Փոքրիկ գաղտնիքներ (ֆիլմ)

Փոքրիկ գաղտնիքներ (ֆր.՝ Les Petits Mouchoirs), ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Գիյոմ Կանեի կողմից նկարահանված ֆիլմ։ Սա ռեժիսորի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է աղմկալից հաջողություն ունեցած «Չասես ոչ ոքի» ֆիլմից հետո։

Փոքրիկ գաղտնիքներ
ֆր.՝ Les Petits Mouchoirs
Երկիր Ֆրանսիա
Ժանրդրամա, կինոկատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2010 և հուլիսի 7, 2011[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԳիյոմ Կանե[2][3][4][…]
ՊրոդյուսերԱլեն Ատալ
Սցենարի հեղինակԳիյոմ Կանե
ԴերակատարներՖրանսուա Կլյուզե[5][6][7][…], Մարիոն Կոտիար[5][8][9], Բենուա Մաժիմել[5][8][9], Ժիլ Լելուշ[5][8][9], Ժան Դյուժարդեն[8][9], Anne Marivin?[9], Պասկալ Արբիյո[8][9], Էդուար Մոնտուտ[9], Լորան Լաֆիտ[8][9], Louise Monot?[9], Մատյե Շեդիդ[9], Yodelice?, Niseema Theillaud?, Pierre-Benoist Varoclier?, Sara Martins?[9], Վալերի Բոննետոն[8][6][9] և Sarah Barlondo?[9]
ՕպերատորՔրիստոֆեր Օֆենշտեյն
ՄոնտաժԷրվե դե Լուզ
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունEuropaCorp
Տևողություն154 րոպե
ՀաջորդLittle White Lies 2?

Անվանում

խմբագրել

Ֆրանսերեն Les petits mouchoirs անվանումը (բառացի՝ փոքրիկ թաշկինակներ) տանում է դեպի Le mettre dans sa poche avec un mouchoir par-dessus արտահայտությանը, այսինքն այն, ինչ թաքցնում են գրպանում և վերևից ծածկում թաշկինակով։ Այլ խոսքերով՝ դա այն է, որը թաքցնում են ուրիշներից և իրենցից, որպեսզի մոռանան և չմտածեն այդ մասին, ասես դա չի էլ եղել։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները սկսվում են Փարիզում, որտեղ ապրում է ընկերների մեծ խումբը, ովքեր բավականին տարբեր են թե՛ բնավորությամբ, թե՛ սոցիալական կարգավիճակով։ Միասին նրանք անց են կացրել բավականին հիշարժան ժամեր։

Նրանցից ամենահաջողակը Մաքս Կանտարան է (Ֆրանսուա Կլյուզե), ով ունի ռեստորան և հարուստ կալվածք Բորդոյի ոչ հեռու։ Նա ունի կին՝ Վերոնիկ, և երկու երեխա։ Մաքսը նյարդային մարդ է, ով միշտ պատրաստ է լսել ինչ-որ բան՝ անտեսելով նույնիսկ ընտանիքի ու ընկերների հանգիստը։ Ամեն տարի նա իր ընկերների հրավիրում էր կալվածք՝ անց կացնելու արձակուրդը։ Այնտեղ նա իրեն թույլ է տալիս նյարդայնանալ հասարակ մանրուքներից և անընդհատ բոլորին հիշեցնում է, որ մեծ գումարներ է ծախսում այս ամենի վրա, հոգ է տանում բոլորի համար և եթե ինքը չլիներ, նրանք երբեք չէին ստանա այդ ամեն։

Մարի (Մարիոն Քոտիար), հիասքանչ երիտասարդ կին, որը չունի մշտական կապվածություն ինչ-որ մեկի հետ և շատ արագ փոխում է իր ընկերներին ու բնակության վայրը։ Մարին բավականություն է ստանում իր՝ ազատագրված ֆրանսուհի լինելու կարգավիճակով, որը հենց ինքն է հորինել։ Բայց այս կերպարը ընդունելի չէ իր ներկայիս ընկերոջ՝ երաժիշտ Ֆրենկի համար։

Վենսան Ռիբոն մանուալ թերապևտ է։ Նա ամուսնացած է, ունի մեկ որդի։ Վենսանը հանգիստ, հավասարակշռված մարդ է, բայց նրան խանգարում է այն միտքը, որ ինքը սիրահարված է Մաքսին և չի կարող ոչինչ բացատրել նրան։ Կնոջ հանդեպ նա վաղուց է սառել, չնայած հաճախ է տեսնում՝ ինչպես է գիշերները արտասվում։

Էրիկը (Ժիլ Լելուշ) ոչ այնքան հաջողակ դերասան է։ Նա ունի ընկերուհի՝ Լեան, որին չնայած սիրում է, սակայն չափազանց հաճախ է դավաճանում։

Լյուդոն (Ժան Դյուժարդեն) վատնում է կյանքը։ Նա թմրամոլ է, արտիստիկ բնավորությամբ, առատաձեռն։ Համարվում է խմբի հոգին։ Երբ նա լուսաբացին սկուտերով վերադառնում էր գիշերային ակումբից, նրան մեծ արագությամբ հարվածում է մի բեռնատար մեքենա։ Լյուդոն սարսափելի վնասվել էր, և հենց այդ ողբերգությունից ծնված շոկը խաթարում է իրադարձությունների սովորական ընթացքը և հավասարակշռությունը՝ ընկերների շրջանում։

Անտունը (Լորան Լաֆիթ) փոքր-ինչ թեթևամիտ է, հասարակ, բայց բարեհոգի ու ծիծաղելի։ Նա մտահոգված է իր ընկերուհու՝ Ժուլյետի հետ հարաբերություններով, որը նրա ներկայությունը տարել է շուրջ 11 տարի, իսկ այժմ որոշել է թողնել նրան և ամուսնանալ ավելի ադեկվատ մեկի հետ։

Ժան-Լուին (Ժոել Դյուպյուշ) ոստրեների ֆերմայի տերն է, ում ամեն անգամ հյուր է գնում ընկերների խումբը։ Ժան-Լուին բավականին իմաստուն է, որպեսզի կարողանա տեսնել ընկերների՝ միմյանցից պահվող վաղտնիքները։ Լյուդոյի հետ կատարվածը թույլ է տալիս՝ բացատրել իր անհարգալից վերաբերմունքը նրանց կեղծավորության նկատմամբ, որն էլ կարողանում է սթափեցնել ընկերներին։

Լյուդոն վերակենդանացման բաժանմունքում է. ընկերները նրան ոչնչով օգնել չեն կարող, և խումբը որոշում է չհետաձգել, բայց կրճատել արձակուրդը և անհրաժեշտության դեպքում արագ վերադառնալ Փարիզ։ Նրանք միասին ուղևորվում են դեպի Մաքսի ամառանոց, բայց Լյուդոյի հետ կատարված դժբախտությունը, Վենսանի անակնկալ խոստովանությունը մաքսին՝ ստիպում են բոլորին նյարդայնանալ ավելի, քան սովորաբար, որն էլ խաթարում է իրադարձությունների սովորական ընթացքը՝ ստիպելով հերոսներին ընդունել իրենց անհաստատ բնավորությունն ու վարքը։

Դերակատարներ

խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Կարգ Նոմինանտ Արդյունք
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ «Լավագույն ֆիլմ» Գիյոմ Կանե անվանակարգ
«Սեզար» «Երկրորդ պլանի լավագույն դերասան» Ժիլ Լելուշ անվանակարգ
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Վալերի Բոննետոն անվանակարգ

Սաունդթրեք

խմբագրել
  1. Bonnie TylerHolding Out For A Hero
  2. Jet — Are You Gonna Be My Girl
  3. The Isley Brothers — This Old Heart of Mine (Is Weak for You)
  4. The Band — The Weight
  5. Damien Rice — Cold Water
  6. Gladys Knight & The Pips — If I Were Your Woman
  7. David Bowie — Moonage Daydream
  8. The McCoys — Hang On Sloopy
  9. Maxim Nucci — Talk to Me
  10. Guillaume Canet — To Be True
  11. Eels — That Look You Give That Guy
  12. Janis Joplin — Kozmic Blues
  13. Ben Harper — Amen Omen
  14. Sixto Rodriguez — Crucify Your Mind
  15. Creedence Clearwater Revival - Fortunate Son

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ֆիլմի հերոսները հյուրընկալվում են Ժան-Լուիի ֆերմայում։ Ժոել Դյուփոշը՝ Ժան Լուիի դերակատարը, 1973 թվականից համարվում է ֆերմեր։ Նկարահանումները տեղի են ունեցել նրա՝ Արկաշոնական ծովածոցում գտնվող ֆերմայում։
  • Նկարահանումների ժամանակ Ֆրանսուա Կլյուզեն և Վալերի Բոննետոնը իսկապես ամուսնացած էին (13 տարի) և ունեին 2 երեխա, բայց անմիջապես նկարահանումների ավարտից հետո բաժանվեցին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել