«Բոստոն Սելտիքս» (անգլերեն՝ Boston Celtics), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Գտնվում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի վարչական կենտրոն Բոստոն քաղաքում։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի ատլանտիկ դիվիզիոնում։

Բոստոն Սելտիքս
Բոստոն Սելտիքս պատկերանիշ
Բոստոն Սելտիքս պատկերանիշ
Մականուն Սելտս, Սի-գրին կործանիչ մեքենա, Կանաչներ, Սի, Սելտիքս
Լիգաներ NBA
Հիմնադրում 1946
Պատմություն «Բոստոն Սելտիքս» 1946-այժմ
Մարզադաշտ Թի Դի Գարդեն
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ակումբի գույներ
Կանաչ, սպիտակ, սև, ոսկեգույն

                   

Նախագահ Դենի Էյնջ
Սեփականատեր Boston Basketball Partners
Գլխավոր մարզիչ Բրեդ Սթիվենս
Առաջնություններ 18 (1957, 1959, 1960, 1961, 1962, 1963, 1964, 1965, 1966, 1968, 1969, 1974, 1976, 1981, 1984, 1986, 2008, 2024)
Կոնֆերենցիոն տիտղոսներ 11 (1974, 1976, 1981, 1984, 1985, 1986, 1987, 2008, 2010, 2022, 2024)
Դիվիզիոն տիտղոսներ 21 (1972, 1973, 1974, 1975, 1976, 1980, 1981, 1982, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1991, 1992, 2005, 2008, 2009, 2010, 2011, 2012)
Հավերժացված 21 (00, 1, 2, 3, 6, 10, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 31, 32, 33, 34, 35)
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

Ակումբը հիմնադրվել է 1946 թվականին և ընդհանուր առմամբ NBA-ի առաջնությունը հաղթել է ռեկորդային 17 անգամ։

1957-1969 թվականների ընթացքում «Սելտիքսը» 13 անգամ նվաճել է NBA-ի գավաթը, ընդ որում՝ 1959–1966 թվականների միջև ունեցել է 8 հաղթանակած առաջնությունների շարան։ «Սելտիքսը» շարունակել է գերակայող մնալ ուշ 1950-ականների և վաղ 1980-ականների ընթացքում՝ կազմում ունենալով մի շարք այնպիսի փառքի սրահի անդամներ, ինչպիսիք են Բիլ Ռասելը, Ջոն Հավլիչեկը, Բոբ Քոուզին, Լարի Բըրդը և մարզիչ Ռեդ Աուերբաքը։ 1986 թվականին թիմը նվաճում է 16-րդ գավաթը։ Այդ ընթացքում թիմի «մեծ եռյակը» բաղկացած էր Լարի Բըրդից, Քևին Մակհեյլից և Ռոբերտ Փերիշից։ Երբ թիմի աստղային եռյակն ավարտում է մարզական կարիերան, Աուերբաքը լուրջ ռազմավարական քայլեր է մշակում և կարողանում է ձեռք բերել մոտակա դրաֆթում երկրորդն ընտրելու հնարավորություն, որն օգտագործելով իր թիմ է հրավիրում Լեն Բայասին, ով սակայն դրաֆթացվելուց ընդամենը երկու օր անց կնքում է մահկանացուն։ Ավելի ուշ սրտամկանի ինֆարկտից վախճանվում է նաև թիմի առաջատար բասկետբոլիստ Ռեջի Լյուիսը։ «Սելտիքսը» երկար տարիներ չի կարողանում լիգայում նշանակալի հաջողությունների հասնել։

Թիմը նոր թափով է սկսում հանդես գալ 2007–2008 մրցաշրջանին ընդառաջ՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզից» 17 բասկետբոլիստի դիմաց ձեռք բերելով Քևին Գառնեթին և «Սիեթլ Սուպերսոնիքսից»՝ Ռեյ Ալենին, ովքեր միանալով թիմի ավագ Փոլ Փիրսի հետ, ձևավորում են 21-րդ դարի բոստոնյան նոր «մեծ եռյակը»։ Նույն տարի թիմը նվաճում է է 17-րդ (և թերևս վերջին) գավաթը, ինչպես նաև 2010 թվականի Արևելյան կոնֆերենցիայի տիտղոսը։

«Սելտիքսի» գլխավոր հակառակորդը արևմուտքում համարվում է «Լոս Անջելես Լեյքերսը»։ Պատմության մեջ թիմերն NBA-ի գերեզրափակիչներում ընդհարվել են ռեկորդային 12 անգամ, որոնցից 9-ը հաղթել է «Սելտիքսը», իսկ 3-ը՝ «Լեյքերսը»։

Ակումբի թալիսմանն է Լաքի լեպրեկոնը, որի կերպարը մշակութային հղում է Բոստոն քաղաքի իռլանդական արմատներին[1]։

Ակումբի պատմություն

խմբագրել

Վաղ տարիներ (1946–1950)

խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1946 թվականին՝ «Բոստոն գարդեն-արենա» կորպորացիայի նախագահ Ուոլթեր Բրաունի կողմից՝ որպես Ամերիկյան բասկետբոլային ասոցիացիայի մաս, իսկ 1949 թվականի աշնանը՝ Բասկետբոլի ազգային լիգայի կլանումից հետո, թիմը մտնում է նորաստեղծ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կազմի մեջ։ 1950 թվականի դրաֆթի ժամանակ «Բոստոն Սելտիքսն» ընտրում է Չակ Կուպերին և այդ կերպ դառնում առաջին բասկետբոլային ակումբը, որը պայմանագիր է կնքում աֆրո-ամերիկացի բասկետբոլիստի հետ[2]։

Բոբ Քոուզիի և Ռեդ Աուերբաքի ժամանումը (1950–1957)

խմբագրել
 
Բոբ Քոուզին «Բոստոն Սելտիքսի» կազմում անցկացնում է 13 մրցաշրջան՝ հաղթելով 6 NBA-ի չեմպիոնական տիտղոս

Սկզբնավորման տարիներին «Սելտիքսն» աչքի չէր ընկնում հաջող ելույթներով։ Ամեն ինչ փոխվում է, երբ գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվում Առնոլդ «Ռեդ» Աուերբաքը[3], ով բացի գլխավոր մարզչի պարտականություններից, զբաղվում էր այլ ակումբների պրոֆեսիոնալ մարզիկների և սիրողական համալսարանային բասկետբոլիստների հետազոտմամբ, ինչպես նաև ամբողջովին միայնակ կազմակերպում էր թիմի մարզումներն ու խաղացանկը։

«Սելտիքսն» համալրած առաջին նշանավոր բասկետբոլիստներից մեկը Սուրբ Խաչի քոլեջի (Ուորքեսթեր, Մասաչուսեթս) շրջանավարտ Բոբ Քոուզին էր, ում Աուերբաքը հրաժարվում էր ընդգրկել թիմի կազմում՝ «չափից դուրս աչքի ընկնելու» համար[4]։

Համալսարանից հետո Բոբ Քոուզին ընդգրկվում է «Չիկագո Ստագս» ակումբում, իսկ վերջինիս սնանկանալուց ու լուծարվելուց հետո նոր պայմանագիր է կնքում «Բոստոնի» հետ։ 1955-1956 մրցաշրջանից հետո Օուրեբաքը վաճառում է թիմի աստղային բասկետբոլիստ Էդ Մակոլիին և Քլիֆ Հեգենի դրաֆթային իրավունքը՝ մոտակա տարվա դրաֆթում 2-րդն ընտրելու իրավունքի դիմաց, ինչն օգտագործելով, «Սելտիքսն» ընտրում է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի կենտրոնական Բիլ Ռասելին։ Այնուհետև Աուերբաքը ձեռք է բերում 1957 թվականին տարվա նորեկ ճանաչված Թոմի Հայնսոնին[5]։ Հայնսոնին, Ռասելին ու Քոուզիին հաջողվում է ձևավորել թիմի հարձակողական կորիզը, ինչի շնորհիվ շուրջ մեկ տասնամյակից ավելի «Սելտիքսը» կարողանում է գերիշխող դիրք գրավել ողջ լիգայում[5]։

Բիլ Ռասելի ժամանակաշրջանը (1957–69)

խմբագրել

Մանրահատակի վրա ունենալով Բիլ Ռասելին, «Սելտիքսին» հաջողվում է դուրս գալ NBA-ի գերեզրափակիչ և 7-խաղյա լարված մրցապայքարում պարտության մատնել «Սենթ Լուիս Հոքսին»՝ նվաճելով թվով առաջին NBA-ի գավաթը։ Ռասելին գավաթը նվաճել հաջողվում է 11 անգամ, ինչն էլ նրան դարձնում է NBA-ի պատմության ամենատիտղոսակիր մարզիկը[6]։ 1958 թվականի գերեզրափակչում կրկին հանդիպում են «Բոստոնը» և «Սենթ Լուիսը»։ Վեցխաղյա մրցապայքարից հետո հաջողությունն այս անգամ ժպտում է «Սենթ Լուիսին»[7]։ Այնուամենայնիվ այդ տարի ձեռք բերելով երիտասարդ բասկետբոլիստ Քեյ Սի Ջոնսին, «Սելտիքսը» թևակոխում է նոր փուլ և ձևավորում նոր դինաստիա (ամերիկյան սպորտային եզրութաբանությունում այդպես է նկարագրվում այն թիմը, որը մի քանի տարի անընդմեջ կարողանում է նվաճել չեմպիոնական տիտղոսներ)։ Դինաստիան տևում է ավելի քան մեկ տասնամյակ։ «Սետիքսին» հաջողվում է նվաճել 1959-1967 թվականների միջև ընկած մրցաշրջանների առաջնությունները։ Չեմպիոնական հաղթարշավի ընթացքում թիմը NBA-ի գերեզրափակիչներում հինգ անգամ ընդհարվում է «Մինեապոլիս Լեյքերսի» (ավելի ուշ՝ «Լոս Անջելես Լեյքերս») հետ։ Գերեզրափակիչների ընդհարումներով թիմերը ձևավորում են սպորտային հակամարտություն, որը շարունակվում է երկար տարիներ։

1964 թվականին «Սելտիքսը» դառնում է առաջին թիմը, ով իր մեկնարկային հնգյակում ընդգրկում է աֆրո-ամերիկացի բասկետբոլիստի։

1965-66 մրցաշրջանում Աուերբաքը հեռանում է մարզչի կարիերայից և զբաղեցնում թիմի մենեջերի պաշտոնը, իսկ թիմի գերաստղ Ռասելը բացի թիմի բասկետբոլիստ լինելուց, զուգահեռաբար նաև զբաղվում է մարզչական գործունեությամբ։ Նույն մրցաշրջանի փլեյ-օֆֆի արևելյան կոնֆերենցիայի եզրափակչում «Սելտիքսը» պարտվում է «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսին»։ Ռասելի բասկետբոլային կարիերայի վերջին տարիներին «Սելտիքսը» կարողանում է նվաճել NBA-ի ևս 2 առաջնություն՝ 1968 և 1969 թվականներին առավելության հասնելով «Լոս Անջելես Լեյքերսի» նկատմամբ։

Հայնսոն և Կոուենս զույգը (1970–78)

խմբագրել
 
Դեյվ Կոունեսի շնոիհիվ «Սելտիքսը» 2 անգամ նվաճում է NBA-ի գավաթը

1970 թվականը թիմի համար դառնում է ոչ տպավորիչ տարի, երբ կանոնավոր առաջնությունն ամփոփվում է հաղթանակների և պարտությունների բացասական տարբերությամբ։ Ձեռք բերելով բասկետբոլիստներ Դեյվ Կոուենսին, Փոլ Սիլասին և Ջո Ջո Ուայթին[8], թիմն 1973 թվականի կանոնավոր մրցաշրջանն ամփոփում է հաղթանակների և պարտությունների 68-14 տպավորիչ հարաբերակցությամբ։ Թիմի գերակայությունն անկում է ապրում նույն տարվա փլեյ-օֆֆի կոնֆերենցիայի եզրափակչում, երբ 7-խաղյա լարված մրցապայքարում «Սելտիքսը» պարտվում է «Նյու Յորք Նիքսին»։ Յոթերորդ հանդիպման պարտության մեջ նշանակալի ազդեցություն է ունենում Ջոն Հավլիչեկի՝ նախորդ խաղում աջ ուսի վնասվածք ստանալու հանգամանքը, ով վճռորոշ հանդիպման ժամանակ նետումները ստիպված կատարում էր ձախ ձեռքով։ Հաջորդ տարվա փլեյ-օֆֆի գերեզրափակչի ժամանակ «Սելտիքսին» հաջողվում է 7 խաղում պարտության մատնել Քարիմ Աբդուլ-Ջաբարի և Օսկար Ռոբերթսոնի «Միլուոքի Բաքսին» և տիրել NBA-ի թվով 12-րդ գավաթին։ NBA-ի հաջորդ գավաթը թիմը նվաճում է 1976 թվականին՝ 6 խաղում պարտության մատնելով «Ֆինիքս Սանսին»։ «Ֆինիքսի» հետ ունեցած 6-րդ հանդիպումը դասվում է լիգայի պատմության դասական հանդիպումների շարքում։ 1976-ին նվաճելով ևս մեկ տիտղոս և դուրս մնալով 1977-ի փլեյ-օֆֆի երկրորդ ռաունդում, «Սելտիքսը» կրկին թևակոխում է վերակառուցման ժամանակաշրջան։ 1977 թվականի դրաֆթում ակումբն ընտրում է Շառլոթի հյուսիսկարոլինյան համալսարանի երիտասարդ շրջանավարտ Սեդրիկ Մաքսվելին։ Չնայած ոչ այնքան տպավորիչ մեկնարկային մրցաշրջանին, Մաքսվելն այնուամենայնիվ համարվում էր խոստումնալից բասկետբոլիստ։ 1977–78 մրցաշրջանից հետո թիմի ավագ Ջոն Հավլիչեկը որոշում է հեռանալ մարզական կարիերայից (16 տարվա մասնագիտական գործունեությունից հետո), ինչի պատճառով թիմի հաջորդ տարվա ցուցանիշը ունենում է 32-50 տեսքը[9]։

Լարի Բըրդի ժամանակաշրջանը (1979–92)

խմբագրել
 
Լարի Բըրդի լեյափ նետումը խաղի ժամանակ

NBA-ի 1978 թվականի դրաֆթում «Սելտիքսն» ուներ առաջին ռաունդի սկզբնամասում միանգամից երկու դրաֆթային ընտրության իրավունք։ Աուերբաքը որոշում է դիմել ռիսկի և 6-րդ համարի ներքո ընտրում է Ինդիանայի նահանգային համալսարանի երրորդկուրսեցի Լարի Բըրդին։ Բըրդը մինչև մասնագիտական հարթակ բարձրանալը, ցանկանում էր ավարտել համալսարանը, ուստի «Սելտիքսը» դեռ մեկ ուսումնական տարի պետք է սպասեր նորեկի ժամանմանը։ Աուերբաքը, նկատելով Բըրդի հզոր բասկետբոլային պոտենցիալը, համակերպվում է մեկ տարի սպասելու գաղափարի հետ։ 1979 թվականի NCAA համալսարանային առաջնության եզրափակչից հետո Բըրդը որոշում է մասնագիտական կարիերայի նորամուտը մեկնարկել բոստոնյան թիմում։

1978 թվականին սեփականատեր Իրվ Լևինը ցանկություն է հայտնում «Սելտիքսը» տեղափոխել հայրենի Կալիֆորնիա նահանգ։ Քանի որ հավանականությունը ցածր էր, որ NBA-ը թույլ կտա ակումբի տեղափոխումը, Լևինը համաձայնության է գալիս NBA-ի «Բաֆալո Բրեյվզ» և ABA-ի «Կենթակի Քըրնելս» ակումբների սեփականատեր Ջոն Բրաունի հետ, որի արդյունքում Բրաունը դառնում է «Սելտիքսի» նոր սեփականատերը, իսկ Լևինը տիրում է «Բրեյվզին», որից հետո այն տեղափոխում է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաք։ Լևինը որոշում է փոխադրված թիմն անվանել «Սան Դիեգո Կլիպերս»։

Կատարված գործարքի շրջանակներում տեղի են ունենում բազմաթիվց փոխանակումներ, որոնց արդյունքում «Բրեյվզի» մի շարք բասկետբոլիստներ տեղ են գտնում «Սելտիքսում»։ Օուրբաքը չի ողջունում Բրաունի՝ Բոբ Մակադուին ձեռք բերելու համար «Սելտիքսի» 3 դրաֆթային ընտրության իրավունքների վատնումը, քանի որ ակումբի մենեջերը դրանք նախատեսել էր թիմի ապագա վերակառուցման համար[10]։ Տարաձայնության պատճառով Աուերբաքը նույնիսկ պատրաստ էր հեռանալու թիմի մենեջերի պաշտոնից և նույն պաշտոնով աշխատելու «Նյու Յորք Նիքսում»։ Բոստոնյան մարզասերների լայն զանգվածների ճնշման ներքո Բրաունը թիմը վաճառում է հայազգի գործարար Հարի Մանգուրյանին։ Մինչև Բըրդի ժամանումը «Սելտիքսն» ունենում է ոչ տպավորիչ կանոնավոր մրցաշրջան (29-53 ցուցանիշով)[11]։

Դրաֆթում ընտրվելուց մեկ տարի անց՝ 1979-80 մրցաշրջանին, Լարի Բըրդը վերջապես կատարում է մասնագիտական նորամուտը։ Օգտվելով նոր սեփականատերի կողմից տրված առանձնահատուկ լիազորություններից՝ Օուրեբաքը կատարում է մի շարք ռազմավարական քայլեր, որոնք առանցքային դերակատարում են ունենում ակումբի նախկին համբավը վերականգնելու հարցում։ Օուրբեքան անմիջապես փոխանակում է Բոբ Մակադուին՝ «Դետրոյթ Փիստոնսի» պաշտպան Էմ Էլ Քարի դիմաց։ Փոխանակման շրջանակներում «Սելտիքսը» ձեռք է բերում նաև 1980 թվականի դրաֆթում 2 ընտրության իրավունք։ Աուերբաքը ձեռք է բերում նաև Կոնտինենտալ բասկետբոլի ասոցիացիայի (CBA) բասկետբոլիստ Ջերալդ Հենդերսոնին։ Քարը, Հենդերսոնն ու Ֆորդը կազմավորում են «Սելտիքսի» պահեստային նստարանի կորիզը, իսկ մեկնարկային մեծ եռյակը գլխավորում են Դեյվ Կոունսը, Սեդրիկ Մաքսվելն ու Լարի Բըրդը։ 1980 թվականին Բըրդին է շնորհվում տարվա նորեկի տիտղոսը։ Բոստոնցիներն այդ տարի ռեկորդային 32 հաղթանակով բարելավում են կանոնավոր մրցաշրջանի ցուցանիշը (61-21), սակայն փլեյ-օֆֆի արևելյան կոնֆերենցիայի եզրափակչում պարտվում են «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսին»։

Մրցաշրջանից հետո Աուերբաքը կրկին կատարում է դրաֆթային իրավունքների ձեռքբերումներ։ Էմ Էլ Քարին ձեռք բերելիս Օուրբաքը տիրել էր նաև հաջորդ տարվա դրաֆթի 1-ին և 13-րդ ընտրության իրավունքներին, որոնք որոշում է տրամադրել «Ինդիանա Փեյսերսին»՝ կենտրոնական Ռոբերտ Փերիշի դիմաց, ինչպես նաև «Գոլդեն սթեյթ Ուորիորսից» ձեռք է բերում դրաֆթի 3-րդ ընտրության իրավունքը, որն օգտագործելով «Սելտիքսը» ձեռք է բերում Մինեսոտայի համալսարանի ծանր հարձակվող Քևին Մակհեյլին։ Մեկնարկային հնգյակում ունենալով երեք բարձրակարգ բասկետբոլիստ, «Սելտիքսը» կրկին պատրաստվում էր գերակայելու ողջ լիգան։

Չնայած 1980-81 մրցաշրջանին ընդառաջ թիմի վետերան Դեյվ Կոուենսը հեռանում է կարիերայից, «Սելտիքսը» մարզիչ Բիլ Ֆիթչի առաջնորդությամբ գրանցում է կանոնավոր մրցաշրջանի 62-20 ցուցանիշ և փլեյ-օֆֆի արևելյան կոնֆերենցիայի եզրափակչում կրկին ընդհարվում «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» հետ։ Սկզբնապես տանուլ տալով 3 հանդիպում, որոշիչ 7-րդ խաղում «Սելտիքսը» ընդամենը մեկ միավորի առավելությամբ՝ 91-90 հաշվով գավաթի խաղարկությունից դուրս է մղում «Սիքսերսին»։ Գերեզրափակչում «Սելտիքսը» առավելության է հասնում «Հյուստոն Ռոքեթսի» նկատմամբ և տիրում NBA-ի գավաթին։ Գերեզրափակչի ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվում է Մաքսվելը։ Հաջորդ տարվա Արևելյան կոնֆերենցիայի 7-խաղյա մրցապայքարում թիմը պարտվում է «Սիքսերսին»։ 1983 թվականին «Սելտիքսին» փլեյ-օֆֆից առաջին անգամ դուրս է մղում «Միլուոքի Բաքսը»։ Կարճ ժամանակ անց Ֆիթչը հեռանում է մարզչի պաշտոնից, իսկ թիմը վաճառվում է նոր սեփականատերի՝ Դոն Գաստոն անվամբ։

 
«Լոս Անջելես Լեյքերսի» և «Բոստոն Սելտիքսի» կենտրոնականներ Քարիմ Աբդուլ-Ջաբարը և Ռոբերտ Փերիշը խաղարկում են վիճաբանական նետումը (դեկտեմբերի 16, 1988)

1983-84 մրցաշրջանում գլխավոր մարզչի պաշտոնում ունենալով Քեյ Սի Ջոնսին, թիմը կանոնավոր առաջնությունն ամփոփում է 62-20 ցուցանիշով և 3 տարվա բացակայությունից հետո հասնում NBA-ի գերեզրափակիչ։ Սկզբնապես պարտվելով 1-2 հաշվով, «Սելտիքսը» կարողանում է արդյունավետ կերպով ետ գալ հաշվի մեջ և ի վերջո պարտության մատնել Մեջիք Ջոնսոնի «Լոս Անջելես Լեյքերսին»՝ վաստակելով 15-րդ NBA-ի գավաթը[12]։ Գերեզրափակչից հետո թիմի մենեջեր Ռեդ Աուերբաքը որոշում է անցել թոշակի։ Օուրբաքին փոխարինելու է գալիս Յան Վոլկը, ով 1971 թվականին Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատանքի էր անցել «Բոստոն Սելտիքսի» գրասենյակում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Նախամրցաշարային շրջանում Վոլկը որոշում է փոխանակման մեջ մտնել «Սիեթլ Սուպերսոնիքսի» հետ՝ վերջիններիս՝ 1986 թվականին դրաֆթի առաջին ռաունդում ընտրելու իրավունքը ձեռք բերելու համար զիջելով բասկետբոլիստ Հենդերսոնին։

1985 թվականի գերեզրափակչում կրկին ընդհարվում են «Սելտիքսը» և «Լեյքերսը», սակայն այս անգամ հաղթանակը ժպտում է լոսանջելեսցիներին[13]։ Նախամրցաշրջանում «Սելտիքսը» «Լոս Անջելես Կլիպերսից» ձեռք է բերում կենտրոնական Բիլ Ուոլթոնին, իսկ «Կլիպերսի» կազմում տեղ է գտնում Սեդրիկ Մաքսվելը։ Ուոլթոնը ունեցել էր շոշափելի մարզական կարիերա «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կազմում հանդես գալու տարիներին, սակայն ստացած բազմաթիվ վնասվածքները խոչընդոտել էին նրա կարիերայի հետագա զարգացմանը։ Ուոլթոնը համաձայնում է նոր թիմում ստանձնել պահեստայինի պարտականությունը՝ մինչ օրս համարվելով լիգայի պատմության ամենաարդյունավետ փոխանցումներ կատարող կենտրոնականներից մեկը։ Ուոլթոնը մեծ ավանդ է ունենում 1986 թվականին թիմի գրանցած հաջողության մեջ։

 
Թիմի «մեծ եռյակի» անդամ Դենիս Ջոնսոնը

1985-86 մրցաշրջանը համարվում է «Սելտիքսի» պատմության լավագույն տարիներից մեկը. նախևառաջ կանոնավոր մրցաշրջանում թիմը գրանցում է 67 հաղթանակ (տնային մանրահատակում ունենալով 40 հաղթանակ և ընդամենը 1 պարտություն), այնուհետև Լարը Բըրդը շահում է երրորդ անընդմեջ ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակը, իսկ Ուոլթոնը՝ տարվա պահեստայինի մրցանակը, և ի վերջո NBA-ի գերեզրափակչում «Սելտիքսը» 4-2 հաշվով մրցակցությունից դուրս է մղում «Հյուստոն Ռոքեթսին» և տիրում 16-րդ գավաթին, որը լինելու էր թիմի նվաճած վերջին գավաթը 20-րդ դարում։

Քանի որ դրաֆթների սկզբնամասում ընտրության իրավունքն ըստ վիճակահանության տրվում է նախորդ մրցաշրջանում թույլ ելույթ ունեցած ակումբներին, առաջին ռաունդում «Սուպերսոնիքսի» ընտրությունը զբաղեցնում է 2-րդ համարը, ինչը պատկանում էր «Սելտիքսին», որն այդ իրավունքն օգտագործելով ընտրում է Մերիլենդի համալսարանի սիրողական բասկետբոլիստ Լեն Բայասին[14]։ Երկրպագուները վստահ էին, որ երիտասարդ Բայասը նոր թարմություն կհաղորդի ծերացող, սակայն դեռևս առաջատար թիմին և կստանձնի թիմի առաջատարի պաշտոնը, երբ կարիերայից հեռանան Մակհեյլը, Բըրդը և Փերիշը։ Ցավոք դրաֆթում ընտրվելուց ընդամենը 48 ժամ անց Բայասը կնքում է մահկանացուն՝ երեկույթի ժամանակ կոկաինի գերդոզավորումից[15]։ Բայասի մահը դառնում է ակումբի երկարատև ձախողումների առաջին ծիծեռնակը։ Թիմը երկար տարիներ շարունակում է պայքարել լիգայում գերակա դիրք գրավելու համար։

Չնայած Բայասի կորստին, «Սելտիքսը» շարունակում է առաջատար դիրք գրավել արևելքում՝ 1986-87 մրցաշրջանում հաղթելով Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչը[16]։ Այնուամենայնիվ, վնասվածքների պատճառով NBA-ի գերեզրափակչի 6 խաղում թիմը պարտվում է վաղեմի ախոյան «Լոս Անջելես Լեյքերսին»։ Դրանից հետո շուրջ 21 տարի թիմը չի կարողանում դուրս գալ NBA-ի գերեզրափակիչ[17]։

 
Քևին Մակհեյլը Հակիմ Օլաջուվոնի և Ջիմ Պիտերսենի հետ պայքարում (1986 թ. NBA գերեզրափակիչ)

1987-88 խաղաշրջանից հետո մարզիչ Քեյ Սի Ջոնսը անցնում է թոշակի։ Գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվում է նախկին օգանական Ջիմի Ռոջերսը։ Ռոջերսի աշխատանքը բարդանում է, երբ 1988-89 մրցաշրջանի առաջին վեց հանդիպումից հետո թիմի առաջատար Լարի Բըրդը որոշում է վիրահատել ոտքերը (օստեոֆիտի հեռացում ոտնաթաթերում)։ Բժիշկների նախնական գնահատմամբ Բըրդը մանրահատակից պետք է բացակայեր մինչև Բոլոր աստղերի ուիքենդը։ Այնուամենայնիվ, Բըրդը չի կարողանում այդ տարի վերադառնալ, և կանոնավոր մրցաշրջանի 42-40 ցուցանիշով «Սելտիքսն» առաջին անգամ դուրս է մղվում փլեյ-օֆֆի առաջին իսկ ռաունդում («Դետրոյթ Փիստոնսի» կողմից)։

Բըրդը վերադառնում է 1989-90 մրցաշրջանում և կանոնավոր առաջնությունում անցկացնում 75 հանդիպում։ Այդ տարի թիմը փլեյ-օֆֆ ուղևորվում է 52-30 ցուցանիշով և առաջին իսկ ռաունդում դուրս մղվում «Նյու Յորք Նիքսի» կողմից։ Հիասթափեցուցիչ պարտության պատճառով Ռոջերսը հեռացվում է գլխավոր մարզչի պաշտոնից։ Թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվում մարզչական կազմի օգնական և նախկին բասկետբոլիստ Քրիս Ֆորդը։

Ֆորդի առաջնորդությամբ «Սելտիքսի» կանոնավոր մրցաշրջանի ցուցանիշը դառնում է 56-26, և, չնայած բազմաթիվ վնասվածքների պատճառով Բըրդը բաց է թողնում 22 հանդիպում, թիմն այդ տարի կարողանում է նվաճել Ատլանտիկ դիվիզիոնի տիտղոսը։ Փլեյ-օֆֆի երկրորդ ռաունդում (Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ) թիմը պարտվում է «Դետրոյթ Փիստոնսին»։ 1992 թվականին «Սելտիքսը» կրկին նվաճում է դիվիզայի տիտղոսը, փլեյ-օֆֆի առաջին ռաունդում պայքարից դուրս է մղում «Ինդիանա Փեյսերսին», սակայն հաջորդ ռաունդի 7-խաղյա լարված մրցապայքարում դիրքերը զիջում «Կլիվլենդ Կավալիերսին»։ Մեջքի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքների պատճառով Լարի Բըրդը կանոնավոր մրցաշրջանի ընդհանուր 82 հանդիպումներից անցկացնում է ընդամենը 45-ը, իսկ փլեյ-օֆֆի 10 հանդիպնուրից՝ միայն 4-ը։ Խաղերի ընթացքում փոխարինվելիս Բըրդը, ցավերը ինչ-որ չափով մեղմելու համար, նստարանին նստելու փոխարեն հաճախ մեջքով պառկում էր մանրահատակի վրա։

«Բոստոն Սելտիքսի» կազմում անցկացրած 13 մրցաշրջանից, ինչպես նաև Միացյալ Նահանգների ազգային հավաքականի («Դրիմ թիմ») կազմում օլիմպիական չեմպիոն հռչակվելուց հետո (Բարսելոնա 1992), 1992 թվականին Լարի Բըրդը հեռանում է մարզական կարիերայից։

Թիմի վերակազմավորումը (1993–98)

խմբագրել

Լարի Բըրդից հետո «Սելտիքսի» ապագա գերաստղ էր համարվում 26-ամյա թեթև հարձակվող Ռեջի Լյուիսը։ 1993 թվականի փլեյ-օֆֆի առաջին ռաունդում «Շառլոթ Հորնեթսի» հետ անցկացվող հանդիպումներից մեկի ժամանակ Լյուիսը ուշաթափվում է[18]։ Ավելի ուշ պարզվում է, որ Լյուիսի մոտ առկա են սրտամկանային խնդիրներ։ Երիտասարդ հարձակվողին այնուամենայնիվ հաջողվում է կարիերան շարունակելու թույլտվություն ստանալ բժիշկներից։ Նույն թվականի հուլիսի 27-ին, Բրանդեյսի համալսարանի մարզադահլիճում մարզական նետումներ կատարելու ժամանակ, Լյուիսը մահանում է սրտամկանի ինֆարկտից։ Ի հիշատակ կյանքից վաղաժամ հեռացած բասկետբոլիստի, «Սելտիքսը» հաջորդ մրցաշրջանում հավերժացնում է նրա 35-րդ համարի խաղաշապիկը[19]։

Բոստոնյան օրիգինալ «մեծ եռյակn» ամբողջությամբ լուծարվում է 1994 թվականին, երբ կարիերայից հեռանում է Քևին Մակհեյլը, իսկ Ռոբերտ Փերիշը տեղափոխվում է «Շառլոթ Հորնեթս»։ Նույն թվականին ակումբի փոխնախագահ է նշանակվում նախկին բասկետբոլիստ Էմ Էլ Քարը։ Քարը դրաֆթում ընտրում է Հյուսիսայի Կարոլինայի համալսարանի բասկետբոլիստ Էրիկ Մոնթրոսին, ով դառնում է թիմի նոր այցեքարտը, սակայն հետագա զարգացում չցուցաբերելու պատճառով վաճառվում է այլ թիմի։ 1994-95 մրցաշրջանը դառնում է վերջինը Բոստոնի «Բոստոն Գարդեն» մարզապալատում։ Թիմը նոր պայմանագիր է կնքում վետերան Դոմինիկ Ուիլկինսի հետ, ով տվյալ մրցաշրջանում ունենում է 17,8 մ/խ միջին ցուցանիշ։ Ակումբում տեղ է գտնում նաև խորվաթ ծանր հարձակվող Դինո Ռադջան, ով մեծ նշանակություն է ունենում օղակի տակ անցկացվող պայքարներում։ Այդ տարվա փլեյ-օֆֆի առաջին ռաունդում «Սելտիքսը» 0:4 հաշվով պարտության է մատնվում NBA-ի գավաթի ֆավորիտ «Օռլանդո Մեջիքի» կողմից։

1995 թվականին ակումբի նոր տնային դաշտ է դառնում «Ֆլիթ սենթր» մարզապալատը (ավելի ուշ՝ «Թի Դի Բենկնորթ», այնուհետև՝ «Թի Դի Գարդեն»)։ Փոխնախագահ Քարը հեռացնում է Քրիս Ֆորդին և ինքն է ստանձնում գլխավոր մարզչի պարտականությունները։ Դրաֆթում ընտրելով Պրովիդենսի քոլեջի շրջանավարտ Էրիկ Ուիլյամսին, «Սելտիքսը» ունենում է կանոնավոր մրցաշրջանի 33-49 ոչ այնքան տպավորիչ ցուցանիշ։ Դրությունն ավելի է վատթարանում 1996-97 մրցաշրջանում, երբ թիմը կանոնավոր առաջնությունում ունենում է ռեկորդային 67 պարտություն։ Այդ տարվա դրաֆթի առաջին ռաունդի 6-րդ ընտրությամբ թիմն ընտրում է Կենտուկիի համալսարանի բասկետբոլիստ Անտուան Ուոքերին։ Քարի՝ որպես թիմի մարզիչ կատարած աշխատանքը համարվում էր բացարձակ ձախողում։ Քարն հրաժարվում է մարզչի պաշտոնից և աշխատանքի է անցնում ակումբի այլ ստորաբաժանումներում։ Սեփականատեր Փոլ Գաստոնը հրավիրում է համալսարանային մարզիչ Ռիք Պիտինոյին՝ միանգամից զբաղեցնելու «Բոստոն Սելտիքսի» նախագահի, փոխնախագահի և գլխավոր մարզչի պաշտոնները։ Պիտինոյի նշանակումը թիմի նախագահի պաշտոնում ստանում է բացասական ընդունելություն զանգվածային լրատվամիջոցների շրջանում, քանի որ նախագահի պաշտոնը շուրջ 25 տարի զբաղեցնում էր Ռեդ Աուերբաքը։ Ցավոք, Պիտինոն չի կարողանում փրկել թիմը հետագա անկումից։

1997 թվականի դրաֆթում «Սելտիքսին» էր պատկանում առաջին ռաունդի 3-րդ և 6-րդ ընտրության իրավունքները, որոնք օգտագործելով ակումբն ընտրում է Չանսի Բիլափսին և Ռոն Մերսերին։ Թիմի տնօրենությունը որոշում է չերկարաձգել Դեյվիդ Ուեսլիի, Դինո Ռադջայի և Ռիք Ֆոքսի պայմանագրերը, իսկ Էրիկ Ուիլյամսը տեղափոխվում է «Դենվեր Նագեթս»՝ դրաֆթի երկրորդ ռաունդի մի քանի ընտրության իրավունքների դիմաց (1999 թվականին Ուիլյամսը վերադառնում է «Սելտիքս» և այնտեղ ևս 4 տարի անցկացնում)։ Մեկնարկային մրցաշրջանում Բիլափսը տեղափոխվում է «Տորոնտո Ռեպտորս», իսկ երրորդ տարում թիմը լքում է Մերսերը՝ տեղ գտնելով «Դենվեր Նագեթսում»։

Փոլ Փիրսի ժամանակաշրջանը (1998–2007)

խմբագրել
 
Հարձակվող Փոլ Փիրսը մասնագիտական կարիերայի վաղ տարիներին

1998 թվականին անցկացված դրաֆթի 10-րդ ընտրությամբ «Սելտիքսն» ընտրում է Կանզասի համալսարանի ուսանողական հավաքականի առաջատար Փոլ Փիրսին։ Պիտինոն նաև ձեռք է բերում վետերան մարզիկ Քենի Անդերսոնին՝ վերջինիս համար զիջելով Չանսի Բիլափսին և Դի Բրաունին։ Չկարողանալով թիմն հասցնել նշմարելի հաջողությունների, 2001 թվականին Պիտինոն հրաժարվում է գլխավոր մարզչի աշխատանքից[20]։

Նորանշանակ մարզիչ Ջիմ Օ՛Բրայենի շնորհիվ թիմը բավականաչափ բարելավում է դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Աշխատասիրության շնորհիվ Փոլ Փիրսը կարողանում է դառնալ աստղային մակարդակի բասկետբոլիստ և ստանձնել թիմի ավագի պաշտոնը։ Մինչև Պիտինոյի հրաժարականը, թիմի ցուցանիշն էր 12-22, իսկ Օ՛Բրայենի շնորհիվ այն ստանում է 24-24 պատկերը[21]։ Տարիների ընթացքում կատարած բազմաթիվ փոխանակումների արդյունքում NBA-ի 2001 թվականի դրաֆթի առաջին ռաունդում «Սելտիքսն» ուներ միանգամից երեք ընտրության իրավունք։ Նման լծակի առկայությունը պետք է երաշխավորեր թիմի երկարաժամկետ բարեկեցությունը լիգայում։ Օգտագործելով իրավունքները, «Սելտիքսի» մենեջեր Քրիս Ուոլասն ընտրում է բասկետբոլիստներ Ջո Ջոնսոնին, Ջո Ֆորտեին (Աուերբաքի ֆավորիտը) և Քեդրիք Բրաունին։ Ցավոք, միայն Ջոնսոնն է կարողանում մեծ հաջողությունների հասնել NBA-ում (այն էլ «Սելտիքսի» կազմից հեռանալուց հետո), իսկ Ֆորտեն և Բրաունը մինչ օրս համարվում են դրաֆթային ձախողումներ։

2003 թվականին ակումբը վաճառվում է «Բասկետբոլ փարթներս» ընկերությանը։ «Սելտիքսը» վերադառնում է փլեյօֆֆյան մրցասպարեզ, սակայն երկրորդ փուլում պայքարից դուրս մղվում «Նյու Ջերսի Նեթսի» (այժմ՝ «Բրուքլին Նեթս») կողմից[22]։

Նախքան փլեյ-օֆֆից դուրս մղվելը ակումբի գրասենյակում աշխատանքի էր անցել նախկին բոստոնցի Դենի Էյնջը։ Էյնջը Քրիս Ուոլասին տեղափոխում է այլ ստորաբաժանում, Անտուան Ուոքերին փոխանակում «Դալաս Մավերիքսի» բասկետբոլիստներ Ռայֆ Լաֆրենցի, Քրիս Միլսի և Յիրի Ուելշի հետ[23], ինչպես նաև ստանում 2004 թվականի դրաֆթի առաջին ռաունդում ընտրելու իրավունք։ Թիմը դուրս է մղվում փլեյ-օֆֆի առաջին իսկ ռաունդում՝ 0:4 հաշվով պարտվելով «Ինդիանա Փեյսերսին»[24]։

«Դոքն» այստեղ է

խմբագրել
 
Դոք Ռիվերսի մարզչական տարիներին թիմը մեկ անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնական գավաթը

NBA-ի 2004 թվականի դրաֆթում «Սելտիքսը» զորակոչում է երիտասարդ մարզիկներ Ալ Ջեֆերսոնին, Դելոնթե Ուեսթին և Թոնի Ալենին։ 2004-05 մրցաշրջանից թիմի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվում Դոք Ռիվերսը։ Թիմը կանոնավոր խաղաշրջանն ամփոփում է 45-37 ցուցանիշով և նվաճում առաջին Ատլանտիկ դիվիզիոնի տիտղոսը 1991-92 մրցաշրջանից ի վեր։ Մրցաշրջանի միջնամասում թիմի կազմ է վերադառնում Անտուան Ուոքերը։ Փլեյ-օֆֆի առաջին ռաունդում թիմը պարտվում է «Ինդիանա Փեյսերսին»։ Մրցաշրջանից հետո Ուոքերը փոխանակման շրջանակներում տեղ է գտնում Դուեյն Ուեյդի և Շաքիլ Օ'Նիլի «Մայամի Հիթում», որի կազմում 2006 թվականին դառնում է NBA չեմպիոն։ Չնայած հաջորդ մրցաշրջանում Փիրսը գրանցում է կարիերայի բարձրագույն միջին ցուցանշիշը միավորների կատեգորիայում (26,8 մ/խ), այնուամենայնիվ թիմը 33-49 ցուցանիշով չի որակավորվում փլեյ-օֆֆի համար։ Անհաջող խաղաշրջանի գլխավոր պատճառը կազմի տևական փոփոխումներն էին, մասնավորապես՝ թիմը որոշում է հրաժարվել երիտասարդ մարզիկներ Մարկուս Բենքսից, Ռիքի Դեյվիսից և Մարկ Բլաունտից, որպեսզի ձեռք բերի գերագնահատված կենտրոնական Մայքլ Օլովոկանդիին և նախկին NBA աստղ Ուոլի Սերբիակին։

Թիմի վերակազմավորման աշխատանքները շարունակվում են 2006 թվականի դրաֆթի ժամանակ, երբ նախագահ Դենի Էյնջը որոշում է 7-րդ համարի ներքո ընտրված Ռենդի Ֆոյին, Ռայֆ Լաֆրենցին և Դեն Դիկաուին փոխանակել «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» բասկետբոլիստներ Սեբաստիան Թելֆեյրին և Թեո Ռատլիֆին ձեռք բերելու համար[25]։ Մի շարք փոխանակումների արդյունքում «Սելտիքսը» կարողանում է «Ֆինիքս Սանսից» ձեռք բերել դրաֆթում 21-րդն ընտրված Կենտուկիի համալսարանի խաղարկող Ռաժոն Ռոնդոյին, ով հետագայում մեծ դեր է խաղում թիմի վերականգման գործում։ Երկրորդ ռաունդում «Սելտիքսի» թիմն է համալարում Լեոն Փոուին[26]։

2006-07 մրցաշրջանի սկզբնամասում մահանում է թիմի 89-ամյա խորհրդանիշ Ռեդ Աուերբաքը։ Ձախ ոտնաթաթի վնասվածքի պատճաոռվ Փոլ Փիրսին անժամանակ կորցնելուց հետո 2006 թվականի ուշ դեկտեմբերից մինչև 2007 թվականի վաղ հունվար ընկած ժամանակահատվածում թիմի կանոնավոր մրցաշրջանի ցուցանիշը կազմում էր ընդամենը 2-22։ Հունվարի 10-ին՝ «Ինդիանա Փեյսերսի» դեմ խաղի ժամանակ, անհաջող դանկ կատարելու պատճառով ծնկի վնասվածք է ստանում Թոնի Ալենը։ «Սելտիքսը» մրցաշրջանն ամփոփում է 24-58 հաշվով և ողջ լիգայի մրցաշարային աղյուսակում գրավում նախավերջին (29-րդ) հորիզոնականը։ Ունենալով ցածրորակ մրցաշրջան, «Սելտիքսի» տնօրենությունը հույս էր փայփայում, որ 2007 թվականի դրաֆթում հնարավորություն կունենա ընտրելու կամ Գրեգ Օդենին, կամ Քևին Դյուրանտին, սակայն վիճակահանության արդյունքներով թիմին բաժին է ընկնում 5-րդ ընտրության իրավունքը։

Բոստոնյան նոր «մեծ եռյակը» (2007–12)

խմբագրել
Բոստոնյան նոր «մեծ եռյակի» անդամներ Քևին Գառնեթը, Ռեյ Ալենը և Փոլ Փիրսը

2007 թվականի ամռանը մենեջեր Դենի Էյնջը կատարում է մի շարք առանցքային ռազմավարական քայլեր, որոնք կոչված էին վերականգնելու բոստոնյան ակումբի երբեմնի փառքը։ Օգտագործելով դրաֆթի 5-րդ հորիզոնականը, Էյնջը ընտրում է Ջեֆ Գրինին և Ուոլի Սերբիակի ու Դելոնթե Ուեսթի հետ ուղարկում «Սիեթլ Սուպերսոնիքս» (այժմ՝ «Օկլահոմա սիթի Թանդեր»)՝ ի վերադարձ ձեռք բերելով NBA աստղ, Կոնեկտիկուտի համալսարանի շրջանավարտ Ռեյ Ալենին։ Ալենի ձեռքբերման գործողությունների շրջանակներում «Սելտիքսը» ստանում է նաև դրաֆթի երկրորդ ռաունդում նախկինում «Սոնիքսին» պատկանող իրավունքը, որն օգտագործելով Էյնջը ձեռք է բերում Լուիզիանայի նահանգային համալսարանի բասկետբոլիստ Գլեն «Մեծ երեխա» Դեյվիսին։ Հաջորդ առանցքային բասկետբոլիստը Քևին Գառնեթն էր, ում ձեռք բերելու համար Էյնջը «Մինեսոտա Թիմբերվուլվզին» է «զոհաբերում» Ռայան Գոմեսին, Ջերալդ Գրինին, Ալ Ջեֆերսոնին, Թեո Ռատլիֆին, Սեբաստիան Թելֆեյրին, ինչպես նաև մի քանի դրաֆթային իրավունքներ (2009 թվականի դրաֆթում)[27]։ Նոր դարաշրջանում ձևավորված «մեծ եռյակն» ստանում է «Բոստոնյան եռախմություն» ("Boston Three Party", հղվելով «Բոստոնյան թեյախմություն» ("Boston Tea Party") պատմական շարժմանը) երգիծական մականունը։ Եռյակի շնորհիվ բոստոնյան թիմը հնարավորություն է ստանում վերականգնելու անցած դարում կերտած ռեկորդային հաղթանակների փառքը։

Վերակազմավորված «Սելտիքսին» հաջողվում է ի կատար ածել NBA-ի պատմության ամենամեծ շրջադարձը։ Գառնեթի, Ալենի և Փիրսի առաջնորդությամբ թիմը կանոնավոր մրցաշրջանն ամփոփում է 66-16 ցուցանիշով՝ նախորդ մրցաշրջանի տվյալները բարելավելով աննախադեպ 42 հաղթանակով։ Այնուամենայնիվ փլեյ-օֆֆում թիմը մեծ ջանքեր է գործադրում որպեսզի մի կերպ որակավորված «Ատլանտա Հոքսին» 7-խաղյա մրցապայքարից հետո կարողանա դուրս մղել։ Երկրորդ ռաունդում թիմը նույնպիսի դժվարությամբ պայքարից դուրս է մղում Լեբրոն Ջեյմսի «Կլիվլենդ Կավալիերսին»։ Կոնֆերենցիայի եզրափակչի 6 խաղում թիմը պարտության է մատնում «Դետրոյթ Փիստոնսին»[28]։

Թիմի մեկնարկային հնգյակը 2007-08 մրցաշրջանում

2008 թվականի NBA-ի գերեզրափակչում «Սելտիքսն» արդեն 11-րդ անգամ ընդհարվում է նախորդ դարաշրջանի ամենանշանավոր ախոյանի՝ «Լոս Անջելես Լեյքերսի» հետ։ Ունենալով տան դաշտի առավելությունը՝ առաջին հանդիպումն հաղթում է «Սելտիքսը»՝ 98-88 հաշվով։ Խաղում մեծ դերակատարում են ունենում Գառնեթն ու Փիրսը։ Երկրորդ հանդիպումը 108-102 հաշվով կրկին հաղթում է «Սելտիքսը»՝ կարողանալով վերականգնել չորրորդ քառորդում հավաքած 24 միավորի դեֆիցիտը։ Երբ սերիան տեղափոխվում է Լոս Անջելեսի «Սթեյփլս կենտրոն», 3-րդ հանդիպումն ավարտվում է «Լեյքերսի» հաղթանակով (87-81)։ Չորրորդ խաղում Գառնեթի առաջնորդությամբ «Սելտիքսը» կարողանում է հաղթահարել 24 միավորի դեֆիցիտը և հանդիպումն ամփոփել 97-91 հաշվով։ Հինգերորդ հանդիպումն ավարտվում է «Լեյքերսի» հաղթանակով (103-98)։ Վեցերորդ հանդիպումը կրկին անցկացվում է Բոստոնի «Թի Դի Գարդենում» և ավարտվում «Սելտիքսի» հաղթանակով՝ 131-92 հաշվով։ Այս կերպ թիմը նվաճում է թվով 17-րդ NBA-ի առաջնությունը, ինչպես նաև առաջին տիտղոսը 1986 թվականից ի վեր։ Փոլ Փիրսին շնորհվում է գերերզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի (MVP) տիղոսը[29]։

 
Ժիդրունաս Իլգաուսկասը և Քենդրիկ Պերկինսը խաղարկում են վիճաբանական գնդակը

2008-09 մրցաշրջանը գործող չեմպիոն «Սելտիքսն» սկսում է 27-2 ցուցանիշով (որն համարվում է լիգայի պատմության լավագույն մեկնարկային ցուցանիշը)։ Բոլոր աստղերի ընդմիջումից հետո Քևին Գառնեթը, «Յութա Ջազի» հետ ունեցած խաղի ժամանակ վնասվածք է ստանում և բաց թողնում 25 հանդիպում։ 2009 թվականի կանոնավոր մրցաշրջանը թիմը կրկին ամփոփում է 62 հաղթանակով, սակայն փլեյ-օֆֆի երկրորդ ռաունդում պարտվում է Դուայթ Հովարդի «Օռլանդո Մեջիքին»։

Հաջորդ տարի ետ ստանալով Քևին Գառնեթին, թիմը ձեռք է բերում Ռաշիդ Ուոլասին և Մարքիզ Դենիելսին և մրցաշրջանը մեկնարկում նախորդից ավելի տպավորիչ 23-5 ցուցանիշով։ Մարզիչ Դոք Ռիվերսը որոշում է քչացնել վետերան բասկետբոլիստների րոպեները խաղահրապարակում՝ փլեյ-օֆֆում նրանց թարմ պահելու համար։ Որպես արդյունք, թիմը 2009-10 կանոնավոր մրցաշրջանն ավարտում է 50-32 ցուցանիշով՝ ունենալով ավելի լավ արդյուքներ արտագնա խաղերում (26-15՝ տան հարկի խաղերի 24-17-ի համեմատ)։ Չնայած սպորտային քննադատների այն, կարծիքին, որ բոստոնցիներին չի հաջողվի երկար գոյատևել փլեյ-օֆֆում, թիմը այնուամենայնիվ դուրս է գալիս NBA-ի գերեզրափակիչ։ Այդ ընթացքում թիմի երիտասարդ խաղարկող Ռաժոն Ռոնդոյին հաջողվում է գերաստղային մակարդակի բասկետբոլ ցուցադրել[30]։

Որոշիչ ռաունդում «Սելտիքսն» արդեն 12-րդ անգամ ընդհարվում է գործող չեմպիոն «Լեյքերսի» հետ։ Սկզնբապես ունենալով 3-2 հաշվի առավելություն, «Սելտիքսն» ուղևորվում է Լոս Անջելես։ Ցավոք 6-րդ հանդիպման ժամանակ ծնկի վնասվածք է ստանում բոստոնցիների մեկնարկային կենտրոնական Քենդրիկ Պերկինսը[31]։ Պերկինսը վնասվածքը բացասաբար է անդրադառնում թիմի կայունության վրա, և վեցերորդ հանդիպումն ավարտվում է տան տերերի հաղթանակով։ Թիմը տանուլ է տալիս նաև յոթերորդ որոշիչ հանդիպումը, և Կոբի Բրայանտի առաջնորդությամբ «Լեյքերսը» երկրորդ տարին անընդմեջ տիրում է NBA-ի գավաթին։ Խաղից հետո Դոք Ռիվերսը հայտարարում է, որ ցանկանում է իր ընտանքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել և որոշում է հեռանալ մարզչի պաշտոնից, սակայն 2010 թվականի հունիս 30-ին կրկին հայտարարում է, որ 2010-11 մրցաշրջանին ընդառաջ կվերադառնա նախկին պաշտոնին։

 
Կանոնավոր մրցաշրջանի հերթական հանդիպումներից մեկը «Թի Դի Գարդենում» (փետրվարի 1, 2009)

Քանի որ Պերկինսը ի վիճակի կլիներ խաղահրապարակ դուրս գալ միմիայն 2011 թվականի փետրվարին, 2010 թվականի նախամրցաշրջանում «Սելտիքսը» նոր պայմանագրեր է կնքում նախկինում NBA աստղ ճանաչված կենտրոնականներ Շաքիլ Օ'Նիլի և Ջերմեյն Օ'Նիլի հետ։ Ապահովության համար թիմը որոշում է ակտիվ կազմում ընդգրկել նաև 2008 թվականի դրաֆթի երկրորդ ռաունդում ընտրված թուրք կենտրոնական Սեմիհ Էրդենին։ Որպես Ռոնդոյին փոխարինող, թիմի կազմ է վերադառնում Դելոնթե Ուեսթը։ 2010-11 մրցաշրջանի ընթացքում Փոլ Փիրսը դառնում է ակումբի պատմության երրորդ բասկետբոլիստը, ում կարիերայի միավորները հատում են 20 000-ի սահմանագիծը։ Ռեյ Ալենը նոր ռեկորդ է սահմանում կարիերայի ընթացքում արձակած 3-միավորանոց նետումների կատեգորիայում։ Այնուամենայնիվ, փետրվարի 17-ին թիմը Քենդրիկ Պերկինսին որոշում է փոխանցել «Օկլահոմա սիթի Թանդերին»՝ այն հույսով, որ ապաքինվելուց հետո Շաքիլ Օ'Նիլը կկարողանա լրացնել Պերկինսի դերը։ Այս մրցաշրջանը թիմն ամփոփում է 56-26 ցուցանիշով՝ մրցակցային աղյուսակում գրավելով երրորդ տեղը։ Թիմի կազմն այդ ընթացքում համալրել էին Ջեֆ Գրինը, Նենադ Կրստիչը և Կառլոս Արոյոն։ 2011 թվականի փլեյ-օֆֆի առաջին ռաունդում թիմը հետագա պայքարից դուրս է մղում «Նյու Յորք Նիքսին», սակայն երկրորդ ռաունդում սերիան տանուլ է տալիս Լեբրոն Ջեյմսի, Քրիս Բոշի և Դուեյն Ուեյդի «Մայամի Հիթին»։ Շաքիլ Օ'Նիլն այդ ընթացքում խիստ սահմանափակ րոպեներ էր ունենում խաղահրապարակում։ Մրցաշրջանի ավարտից հետո Օ'Նիլն հայտարարում է կարիերայից հեռանալու մասին։

NBA-ի 2011 թվականի դրաֆթում «Սելտիքսը», օգտագործելով 25-րդ ընտրության իրավունքը, ընտրում է Փրովիդենսի համալսարանի շրջանավարտ Մարշոն Բրուքսին և անմիջապես փոխանակում «Բրուքլին Նեթսի» 27-րդ ընտրություն Ջահուան Ջոնսոնի հետ։ 2011 թվականի լոկաուտի ժամանակ թիմը նոր պայմանագրեր է կնքում ազատ գործակալներ Մարքիզ Դենիելսի, Քրիս Ուիլքոքսի, Քիյոն Դուլինգի և Գրեգ Ստիզմայի հետ, ինչպես նաև Գլեն Դեյվիսին և Վոն Ուեյֆերին փոխանակում է «Օռլանդո Մեջիքի» Բրենդոն Բասի հետ։ «Սելտիքսը» որոշում է նաև երկարաձգել Ջեֆ Գրինի պայմանագիրը։ Կարճ ժամանակ անց Գրինի մոտ հայտնաբերվում է աորտալ անեվրզիմ (սրտի խոռոչի լայնացում), ինչի պատճառով բասկետբոլիստը պետք է բաց թողներ ողջ մրցաշրջանը։ Մրցաշրջանի սկզբնամասում Փոլ Փիրսն ստանում է գարշապարի վնասվածք։ Փիրսի տեղը լրացնելու համար «Սելտիքսի» ղեկավարությունը որոշում է պայմանագիր կնքել ֆրանսիացի սվինգմեն (բասկետբոլիստ, ով կատարում է թեթև հարձակվողի և հարձակվող պաշտպանի պարտականություններ) Միքայել Պիետրուսի հետ։ Պիետրուսին կանաչ խաղաշապիկն առաջին անգամ կրել հաջողվում է միայն 2012 թվականի հունվարի 6-ին՝ «Ինդիանա Փեյսերսի» դեմ խաղում։ Թիմին հաջողվում է մրցաշրջանն ավարտել Արևելյան կոնֆերենցիայի 4-րդ հորիզոնականում։

Փլեյ-օֆֆի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի ժամանակ թիմը 7-խաղյա պայքարից հետո դիրքերը զիջում է «Մայամի Հիթին», որն NBA-ի գերեզրափակչում առավելության է հասնում Քևին Դյուրանտի, Ռասել Վեստբրուկի և Ջեյմս Հարդենի «Օկլահոմա սիթի Թանդերի» նկատմամբ և դառնում NBA-ի չեմպիոն։

«Մեծ եռյակի» ժամանակաշրջանի ավարտը

խմբագրել
 
Ռաժոն Ռոնդո

2012 թվականի նախամրցաշրջանը բավականին բեղմնավոր է լինում ակումբի մենեջեր Դենի Էյնջի համար, քանի որ ավարտվել էին Քևին Գառնեթի, Ռեյ Ալենի, ինչպես նաև մի շարք այլ բասկետբոլիստների պայմանագրերի ժամկետները։ Այդ ժամանակահատվածում թիմի կազմում փաստացի ընդգրկած էին ընդամենը վեց բասկետբոլիստներ (Ռաժոն Ռոնդո, Փոլ Փիրս, Էյվերի Բրեդլի, Ջահուան Ջոնսոն, Ի՛Թուան Մուր և Շոն Ուիլյամս)։ 2012 թվականի դրաֆթում «Սելտիքսը» համապատասխանաբար 21-րդ, 22-րդ և 55-րդ ընտրության իրավունքներով ընտրում է Ջարեդ Սալինջերին, Ֆաբ Մելուին և Քրիս Ջոզեֆին։ Էյնջը որոշում է երկարաձգել Քևին Գառնեթի, Բրենդոն Բասի և Քիյոն Դուլինգի պայմանագրերը։ Պայմանագրի երկարաձգման հնարավորություն են ստանում նաև Ջեֆ Գրինը և Քրիս Ուիլքոքսը, որոնք երկուսն էլ սրտամկանի հետ կապված վիրահատումների պատճառով ամբողջությամբ բաց էին թողել նախորդ մրցաշրջանը։ «Սելտիքսի» կազմ է ընդգրկվում 2011 թվականին «Դալաս Մավերիքսի» կազմում չեմպիոն ճանաչված վետերան հարձակվող պաշտպան Ջեյսոն Թերիին։ Հուլիսի 20-ին «Սելտիքսը» պայմանագիր է կնքում ազատ գործակալ Քորթնի Լիի հետ, և նրան անմիջապես ներառում եռակողմանի փոխանակման մեջ։ Ավելի ուշ մեկ տարով թիմի կազմն է համալրում խորը պահեստային կենտրոնական Ջեյսոն Քոլինզը։ Այնուամենայնիվ, Ռեյ Ալենը նախընտրում է ավելի ցածր աշխատավարձով հանդես գալ «Մայամի Հիթում»՝ այդ կերպ վերջ դնելով ժամանակակից պատմության բոստոնյան «մեծ եռյակի» հնգամյա գոյությանը։

Սեպտեմբերի 20-ին Քիյոն Դուլինգն հայտարարում է մարզական կարիերայից հեռանալու մասին, սակայն կարճ ժամանակ անց վերադառնում է ազատ գործակալների շուկա և նոր պայմանագիր կնքում «Մեմֆիս Գրիզլիսի» հետ։ Այդ ընթացքում «Սելտիքսի» կազմն են համալրում սերբ կենտրոնական Դարկո Միլիչիչը և բրազիլացի խաղարկող Լեանդրո Բարբոզան։ Մրցաշրջանի միջնամասում հայտարարվում է, որ Միլիչիչն անձնական պատճառներով ստիպված է վերադառնալ Եվրոպա։

2013 թվականի հունվարի 27-ին Ռոնդոն ոլորում աջ ծնկի առջևի ջիլը և ստիպված լինում բաց թողնել ողջ մրցաշրջանը։

«Սելտիքսը» մրցաշրջանն ամփոփում է 41 հաղթանակով, սակայն կանոնավոր 82 հանդիպման փոխարեն կարողանում է անցկացնել միայն 81-ը։ Ապրիլի 15-ին նախատեսված հանդիպումն ընդդեմ «Ինդիանա Փեյսերսի» այդպես էլ չի կայանում՝ ամերիկաբնակ չեչեն եղբայրներ Ջոխար և Թամերլան Ցարնաևների կողմից Բոստոնյան մարաթոնի ժամանակ իրականացրած ահաբեկչական ռմբակոծության պատճառով։ Չկայացած հանդիպումն այդքան էլ որոշիչ չէր, քանզի երկու թիմերն էլ արդեն որակավորվել էին փլեյ-օֆֆի համար[32]։ Առաջին ռաունդի վեց խաղում «Սելտիքսը» տանուլ է տալիս սերիան Կարմելո Էնթոնիի «Նյու Յորք Նիքսին»։

2013 թվականի հունիսի 3-ին Դոք Ռիվերսին թույլ է տրվում խզել մարզչի պայմանագիրը և զբաղեցնել «Լոս Անջելես Կլիպերսի» մարզչի պաշտոնը։ Որպես փոխհատուցում, «Սելտիքսին» տրվում է 2015 թվականի դրաֆթի առաջին ռաունդում ընտրելու իրավունք։

 
Բրեդ Սթիվենսը համալսարանային առաջնության շրջանակներում անցկացվող հանդիպումներից մեկի ժամանակ

Մի քանի օր անց պարզ է դառնում, որ թիմը լքելու են նաև առանցքային բասկետբոլիստներ Փոլ Փիրսը և Քևին Գառնեթը (Ջեյսոն Թերիի և Դի Ջեյ Ուայթի հետ)։ Բասկետբոլիստները տեղ են գտնում «Բրուքլին Նեթսում», իսկ «Սելտիքսն» իր հերթին ստանում է Քիթ Բոգանսին, Մարշոն Բրուքսին, Քրիս Համֆրիզին, Քրիս Ջոզեֆին, Ջերալդ Ուոլասին, ինչպես նաև գալիք դրաֆթների (2014, 2016, 2018) առաջին ռաունդի երեք ընտրության իրավունքներ[33]։ Գործարքն NBA-ի գրասենյակի կողմից հաստատվում է հուլիսի 12-ին։ Այս կերպ թիմից հեռանում են «մեծ եռյակի» վերջին երկու անդամները[34]։

Բրեդ Սթիվենսի ժամանակաշրջանը (2013-այժմ)

խմբագրել

2013 թվականի հուլիսի 3-ին ակումբի տնօրենությունն հայտարարում է, որ գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Բատլերի համալսարանի բասկետբոլային հավաքականի նախկին մարզիչ Բրեդ Սթիվենսը[35]։ 2013 թվականի դրաֆթում «Դալաս Մավերիքսի» կողմից 13-րդն ընտրված Գոնզագայի համալսարանի շրջանավարտ և Կանադայի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Քելլի Օլինիկը հուլիսի 27-ին տեղ է գտնում «Սելտիքսի» կազմում։ 213 սմ հասակ ունեցող Օլինիկը նշանակալի հաջողությունների էր հասել դպրոցական և համալսարանային կարիերայում։

2013–14 մրցաշրջանը երիտասարդ և անփորձ թիմն ամփոփում է ոչ այնքան տպավորիչ 25–57 ցուցանիշով և չի որակավորվում փլեյ-օֆֆում հանդես գալու համար։ Մրցաշրջանի ավարտից հետո Օլինիկն ընդգրկվում է «All-Rookie» նորեկների խորհրդանշական հավաքականում։

2014 թվականի դրաֆթում թիմն ընտրում է Մարկուս Սմարթին (6) և Ջեյմս Յանգին (17)[36]։ Նախամրցաշրջանում թիմի կազմն են համալրում Թայլեր Զելլերը, Մարկուս Թորնթոնը և Էվան Թըրները։ Դեկտեմբերի 18-ին Ռոնդոն, նորեկ Դուայթ Փաուելը փոխանակման շրջանակներում տեղ են գտնում «Դալաս Մավերիքսում», իսկ «Սելտիքսը» ձեռք է բերում կենտրոնական Բրենդան Ռայթին, հարձակվող Ջեյ Քրաուդերին, վետերան խաղարկող Ջամիր Նելսոնին, ինչպես նաև ապագա դրաֆթային ընտրության հնարավորություններ[37]։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում թիմը ձեռք է բերում Այզեա Թոմասին, Լուիջի Դատոմեին և Յոնաս Երեբկոյին։ Փետրվարի 23-ին հայտարարվում է, որ թիմի առաջատար մարզիկներից Ջարեդ Սալինջերը, ձախ նախագարշապարային սթրեսային կոտրվածքի (հոգնածության կոտրվածք) պատճառով բաց կթողնի մրցաշրջանը։ Սալինջերը թիմի կազմ է վերադառնում 2015 թվականի ապրիլի 3՝ սակայն մանրահատակի վրա ստանում խիստ սահմանափակ խաղաժամանակ[38]։ 2014-15 կանոնավոր մրցաշրջանը թիմն ամփոփում է 40-42 արդյունքով և կարողանում ձեռք բերել տեղ փլեյ-օֆֆում։ Թիմը դուրս է մնում փլեյ-օֆֆից՝ 0-4 հաշվով պարտություն կրելով հայրենի նահանգ վերադարձած Լեբրոն Ջեյմսի և «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից[39]։

Նշանավոր հակամարտություններ

խմբագրել

Լոս Անջելես Լեյքերս

խմբագրել
 
Քարիմ Աբդուլ-Ջաբարը՝ Ռոբերտ Փերիշի և Քևին Մակհեյլի հետ օղակի տակ պայքարում

«Բոստոն Սելտիքսի» բոլոր ժամանակների ամենանշանավոր հակառակորդ թիմն համարվում է «Լոս Անջելես Լեյքերսը»։ «Լեյքերսի» և «Սելտիքսի» դարավոր հակամարտությունը բազմաթիվ առիթներով համարվել է լավագույնը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ[40]։ NBA-ի գերեզրափակիչներում թիմերն ընդհարվել են ռեկորդային 12 անգամ (սկսած 1959 թվականից)։ 1960-ական թվականների ընթացքում «Լեյքերսը» և «Սելտիքսը» հանդիպել են վեց, 1980-ականներին՝ երեք, և վերջապես 2000-ականներին՝ երկու անգամ։

Դարավոր հակամարտության առավել կարկառուն ներկայացուցիչերն են Լարի Բըրդը և Մեջիք Ջոնսոնը։ «Լոս Անջելես Լեյքերսը» ընդամենը մեկ չեմպիոնական տիտղոսով է զիջում «Սելտիքսին»։

Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս

խմբագրել
 
Բիլ Ռասելը պաշտպանվում է Ուիլթ Չեմբեռլենի դեմ (1966)

Լիգայի պատմության մեջ «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսը» և «Բոստոն Սելտիքսը» ամենաշատն են հանդիպել փլեյ-օֆֆներում։ Թիմերը փլեյ-օֆֆներում հանդիպել են 19 անգամ, որոնցից 12-ը հաղթել է «Սելտիքսը»։

Հակամարտությունն հասնում է իր բարձրակետին, երբ 1965-1968 թվականներին խաղահրապարակ էին դուրս գալիս բոստոնցի Բիլ Ռասելը և ֆիլադելֆիացի Ուիլթ Չեմբեռլենը։ 1967 թվականին նվաճելով NBA-ի գավաթը՝ «Սիքսերսը» թույլ չի տալիս, որ «Սելտիքսը» դառնա 60-ականներին խաղարկվող բոլոր գավաթների տերը։ Մարզիչ Աուերբաքը հաճախ էր անդրադառնում Չեմբեռլենի տպավորիչ մարզական կարիերային, սակայն նշում էր, որ վերջինս այդպես էլ չկարողացավ պարտության մատնել իր սաներին։

  «Ձեզ երբևէ պատմե՞լ եմ Չեմբեռլենի մասին։ Չեմբեռլենն ամենատոկուն անձնավորություններից մեկն էր։ Չկար որևէ բան, որ նա չկարողանար անել։ Մի տարի նա հանդիպման ընթացքում հավաքեց հիսուն միավոր, մեկ այլ տարի դարձավ լիգայում արդյունավետ փոխանցումների առաջատար։ Նրա ուժը սարսափեցնող էր։ Սակայն կար մի բան, որը Չեմբեռլենն այդպես էլ չկարողացավ անել. նա չկարողացավ մեզ հաղթել[41]»:
- Ռեդ Աուերբաք
 

Վաղ 80-ականներին թիմերը պայքարում էին կոնֆերենցիայի տիտղոսների համար։ Այդ ժամանակ «Սելտիքսի» ավագն էր Լարի Բըրդը, իսկ «Սիքսերսինը»՝ Ջուլիուս Էրվինգը։

Դետրոյթ Փիստոնս

խմբագրել

Հակամարտությունը «Դետրոյթ Փիստոնսի» հետ 1980-ականներին հասնում է իր գագաթնակետին։ Այս հակամարտության առավել կարկառուն ներկայացուցիչներն էին բոստոնցիներ Լարի Բըրդը, Քևին Մակհեյլը, Ռոբերտ Փերիշը և դետրոյթցիներ Այզիա Թոմասը, Բիլ Լեմբիրը, Դենիս Ռոդմանը և Ջո Դումարսը։ NBA-ի փլեյ-օֆֆներում այս ակումբներն ընդհարվել են հինգ անգամ։ Քևին Գառնեթի, Փոլ Փիրսի և Ռեյ Ալենի առաջնորդությամբ «Սելտիքսը» 2008 թվականի Կոնֆերենցիայի եզրափակչի ժամանակ կարողանում է 6 խաղում պարտության մատնել «Փիստոնսին» և դուրս գալ գերերզրափակիչ, որի ժամանակ էլ պարտության մատնելով «Լեյքերսին» թիմը տիրում է թվով 17 չեմպիոնական տիտղոսին։

Նյու Յորք Նիքս

խմբագրել

«Բոստոն Սելտիքսը» և «Նյու Յորք Նիքսը» հանդիսանում են լիգայի հիմնադրման առաջին իսկ օրվանից գործող միակ հավաքականները։ Բացի այդ, թիմերը երբեք չեն ենթարկվել անվանափոխման ու երբեք չեն տեղափոխվել այլ քաղաք։

Թիմերը փլեյ-օֆֆներում հանդիպել են 14 անգամ։ Թիմերի վերջին ընդհարումը տեղի ունեցավ 2013 թվականին, երբ առաջին ռաունդի 6-խաղյա սերիան հաղթում է «Նիքսը»։


«Թի Դի Գարդենը» 2008 թվականի գերեզրափակչի ժամանակ


Հավերժացված համարներ

խմբագրել

«Բոստոն Սելտիքսի» կողմից հավերժացվել է ընդհանուր 21 համար, ինչը ռեկորդային է հյուսիսամերիկյան սպորտային լիգաներում[42]։

 
Ռոբերտ
Փերիշ

Կենտրոնական
1980–94
տարեթիվ՝ 1998
 
Ուոլթեր
Բրաուն

Հիմնադիր, սեփականատեր
1946–64
Տարեթիվ՝ 1964
 
Ռեդ
Աուերբաք

Մարզիչ, մենեջեր և այլն
1950–2006
Տարեթիվ՝ 1985
 
Դենիս
Ջոնսոն

Պաշտպան
1983–90
Տարեթիվ՝ 1991
 
Բիլ
Ռասել
1
Կենտրոնական
1956–69
Տարեթիվ՝ 1972
 
Ջո Ջո
Ուայթ

Խաղարկող
1969–79
Տարեթիվ՝ 1982
 
Բոբ
Քոուզի

Խաղարկող
1950–1963
Տարեթիվ՝ 1963
 
Թոմ
Հայնսոն
2
Հարձակվող
1956–65
Տարեթիվ՝ 1966
 
Սեթչ
Սանդերս
3
Ծանր հարձակվող
1960–73
Տարեթիվ՝ 1973
 
Ջոն
Հավլիչեկ

Թեթև հարձակվող
1962–78
Տարեթիվ՝ 1978
 
Դեյվ
Կոուենս
4
Կենտրոնական
1970–80
Տարեթիվ՝ 1981
 
Ջիմ
Լոսկուտոֆ
5
Հարձակվող
1955–64
Տարեթիվ՝ 1964
 
Դոն
Նելսոն

Հարձակվող
1965–76
Տարեթիվ՝ 1978
 
Բիլ
Շարման

Պաշտպան
1951–61
Տարեթիվ՝ 1966
 
Էդ
Մակոլի

Կենտրոնական
1950–56
Տարեթիվ՝ 1963
 
Ֆրենկ
Ռեմսի

Թեթև հարձակվող
1954–64
Տարեթիվ՝ 1964
 
Սեմ
Ջոնս

Հարձակվող պաշտպան
1957–69
Տարեթիվ՝ 1969
 
Քեյ Սի
Ջոնս
6
Խաղարկող
1958–67
Տարեթիվ՝ 1967
 
Սեդրիկ
Մաքսվել
7
Թեթև հարձակվող
1977–85
Տարեթիվ՝ 2003
 
Քևին
Մակհեյլ

Ծանր հարձակվող
1980–93
Տարեթիվ՝ 1994
 
Լարի
Բըրդ

Հարձակվող
1979–92
Տարեթիվ՝ 1993
 
Փոլ
Փիրս

Հարձակվող
1998–2013
Տարեթիվ՝ 2018
 
Ռեջի
Լյուիս
8
Թեթև հարձակվող
1987–93
Տարեթիվ՝ 1995
 
Ջոնի
Մոսթ

Հաղորդավար
1953–90
Տարեթիվ՝ 1990
  • 1 Եղել է նաև թիմի գլխավոր մարզիչը (1966-69):
  • 2 Եղել է նաև թիմի գլխավոր մարզիչը (1969–78); հաղորդավարը (1966-1969, 1980–այժմ):
  • 3 Եղել է նաև թիմի գլխավոր մարզիչը (1978):
  • 4 Եղել է նաև թիմի գլխավոր մարզիչը (1978–79):
  • 5 Կրելով #18 խաղաշապիկը, Լոսկուտոֆը ցանկացել է, որ ապագա բասկետբոլիստներին նույնպես թույլ տրվի կրել այդ համարը, ուստի «Թի Դի Գարդենում» նրա հիշատակման բանների վրա անկյունաձև գրված է «LOSCY», 18-րդ համարն ավելի ուշ հավերժացվում է Դեյվ Կոուենսի համար:
  • 6 Եղել է նաև թիմի գլխավոր մարզիչը (1983–88):
  • 7 Եղել է նաև հաղորդավար (2001–այժմ), 1977–78 մրցաշրջանում կարճ ժամանակով կրել է 30-րդ համարի խաղաշապիկը:
  • 8 Լինելով թիմի ակտիվ կազմում, մահացել է սրտամկանի ինֆարկտից:

Փառքի սրահի անդամներ

խմբագրել
Անուն[43] Պաշտոն Առաջադրման տարեթիվ
Էդ Մակոլի Բասկետբոլիստ 1960
Էնդի Ֆիլիպ Բասկետբոլիստ 1961
Ուոլթեր Բրաուն Սեփականատեր 1965
Բիլ Մոկրեյ Բասկետբոլային պատմաբան 1965
Դոգի Ջուլիան Մարզիչ 1967
Ռեդ Աուերբաք Մարզիչ 1968
Բոբ Քոուզի Բասկետբոլիստ 1970
Բիլ Ռասել Բասկետբոլիստ 1974
Բիլ Շերման Բասկետբոլիստ 1975
Ֆրենկ Ռեմսի Բասկետբոլիստ 1981
Ջոն Հավլիչեկ Բասկետբոլիստ 1983
Սեմ Ջոնս Բասկետբոլիստ 1983
Թոմ Հայնսոն Բասկետբոլիստ 1985-86
Բոբ Հուբրեքս Բասկետբոլիստ 1986-87
Փիթ Մարավիչ Բասկետբոլիստ 1986-87
Քլյադ Լավելեթ Բասկետբոլիստ 1987-88
Քեյ Սի Ջոնս Բասկետբոլիստ 1988-89
Դեյվ Բինգ Բասկետբոլիստ 1989-90
Նեյթ Արչիբալդ Բասկետբոլիստ 1990-91
Դեյվ Կոուենս Բասկետբոլիստ 1990-91
Բիլ Ուոլթոն Բասկետբոլիստ 1992-93
Բեյլի Հաուել Բասկետբոլիստ 1996-97
Լարի Բըրդ Բասկետբոլիստ 1997-98
Առնի Ռիզեն Բասկետբոլիստ 1997-98
Քևին Մակհեյլ Բասկետբոլիստ 1998-99
Ջոն Թոմսոն Մարզիչ 1998-99
Ուեյն Էմբրի Մենեջեր 1998-99
Ռոբերտ Փերիշ Բասկետբոլիստ 2002-03
Դոմինիկ Ուիլկինս Բասկետբոլիստ 2005-06
Դեյվ Գևիթ Մենեջեր 2005-06
Դենիս Ջոնսոն Բասկետբոլիստ 2009-10
Սեթչ Սանդերս Մենեջեր 2010-11

Տնային մարզապալատներ

խմբագրել
«Բոստոն Գարդեն»
«Թի Դի Գարդեն»
  • «Բոստոն արենա» (1946 թ.), այս մարզապալատում է անցկացվել ակումբի պատմության անդրանիկ հանդիպումը (որպես տնային հարկ)։ Մարզապալտն օգտագործվել է հազվադեպ և երբիք չի հանդիսացել «Սելտիքսի» հիմնական տնային հարկը։
  • «Բոստոն Գարդեն» (1946-1995 թթ), համալիրը կառուցվել է 1928 թվականին։ Շինության նախագծումը կատարվել է սպորտային իրադարձությունների կազմակերպիչ և պրոմոտեր Թեքս Ռիկարդի կողմից։ Մարզապալատի գոյության տարիներին թիմը 16 անգամ նվաճել է NBA-ի առաջնությունը։ Գոյության վերջին ժամանակահատվածում մարզապալատի տարողունակությունը կազմել է շուրջ 14 890 նստատեղ։ Համալիրի հարկում անցկացված վերջին մարզական հանդիպումը կայացել է 1995 թվականի մայիսի 14-ին, որի շրջանակներում հանդիպել են Հոկեյի ազգային լիգայի «Բոստոն Բրուինս» և «Նյու Ջերսի Դևիլս» ակումբները։ Շենքն ամբողջությամբ ապամոնտաժվել է 1997 թվականին։ Ապամոնտաժումից հետո վաճառվել է բասկետբոլային մանրահատակի մեծ մասը, իսկ որոշ կտորներ տեղ են գտել Բասկետբոլի փառքի սրահի թանգարանում։
  • «Հարթֆորդ սիվիք սենթր» (1975-1995 թթ.), ժամանակ առ ժամանակ օգտագործվել է որպես տնային մարզապալատ։

Թի Դի Գարդեն

խմբագրել

Գոյության վերջին տարիներին «Բոստոն արենան» չէր կարողանում բավարարել հաճախելիության աճող պահանջները, ուստի առաջանում է նոր սպորտային համալիրի անհրաժեշտություն։ 1993 թվականի ապրիլին մեկնարկում է նոր մարզահամալիրի շինարարությունը։ Նոր կառույցի անվանման համար հայտարարված մրցույթը շահում է «FleetBoston Financial» բանկային կազմակերպությունը, և համալիրն ստանում է «Ֆլիթ սենթր» անվանումը։ Կառույցի ընդհանուր մակերեսը կազմում է 13 000 մ²։ Շինարարական աշխատանքների ողջ արժեքը կազմել է 160 միլիոն ԱՄՆ դոլար[44]։

«Ֆլինթ սենթրի» պաշտոնական բացումը կայացել է 1995 թվականի սեպտեմբերի 30-ին։ 2005 թվականի մարտի 3-ին «TD Banknorth» բանկը 6 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերում համալիրի անվանափոխման իրավունքը։ Նույն թվականի հուլիսի 1-ին՝ կառույցը պաշտոնապես ստանում է «Թի Դի Բենկնորթ Գարդեն» անվանումը (ի պատիվ «Բոստոն Գարդենի»)։ 2008 թվականի ապրիլին մարզապալատի անվանումը դառնում է «Թի Դի Գարդեն»[44]։

Ներկա պահին մարզապալատում են անցկացվում նաև Հոկեյի ազգային լիգայի Արևելյան կոնֆերենցիայում հանդես եկող «Բոստոն Բրուինս» ակումբի տնային հանդիպումները։

Մարզիկներ

խմբագրել

Ներկա կազմ

խմբագրել
«Բոստոն Սելտիքս», ներկա կազմ
Բասկետբոլիստներ Մարզչական կազմ
Դիրքը Ազգ. Անունը Հաս. Քաշ Որտեղից
Հ 30   Բաս, Բրենդոն 203 սմ 113 կգ Լուիզիանա սթեյթ
Պ 0   Բրեդլի, Էյվերի 188 սմ 82 կգ Տեխաս
ՖԿ 38   Ֆավերանի, Վիտոր 211 սմ 118 կգ Բրազիլիա
Հ 8   Գրին, Ջեֆ 206 սմ 107 կգ Ջորջթաուն
ՖԿ 41   Օլինիկ, Քելլի 213 սմ 109 կգ Գոնզագա
Հ 12   Փաուել, Դուայթ 211 սմ 109 կգ Ստենֆորդ
Պ 26   Պրեսի, Ֆիլ 180 սմ 79 կգ Միսուրիի համալսարան
Պ 9   Ռոնդո, Ռաժոն 185 սմ 84 կգ Կենտուկի
Պ 36   Սմարթ, Մարկուս 191 սմ 103 կգ Օկլահոմա սթեյթ
Հ 7   Սալինջեր, Ջարեդ 206 սմ 120 կգ Օհայո սթեյթ
Պ 4   Թորնթոն, Մարկուս 193 սմ 93 կգ ԼՆՀ
11   Թըրներ, Էվան 201 սմ 100 կգ Օհայո սթեյթ
Հ 45   Ուոլաս, Ջերալդ 201 սմ 100 կգ Ալաբամա
Հ 13   Յանգ, Ջեյմս 198 սմ 98 կգ Կենտուկի
ՖԿ 44   Զելլեր, Թայլեր 213 սմ 115 կգ Հյուսիսային Կարոլինա
Գլխավոր մարզիչ
Մարզչի օգնականներ
  •   Ջեյ Լարանագա
  •   Ուոլթեր Մակքարթի
  •   Միկա Շրյուսբերի
  •   Դարեն Էրման
  •   Ջեյմի Յանգ

Պայմանանշաններ
  • (C) Թիմի ավագ
  •   Վնասվածք

Կազմ
Թարմացվել է՝ Հոկտեմբերի 29, 2014


Թիմի ավագներ

խմբագրել
  • Բոբ Քոուզի, 1950–1963[45]
  • Ֆրենկ Ռեմսի և Բիլ Ռասել, 1963–1964[46]
  • Բիլ Ռասել, 1964–1966
  • Առանց ավագի, ապրիլի 28, 1966 – հունվարի 16, 1967
  • Ջոն Հավլիչեկ, հունվարի 16, 1967–1978
  • Ջո Ջո Ուայթ և Դեյվ Կոուենս, հոկտեմբեր 17, 1978–նոյեմբեր 14, 1978
  • Ջո Ջո Ուայթ, նոյեմբերի 14, 1978 – հունվարի 30, 1979
  • Դեյվ Կոուենս և Քրիս Ֆորդ, հունվար 31, 1979–1979
  • Դեյվ Կոուենս, 1979 – հոկտեմբեր 1, 1980
  • Առանց ավագի, 1980–1983
  • Լարի Բըրդ, 1983–1992
  • Ռեջի Լյուիս, 1992–1993
  • Ռոբերտ Փերիշ, 1993–1994
  • Դոմինիկ Ուիլկինս և Դի Բրաուն, 1994–1995
  • Դի Բրաուն, 1995–1996
  • Ռիք Ֆոքս, 1996–1997
  • Դի Բրաուն և Անտուան Ուոքեր, հոկտեմբերի 8, 1997–դեկտեմբերի 2, 1997
  • Դի Բրաուն, Անտուան Ուոքեր Փերվիս Էլիսոն, դեկտեմբերի 2, 1997-փետրվարի 18, 1998
  • Անտուան Ուոքեր և Փերվիս Էլիոսոն, փետրվարի 18, 1998 – 1998
  • Անտուան Ուոքեր, 1998–1999
  • Անտուան Ուոքեր և Դենա Բարոս, 1999–2000
  • Անտուան Ուոքեր և Փոլ Փիրս, 2000–2003
  • Փոլ Փիրս, 2003–2013
  • Ռեյժոն Ռոնդո, 2014–2015

Պահպանված դրաֆթային իրավունքներ

խմբագրել
Դարֆթ Ռաունդ Ընտրություն Մարզիկ Դիրք Երկիր Ներկայիս ակումբ Նշումներ ծան.
2013 2 53 Կոլտոն Այվերսոն Կ   ԱՄՆ Բեշիկթաշ ԲԱ (Թուրքիա) Ձեռք բերված Ինդիանա Փեյսերսից [47]

Անհատական մրցանակներ և նվաճումներ

խմբագրել

MVP

Գերերզրափակչի MVP[48]

NBA տարվա պաշտպան[49]

NBA տարվա նորեկ[50]

  • Թոմ Հայնսոն - 1957
  • Դեյվ Կոուենս - 1971
  • Լարի Բըրդ - 1980

NBA տարվա պահեստային[51]

NBA տարվա մարզիչ[52]

NBA տարվա մենեջեր[53]

NBA բոլոր աստղերի հավաքական[54]

  • Էդ Սադովսկի- 1948
  • Էդ Մակոլի- 1951, 1952, 1953
  • Բոբ Քոուզի- 1952, 1953, 1954, 1955, 1956, 1957, 1958, 1959, 1960, 1961
  • Բիլ Շերման - 1956, 1957, 1958, 1959
  • Բիլ Ռասել - 1959, 1963, 1965
  • Ջոն Հավլիչեկ - 1971, 1972, 1973, 1974
  • Լարի Բըրդ - 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988
  • Քևին Մակհեյլ - 1987
  • Քևին Գառնեթ - 2008

«All-NBA երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքական[54]

  • Բիլ Շերման - 1953, 1955, 1960
  • Էդ Մակոլի - 1954
  • Բիլ Ռասել - 1958, 1960, 1961, 1962, 1964, 1966, 1967, 1968
  • Թոմ Հայնսոն - 1961, 1962, 1963, 1964
  • Բոբ Քոուզի - 1962, 1963
  • Ջոն Հավլիչեկ - 1964, 1966, 1968, 1969, 1970, 1975, 1976
  • Սեմ Ջոնս - 1965, 1966, 1967
  • Դեյվ Կուենս - 1973, 1975, 1976
  • Ջո Ջո Ուայթ- 1975, 1977
  • Նեյթ Արչիբալդ - 1981
  • Ռոբերտ Փերիշ - 1982
  • Լարի Բըրդ - 1990
  • Փոլ Փիրս - 2009

«All-NBA երրորդ թիմ» խորհրդանշական հավաքական[54]

  • Ռոբերտ Փերիշ - 1989
  • Փոլ Փիրս - 2002, 2003, 2008
  • Ռաժոն Ռոնդո - 2012

«All-Rookie առաջին թիմ» նորեկների խորհրդանշական հավաքական[55]

  • Ջոն Հավլիչեկ - 1963
  • Ջո Ջո Ուայթ - 1970
  • Դեյվ Կոուենս - 1971
  • Լարի Բըրդ - 1980
  • Քևին Մակհեյլ - 1981
  • Դի Բրաուն - 1991
  • Անտուան Ուոքեր - 1997
  • Ռոն Մերսեր - 1998
  • Փոլ Փիրս - 1999

«All-Rookie երկրորդ թիմ» նորեկների խորհրդանշական հավաքական[55]

«All-Defensive առաջին թիմ»խորհրդանշական հավաքական[56]

  • Բիլ Ռասել - 1969
  • Ջոն Հավլիչեկ - 1972, 1973, 1974, 1975, 1976
  • Փոլ Սիլաս - 1975, 1976
  • Դեյվ Կոուենս - 1976
  • Քևին Մակհեյլ - 1986, 1987, 1988
  • Դենիս Ջոնսոն - 1987
  • Քևին Գառնեթ - 2008, 2009, 2011
  • Ռաժոն Ռոնդո - 2010, 2011

«All-Defensive երկրորդ թիմ»խորհրդանշական հավաքական[56]

  • Սեթչ Սանդերս - 1969
  • Ջոն Հավլիչեկ - 1969, 1970, 1971
  • Դոն Չեյնի - 1972, 1973, 1974, 1975
  • Դեյվ Կոուենս - 1975, 1980
  • Լարի Բըրդ - 1982, 1983, 1984
  • Քևին Մակհեյլ - 1983, 1989, 1990
  • Դենիս Ջոնսոն - 1984, 1985, 1986
  • Ռաժոն Ռոնդո - 2009, 2012

Մարզչական կազմ

խմբագրել

Գլխավոր մարզիչներ

խմբագրել
 
Ռեդ Աուերբաքի մարզչական տարիներին «Բոստոն Սելտիքսը» 9 անգամ նվաճել է NBA-ի առաջնությունը
Անուն Սկիզբ Ավարտ Մրցաշրջաններ Կանոնավոր առաջնություն Փլեյ-օֆֆ
Հ Պ % Խ Հ Պ % Խ
Ջոն Ռասել[57] Մեկնարկային 1947–48-ի ավարտ 2 42 66 0.389 108 1 2 0.33 3
Դոգի Ջուլիան[58] Ապրիլի 11, 1948 1949–50-ի ավարտ 2 47 81 0.367 128
Ռեդ Աուերբաք[59] Ապրիլի 27, 1950 1965–66-ի ավարտ 16 795 397 0.667 1192 90 58 0.608 148
Բիլ Ռասել[60] 1966–67-ի սկզիբ 1968–69-ի ավարտ 3 162 83 0.661 245 28 18 0.609 46
Թոմ Հայնսոն[61] 1969–70-ի սկիզբ Հունվարի 3, 1978 9 427 263 0.619 690 47 33 0.588 80
Թոմ Սանդերս[62] Հունվարի 3, 1978 Նոյեմբեր, 1978 2 23 39 0.371 62
Դեյվ Կոուենս[63] Նոյեմբեր, 1978 1978–79-ի ավարտ 1 27 41 0.397 68
Բիլ Ֆիթչ[64] Մայիսի 23, 1979 Մայիսի 27, 1983 4 242 86 0.738 328 26 19 0.578 45
Քեյ Սի Ջոնս[65] Հունիսի 7, 1983 1987–88-ի ավարտ 5 308 102 0.751 410 65 37 0.637 102
Ջիմի Ռոջերս[66] 1988–89-ի սկզիբ Մայիսի 8, 1990 2 94 70 0.573 164 2 6 0.250 8
Քրիս Ֆորդ[67] Հունիսիս 12, 1990 Մայիսի 17, 1995 5 222 188 0.541 410 13 16 0.448 29
Էմ Էլ Քար[68] Հունիսիս 20, 1995 Ապրիլի 30, 1997 2 48 116 0.293 164
Ռիք Պիտինո[69] Մայիսիս 8, 1997 Հունվարի 8, 2001 4 102 146 0.411 248
Ջիմ Օ՛Բրայեն[70] Հունվարի 8, 2001 Հունվարի 27, 2004 4 139 119 0.539 258 13 13 0.500 26
Ջոն Քերոլ[71] Հունվարի 27, 2004 2003–04-ի ավարտ 1 14 22 0.389 36 0 4 0.000 4
Դոք Ռիվերս[72] Ապրիլի 29, 2004 Հունիսի 23, 2013 9 416 305 0.577 721 56 43 0.566 99
Բրեդ Սթիվենս Հուլիսի 3, 2013 Այժմ 1 25 57 0.305 82 - - -

Մարզչի օգնականներ

խմբագրել
  • Դենի Սիլվա (1946–1948)[73]
  • Հենրի Մակքարթի (1948–1950)[73]
  • Արթ Սպեկտոր (1949–1950)[73]
  • Ջոն Քիլիլեա (1972–1977)[73]
  • Թոմ Սանդերս (1977–1978)[73]
  • Քեյ Սի Ջոնս (1977–1983, 1996–1997)[73]
  • Բոբ Մակքինոն (1978–1979)[73]
  • Ջիմի Ռոջերս (1980–1988)[73]
  • Քրիս Ֆորդ (1983–1990)[73]
  • Էդ Բեդջեր (1984–1988)[73]
  • Լենի Վան Էման (1988–1990)[73]
  • Դոն Քեյսի (1990–1996)[73]
  • Ջոն Ջենինգս (1990–1994)[73]
  • Դենիս Ջոնսոն (1993–1997)[73]
  • Ջոն Կեստեր (1995–1997)[73]
  • Ուինսթոն Բենեթ (1997–1998)[73]
  • Էնդի Էնֆիլդ (1998–2000)[73]
  • Ջիմի Օ՛Բրայեն[73] (1997–2001)
  • Ջոն Քերոլ (1997–2004)[73]
  • Քևին Վիլարդ (1997–2001)
  • Մարկ Ստարնս (1997–2001)
  • Լեստեր Կոներ (1998–2004)[73]
  • Էնդի Էնֆիլդ (1998–2000)
  • Դիք Հարթեր (2001–2004)[73]
  • Ֆրենկ Վոգել (2001–2004)[73]
  • Դանա Բարոս(2004)
  • Փոլ Կորմիեր (2004 – 2005)
  • Ջիմ Բրյուեր (2004–2006)[73]
  • Փոլ Պրեսսի (2004–2006)[73]
  • Թոնի Բրաուն (2004–2007)[73]
  • Դեյվ Ուոլ (2004–2007)[73]
  • Արմոնդ Հիլ (2004–2013)[73]
  • Քևին Իսթման (2004–2013)
  • Քլիֆորդ Բեյ (2005–2010)[73]
  • Թոմ Թիբիդո (2007–2010)[73]
  • Մարկ Լոնգաբարդի (2007–2013)[73]
  • Լոուրենս Ֆրենկ (2010–2011)[73]
  • Ռոյ Ռոջերս (2010–2011)[73]
  • Թայրոն Լու (2011–2013)[73]
  • Ջեյմի Յանգ(2011–այժմ)[73]
  • Ջեյ Լարանգա (2012–այժմ)
  • Միկահ Շրյուսբերի (2013–այժմ)
  • Ռոն Ադամս (2013–2014)
  • Ուոլթեր Մակքարթի (2013–այժմ)

Պատկերանիշներ և համազգեստներ

խմբագրել

Պատկերանիշներ

խմբագրել
 
«Բոստոն Սելտիքսի» թեմատիկ գլխարկ

1950-ականներից «Բոստոն Սելտիքսի» պատկերանիշի վրա պատկերված է աջ ձեռքի ցուցամատի վրա բասկետբոլային գնդակ պտտող լեպրեկոն։ Տարիների ընթացքում լոգոն ստացել է տարբեր թարմացումներ, մասնավորապես ակումբի 50-ամյակին ընդառաջ լեպրեկոնի բաճկոնը, փողկապը և գլխարկի մի մասը ստացել են ոսկեգույն գունավորումներ։ Ոսկեգույնի մեջ կարելի է տեսնել երեքնուկի եռաթերթ տերևներ։ Պատկերանիշի հեղինակը եղել է մարզիչ Ռեդ Աուերբաքի եղբայր Զենգ Աուերբաքը[74]։

Այնուամենայնիվ, թիմի պատկերանիշի ամենահայտնի տարբերակն հանդիսանում է երկգույնանի (կանաչ և սպիտակ) տարբերակը, որն օգտագործվել է Լարի Բըրդի ժամանակաշրջանում, և մինչ օրս էլ որոշ հեռուստացանցերով դասական «Սելտիքսի» մասին խոսելիս, հեռուստավերլուծաբանները ցուցադրում են պատկերանիշի հենց այդ տարբերակը[75]։ Երկգույնանի պատկերանիշը գործածության մեջ է մտել 1975-76 մրցաշրջանում։

Ակումբն ունի նաև մի շարք այլընտրանքային պատկերանիշներ, որոնցից առավել նշանավոր է կանաչ ֆոնի շրջանի մեջ պատկերված սպիտակ երեքնուկի տերևը, որի վերևում տեսանելի է «CELTICS» մակագրությունը։ Այս պատկերանիշն ստացված է թիմի այն հիմնական պատկերանիշից, որն օգտագործվել է մինչև լեպրեկոնային պատկերի նախագծումը։ Պատկերանիշը գործածության մեջ է 1998–99 մրցաշրջանից։

Համազգեստներ

խմբագրել
 
Մարզիչ Աուերբաքը մահվանից մի քանի օր առաջ

1946 թվականից ի վեր «Բոստոն Սելտիքսի» խաղաշապիկները արտագնա խաղերում ունեցել են կանաչ, իսկ տան հանդիպումներում՝ սպիտակ գույն։ Խաղաշապիկներն ակումբի ստեղծումից ի վեր գրեթե չեն փոխել արտաքին դիզայնը։

2005-06 մրցաշրջանից սկսած թիմը, արտագնա խաղերում սկսում է շրջանառության մեջ մտցնել նոր այլընտրանքային խաղաշապիկներ, որոնցում թիմի անվանումը, բասկետբոլիստների անունները և խաղահամարները սպիտակի փոխարեն ներկված էին սև գույնով։ Սովորաբար այլընտրանքային խաղաշապիկները երևան են գալիս յուրաքանչյուր մրցաշրջանի նոյեմբեր ամսի ուրբաթ օրերին անցկացվելիք տան հանդիպումներում, ինչպես նաև դրանց հաջորդող չորրորդ արտագնա խաղում։ 2011–12:

Սկսած 2005–06 մրցաշրջանից NBA-ը որոշում է Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ թողարկել հատուկ թեմատիկ խաղաշապիկներ։ «Սելտիքսի» այլընտրանքային խաղաշապկում տեսանելի են դառնում ոսկեգույն երանգավորումներ։

2006–07 մրցաշրջանի ընթացքում բոստոնցիներն իրենց խաղաշապիկների վրա կրում էին կանաչ եզրերորվ երեքնուկի սև տերև, որի մեջ տեսանելի էր «Ռեդ» մակագրությունը։ Կարկատանը նվիրված էր Ռեդ Աուերբաքի հիշատակին, ով կնքել էր մահկանացուն մրցաշրջանի մեկնարկից մի քանի օր առաջ[76]։

2007 թվականին անցկացված «NBA Europe Live Tour» իրադարձության շրջանակներում «Սելտիքսը» Հռոմում ընկերական հանդիպում է ունենում «Տորոնտո Ռեպտորսի» հետ, որի ժամանակ բոստոնցիների այլընտրանքային խաղաշապկում առկա էր Իտալիայի եռագույնը։ Նույն իրադարձության շրջանակներում Լոնդոնում անցկացված հանդիպման ժամանակ «Սելտիքսի» համազգեստում տեսանելի էր Միացյալ Թագավորության դրոշը («Յունիոն Ջեք»)։

2008–09 մրցաշրջանի առաջին հանդիպման ժամանակ ավանդական կանաչի փոխարեն «Սելտիքսի» բասկետբոլիստները կրում էին ոսկեգույն համազգեստ՝ ի պատիվ նախորդ մրցաշրջանում NBA-ի չեմպիոն ճանաչվելուն։

Բոստոնյան ակումբի հետնաբեմային անդամների հիշատակը պատվելու համար խաղաշապիկների վերին ձախ հատվածներում երբեմն տեղադրվում է սև ժապավեն։ Նման սև ժապավեններ կապվել են յոթ անգամ՝ համապատասխանաբար Ուոլթեր Բրաունի (1964–65), Բոբ Շմերցի (1975–76), Ջոան Կոուենի (1989–90), Ջոնի Մոսթի (1993–94), Ռեջի Լյուիսի (1993–94), Դորոթի Աուերբաքի (2000–01) և Դենիս Ջոնսոնի (2006–07) հիշատակներին[76]։

Թիմում կա նաև սև խաղակոշիկներ կրելու ավանդույթ (բացի վաղ 80-ականներից, երբ խաղակոշիկները կանաչ էին), ինչը բացատրվում է այն զրույցով, որ թիմի լեգենդար մարզիչ Ռեդ Օուրեբաքը գտնում էր, թե սպիտակ խաղակոշիկները չափազանց շուտ են կեղտոտվում։ Այնուամենայնիվ, 2003–04 մրցաշրջանին ընդառաջ թիմի մենեջեր Դենի Էյնջի և ավագ Փոլ Փիրսի հորդորներով բոստոնցիներն սկսում են սպիտակ մարզակոշիկներ կրել, ինչին Աուերբաքը միանգամայն դրական է արձագանքում։

Հեռուստատեսություն և ռադիո

խմբագրել

1981 թվականից ի վեր «SportsNet New England» սպորտային հեռուստաալիքն հանդիսանում է «Սելտիքսի» հեռուստատեսային գործընկերը։ 1998 թվականից «Սելտիքսի» մասնակցությամբ գրեթե բոլոր հանդիպումներն սկսեցին ցուցադրվել կաբելային հեռուստատեսությամբ։ Կաբելային հարթակից զատ, «Սելտիքսի» հանդիպումները Միացյալ Նահանգներում ցուցադրվում են նաև «TNT» և «ABC» հանրային հեռուստաալիքներով։

Բացի հեռուստատեսությունից, «Սելտիքսի» հանդիպումները լուսաբանվում են նաև ռադիոյում։ Ակումբի մասնակցությամբ ողջ մրցաշրջանային և հետմրցաշարջանային հանդիպումները հեռարձակվում են «WEEI Sports Radio Network» ռադիոկայանի կողմից։

2013 թվականի սեպտեմբերի 26-ին «Սելտիքսը» նոր համագործակցություն է սկսում «98.5 The Sports Hub» սպորտային ռադիոկայանի հետ[77]։

Այլ հարթակներ

խմբագրել

Բջջային սարքավորումների և սոցիալական ցանցի համատարած զարգացման շնորհիվ «Բոստոն Սելտիքսը» տեղեկատվական ստորաբաժանումներ ունի նաև տվյալ ոլորտներում։ Ակումբն ունի պաշտոնական էջեր «Ֆեյսբուքում», «Գուգլ+»-ում, «Թվիթերում» և «Յութուբում»։ Խելախոսների համար «Սելտիքսն» ունի հատուկ «iOS» և «Android» հավելվածներ[78]։

Ղեկավարություն

խմբագրել
 
«Բոստոն Սելտիքսի» 1960 թվականի չեմպիոնական հավաքականը
 
Բիլ Ռասելը և Ռեդ Աուերբաքը (1956)
 
Ակումբի չեմպիոնական բաններները

Ակումբի նախագահ

խմբագրել
  • Ուոլթեր Բրաուն (1946–1963)
  • Լուի Պիերի (1963–1965)
  • Ջեք Ուոլդրոն (1965–1967)
  • Կլերենս Ադամս (1967–1968)
  • Ջեք Ուոլդրոն (1968–1970)
  • Ռեդ Աուերբաք (1970–1997)
  • Ռիք Պիտինո (1997–2001)
  • Ռեդ Աուերբաք (2001–2006)
  • Ռիչ Գոթհեմ (2007–այժմ)

Գլխավոր մենեջեր

խմբագրել
  • Ուոլթեր Բրաուն (1946–1951)
  • Ռեդ Աուերբաք (1951–1984)
  • Յան Վոլկ (1984–1997)
  • Քրիս Ուոլաս (1997–2007)
  • Դենի Էյնջ (2007–այժմ)
  • Դեյվ Գևիթ (1990–1994, գործադիր տնօրեն)
  • Լարի Բըրդ (1992-1997, հատուկ օգնական)
  • Էմ Էլ Քար (1994–1997, բասկետբոլային գործառնությունների տնօրեն)
  • Դենի Էյնջ (2003–այժմ, բասկետբոլային գործառնությունների նախագահ)

Բուժանձնակազմ

խմբագրել

Թիմի ավագ բժիշկ

խմբագրել
  • Ռոբերտ Ստայնսեկ (1956–1958)
  • Ջեք Լոնգֆորդ (1958–1959)
  • Ջոն Դոհերթի (1959–1969)
  • Թոմաս Սիլվա (1969–1987)
  • Առնոլդ Շելլեր (1987–2005)
  • Բրայան Մակքեոն (2005–այժմ)

Բժիշկներ

խմբագրել
  • Հարի Կոուեն (1946–1958)
  • Բադի Լեռու (1958–1967)
  • Ջո Դելոուրի (1967–1972)
  • Ֆրենկ Շալան (1972–1979)
  • Ռեյ Մելչիորե (1979–1987)
  • Էդ Լակերտե (1987–այժմ)

Կրտսեր ակումբ

խմբագրել

Գոյության ընթացքում «Բոստոն Սելտիքսը» NBA-ի զարգացման լիգայում ունեցել է ընդհանուր թվով չորս կրտսեր ակումբներ։

Տնային մարզապալատների ցանկ

խմբագրել
Մարզապալատ Վայր Տան դաշտ
Սկզիբ Ավարտ
Բոստոն Արենա   Բոստոն, Մասաչուսեթս 1946 1955
Բոստոն Գարդեն   Բոստոն, Մասաչուսեթս 1946 1995
Հարթֆորդ սիվիք սենթր   Հարթֆորդ, Կոնեկտիկուտ 1975 1995
Թի Դի Գարդեն   Բոստոն, Մասաչուսեթս 1995 -

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.bostonirish.com/BIRweb408.pdf(չաշխատող հղում)
  2. Էրլ Լլոյդ ՝ Առաջին սևամորթ մարզիչը, «sports.jrank.org» վերցված է՝ 2008 – փետրվարի 1, 2009։
  3. Հիլթոն, Լիզետ «Աուերբաքի «Սելտիքսը» խաղում էր որպես մեկ ամբողջական թիմ», «espn.go.com/classic», վերցված է՝ օգոստոսի 28, 2009.
  4. Շվարց, Լարի «Փորձում էր խուսափել վերջին փոխանցողից», «espn.go.com» վերցված է՝ փետրվարի 17, 2008.
  5. 5,0 5,1 «Մրցաշրջանների ամփոփում ՝ 1950-ականներ», nba.com/celtics վերցված է՝ փետրվարի 17, 2008
  6. «Բոբ Փեթիթ։ Կենսագրություն», nba.com/history, վերցված է փետրվարի 28, 2007
  7. ««Սենթ Լուիս Հոքս» (1955–1968)», sportsecyclopedia.com, վերցված է՝ փետրվարի 28, 2007.
  8. BlinkBits. «Բոստոն Սելտիքս»(չաշխատող հղում), blinkbits.com, վերցված է՝ փետրվարի 23, 2001.
  9. «Ջոն Հավլիչեկ՝ «Սելտիքսի» բոլոր ժամանակների առաջատար միավորների կատեգորիայում»(չաշխատող հղում), espnshop.com, վերցված է՝ մայիսի 24, 2005
  10. Սիմոնս, Բիլ «Ռեդի հիշողությունները», sports.espn.go.com, վերցված է՝ փետրվարի 10, 2008.
  11. CNN/SI – 33. խրոնոլոգիա Արխիվացված 2012-06-05 Wayback Machine, sportsillustrated.cnn.com, վերցված է՝ ապրիլի 2, 2002
  12. «NBA գերեզրափակիչ 1984», nba.com/celtics: Վերցված է՝ դեկտեմբերի 11, 2010.
  13. «NBA փլեյ-օֆֆ 1985, ամփոփում» Արխիվացված 2012-02-06 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ դեկտեմբերի 11, 2010.
  14. Ջեքսոն, Սկուպ «Լեն Բայասի լեգենդը», sports.espn.go.com, վերցված է՝ դեկտեմբերի 17, 2010.
  15. «Լեն Բայասի ողբերգությունը», washingtonpost.com, վերցված է՝ դեկտեմբերի 17, 2010.
  16. NBA փլեյ-օֆֆ 1987, ամփոփում Արխիվացված 2012-01-25 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ դեկտեմբերի 17, 2010.
  17. «NBA Փլեյ-օֆֆ ամփոփում, 1988» Արխիվացված 2012-09-20 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ դեկտեմբերի 17, 2010.
  18. «NBA փլեյ-օֆֆ 1993, ամփոփում» Արխիվացված 2016-04-12 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ նոյեմբերի 22, 2010.
  19. «Հիշելով Ռեջիին» ... , nba.com/celtics, վերցված է՝ նոյեմբերի 22, 2010.
  20. «Պիտինոյի հրաժարականը դեռ չի ազդարարում նրա կարիերայի ավարտը» Արխիվացված 2011-11-12 Wayback Machine, sportsillustrated.cnn.com, հունվարի 8, 2001
  21. «Ֆրենչայզ ինդեքս» Արխիվացված 2012-06-11 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ հունվարի 3, 2005
  22. «NBA փլեյ-օֆֆ 2002» Արխիվացված 2013-09-22 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ օգոստոսի 4, 2003.
  23. ««Սելտիքսը» «Մավերիքսից» ձեռք է բերում Լաֆրենցին, Միլսին և Ուելշին», nba.com/celtics, վերցված է՝ ապրիլի 6, 2005.
  24. «NBA փլեյ-օֆֆ 2004», sports.espn.go.com, վերցված է՝ հունիսի 14, 2004
  25. ««Սելտիքսը» ձեռք է բերում Թելֆեյրին և Ռատլիֆին», nba.com/celtics, վերցված է՝ օգոստոսի 12, 2007.
  26. ««Սելտիքսը» ձեռք է բերում Լեոն Փոուիի դրաֆթային իրավունքները», nba.com/celtics, վերցված է՝ ապրիլի 7, 2008.
  27. ««Սելտիքսը» ձեռք է բերում 7 անգամ NBA աստղ ճանաչված Քևին Գառնեթին», nba.com/celtics, վերցված է՝ հուլիսի 31, 2007
  28. «««Սելտիքսը» վերջապես դուրս է գալիս գերեզրափակիչ»». «ESPN.com». «Ասոշիեդ պրոես». 2008 թ․ մայիսի 30. Վերցված է 2008 թ․ Մայիսի 30-ին.
  29. ««Սելտիքսը» ջախջախում է «Լեյքերսին» և տուն բերում NBA-ի 17 չեմպիոնական տիտղոսը». «ESPN». «Ասոշիեդ պրես». 2008 թ․ հունիսի 17. Վերցված է 2008 թ․ Հունիսի 17-ին.
  30. Զիլգիթ, Ջեֆ (2010 թ․ մայիսի 28). «6-րդ խաղում «Սելտիքսը» վերջապես պարտության է մատնում «Մեջիքին» և դուրս գալիս գերեզրափակիչ». «Յու Էս Էյ թըդեյ». Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
  31. Բիչեմ, Գրեգ (2010 թ․ հունիսի 18). ««Լեյքերսը» պարտության է մատնում «Սելտիքսին» և տիրում 16-րդ չեմպիոնական գավաթին». «Յահու սպորտս». «Ասոշիեդ պրես». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ Հունիսի 18-ին.
  32. «Բոստոնի ահաբեկչության պատճառով NBA-ը չեղյալ է հայտարարում «Սելտիքս» - «Փեյսերս» հանդիպումը»
  33. ««Նեթսը» և «Սելտիքսը» կատարում են բլոքբաստերային գործարք». ESPN. 2013 թ․ հունիսի 28. Վերցված է 2013 թ․ Հունիսի 28-ին.
  34. ««Սելտիքսի» և «Նեթսի» գործարքը հասցվում է ավարտին». NBA.com. 2013 թ․ հուլիսի 12.
  35. ««Սելտիքսն» աշխատանքի է հրավիրում Բրեդ Սթիվենսին»
  36. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  37. ««Բոստոն Սելտիքս»-«Դալաս Մավերիքս» փոխանակումն ավարտված է». «Բոստոն Սելտիքս». Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  38. «Ոտքի վնասվածքւ պատճառով «Բոստոն Սելտիքսի» բասկետբոլիստ Ջարեդ Սելինջերը բաց կթողնի ողջ մրցաշրջանը». «ESPN.com». Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  39. ««Կավալիերսը» «Սելտիքսի» մանրահատակում». «NBA.com». Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  40. «NBA-ի լավագույն հակամարտությունները». «Սպորտս իլուսթրեյթիդ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ Հունիսի 3-ին.
  41. http://www.notable-quotes.com/a/auerbach_red.html#B2e92P4dog65DmlM.99
  42. «Հավերժացված համարներ՝ «Սելտիքս»». NBA.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  43. «Փառքի սրահի անդամներ» (անգլերեն). «NBA». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  44. 44,0 44,1 «Թի Դի Գարդեն» (անգլերեն). «ԲՈԼՓԱՐՔՍ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  45. «Սելտիքսի ավագը». «Տելեգրամ ընդ գազեթ». 1999 թ․ փետրվարի 28.
  46. AP (1963 թ․ հոկտեմբերի 10). «Սելտիկները երդվում են չեմպիոն դառնալ». «Գադստեն թայմս». Վերցված է 2012 թ․ Հունիսի 3-ին.
  47. ««Սելտիքսը» ձեռք է բերում Օլինիկին և Այվերսոնին». «NBA.com». 2013 թ․ հունիսի 28. Վերցված է 2014 թ․ Ապրիլի 14-ին.
  48. «NBA և ABA գերեզրափակիչների ամենաարժեքավոր խաղացողների ցանկ». «Բասկետբոլ-ռեֆերենս» (անգլերեն). «Սպորտ-ռեֆերենս». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  49. «NBA և ABA տարվա պաշտպանների ցանկ». «Բասկետբոլ-ռեֆերենս» (անգլերեն). «Սպորտ-ռեֆերենս». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  50. «NBA & ABA Rookie of the Year Award Winners». «Բասկետբոլ-ռեֆերենս» (անգլերեն). «Սպորտ-ռեֆերենս». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  51. «NBA & ABA Sixth Man of the Year Award Winners». «Բասկետբոլ-ռեֆերենս» (անգլերեն). Sport Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  52. «NBA & ABA Coach of the Year Award Winners». «Բասկետբոլ-ռեֆերենս» (անգլերեն). «Սպորտ-ռեֆերենս». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  53. «NBA & ABA Executive of the Year Award Winners». «Բասկետբոլ-ռեֆերենս» (անգլերեն). «Սպորտ-ռեֆերենս». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  54. 54,0 54,1 54,2 «All-NBA & All-ABA Teams». «Բասկետբոլ-ռեֆերենս» (անգլերեն). «Սպորտ-ռեֆերենս». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  55. 55,0 55,1 «NBA & ABA All-Rookie Teams». «Բասկետբոլ-ռեֆերենս» (անգլերեն). «Սպորտ-ռեֆերենս». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  56. 56,0 56,1 «NBA & ABA All-Defensive Teams». «Բասկետբոլ-ռեֆերենս» (անգլերեն). «Սպորտ-ռեֆերենս». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  57. Ջոն Ռասել, nba.com/celtics, վերցված է՝ նոյեմբերի 4, 2010.
  58. Դոգի Ջուլիան, nba.com/celtics, վերցված է՝ նոյեմբերի 4
  59. Ռեդ Աուերբաք, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010. Արխիվացված 2010-06-23 Wayback Machine
  60. Բիլ Ռասել, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010.
  61. Թոմ Հայնսոն Արխիվացված 2008-05-17 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010.
  62. Թոմ Սանդերս Արխիվացված 2010-05-23 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010.
  63. Դեյվ Կոուենս, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 4, 2010. Արխիվացված 2010-04-28 Wayback Machine
  64. Բիլ Ֆիթչ, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010. Արխիվացված 2009-04-14 Wayback Machine
  65. Քեյ Սի Ջոնս Արխիվացված 2016-05-13 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010.
  66. Ջիմի Ռոջերս, nba.com/celtics, վերցված է՝ Նոյեմբերի 4, 2010.
  67. Քրիս Ֆորդ Արխիվացված 2020-12-16 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010.
  68. Էմ Էլ Քար Արխիվացված 2010-03-29 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010.
  69. Ռիք Պիտինո Արխիվացված 2008-06-24 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010.
  70. Ջիմ Օ՛Բրայեն Արխիվացված 2015-10-30 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ նոյեմբերի 4, 2010.
  71. Ջոն Քերոլ, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010.
  72. Դոք Ռիվերս Արխիվացված 2012-01-26 Wayback Machine, basketball-reference.com, վերցված է՝ հոկտեմբերի 28, 2010.
  73. 73,00 73,01 73,02 73,03 73,04 73,05 73,06 73,07 73,08 73,09 73,10 73,11 73,12 73,13 73,14 73,15 73,16 73,17 73,18 73,19 73,20 73,21 73,22 73,23 73,24 73,25 73,26 73,27 73,28 73,29 73,30 73,31 73,32 73,33 «Կառավարիչներ և թիմի ավագներ», nba.com/celtics, վերցված է՝ դեկտեմբերի 16, 2010.
  74. «Բոստոն Սելտիքսի» լոգո , SportsLogos.Net Արխիվացված 2012-06-10 Wayback Machine, sportslogos.net. վերցված է՝ փետրվարի 2, 2008.
  75. «Բոստոն Սելտիքսի» լոգո , SportsLogos.Net Արխիվացված 2012-05-09 Wayback Machine, sportslogos.net, վերցված է՝ փետրվարի 3, 2008
  76. 76,0 76,1 ««2007–08 Թի Վի գայդ, բեռնելի»» (PDF). nba.com/celtics.com. էջ 223.
  77. ««Celtics»-ը և «98.5 The Sports Hub»-ը հայտարարում են բազմամայա համագործակցության մասին». Boston.cbslocal.com. 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25–ին-ին.
  78. ««Բոստոն Սելտիքսի» պաշտոնական հավելվածը, «Գուգլ փլեյ»»

Արտաքին հղումներ

խմբագրել