Քննարկում:Գարդմանք (տարածքային էթնիկ միավոր)

Հոդվածի վերնագիրը սխալ է

խմբագրել

Վերնագիրը պետք է լինի ոչ թե Հյուսիսային Արցախ, այլ Գարդմանք։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Gardmanahay (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

հարգելի Gardmanahay, բայց արդեն կա Գարդմանի իշխանություն հոդվածը, որը վերահղված է Գարդմանքից, եթե գտնում ես որ էական տարբերություններ կանգրի այստեղ, կամգուցե պետք է այս հոդվածնեը միացնե՞լ: ERJANIK քննարկում: 16:45, 8 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, խնդիրը հետևյալում է՝ այն տարածքը, որը ներկայացվում է որպես Հյուսիսային Արցախ, իրականում կոչվում է Գարդմանք: Հոդվածում ներկայացվում է մի տարածքի՝ որպես ներկայիս աշխարհաքաղաքական չճանաչված միավորի պատմություն, որը պատմական տարբեր ժամանակներում կոչվել է Գարդմանք: Հոդվածը պետք չի միավորել Գարդմանի իշխանության հետ, քանի որ սա այլ հասկացություն է: Թող այսպես մնա, ես հոդվածը կձևափոխեմ ու քեզ կհայտնեմ: Հետո նոր վերնագրի մասին կխոսենք:--Gardmanahay (քննարկում) 17:05, 8 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:Պատասխանել

Ազատամարտիկների ամիս

խմբագրել
 
Այս հոդվածը բարելավվել է «Ազատամարտիկների համագործակցության ամիս» նախագծի ընթացքում։


Կաղապարներ

խմբագրել

Հարգելի Գարդմանահայ, հարկավոր է կաղապարները ստեղծել, նոր տեղադրել հոդվածի մեջ, իսկ Գարդմանի պատմություն կատեգորիան պիտի ընդգրկվի Գարդման կատեգորիայի մեջ--6AND5 (քննարկում) 19:29, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

6AND5 ջան, ճիշտն ասած չհասկացա, թե հատկապես ինչ նկատի ունես։--Գարդմանահայ (քննարկում) 17:25, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես ընդամենը իմ ջնջումները բացատրեցի[1], այսիսնքն կաղապարների կարմիր հղումները ջնջեցի, սովորաբար հարկավոր է դրանք ստեղծել և նոր տեղադրել հոդվածում, իսկ կատեգորիա պահով պետք է կատեգորիայի ծառ ստեղծել, ավելի նեղ Գարդմանի պատմությունը մտնի ընդհանուր Գարդմանի մեջ, իսկ հոդվածում դրանցից առաջինը տեղադրվի: Օրինակ այս Կատեգորիա:Ամերիկահայ գրողներ կատեգրոիան մտնում է Կատեգորիա:Հայ գրողներ կատեգորիայի մեջ: Իսկ Գարդմանքում 1989-90 թվականներին ինչքան հայեր էին ապրում, մինչև տեղահանումները?--6AND5 (քննարկում) 17:42, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Պարզ է։ Գարդմանքի թվաքանակը հստակ նշել չեմ կարող, քանի որ առկա են տարբեր տվյալներ, հաճախ իրար հակասող։ Բերեմ մեկ փոքրիկ օրինակ։ Նախքան բռնագաղթը Գարդմանքի Փիփ գյուղում բնակվող հայերի թվաքանակը ըստ որոշակի ոչ մասնագիտական գրականության (ադրբեջանական վիճակագրության տվյալներ օգտագործած) կազմել է ընդամենը 1000 -1500 մարդ, սակայն այնտեղի բազմաթիվ բնակիչներ, ովքեր ելումուտ են ունեցել գյուղապետարան, նշում են միանգամայն այլ տվյալներ՝ ավելի քան 10000։ Ես ավելի շատ հակված եմ հավատալու վերջին թվին, քանի որ Գարդմանհայերի ընտանքիները բավականին բազմամարդ էին ու տեղանքն էլ նպաստավոր էր բնակչության աճի համար։ Բայց այս պահին չեմ կարող հստակ թվաքանակ նշել, որովհետև պետք է բազմաթիվ աղբյուրներ համադրեմ իրար, ինչը ժամանակատար գործ է, միգուցե նաև անհնարին։--Գարդմանահայ (քննարկում) 18:54, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Փաստերի ճշգրտում, օրիգինալ հետազոտություն

խմբագրել

Հարգելի Գարդմանահայ, մի քանի խնդիրներ կան, նախ հարկավոր է այդ քարտեզի հետ մի բան անել, ինչ հիմքով են Արցախը և Հայաստանը մի միավորի մեջ:

    1. ի՞նչ է նշանակում տարածքային էթնիկ միավոր,
  • ի՞նչ է նշանակում. Գարդմանք (նաև Գարդման, Ուտիք, Հյուսիսային Արցախ),
  • ինչպես նաև Карапетян Сергей Арменакович-ը ո՞վ է,
  • Գարդմանքը 10-ից 11-րդ դարերում բաժնում որ Գարդմանքի մասին է նկարագրված և այդ աղբյուրներում ո՞ր Գարդմանքի մասին է նկարագրված--6AND5 (քննարկում) 13:22, 19 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
  • Տիգրանակերտ գտնվում է ներկայիս Արցախի տարածքում, իսկ աղբյուրներով, որտեղ նշված լինի Տիգրանակերտը գտնվում է Գարդմանքում, ես որքանով հասկացա չկա,
  • սահմանների ճշգրտմանը կսպասեմ, որ հետո հասկանամ, թե այս հոդվածը ինչ հիմքերի վրա է ստեղծված...--6AND5 (քննարկում) 13:07, 19 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Վայ 6AND5 ջան, ոնց հասկացա «պլոտնի» նստել ես այս հոդվածի վրա ։) Հարցադրումներին կպատասխանեմ հակիրճ հիմա, ավելացումները՝ հետո։
  1. տարածքային էթնիկ միավորը այս հոդվածի վերնագրին կպցրել է որքանով որ հիշում եմ Վահրամ Մխիթարյանը։ Իրենից հարցրու ավելի հստակ պատասխանի ակընկալիքով։ Ես կարող եմ իմ իմացածը ասել։ Այս հոդվածին առնչվող այդ բառակապակցությունը նշանակում է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետություն կոչվող պետությունում գոյություն ունի մի տարածք, որտեղ կամ շատ վաղուց բնակվում կամ էլ բնակվել են որևէ էթնիկ խմբի ներկայացուցիչներ։ Եթե այլ առաջարկ ունես, մեծ սիրով կքննարկեմ։
  2. Այս՝ «ի՞նչ է նշանակում. Գարդմանք (նաև Գարդման, Ուտիք, Հյուսիսային Արցախ) և այս՝ «Գարդմանքը 10-ից 11-րդ դարերում բաժնում որ Գարդմանքի մասին է նկարագրված և այդ աղբյուրներում ո՞ր Գարդմանքի մասին է նկարագրված» հարցերի առաջադրումը ցույց են տալիս, որ դու հոդվածի իմաստը չես հասկանում։
  3. Տիգրան Մեծը կառուցել է չորս քաղաք Տիգրանակերտ անունով, որոնցից մեկն էլ Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Արցախի Տիգրանակերտը լրիվ այլ քաղաք է և գտնվում է ներկայիս Ակն քաղաքի մոտ՝ Ակն–Մարտակերտ խաչմերուկից դեպի Մարտակերտ մոտ հինգ կմ հեռու։ Ես անգամ մոտավոր տեղը գիտեմ Գարդմանքի Տիգրանակերտի, բայց իհարկե չեմ գրի այստեղ, քանի որ հնարավոր է, որ մեր գրածները կարդում են հարևան երկրի համապատասխան մարդիկ, ու իմանալուն պես միգուցե կվազեն փորփրելու։ Կարճ ասած, ես նորություն չեմ գրել, Տիգրան Մեծի Տիգրանակերտներից մեկը Գարդմանքում է՝ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունում։ Զարմանում եմ, որ Տիգրանակերտի մասին գրվածի կողքին տեղադրել ես փաստ կաղապարը։ Իմ իմանալով, այդ կաղապարը տեղադրում են, երբ խիստ կասկածելի է տվյալ նախադասությունը կամ միտքը՝ իհարկե սեփական ուժերով համապատասխան աղբյուրներ գտնել չկարողանալու դեպքում։ Թե չէ ով ուզի կարող է ցանկացած հոդվածի ամեն մի նախադասության կողքին տեղադրի փաստ կաղապարը, այդ դեպքում հոդվածը գրողը կամ էլ որևէ այլ մարդ պե՞տք է աղբյուր տեղադրի։ Կարճ ասած, մի փոքր փնտրել էր պետք 6AND5 ջան։
  4. Արցախի և Հայաստանի քարտեզի մասով ուզում եմ ես քեզ հարց տալ․ իսկ դու դե՞մ ես այդ տեսքով քարտեզին, եթե այո, ապա ի՞նչու։
  5. Карапетян Сергей Арменакович–ն էլ այս մարդն է։
  6. ի՞նչ սահմանների մասին է խոսքը։--Գարդմանահայ (քննարկում) 07:57, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Տիգրանակերտի պահով հասկանալի է: Իրականում բոլոր հարցերը փոխշաղկապված են: Ինքդ նշեցիր, որ Մեծ Ուտիք Նահանգի Գարդման գավառ կա, և հետևաբար ես հակված են այն մտքին, որ 10-11 դարերի բաժնում նշված աղբյուրներում հենց այս գավառի մասին է: Հիմա որպեսզի չանվանափոխվի և վերաձևափոխվի հարկավոր է Գարդմանք միավորի համար լուրջ աղբյուրներ գտնել, մասնավորապես.
  • (նաև Գարդման, Ուտիք, Հյուսիսային Արցախ) - ի՞նչ է նշանակում նաև բառը:
  • Համընկնում է Մեծ Հայքի Ուտիք նահանգի տարածքին:
  • Զբաղեցնում է Սևանա լճից արևելք և Քուռ գետից արևմուտք ընկած տարածքները‌[փա՞ստ]՝ պատմական Ուտիք նահանգի Շակաշեն, Գարդմանք, Տուչկատակ, Ուտի առանձնակ, Առանռոտ, Աղուէ գավառների մեծ մասը, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանները։

Կարապետյանը տնտեսագետ և լրագրող է որքանով հասկացա, այդ առումով տնտեսագետ-լրագրողի պնդումը չի կարելի վերընշված նախադասությունների հիմք դարձնել: Այն որ Գարդմանցիները Ուտիք նահանգին կամ Հյուսիսային Արցախին Գարդմանք են ասում, սա նույնպես չի նշանակում, որ կարելի է այդ հիմնավորմամբ ծավալուն հոդված ստեղծել: Այս հարցերը պարզաբանվելուց հետո, նոր քարտեզի մասով կխոսենք:--6AND5 (քննարկում) 08:59, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Կպատասխանեմ մոտ օրերս։--Գարդմանահայ (քննարկում) 08:31, 4 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Գարդմանք (տարածքային էթնիկ միավոր)" page.