Քելլի Օլինիկ
Քելլի Թայլեր Օլինիկ (անգլ.՝ Kelly Tyler Olynyk, ապրիլի 19, 1991, Տորոնտո, Կանադա), կանադացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում։
![]() Kelly Olynyk | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող/ Կենտրոնական | |
Համար | № 41 | |
Ի ծնե տրված անունը | Քելլի Թայլեր Օլինիկ Kelly Tyler Olynyk | |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1991 (33 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,13 մ | |
Քաշ | 108 կգ | |
Դպրոց | Հարավային Քեմփլուփսի միջնակարգ դպրոց (Քեմփլուփս, Բրիտանական Կոլումբիա) | |
համալսարան | Կենտուկիի համալսարան (2009–2013) | |
Դրաֆթի տարի | 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 13-րդ | |
Դրաֆթ ակումբ | Դալաս Մավերիքս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/2/2e/Kelly_Olynyk_v_USD_Toreros.jpg/220px-Kelly_Olynyk_v_USD_Toreros.jpg)
Համալսարանային առաջնությունը անցկացրել է Գոնզագայի համալսարանում, ընդ որում ունի հաշվապահի բակալավրի աստիճան (2012)։
Ընտրվել է 2013 թվականի NBA-ի դրաֆթի[1] 13-րդ ընտրությամբ՝ «Դալաս Մավերիքսի» կողմից, որից հետո տեղափոխվել է «Բոստոն Սելտիքս»։
Վաղ կյանքը
խմբագրելՕլինիկը ծնվել է «բասկետբոլային» ընտանիքում. Օլինիկի հայրը՝ Քենը, 1989-2002 թվականներին մարզել է Տորոնտոյի համալսարանի տղամարդկանց բասկետբոլային թիմը, ինչպես նաև 1983-1996 թվականների ընթացքում եղել է Կանադայի բասկետբոլի երիտասարդական հավաքականի մարզիչը[2]։ Նույն հավաքականում հանդես էր գալիս կանադական բասկետբոլի ապագա գերաստղ Սթիվ Նեշը։ Մայրը՝ Առլին անունով, եղել է Կանադայի համալսարանային առաջնության կանաց բասկետբոլիային հանդիպումների մրցավարուհի, իսկ 1995-2004 թթ. եղել է «Տորոնտո Ռեպտորսի» աշխատակից, մասնավորապես եղել է ակումբի հանդիպումների հաշիվ պահող[3]։ Շուտով Քելլիի հայր Քենը դառնում է Թոմսոն Ռիվերսի անվան համալսարանի սպորտային բաժնի տնօրեն, և ընտանիքը տեղափոխվում է բնակվելու Քեմփլուփս քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ)
Օլինիկը, ի տարբերություն շատ կանադացի հեռանկարային դեռահաս բասկետբոլիստների, որոշում է չհաճախել ամերիկյան դպրոց, այլ փոխարենը հանդես գալ հայրենիքում։ Սկզբնապես Օլինիկը հանդես էր գալիս որպես խաղարկող, նույնիսկ երբ տարիների ընթացքում նրա հասակը 190 սմ-ից աճում է 208-ի։
Համալսարանային կարիերան
խմբագրելԳոնզագայի համալսարանում հանդես գալու տարիներին Օլինիկը 2012–2013 մրցաշրջանում դարձել էր «Academic All-America» խորհրդանշական հավաքականի անդամ։ Նույն մրցաշրջանը Օլինիկը ավարտում է 17, 8 միավոր, 7, 3 անդրադարձ և 1, 7 արդյունավետ փոխանցում միջին ցուցանիշներով
Պրոֆեսիոնալ կարիերան
խմբագրելՕլինիկն ընտրվում է NBA-ի 2013 թվականի դրաֆթի 13-րդ ընտրությամբ՝ «Դալաս Մավերիքսի» կողմից, սակայն փոխանակվում է և տեղ գտնում «Բոստոն Սելտիքսում», որն իր հերթին զիջում է Լուկաս Նոգեյրայի հանդեպ ունեցած իրավունքները, ինչպես նաև երկու ընտրության իրավունքներ ապագա դրաֆթների երկրորդ ռաունդներում[4]։
2013 թվականի հուլիսի 7-ին՝ NBA-ի ամառային առաջնության առաջին իսկ հանդիպումից հետո, «Բոստոնը» որոշում է պայմանագիր կնքել նրա հետ։ Վերջինս այդ հանդիպման ժամանակ վաստակել էր 25 միավոր՝ կատարած ընդհանուր 13 նետումներից իրացնելով 9-ը[5]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելՊայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Կանոնավոր առաջնություն
խմբագրելՏարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2013-14 | Բոստոն | 70 | 9 | 20.0 | 0.466 | 0.351 | 0.811 | 5.2 | 1.6 | 0.5 | 0.4 | 8.7 |
Կարիերայում | 70 | 9 | 20.0 | 0.466 | 0.351 | 0.811 | 5.2 | 1.6 | 0.5 | 0.4 | 8.7 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գոնզագայի Քելլի Օլինիկը հայտարարում է մոտակա դրաֆթում մասնակցելու մասին». USAToday.com. 2013 թ․ ապրիլի 19. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Անդերսոն, Քելլի (2013 թ․ մարտի 18). «Կանադյի տաղանդները». Սպորտս Իլուսթրեյթիդ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Մարզական պատմություն». Թոմփսոն Ռիվերսի համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Սելտիքսը ձեռք է բերում Օլինիկին և Այվերսոնին
- ↑ «Սելտիքսը պայմանագիր է կնքում Օլինիկի հետ». NBA.com. 2013 թ․ հունիսի 7. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քելլի Օլինիկ կատեգորիայում։ |