Մեծասար, Քորեյ (հին հունարեն՝ χορεῖος - «երգչախումբ», հին հունարեն՝ χορεῖος πούς - «երգչախմբային ոտք, չափ»), երկու վանկանի բանաստեղծական ոտքի տեսակ (չափ)[1]։

Բանաստեղծական ոտք
Երկվանկ
˘ ˘պիռհիքոս, շեշտանկում
˘ ¯յամբ
¯ ˘քորեյ, մեծասար
¯ ¯սպոնդեյ
Եռավանկ
˘ ˘ ˘տրիբրախ
¯ ˘ ˘դակտիլ, ստեղն
˘ ¯ ˘ամֆիբրաքոս, քողաղոտ
˘ ˘ ¯անապեստ, վերջատանջ
˘ ¯ ¯բաքխիուս
¯ ¯ ˘անտիբաքխիուս
¯ ˘ ¯կրետիկ, ամֆիմակր
¯ ¯ ¯մոլոսուս

Անտիկ տաղաչափության (չափական) մեջ քորեյը բաղկացած էր երկար և նրան հաջորդող կարճ վանկերից, իսկ ժամանակակից (վանկաշեշտային տաղաչափություն, այդ թվում դասական ռուսական) ոտանավորում՝ շեշտված և ապա անշեշտ վանկերից (ـʼ‿)։ Քորեյական տողը շեշտեր է կրում կենտ վանկերի վրա և ունի հետևյալ սխեման.

ـʼ‿ / ـʼ‿ / ـʼ‿ / ـʼ‿ /...

Որոշ լեզուներում (ինչպես՝ ռուսերենում) քորեյական ոտանավորը շատ տարածված է, որի վանկաշեշտային տաղաչափության մեջ առավել կիրառելի են քառաոտք և վեցոտնյա չափերը, իսկ 19-րդ դարի կեսերին՝ նաև հնգոտնյա։

Бу́՛ря мгло́՛ю не́՛бо кро́՛ет,
Ви́՛хри сне́՛жные крутя́՛;
То, как зве́՛рь, она́՛ заво́՛ет,
То запла́՛чет, как дитя́՛

(Ա. Պուշկին, «Ձմեռվա իրիկունը», քառաոտք)

Հայ պոեզիայում, հայերենի վերջահար շեշտադրության պատճառով, զուտ քորեյով բանաստեղծություններ գրել շատ դժվար է։ Հազվագյուտ օրինակներից են հետևյալ տողերը.

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրո՛նզե սո՛ւր ես,
Բրո՛նզե փա՛ռք ես,
Բրո՛նզե փա՛յլ...
(Ե. Չարենց)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 331-332.


Վանկաշեշտային չափեր

Քորեյ • Յամբ • Դակտիլ • Ամֆիբրաքոս • Անապեստ