Քեյթ Նելիգան
Քեյթ Նելիգան (անգլ.՝ Kate Nelligan, մարտի 16, 1950[2][2], Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասանուհի։
![]() | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | մարտի 16, 1951 (66 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Լոնդոն, Կանադա | ||||||||
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[1] և London South Collegiate Institute? | ||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||
Մասնագիտություն | դերասան | ||||||||
Ակտիվ շրջան | 1973 - մեր օրեր | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
|
Կենսագրություն
խմբագրելՔեյթ Նելիգանը ծնվել է 1951 թվականի մարտի 16-ին կանադական Լոնդոն քաղաքում, դպրոցի ուսուցչուհու և գործարանային շինարարի ընտանիքում[3]։ Նելիգանը հաճախել է Լոնդոնի ուսումնարան, սովորել է Գլենդոն քոլեջում, բայց ուսումը չի ավարտել[4]։ Հարազատ քաղաքի քոլեջը թողնելով՝ նա գնացել է Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունվել է Բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտրոնական դպրոց։ Հենց այնտեղ կայացել է նրա պրոֆեսիոնալ առաջնախաղը թատերական բեմում և հեռուստատեսությունում։
Կարիերա
խմբագրել1975 թվականին նա առաջին անգամ հայտնվել է էկրանին, խաղալով ֆրանսա-բրիտանական «Ռոմանտիկ անգլուհին» մելոդրամայում։ 1979 թվականին կատարել է Լյուսի Սթյուարդի դերը «Դրակուլա» բրիտանական էկրանավորման մեջ։
1980-ականներին նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ակտիվ աշխատել է Բրոդվեյում։ Իր դերերի համար թատերական «Թոնի» մրցանակաբաշխությանն ստացել է մրցանակ չորս անվանակարգերում։ 1991 թվականին դերասանուհին առաջադրվել է «Օսկար» մրցանակին, որպես «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» «Մակընթացությունների տիրակալը» ռոմանտիկ դրամայում։ Նույն թվականին դարձել է «BAFTA» մրցանակ՝ «Ֆրենկին և Ջոնին» մելոդրամայում կատարած Քորի դերի համար։
Հետագայում դերասանուհին շարունակել է իր աշխատանքը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ իր հայրենիք Կանադայում։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1975 - Ռոմանտիկ անգլուհին
- 1975 - Կոմս Մոնտե-Քրիստո
- 1979 - Դրակուլա
- 1977, 1978, 1980 - Խաղալ այսօրվա համար
- 1990 - Սպիտակ սենյակ
- 1994 - Գայլ
- 2010 - Օրենք և կարգ։ Հատուկ մասնաշենք
Արտաքին հղումներ
խմբագրել- Քեյթ Նելիգան (անգլ.) Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ Kate Nelligan profile, filmreference.com; accessed February 16, 2015.
- ↑ Senior Executive Cites Liberal Arts Education for Success Արխիվացված 2017-01-08 Wayback Machine Glendon