Փոլ Բիլզերյան (1950, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկահայ գործարար, ձեռնարկատեր և կորպորատիվ կառավարման մասնագետ[1]։

Փոլ Բիլզերյան
Դիմանկար
Ծնվել է1950
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն Հայաստան և  ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց և Սթենֆորդի համալսարան (1975)
Մասնագիտությունֆինանսիստ և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
Բրոնզե աստղ Army Commendation Medal և Gallantry Cross
ԵրեխաներԴեն Բիլզերյան և Ադամ Բիլզերյան
 Paul Bilzerian Վիքիպահեստում

Կրթություն և ընտանիք

խմբագրել

Բիլզերյանը ծնվել է Ֆլորիդայի Մայամի քաղաքում, սակայն մեծացել է Մասաչուսեթսի Վուսթեր քաղաքում՝ ամերիկահայ ընտանիքում[2]։ Նրա հայրը, որը քաղաքացիական ծառայող է եղել, և մայրը ամուսնալուծվել են, ինչը տղայի համար դժվար պատանեկության տարիների պատճառ է դարձել[3]։ Մի անգամ Բիլզերյանի դպրոցի տնօրենը իրեն կանչել է իր աշխատասենյակ՝ դրես կոդին չհետևելու պատճատով և կապույտ ջինս hագնելու համար, Բիլզերյանը, ի պատասխան տնօրենի, հեռացել է այդ դպրոցից[4]։

Բիլզերյանը ծառայել է Վիետնամի պատերազմում և իր ցուցաբերած համարձակության համար ստացել է Վիետնամի «Խիզախության խաչ», բրոնզե աստղի մեդալ և բանակի գովասանքի շքանշան[5]։ Ծառայությունից հետո՝ 1975 թվականին ընդունվել է Սթենֆորդի համալսարանի քոլեջի քաղաքագիտության բաժին[3]։ Նույն թվականին ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոց՝ մինչև վերջ վստահ չլինելով իր ընտրության մեջ[4]։

Կրթությունը ավարտելուց հետո՝ 1978 թվականին ամուսնացել է Սթենֆորդի իր դասընկերուհի Թերրի Սթեֆենի հետ և տեղափոխվել է Ֆլորիդայի Սանկտ Պետերբուրգ քաղաք[3]։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Դեն և Ադամ Բիլզերյաններ, որոնք երկուսն էլ պրոֆեսիոնալ պոկեր խաղացողներ են[6]։

2014 թվականի հունիսին Bloomberg News-ը հայտնել է, որ Բիլզերյանը դարձել է լիցենզավորված ծառայություններ մատուցող մարդկանցից մեկը, որը մշակել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության համար դիմած դիմումները, որից օգտվել է նաև իր որդին։ Հայտարարությունում նաև նշվում է, որ նա ներդրումային հայտ է մշակել բիթքոյնի ներդրող Ռոջեր Վերի համար։ Նրանք համատեղ մշակել են մի կայք, որի միջոցով հաճախորդները կարող են բիթքոյններ օգտագործել՝ ներդրումային ծրագրերի վճարները անելու համար[7]։ Սենթ Քիթս և Նևիսի կառավարությունը դրանքից մեկ շաբաթ հետո արձագանքել է հայտարարությանը, որ բիթքոյնը վճարման ընդունելի եղանակ չէ ծրագրին մասնակցելու համար[8]։

Կարիերա

խմբագրել

Բիլզերյանի առաջին բիզնես գործարքներից մեկը եղել է 1970-ական թվականներին Թալպա Բեյ շրջանի WPLP ռադիոկայանում արած ներդրումը, որը նա կնքել է Վիետնամի պատերազմի երկու բանակային ընկերների հետ միասին, որոնք հեռարձակման ոլորտում արդեն փորձ ունեին[4]։ Բիլզերյանը այստեղից հեռացել է 1970-ականների թվականների վերջին, որպեսզի միանա իր սկեսրոջ անշարժ գույքի բիզնեսին։ Ռադիոկայանից հեռանալուց հետո Բիլզերյանը սնանկացել է և նույնիսկ դատական հայց ներկայացրել իր երկու նախկին գործընկերների դեմ[3]։ Հետագայում նրա կողմից անշարժ գույքի ներդրումները նրան մեծ քանակությամբ եկամուտ են բերել և հանգեցրել են նրա հարստացման սկզբին[9]։ 1984 թվականին նա տեղափոխվել է Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաք։ Այստեղ ապրում էին նաև նրա սկեսրայրը և մյուս գործակիցը։

Կորպորատիվ գնումներ

խմբագրել

Ապրելով Սակրամենտոյում՝ 1985 թվականին Բիլզերյանը ձեռնամուխ է եղել իր առաջին երկու «բարձրակարգ» գնումները եղել են Նյու Յորքի հագուստի արտադրությամբ զբաղվող Cluett Peabody & Company-ին և Փիթսբուրգի Ռոբերտսոնի շինարարական ընկերությունը։ Այն բանից հետո, երբ նա գնել էր բաժնետոմսերի մեծ մասը և նույնիսկ հոկտեմբերին դիմել էր Cluett Peabody ընկերության 76 տոկոս բաժնետոմսերի համար, վերջինիս տնօրենը ընդունել է «թունավոր դեղահաբերի» (poison pill, բաժնետերերի իրավունքների ծրագիր) դրույթները՝ արժանանալով Բիլզերյանի կողմից հանրային քննադատությանը[10][11]։ Ընկերությունը, ի վերջո, ընդունել է WestPoint Home-ի հետ միանալու առաջարկը՝ մեկ բաժնետոմսի դիմաց 41 դոլարով։ Բիլզերյանը և նրա գործընկեր ներդրողները վաճառել են իրենց մասնաբաժինը WestPoint Home-ին (մեկ բաժնետոմսը՝ 40 դոլարով և 7,5 միլիոն դոլարի փոխհատուցում)[12]։

Բիլզերյանը 1986 թվականին վերադարձել է Ֆլորիդա[3]։ Նույն թվականի հուլիսին նա և իր գործընկերներ Ուիլյամ և Էրլ Մաքերը (Հայման Բերտ Մաքի որդիները) գնել են Hammermill Paper ընկերությունը՝ գնելով մոտ 3,3 միլիոն բաժնետոմս (մեկ բաժնետոմսը մոտավորապես 47 դոլարով) և հետո առաջարկել է 900 միլիոն դոլար՝ ընկերության մնացած մասը գնելու համար[13]։ Ընկերությունը, սակայն, մերժել է Բիլզերյանին և իր բաժներտոմսերը վաճառել է մեկ ուրիշին՝ մեկ բաժնետոմսի դիմաց ստանալով մոտ 64.50 դոլար, սակայն Բիլզերյանը և իր գործընկերները այս գործարքից ստացել են ավելի քան 60 միլիոն դոլարի շահույթ[14]։

«Զինգեր» կորպորացիա

խմբագրել

1987 թվականին Բիլզերյանը սկսել է զբաղվել «Զինգեր» կորպորացիայի բաժնետոմսեր գնելով։ 1987 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Բիլզերյանը և իր գործընկերները ընդամենը նախորդ երկու ամսվա ընթացքում գնել են 2,1 միլիոն բաժնետոմս։ Կորպորացիան անհավանական թիրախ էր թվում։ Վաղ հաղորդագրությունները կասկածի տակ էին դնում այն, որ կառավարությունը թույլ կտա տիրանալ կապալառուին։ Ընկերությունը արդեն տեղափոխել էր իր կենտրոնական կայանը Կոնեկտիկուտից Նյու Ջերսի՝ փորձելով կանխել Բուն Փիքենսի կողմից ընկերությանը տիրանալը[9]։ 1988 թվականի հունվարին Բուն Փիքենսը տրամադրել է 150 միլիոն դոլարի ֆինանսավորում, որը օգնել է Բիլզերյանին տիրանալ «Զինգեր»-ին[15]։

«Զինգեր»-ի ղեկավար Ժոզեֆ Ֆլեյվինը մահացել էր հոկտեմբերի սկզբին՝ ընկերությունը թողնելով Բիլզերյանին։ Սև երկուշաբթի դեպքը երկու շաբաթ անց սկսել էր վախեցնել ներդրողներին[16]։ Սակայն ԱՄՆ-ի կառավարությունը ընդունել է պապ Բիլզարյանի հայտը՝ կանխելով 1987 թվականի Omnibus Budget հաշտեցման օրենքին, որ ձեռք բերված որոշ ձեռնակորթյուններում բաժնետոմսերի վաճառքը դիտարկվի որպես հարկային նպատակներով կապիտալ շահույթ[16]։

Դատական գործ

խմբագրել

1986 թվականին կառավարությունը բախվել է մի ինսայդերական առևտրային սխեմայի, որի համաձայն Drexel Burnham բանկի ներդրող Դենիս Լեվինը ներքին տեղեկություններ է փոխանակել Իվան Բուսկեյից ստացված կանխիկի դիմաց[17]։ Այն հանգեցրել է Jefferies & Company-ի տնօրեն Բոյդ Ջեֆերիսի հանդեպ մեղադրանքներին[18]։ Վերջինս սկսել է գործարքներ կնքել ներդրումային բանկային համայնքի երեք անձնավորությունների հետ, որոնցից մեկը եղել է Բիլզերյանը[19]։ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը սկսել էր կենտրոնանալ Բիլզերյանի վրա, կասկածելով, թե արդյոք նա Schedule 13(d)-ի (երբ անձ կամ ընկերությունը ձեռք է բերում բաժնետոմսերի քվեարկության դասի ավելի քան 5 տոկոսը) խախտում թույլ չի տվել[20]։

1988 թվականի մայիսին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հետաքննություն է սկսել Էդվարդ դե Բարտոլոյի դեմ՝ պարզելու այն, թե արդյոք նա ապօրինի կերպով չի օժանդակել Բիլզերյանին ընկերություններ գնելուն՝ «stock parking»-ի (բաժնետոմսերը մյուս կողմին ապօրինի եղանակով վաճառելը, որի նպատակն է թաքցնել բաժնետոմսի իրական սեփականատերին) միջոցով[21]։ 1988 թվականր դեկտեմբերին Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է, որ Բիլզերյանը Դաշյին մեխ ժյուրիի կողմից մեղադրվել է Schedule 13(d)-ի խախտումների, Cluett, Hammermill, H. H. Robinson և Armco ընկերությունների անհաջող գնումների համար[20][22]։ Բիլզերյանը ինքը ասել է, որ նա առաջին անձն է, որը երբևէ «մեղադրվել է Schedule 13(d)-ի խախումների բացահայտման մեջ, քանի որ նախկինում արված այդ հարյուրավոր գործարքները բարեկիրթ են արվել և լուծվել են համաձայնեցված որոշումներով՝ առանց տուգանքների և տույժերի»[23]։

1989 թվականի հունվարին Բիլզերյանը հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները և պահանջել է շուտափույթ դատավարություն՝ իր հեղինակությունը մաքուր պահելու համար։ Այս ամենի մասին ձևավորվել էին երկու հիմնական կարծիքներ։ Հասարակության մեծամասմությունը բացասական վերաբերմունք ուներ կորպորատիվ տիրույթների նկատմամբ, իսկ Բիլզերյանի գործունեությունը ճանաչել էր «greenmail», այսինքն՝ երբ գնում են բաժնետոմսերի զգալի մասը և սպառնում են վերահսկել ընկերությունը առանց հատուկ համաձայնության կամ հաստատման (hostile takeover): Սակայն Բիլզերյանը երբեք «greenmail»-ով չի զբաղվել և նույնիսկ մյուս բաժնետերերի իր բոլոր գործարքներում առաջարկել է շուկայականից ավելի բարձր կանխիկ գումար իրենց բաժնետոմսերի համար[23]։

Շատերը Բիլզերյանին մեղավոր էին համարում նաև ձախողված գնումների փորձերի մեջ, որը ձեռնտու էր բոլոր ներդրողների համար[3]։ New York ամսագրում լրագրող Քրիստոֆեր Բայրոնը կասկածի տակ է դրել Բիլզերյանի դեմ հարուցված գործի ողջ հիմքերը։ Նա այն նկարագրել է որպես «պուրիտանականությամբ սնուցված նախանձ»։ Այնուհետև հայտարարել է, որ հարուցված գործի հիմնական պատճառը ոչ այնքան օրինազանցությունն է, որքան Բոյդի հետ նախկինում կնքած Jefferies & Company-ի ոչ հայտնի գործարքի արդարացումը, որի արդյունքում Բոյդ Ջեֆրիսը խուսափելու էր ցանկացած տեսակի պատժից[24]։ Դենիել Ֆիշելը՝ Չիկագոյի համալսարանի իրավաբանության դպրոցի դեկանը, պնդել է, որ Բիլզերյանը Ռուդոլֆ Ջուլիանիի անմեղ զոհն է դարձել և երբեք չպետք է մեղադրվի, քանի որ նա Cluett Peabody և Hammermill Paper ընկերությունների բաժնետերերի համար իսկական հերոս է[25]։

Հունիսին երկու օր տևած քննարկումներից հետո Բիլզերյանին դատարանը մեղավոր է ճանաչել ինը կետերով, այդ թվում՝ դավադրության, կեղծ հայտարարությունների և արժեթղթերի մասին օրենքի խախտման մեղադրանքներ[26]։ Սեպտեմբերին դատավոր Ռոբերտ Ժոզեֆ Ուորդը Բիլզերյանին դատապարտել է չորս տարի ազատազրկման և 1,5 միլիոն դոլարի տուգանք է սահմանել[23]։ Նրան թույլատրվել է ազատության մեջ մնալ մինչև բողոքարկումը[27]։ Բիլզերյանը ներկայացել է Երկրորդ շրջանի վերաքննիչ դատարան, որը 1991 թվականին վճիռ է կայացրել և չի գտել ոչ մի հիմք, որ Բիլզերյանի դեմ ներկայացված մեղադրանքները անհիմն են[28]։ Նա սկսել է կրել իր պատիժը 1991 թվականի դեկտեմբերից՝ Ֆլորիդայի Էգլին ռազմաօդային բազայի Դաշնային բանտային ճամբարում[29]։ Ազատ է արձակվել 1992 թվականի դեկտեմբերին՝ պատիճը տնային կալանքի տակ կրելու համար[30]։ Բիլզերյանը պնդել է, որ Երկրորդ շրջանի վերաքննիչ դատարանը պարտավոր է եղել հանել իր վրայից բոլոր մեղադրանքները, քանի որ այդպես էր հանձնարարել Միացյալ Նահանգների գերագույն դատարանը իր հետագա երկու որոշումներով, սակայն Վերաքննիչ դատարանը չի հետևել վերջինիս հրամանին և դատապարտել է նրան[23][31][32]։ Ազատ արձակվելուց հետո նա դարձել է Յուտա նահանգում գտնվող Cimetrix ծրագրային ապահովման ընկերության նախագահ[33]։ 2002 թվականին կառավարությունը բռնագրավել է Բիլզերյանի սեփականությունը, որի պատճառով նա հայտնվել է սնակացման եզրին[23]։

Քաղաքացիական հայց

խմբագրել

Ազատ արձակվելուց հետո Բիլզերյանին իր ստացած շահույթներից զրկելու համար ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը նույն մեղադրանքով, ինչ առաջին անգամ էր, Բիլզերյանին դատարան է ներկայացրել[34]։ Ըստ Բիլզերյանի՝ այն կրկնակի վտանգ է, քանի որ նա արդեն մեկ անգամ նույն մեղադրանքով պատժվել է։ 1993 թվականին ԱԲՀ-ն շահել է դատը և Բիլզերյանը ստիպված է եղել հրաժարվել 33,1 միլիոն դոլար շահույթից՝ դրան գումարած տոկոսները[35]։ Այպիսով, մարման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 62 միլիոն դոլար։ 1994 թվականին Բիլզերյանը ներկայացել է Կոլումբիայի վերաքննիչ դատարան[36]։ Սակայն դատարանը մերժել է նաև նրա քաղաքացիական բողոքը[37]։ 1999 թվականին նա փորձել է վաճառքի հանել Տամպայի (Ֆլորիդա) Ավիլայում գտնվող իր տունը[38][39]։ Այն բանից հետո, երբ ԱԲՀ-ն շարունակել է Բիլզերյանի հետապնդումները, դատարանը հսկողություն է սահմանել նրա ունեցվածքի նկատմամբ։ 2001 թվականին Բիլզերյանը սնանկացման հայտով կրկին դիմել է դատարան։ Ֆլորիդայի սնանկության օրենքի համաձայն՝ նրա ապրելու համար նախատեսված նվազագույն գումարը պաշտպանված է եղել պարտատերերից։ ԱԲՀ-ն պնդում էր, որ Բիլզերյանը իր սնանկությունը պատճառաբանում և օգտագործեւմ է իր շահերի համար, որպեսզի պարտատրերեը և կառավարությունը չկարողանան պարզել նրա ակտիվների իրական արժեքը։ Բիլզերյանը պնդել է, որ դա անհեթեթություն է, քանի որ սնանկության մասին օրենքները ամբողջությամբ բացահայտվում են և նույնիսկ կառավարության և հագաբարձուների կողմից վերահսկվում[40]։

2001 թվականի հունիսի 11-ին, երբ Բիլզերյանը բանտում էր, Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) գործակալները հատուկ հրամանագրով ներխուժել են նրա բնակարան և առգրավել են համակարգիչներ և Beretta հրազեն։ Ներխուժումը կապված է եղել այն բանի հետ, որ ԱԲՀ-ն պնդում էր, որ Բիլզերյանը թաքցրել է իր ակտիվների սեփականությունը սնանկության վարույթի ժամանակ՝ փոխանցելով այն թրաստ և շելլ կորպորացիաներին, որը Բիլզերյանի պնդմամբ ամբողջովին անհեթեթություն է[41]։ Բիլզերյանը դատի է տվել ՀԴԲ գործակալին, որը, սակայն, անհաջողությամբ է կնքվել և գործակալին չեն դատել։

Բիլզերյանը ազատ է արձակվել բանտից 2002 թվականի հունվարին՝ հատուկ համաձայնագրով, որի համաձայն նրա կինը՝ Թերրի Սթեֆենը, վաճառելու է նրանց բնակարանը և եկամուտի կեսը կտա ԱԲՀ-ին։ Բիլզերյանը այս գործարքը քննադատել է՝ նկարագրելով այն գործարք, որտեղ նրան օգտագործում են «որպես պատանդ՝ իր կնոջից գումար շորթելու համար»[42]։ 2004 թվականի մայիսին Սթեֆենը 2.55 միլիոն դոլարով վաճառել է իրենց բնակարանը՝ բելգիացի գործարարի ընկերության վերահսկողությամբ։ ԱԲՀ իրավաբանները հաստատել են, որ բնակարանի դիմաց վճարված գինը բավականին ցածր է[5]։ 2006 թվականին դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ երեք շաբաթ անց Սթեֆենի ծնողները ձեռք են բերել գործընկերության տոկոսադրույքների 99%-ը[43]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Who in the world lives there?». St. Petersburg Times. 1995 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  2. «Paul Bilzerian – Dan Bilzerian's (MY) father». Dan Bilzerian on YouTube. 2014 թ․ ապրիլի 27.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Reed, Ted (1989 թ․ հունվարի 15). «Bilzerian Court Fight May Be A Long One». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2018-08-29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 Cowan, Alison Leigh (1987 թ․ մայիսի 24). «Corporate Raider: Paul Bilzerian; a scrappy takeover artist rises to the top». The New York Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 Testerman, Jeff (2005 թ․ սեպտեմբերի 4). «Tampa mansion at center of sprawling tax dispute». St. Petersburg Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  6. Kaplan, Michael (2010 թ․ ապրիլ). «Laak and Esfandiari shoot guns». Poker Player Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. Clenfield, Jason; Alpeyev, Pavel (2014 թ․ հունիսի 15). «'Bitcoin Jesus' Calls Rich to Tax-Free Tropical Paradise». Bloomberg News. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  8. «Warning!». Saint Kitts and Nevis Citizenship by Investment Unit. 2014 թ․ հունիսի 24. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  9. 9,0 9,1 Gellene, Denise (1987 թ․ հոկտեմբերի 30). «Bilzerian Group May Try Takeover of Singer». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Bilzerian ups offer for Cluett». The Sacramento Bee. 1985 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. «Bilzerian scores Cluett action as 'self-serving'». The Sacramento Bee. 1985 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «Acquisition may mean diversification». The Robesonian. 1985 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. Crudele, John (1986 թ․ հուլիսի 25). «Hammerhill Gets Bid of $722 Million». The New York Times. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  14. Greiff, James (1986 թ․ օգոստոսի 12). «Hammermill finds its 'white knight'». St. Petersburg Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. Cole, Robert J. (1988 թ․ հունվարի 7). «Bilzerian's Singer Bid Aided by Pickens Loan». The New York Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  16. 16,0 16,1 Cowan, Alison Leigh (1988 թ․ օգոստոսի 24). «How Bilzerian Scored at Singer». The New York Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  17. Fischel, Daniel (1995). Payback: The Conspiracy to Destroy Michael Milkin and His Financial Revolution. New York: HarperCollins. էջեր 42. ISBN 0-88730-757-4.
  18. Payback at 81–82.
  19. Payback at 94–97; 299–305.
  20. 20,0 20,1 Payback at 94–97.
  21. «SEC Probe Checks Possible DeBartolo, Bilzerian Ties». Los Angeles Times. 1988 թ․ մայիսի 14. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  22. Richter, Paul (1988 թ․ դեկտեմբերի 22). «Corporate Raider Bilzerian Charged With Stock Fraud». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Paul Bilzerian, St. Kitts interview, January 31, 2019
  24. Byron, Christopher (1989 թ․ հունիսի 12). «Trials of a bungling raider». New York. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  25. Fischel, Daniel (1995). Payback: The Conspiracy to Destroy Michael Milkin and His Financial Revolution. New York: HarperCollins. էջեր 93–97, 304. ISBN 0-88730-757-4.
  26. «Bilzerian Guilty On 9 Counts In Securities Case». Philadelphia Inquirer. 1989 թ․ հունիսի 10. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  27. Paltrow, Scot J. (1989 թ․ սեպտեմբերի 28). «Bilzerian Gets $1.5-Million Fine, 4-Year Prison Term». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  28. Haller, Vera (1991 թ․ հունվարի 4). «Appeals Court Upholds Conviction of Corporate Raider Paul Bilzerian». Associated Press. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  29. Craddock, John (1991 թ․ նոյեմբերի 2). «A resigned Bilzerian prepares for prison». St. Petersburg Times.
  30. «Raider must stay in home». The Prescott Courier. 1993 թ․ հունվարի 17. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  31. «UNITED STATES v. GAUDIN certiorari to the united states court of appeals for the ninth circuit» (PDF). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  32. «JOHN SULLIVAN, PETITIONER v. LOUISIANA». Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  33. Trigaux, Robert (1999 թ․ մարտի 15). «No time to rest for Paul Bilzerian». St. Petersburg Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  34. «SEC Plans To File Civil Suit Against Bilzerian». Associated Press. 1989 թ․ ապրիլի 18. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  35. «Ex-corporate raider must pay restitution». Houston Chronicle. 1993 թ․ փետրվարի 2. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  36. «Bilzerian appeals order to pay $62 million». Associated Press. 1994 թ․ հունվարի 14. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  37. «Bilzerian loses case». Boston Globe. 1994 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013-01-31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  38. Trigaux, Robert (2014 թ․ սեպտեմբերի 17). «Years after $62 million judgment, Paul Bilzerian is alive and well on Caribbean island». TampaBay.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  39. Duryea, Bill (1999 թ․ փետրվարի 19). «From one big house to another». St. Petersburg Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  40. Barancik, Scott (2001 թ․ հունվարի 5). «Ex-corporate raider files for bankruptcy». St. Petersburg Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  41. Barancik, Scott (2001 թ․ հունիսի 22). «FBI agents raid Bilzerian home». St. Petersburg Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
  42. Barancik, Scott (2002 թ․ փետրվարի 5). «Truce». St. Petersburg Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  43. Coats, Bill (2006 թ․ ապրիլի 14). «Bilzerian mansion stays in family». Tampa Bay Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.