Խուանիտա Դեյլ Սլաշեր (անգլ.՝ Juanita Dale Slusher, հուլիսի 6, 1935(1935-07-06), Edna, Տեխաս, ԱՄՆ - դեկտեմբերի 30, 2005(2005-12-30)[1], Victoria, Տեխաս, ԱՄՆ), ավելի հայտնի իր բեմական անունով Քենդի Բարր, ամերիկացի մերկապարուհի, բուռլեսկ պարուհի, դերասանուհի և չափահաս մոդել 20-րդ դարի կեսերի տղամարդկանց ամսագրերում[2]։

Քենդի Բարր
Ծնվել էհուլիսի 6, 1935(1935-07-06)
ԾննդավայրEdna, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 30, 2005(2005-12-30)[1] (70 տարեկան)
Մահվան վայրVictoria, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, բանաստեղծուհի, մերկապարուհի, մոդել, գլամուրային մոդել, կինոդերասանուհի և գրող
Ամուսին(ներ)Jack Sahakian?

1950-ականներին նա արժանացավ համազգային ուշադրությանը Դալասում, Լոս Անջելեսում և Լաս Վեգասում իր մերկապարուհու կարիերայի, օրենքի հետ բախումների, իր երկրորդ ամուսնու մահվան և թմրանյութեր պահելու պատճառով ազատազրկման դատապարտվելու համար։ Բարրը նաև հարաբերությունների մեջ է եղել Միկի Քոենի և Ջեկ Ռուբիի հետ[3]։

Երեք տարի բանտում անցկացնելուց հետո Բարրը գնաց Հարավային Տեխաս։ Նա վերադարձավ մերկապարուհու իր աշխատանքին 1960-ականների վերջին և 1970-ականներին նկարահանվեց «Oui» ամսագրի համար, հետո թոշակի անցավ։ 1980-ականների սկզբին Բարրը ճանաչվեց «Texas Monthly» ամսագրում որպես պատմության «կատարյալ տեխասցիներից» մեկը մյուս տեխասցիների հետ միասին, ներառյալ Լեդի Բյորդ Ջոնսոնը[4]։

Վաղ կյանք

խմբագրել

Քենդի Բարրը՝ Խուանիտա Դեյլ Սլաշերը ծնվել է 1935 թվականի հուլիսի 6–ին, Տեխաս նահանգի Էդնա քաղաքում[2], որը Էլվին Ֆորեսթ «Դոկ» Սլաշերի (1909 թվականի օգոստոսի 19 - 1969 թվականի մայիսի 2) և Սադի Մեյ Սամների (1908 թվականի հոկտեմբերի 1– մարտի 11, 1945)) հինգ երեխաներից ամենափոքրն է։ Նա ուներ չորս քույր ու եղբայր՝ Լեոտա (ծնված 1927 թվականին), Քելետա Պաուլին «Քեյ» (ծնված 1928 թվականին), Գարի (1931–1972) և Ֆորեստ Սլուշերը (1933–2003):

Խուանիտան ինը տարեկան էր, երբ մայրը մահացավ Վիկտորիա շրջանի մոտակա մայրուղու վրա ընթացող մեքենայից ընկնելուց հետո։ Այնուհետև նրա հայրն ամուսնացավ Էտտա Ագնես Հոլդենի հետ (1908 թվականի հունիսի 18 - 1989 թվականի հունվարի 19)։ Էտտան ամուսնալուծված էր Գայ Գոգգանսից (1905–78) և ուներ չորս երեխա՝ Սոլոն (ծնված 1927), Նիլա Ֆա (1929–2003), Ռուբի Իվոն (1933–2005) և Չարլզ Էդվարդ Գոգգանս (1937–2003)։ Դոկ և Էտտա Սլաշերները միասին երկու երեխա ունեցան՝ Թրևիս Լերոյը (ծնված 1946 թ.) և Քեթրին Փոլին «Քեյ» Սլաշերը (ծնված 1948 թ.)։

Հաղորդվում է, որ Խուանիտայի վաղ տարիները սպիացել են հարևանի և դայակի կողմից սեռական բռնության տրավմայի պատճառով[5]։ 13 տարեկանում նա փախել է տնից և մեկնել Դալաս, որտեղ աշխատել է մոթելում։ Հենց այնտեղ Սլաշերը սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել[6]։ Ասվում է, որ 14 տարեկանում նա ամուսնացել է իր առաջին ամուսնու՝ Բիլի Ջո Դեբսի (կամ Դաբսի) հետ, սակայն ամուսնալուծվել է այն բանից հետո, երբ Դեբսը ձեռբակալվել է սեյֆի կոդը կոտրելու համար[7]։ Նախքան էկզոտիկ ոճի պարուհի դառնալը նա նաև մատուցողուհի է աշխատել[4]։

Կարիերա

խմբագրել

16 տարեկանում Սլաշերը նկարահանվել է վաղ ընդհատակյա պոռնոգրաֆիկ ֆիլմերից ամենահայտնի և լայն տարածում գտած «Սմարթ Ալեք» (Smart Alec) ֆիլմում (1951 թվական)։ Ֆիլմի համատարած «ընդհատակյա» տարածման և հանրաճանաչության պատճառով ԶԼՄ-ները նրան անվանում են «առաջին պոռնոաստղ»[2]։

Նա ի սկզբանե տղամարդկանց մի ամսագրի պատմել է, որ ֆիլմը նկարել է փողի համար, քանի որ այն ժամանակ, իր ասելով, ընդհամենը մեկ դոլար ուներ[5]։ Տարիներ անց Սլաշերը ասաց, որ թմրանյութերի ազդեցության տակ է եղել և ստիպել են նկարահանվել ֆիլմում առանց իր համաձայնության[2]։ «Սմարթ Ալեք»–ի (Smart Alec) թողարկումից անմիջապես հետո, և դեռ անչափահաս լինելով, նա աշխատանքի ընդունվեց որպես մերկապարուհի Դալասի «Theatre Lounge»-ում Բարնի Վայնշտեյնի մոտ[6]՝ շաբաթական 85 դոլարով։ Այդ ժամանակ նրան տրվել է «Քենդի Բարր» բեմական անունը (նրան այդ անունը տվել է Վայնշտեյնը, ըստ տեղեկությունների՝ Սնիկերս (Snickers) բարերի հանդեպ նրա սիրո պատճառով), այնուհետև, նա մազերը գունաթափել է՝ ներկելով պլատինե շիկահեր և դարձել հայտնի[8]։

Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է «Weinstein's Colony Club»-ում որպես պոռնոաստղ[6]։ Բարրը իր կարիերան հաստատեց բուռլեսկով և մերկապարով` իր հագուստով, որը բաղկացած էր կովբոյի գլխարկից, ստիկինիից, կարճ վարտիքից, ազդրերին կպած պատյանով մարգարտյա բռնակներով փոքրիկ պատիճներից և կովբոյի կոշիկներից։ Երբ «Theatre Lounge»–ը փակվում էր, նա աշխատանքային ժամերից հետո գնում էր Վեգասի ակումբ, որտեղ էլ 1952 թվականին ծանոթանացել է ակումբի սեփականատիրոջ և ղեկավար Ջեկ Ռուբիի հետ։ Այնուամենայնիվ, նրանց բարեկամությունը շատ պատահական էր ստացվել, քանի որ նա երբեք չի աշխատել նրա համար և երբեք Վեգասի ակումբից և «Silver Spur» պանդոկից դուրս չի շփվել նրա հետ, որը Ջեկը նույնպես տնօրինել է։

Հաղորդվում է, որ Բարրն ամուսնացել է իր երկրորդ ամուսնու՝ Թրոյ Բ. Ֆիլիպսի հետ մոտ 1953 թվականին և մոտավորապես 1954 թվականին դուստր է ունեցել։ 1956 թվականի հունվարին Բարրը կրակել է ամուսնու վրա, երբ նա ոտքով հարվածել է Դալասում գտնվող իր բնակարանի դռանը։ Նրան հետագայում մեղադրանք է առաջադրվել զենքով Ֆիլիպսի վրա հարձակման համար, սակայն մեղադրանքը հետագայում հանվել է, քանի որ նա մահացու վիրավորում չի ստացել[6]։

Բարրը մեկ անգամ օրինական կերպով բեմում հանդես եկավ 1957 թվականին՝ խաղալով Ռիտա Մարլոուի դերը Դալասի փոքրիկ թատրոնում՝ «Արդյո՞ք հաջողությունը կփչացնի ռոք որսորդը» (Will Success Spoil Rock Hunter?) կատագերգու բեմականացման մեջ[5]։ Նույն տարվա հոկտեմբերի վերջին մեկ այլ քրեական գործով Դալասի ոստիկանությունը ներխուժեց նրա բնակարան և հայտնաբերեց մարիխուանայի ունիցայի չորս հինգերորդ մասը, որը նա թաքցրել էր իր կրծկալի մեջ։ Այնուհետև նա ձերբակալվեց թմրանյութեր պահելու համար և դատապարտվեց 15 տարվա ազատազրկման[2]։ Այնուամենայնիվ, Քենդին հայտարարեց, որ ճշգրտվել է, և նա մարիխուանա պահել է միայն ընկերոջ համար[3]։

Մինչ մարիխուանայի գործը մի շարք բողոքների վերածվեց, նրա համբավը տարածվեց ամբողջ երկրում, և Բարրը ստրիպտիզ ակումբում դարձավ ամենահայտնի անձը, որտեղ Լաս Վեգասում և Լոս Անջելեսում նա վաստակում էր շաբաթական 2000 դոլար, ինչպես նաև Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասի Բուրբոն փողոցում գտնվող «Sho-Bar» ակումբում։

Արևմտյան Հոլիվուդի «Sunset Strip»-ի «Largo» ակումբում իր աշխատանքի ժամանակ նա հանդիպեց գանգստեր Միկի Քոենին և դարձավ նրա ընկերուհին։ Ըստ Քոհենի իր ինքնակենսագրության «Իմ իսկ խոսքերով» (In My Own Words)–ում, նա օգնել է իրեն գրավը վճարել այն բանից հետո, երբ Գարի Քրոսբին ասել է նրան. «Մի բան այս կնոջ մասին. նա կարող է ստիպել քեզ իսկական տղամարդ զգալ»[6]։ Բարրն Քոհենին 1959 թվականի ապրիլին ուղեկցեց Միլթոն Բեռլիի սրբերի և մեղավորների վկայությանը[9]։

Մաֆիոզը, ով պնդում էր, որ ցանկանում է ամուսնանալ իր հետ, ի վերջո նրան և իր չորս տարեկան դստերը ուղարկեց Մեքսիկա, որպեսզի վերջինս կարողանա խուսափել ձերբակալությունից։ Նա պայմանավորվել է «աստղերի վարսահարդար» Ջեք Սաhակյանի հետ, որ նրա մազերը ներկի և կեղծ ծննդյան վկայական և սոցիալական ապահովության քարտ (նույնականացման քարտ տրամադրի), ինչպես նաև 1200 դոլար կանխիկ գումար։ Ավելի ուշ, երբ նա հաստատվեց Մեքսիկական ապաստարանում, Ջեքը նրան 500 դոլար ուղարկեց։ Այնուամենայնիվ, այնտեղ նա անհանգիստ էր իրեն զգում և որոշեց վերադարնալ Միացյալ Նահանգներ։ Այս ընթացքում նրա հետաքրքրությունը Քոհենի նկատմամբ մարեց։

Նա նաև 1959 թվականին աշխատանքի է ընդունվել 20th Century Studios-ում որպես «Յոթ գողեր» (Seven Thieves) (1960) ամերիկյան ֆիլմի պարուսույց։ Նա դերասանուհի Ջոան Քոլինզին սովորեցրեց «պարել» մերկապարուհու դերի համար և ստացավ տեխնիկական խորհրդատուի կոչում։ Բարրն ասել է․ «Ամեն անգամ, երբ միսս Քոլինզը ցանկանում է հեռանալ կինոյից, նա այդ անում է բուռլեսկի ոճով»։ Իր երկու ինքնակենսագրական գրքերից առաջինում՝ «Անկատար անցյալ»–ում, Քոլինզը նկարագրում է Բարրին որպես «երկրային աղջիկ՝ աներևակայելի շքեղ մարմնով և հրեշտակային դեմքով.. [որը] ինձ ավելի շատ բան է սովորեցրել զգայականության մասին, քան ես սովորել եմ պայմանագրային բոլոր տարիների ընթացքում»[3]։

Բարրը ևս մեկ հնարավորություն ստացավ չեղյալ համարել իր 15 տարվա դատավճիռը նույն տարվա հոկտեմբերին, երբ Դալասի շրջանային դատախազը հայտարարեց, որ ԱՄՆ Գերագույն դատարանը տեղեկացրել է իր գրասենյակին, որ նրա փաստաբաններին կտրվի 20 օր՝ կրկնակի միջնորդություն ներկայացնելու համար։

Նա և վարսահարդար Ջեք Սահակյանը ամուսնացան 1959 թվականի նոյեմբերի 25-ին Լաս Վեգասում, երբ նա տնօրինում էր Էլ Ռանչո Վեգաս (El Rancho Vegas) հյուրանոցը։ Օրեր անց, չնայած խոսակցություններին, որ նրա ձերբակալությունը նախատեսված էր մերկապարուհուն պատժելու և պահպանողական Դալասում իր անբարոյականության համար, Բարրը ձերբակալվեց ՀԴԲ-ի կողմից, երբ Գերագույն դատարանը մերժեց նրա բողոքարկումը մարիխուանայի գործով մեղադրական դատավճռի դեմ։

Ազատազրկման ժամկետ և բանտից ազատ արձակում

խմբագրել

1959 թվականի դեկտեմբերի 4-ին Բարրը մտավ Տեխասի Հանթսվիլ քաղաքի մոտակայքում գտնվող Գորի նահանգի կանանց ֆերմա՝ իր բանտարկությունը կրելու համար։ Բանտարկության ընթացքում նա 1961 թվականի կեսերին Լոս Անջելեսում ականատես է եղել իր նախկին ընկերոջ՝ Միկի Քոհենի հարկերից խուսափելու դատավարությանը։ Նա ցուցմունք է տվել, որ իր փաստաբաններին վճարել է 15000 դոլար և 1959 թվականին՝ իրենց նշանադրության ժամանակ, նրան նվերներ է տվել։ Նա ասաց, որ իրենից ստացած այլ նվերների թվում են եղել զարդեր, ուղեբեռ և պուդել։ Ըստ նրա, որքանով, որ նա հասկանում էր, Քոենը պետք է վճարեր իր հագուստի համար 1001,95 դոլար։

Իր տասնհինգ տարվա ազատազրկումից ավելի քան երեք տարի կրելուց հետո, Բարը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Գորիի կանանց բաժնից 1963 թվականի ապրիլի 1-ին։ Նա դուրս եկավ բանտից՝ խնդրելով չլուսանկարել և հարցազրույցներ չկազմակերպել։ Բարրը մտադիր էր վերադառնալ Դալաս, սակայն նրա պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները չափազանց խիստ էին, ուստի դա նրան արգելված էր։ Փոխարենը նա վերադարձավ իր հայրենի քաղաք Էդնա, որտեղ դեռ ապրում էին նրա հայրն ու խորթ մայրը։ Այս ընթացքում նա հեռախոսազրույցների շնորհիվ ավելի մտերմացավ Դալասի գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբիի հետ։ Քանի որ բանտից դուրս գալուց հետո առողջական խնդիրներ ուներ, որոշեց, որ ապրուստի լավագույն միջոցը եկամուտ ունենալու համար կենդանիներ բուծելն է։ Ռուբին գնաց Էդնայի մոտ և իր թանկարժեք կենդանիների ապաստարանից մի զույգ տաքսա ցեղատեսակի շներ տվեց նրան՝ շնաբուծության համար, որպեսզի այդ վիճակից դուրս գալու համար օգնի նրան։

Տասներկու ժամ անց այն բանից հետո, երբ Ռուբին սպանեց Լի Հարվի Օսվալդին՝ նախագահ Ջոն Քենեդիի սպանության գլխավոր կասկածյալին, ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում, ՀԴԲ-ն ժամանեց Էդնա՝ Քենդիից հարցազրույց վերցնելու համար։ Նա Խուանիտա Դեյլ Ֆիլիպսի նման հայտարարություն արեց այն մասին, որ ինքը գիտեր Ռուբիին նախքան Օսվալդը մեղադրվում էր Քենեդիի և հետագայում Ռուբի Օսվալդի սպանության մեջ[5]։ Տեխասի նահանգապետ Ջոն Քոննալին ներում շնորհեց նրան 1968 թվականին մարիխուանա օգտագործելու մեղադրանքով[4]։ «Ես իսկապես չգիտեմ ինչո՞ւ, քանի դեռ նա չի ուսումնասիրել գործը և չի հասկացել, որ դա անարդար է, անկախ նրանից՝ ես զոհ եմ եղել, թե ոչ»[5]։

Վերադարձ և հետագա կյանք

խմբագրել

Բարրը վերադարձավ ստրիպտիզ ակումբ 1966 թվականի սկզբին և շարունակեց կատարել իր աշխատանքը՝ պարային ելույթները Լոս Անջելեսի Լարգո (Largo) ակումբում և Լաս Վեգասի Բոնանզա (Bonanza) հյուրանոցում։ Նա նաև վերադարձավ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում գտնվող՝ Քոլոնի ակումբ (Colony Club): Այնուհետև նա տեղափոխվեց Տեխաս նահանգում գտնվող Բրաունվուդ քաղաք, քանի որ հայրը հիվանդ էր և գտնվում էր Քերվիլում։ 1969 թվականին Բրաուն շրջանում նա ձերբակալվել է և կրկին մեղադրվել մարիխուանա պահելու մեջ։ Ավելի ուշ Բարրն ասաց. «Մինչ հայրս մահամերձ էր, նրանք որոշեցին օգտվել այնտեղ իմ վատ իրավիճակից և ձերբակալեցին ինձ։ Ես գիտեի, որ մարիխուանա չկա, ես այն չէի օգտագործում արդեն երեք տարի»։ Բրաուն շրջանի շրջանային դատախազն ի վերջո դադարեցրեց նրա դեմ գործը ապացույցների բացակայության պատճառով։

1972 թվականին 56 բանաստեղծություններ, որոնք նա գրել է բանտում գտնվելու ժամանակ, հրատարակվել են «Թեթև միտք... շփոթված» (A Gentle Mind...Confused ) վերնագրով։ 41-ամյա տատիկը ցուցադրվել է «Oui» ամսագրի՝ 1976 թվականի հունիս ամսվա համարում։ Դրանից անմիջապես հետո նա հարցազրույց է տվել «Փլեյբոյ» (Playboy) ամսագրին։ Այս ժամանակահատվածում նա պատահական սեռական կապ է ունեցել Հյու Հեֆների հետ, որը 1984 թվականին տված հարցազրույցում նրանց սիրավեպը բնութագրել է որպես «Թագավորի և թագուհու սեքսի նման մի բանի։ Նա հիանալի էր»[10]։ Բարրի վաղ կյանքի պատմության էկրանավորման իրավունքները ձեռք Է բերել պրոդյուսեր Մարդի Ռուստամը՝ 1982 թվականին։ 1984 թվականին «Texas Monthly» ամսագիրը Բարրին, ինչպես նաև, օրինակ՝ Լեդի Բյորդ Ջոնսոնին, այլ տեխասցիների հետ միասին անվանեց պատմության մեջ «կատարյալ տեխասցիներից մեկը»[4]։

1988 թվականի մարտին հայտարարվեց, որ Ռայան Օ'Նիլը կնկարահանի Ֆեռա Ֆոսեթին Բարրի մասին կենսագրական ֆիլմում Ջորջ Աքսելրոդի գրած սցենարի հիման վրա, որը գրել է Բրոդվեյի «Արդյո՞ք հաջողությունը կփչացնի ռոք որսորդը» (Will Success Spoil Rock Hunter?) պիեսը։ Այնուամենայնիվ այդ կենսագրական ֆիլմը երբեք չի նկարահանվել[11]։

Վերջին տարիներ և մահ

խմբագրել

1992 թվականին Բարրը Բրաունվուդից վերադարձել է Էդնա։ Թոշակի անցնելով և կենդանիների հետ մենության մեջ հանգիստ ապրելով իր գյուղական տանը՝ նա գոհ էր, որ չի շահագործել կամ վերապրել իր անցյալը։ Նա ասել է, որ իրեն երբեք չի հետաքրքրել տղամարդկանց հրապուրելը, նա պարզապես ուզում էր պարել։ 2005 թվականի դեկտեմբերի 30-ին Բարրը մահացել է 70 տարեկան հասակում՝ Տեխաս նահանգի Վիկտորիա շրջանի հիվանդանոցում, թոքաբորբից առաջացած բարդություններից[2]։

Ժառանգություն

խմբագրել

Քենդի Բարրն ընդգրկված է Բուռլեսկի աշխարհի էկզոտիկ թանգարանի փառքի սրահում, որը նախկինում գտնվում էր Կալիֆոռնիա նահանգի Հելենդեյլ (Helendale) շրջանում, իսկ այժմ՝ Լաս Վեգասի գլխավոր փողոցի՝ Նևադա շրջանում[12]։ Նրա շրթունքների հետքերը թանգարանի ցուցադրության մի մասն են կազմում[13]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Մատենագրություն

խմբագրել
  • Barr, Candy (1972). A Gentle Mind...Confused [poems] Dulce Press, Inc.; ASIN: B00072P95C

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/01/03/AR2006010301612.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Martin, Douglas (2006 թ․ հունվարի 4). «Candy Barr, 70, Stripper and Star of 1950's Stag Film, Dies». The New York Times. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 Oliver, Myrna (2006 թ․ հունվարի 3). «Candy Barr, 70; 1950s Stripper and Stag Film Star Personified the Joy and Danger of Sex». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Holley, Joe (2006 թ․ հունվարի 4). «Texas Stripper Candy Barr Dies; Had Dalliance With Vegas Mobster». Washington Post. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Barrios, Gregg (2011 թ․ հունվարի 17). «Risqué Business: The complicated life of Texas's most famous stripper». Texas Observer. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Smith, Evan; Monthly, Texas (2006). Texas Monthly On . . .: Texas Women (անգլերեն). University of Texas Press. ISBN 9780292713277. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  7. Hollandsworth, Skip (2001 թ․ սեպտեմբեր). «Candy Barr». texasmonthly.com. էջ 1. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  8. Schwarz, Ted; Rustam, Mardi (2008). Candy Barr : the small-town Texas runaway who became a darling of the mob and the queen of Las Vegas burlesque. Lanham: Taylor Trade Pub. ISBN 978-1589793415. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  9. Buntin, John (2014). L.A. Noir: The Struggle for the Soul of America's Most Seductive City (անգլերեն). Orion. ISBN 9781409154167.
  10. «At 57, Playboy magazine publisher Hugh Hefner still wears...». UPI. 1984 թ․ դեկտեմբերի 26.
  11. BROESKE, PAT H. (1988 թ․ հունիսի 26). «Action! A Stripper Bio, Barr None». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  12. Reed, C. Moon (2018 թ․ ապրիլի 19). «The Burlesque Hall of Fame debuts its bigger and sexier new museum». LasVegasWeekly.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  13. «Exotic World - Strippers Hall of Fame (Gone), Helendale, California». www.roadsideamerica.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.

Գրականություն

խմբագրել
  • The New Hip Bachelor, December 1973, pp. 4–8, Candy Barr Today.
  • Hollywood's Celebrity Gangster. The Incredible Life and Times of Mickey Cohen, by Brad Lewis. Enigma Books, New York, 2007; 978-1-929631-65-0
  • Murray, F. 1966. The Charmed Life of M. Cohen. Front Page Detective, 30(3):44–45, 63.

Արտաքին հղումներ

խմբագրել