-peter-cook-on-airstrike-in-raqqa-syria
- ↑ 3,0 3,1 3,2 Rothstein, Betsy. «Peter Cook: Bloomberg's early riser». The Hill. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին. (չաշխատող հղում)