Փորձություն անմեղությամբ
«Փորձություն անմեղությամբ» (անգլ.՝ «Ordeal by Innocence»), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը գրվել է 1957 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից 1958 թվականի նոյեմբերի 3-ին[2], իսկ հաջորդ տարի լույս է տեսել Միացյալ Նահանգներում[3][4]։
Փորձություն անմեղությամբ անգլ.՝ Ordeal by Innocence և պորտ.՝ Cabo da Víbora[1] | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Collins Crime Club |
Հրատարակվել է | նոյեմբերի 3, 1958 |
Նախորդ | 4.50 from Paddington? |
Հաջորդ | Կատուն աղավնիների մեջ |
Սյուժե
խմբագրելՍուրբ ծննդյան նախօրյակին «Արևոտ հրվանդան» (նախքան Արգայլների ընտանիքի կողմից գնվելը կրել է «Օձի հրվանդան» անվանումը) կոչվող սեփական տան հյուրասենյակում գլխին ստացած կրակխառնիչի հարվածով սպանվել է, իսկ այնուհետև կողոպտվել տիկին Ռեյչել Արգայլը՝ Միստր Լեո Արգայլի կինը։
Սպանության մեջ մեղադրվել է Արգայլների որդեգրված որդին՝ Ջեք (Ջաքո) Արգայլը, որը հանցագործությունից քիչ առաջ կռվել էր մոր հետ և նրան սպառնացել «հատուցմամբ»՝ իրեն գումար չտալու համար։ Արյունոտ կրակխառնիչի և գողացված փողերի վրա հայտնաբերվել են նրա մատնահետքերը։ Ձերբակալությունից հետո Ջաքոն չի ընդունել իր մեղքը և հայտարարել է, որ ոստիկանության կողմից ենթադրյալ սպանության ժամանակ ինքն անհերքելի ալիբի ունի. այդ ժամանակ՝ երեկոյան ժամը յոթից մինչև յոթն անց կես, նա նույնընթաց մեքենայով գնալիս է եղել Ռեդմին-Դրայմութ մայրուղով։ Սակայն փաստաբաններին չի հաջողվել գտնել մեքենայի տիրոջը՝ վկային և ապացուցել Ջեքի անմեղությունը։ Կանխամտածված սպանության համար Ջաքոն դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ կես տարի անց բանտում մահացել է թոքերի բորբոքումից։
Որոշ ժամանակ անց բժիշկ Արթուր Կալգարին Ջեք Արգայլին բարի անունը վերադարձնելու համար սկսել է սեփական հետաքննությունը, քանի որ հենց ինքն է մեղադրյալին տարել իր սև սեդանով Միսիս Ռեյչելի սպանության ժամանակ, իսկ հետո չի կարողացել (կոնտուզիայի, ապա նաև երկարատև բևեռային արշավախմբի պատճառով) հաստատել իր ալիբին։ Հետաքննությունը հանգեցնում է Կալգարիի անսպասելի եզրակացությունների. Ջեքը իսկապես մարդասպան չի եղել, բայց նա անմեղ չէր։ Բացի այդ, տեղի է ունենում ևս մեկ սպանություն…
Կերպարներ
խմբագրել- Արթուր Կալգարի – երկրաֆիզիկոս, պրոֆեսոր
- Ռեյչլ Արգայլ – Լեո Արգայլի կինը, մեղադրյալի որդեգիր մայրը ‡
- Լեո Արգայլ – սպանված Ռեյչլ Արգայլի ամուսինը, մեղադրյալի որդեգիր հայրը
- Գվենդա Վոն – Լեո Արգայլի քարտուղարը
- Մերի Դարանտ — պարոն և տիկին Արգայլներիի որդեգրված դուստրը
- Ֆիլիպ Դարանտ – Մերիի ամուսինը, հաշմանդամ ‡
- Քրիստինա (Թինա) Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրված դուստրը
- Միքի Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրած որդին
- Ջեք (Ջաքո) Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրված որդին, որը մեղադրվում է սպանության մեջ
- Էսթեր Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրված կրտսեր դուստրը
- Քիրստեն Լինդստրյոմ – փորձառու խնամատար և մերսողուհի, իսկ հետագայում՝ տիկին Ռեյչելի օգնականը տնտեսության գծով, շվեդուհի
- Հյուիշ – ոստիկանության ավագ տեսուչ, պաշտոնապես հետաքննում է սպանությունը
- Ֆիննի – մայոր, ոստիկանության պետ
- Մորին Քլեգգ – կինոթատրոնի ծառայող, Ջեք Արգայլի այրին, էլեկտրիկ Ջո Քլեգգի կինը
Էկրանավորումներ
խմբագրել- 1984 – «Փորձություն անմեղությամբ», բրիտանական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Դեսմոնդ Դևիս, Դոկտոր Կալգարիի դերում՝ Դոնալդ Սաթերլենդ[5][6],
- 2007 – «Փորձություն անմեղությամբ», բրիտանական «Ագաթա Քրիստիի միսս Մարփլը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի երկրորդ սերիան (2007-2009), միսս Մարփլի դերում՝ Ջերալդին Մաքյուեն,
- 2018 – «Փորձություն անմեղությամբ», ռեժիսոր Սանդրա Գոլդբախերի Բի-բի-սի հեռուստաընկերության բրիտանա-ամերիկյան մինի-սերիալը[7][8][9][10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (unspecified title) — ISBN 972-38-1320-3
- ↑ Peers, Chris; Spurrier, Ralph; Sturgeon, Jamie (1999 թ․ մարտ). Collins Crime Club – A checklist of First Editions (Second ed.). Dragonby Press. էջ 15.
- ↑ Cooper, John; Pyke, B A (1994). Detective Fiction – the collector's guide (Second ed.). Scholar Press. էջեր 82, 87. ISBN 0-85967-991-8.
- ↑ Marcum, J S. «The Golden Years: 1953 - 1967». An American Tribute to Agatha Christie.
- ↑ «Film Review: "Ordeal by Innocence" (1985)». The Agatha Christie Reader. 2011 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Ordeal By Innocence - Pino Donaggio». Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Ed Westwick: BBC shelves drama after rape allegations against actor». BBC News. 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Doherty, Gavin (2018 թ․ հունվարի 5). «Film crew returns north as rape claims force reshoots on Agatha Christie drama». Daily Express. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «How Ordeal by Innocence was re-shot». Entertainment & Arts. BBC News. 2018 թ․ մարտի 20.
- ↑ Griffiths, Eleanor Bley (2018 թ․ ապրիլի 15). «How is THAT Ordeal by Innocence ending different from the Agatha Christie novel?». Radio Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.