Snickers («Սնիկերս»; անգլ.՝ Snickers, — Մարս ընտանիքի սիրելի ձիու անունը), բոված գետնընկույզով (նաև՝ բոված արևածաղկի սերմով, պնդուկով, նուշով), կարամելով և նուգայով շոկոլադե սալիկ՝ պատված կաթնային շոկոլադով։ 2005 թվականից ի վեր ամբողջ աշխարհում տարեկան վաճառվում է 2 միլիարդ դոլարի Սնիկերս[1]։ Մեծ Բրիտանիայում, Մեն կղզիում և Իռլանդիայում մինչև 1990 թվականը մթերքը վաճառվում էր Marathon[2] անվան ներքո։ Ավելի ուշ այդ սալիկն ամբողջ աշխարհում սկսեց վաճառվել Snickers անվան ներքո։

Սնիկերս
Տեսակբրենդ
Ենթատեսակշոկոլադե սալիկ
Առաջացման երկիր ԱՄՆ
ԱրտադրողMars
Ստեղծման տարեթիվ1930
 Snickers Վիքիպահեստում
Հայաստան ներկրվող Սնիկերս
Սնիկերս և Մարս

Արտադրվում է Mars ընկերության կողմից (Ռուսաստանում՝ «Մարս» ՍՊԸ)։

Պատմություն

խմբագրել

Snickers սալիկն առաջին անգամ պատրաստվել է 1923 թվականին ԱՄՆ-ում հրուշակագործ Ֆրանկլին Քլարենս Մարսի կողմից։ Բայց դրա զանգվածային արտադրությունն սկսվեց միայն 1930 թվականին[3]։ 1929 թվականի նոյեմբերին Չիկագոյում կառուցվեց շոկոլադի գործարան, որտեղ պատրաստվեցին առաջին Snickers շոկոլադե բատոնները։ Մեր օրերում Չիկագոյում գտնվող շոկոլադի գործարանը 1 րեպեում արտադրում է 560 քաղցրավենիք։

Սալիկի անվանումն ընտրվել է ըստ Մարս ընտանիքի սիրելի ձիու անվան։

ԽՍՀՄ-ում Սնիկերսը վաճառքում հայտնվեց 1991 թվականին։

Հովանավորչական գործունեություն

խմբագրել

Բնութագիր

խմբագրել
  • Պահպանման ժամկետը գրեթե 7 ամիս է՝ պատրաստման օրվանից հաշված։
  • Անհրաժեշտ է պահել +5 °C-ից մինչև +22 °C ջերմաստիճանի և 70 %-ից ոչ ավելի հարաբերական խոնավության պայմաններում։

Բաղադրություն

խմբագրել

Սովորական սալիկ

Միջուկը՝ գետնընկույզ, գլյուկոզայի օշարակ, շաքարավազ, յուղազերծված չոր կաթ, աղ, ձվի չոր սպիտակուց, բուրավետիչ (վանիլին)

Շոկոլադ՝ շաքարավազ, կակաոյի յուղ, ամբողջական չոր կաթ, քերած կակաո, լակտոզա, ջրազրկված կաթնաճարպ, էմուլգատոր, բուրավետիչ (վանիլին), յուղազերծված չոր կաթ, չիչխանի օշարակ։

Կալորիականություն

խմբագրել

Սնիկերս շոկոլադի 100 գրամի կալորիականությունը 507 կկալ է[4]։ Սպիտակուցների քանակը շոկոլադում կազմում է 9,3 գրամ, ածխաջրերը՝ 54,6 գրամ, ճարպերը՝ 27,9 գրամ[5]։

Նմուշակազմ

խմբագրել

Համաշխարհային շուկայում հանդիպում են Սնիկերս շոկոլադե սալիկի պատրաստման տարբեր եղանակներ, օրինակ՝ Snickers Egg և Սնիկերս՝ գետնընկույզի յուղով։ Մեծ տարածում է ստացել նաև սպիտակ շոկոլադով պատված Սնիկերսը։

Դասական Սնիկերսը, որը գետնընկույզով է, արտադրվում է արդեն երկար տարիներ։ Դասական Սնիկերսի նմանությամբ է ձևավորվել «Սուպեր Սնիկերս»-ը[6], որն իր փաթեթավորման մեջ 2 սալիկ է պարունակում։ 2016 թվականից շուկայում հայտնվեցին նաև 3 սալիկ պարունակող փաթեթավորումներ

Կան նաև այնպիսի տարբեկաներ, որոնք պարունակում են անտառային ընկույզ, արևածաղկի սերմ, ունեն մուգ շոկոլադե ծածկույթ։ Վաճառվում են նաև նույնանուն փոքր կոնֆետներ և պաղպաղակ։ Տեսականին շատ մեծ է և տարեցտարի շարունակում է աճել։

Փաստեր

խմբագրել
  • 2009 թվականին Մեծ Բրիտանիայում «Սնիկերս» և «Մարս» շոկոլադե սալիկների քաշը նվազեցրին 7,5 %-ով, սակայն դրա արդյունքում գինը չփոփոխվեց։ Արտադրողները սա պատճառաբանեցին այ հանգամանքով, թե մտահոգ են սպառողների առողջությամբ, որպեսզի նրանք չափից ավելի չուտեին[7]։
  • Գոյություն ունի նաև բաղադրատոմս, որը կոչվում է Սնիկերսով աղցան[8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. McCarthy, Michael (2005 թ․ հունվարի 31). «Women sweet on humorous Snickers ads». Usatoday.Com. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
  2. «Продукция компании «Марс»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  3. «История компании «Марс»».
  4. Шоколад Snickers
  5. Состав и калорийность Сникерса
  6. Разновидности шоколада
  7. Шоколадные батончики «Марс» и «Сникерс» уменьшились в размерах — АН-online(չաշխատող հղում)
  8. Салат Сникерс

Արտաքին հղումներ

խմբագրել
Տես՝ Snickers Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնիկերս» հոդվածին։