Քոփ
Քոփ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 8 կմ հարավ-արևելք՝ Սասար լեռան լանջերին։ Ներկայումս գյուղի անունը Հիլիջա է (թուրքերեն՝ Iliça)։
Գյուղ | |
---|---|
Քոփ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Շատախի գավառակ |
Այլ անվանումներ | Կոփ, Քոբ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 429 մարդ (1907) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Քոփի շրջակայքում կար ոչ խիտ անտառներ։
Պատմություն
խմբագրել1894 թվականին գյուղը ենթարկվել է ավերվածության և կոտորածի։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղի բնակչությունը ինքնապաշտպանական մարտեր է վարել թուրքերի դեմ։
Բնակչություն
խմբագրել1880-ական թվականներն ուներ 30 տուն, իսկ 1907 թվականին 70 տուն՝ 429 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՔոփն ուներ Ս. Սարգիս կամ Ս. Կարապետ անունով եկեղեցի[2]։ Քոփ գյուղի մոտ է գտնվում Ս. Աղբրիկ եկեղեցին
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 439
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն