Քրդական բանվորական կուսակցություն
Քրդական բանվորական կուսակցությունը կամ ՔԲԿ (քրդ.՝ Partiya Karkerên Kurdistan, PKK), քրդական զինված խմբավորւմ և քաղաքական կազմակերպություն, որը գործում է հիմնականում Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում։ Հիմնադրվել է 1970-ական թվականներին և ղեկավարվել է Աբդուլլահ Օջալանի կողմից, որ ներկայիս բանտարկված է թուրքական բանտում։
Կազմակերպությունը հեղափոխական մարքսիստական գաղափարախոսություն և քրդական ազգայնականություն էր դավանում։ ՔԲԿ-ի նպատակն էր ազատ, անկախ և սոցիալիստական քրդական հանրապետության ստեղծումը Քուրդիստանում, որը, ըստ ՔԲԿ-ի, ներառում է հարավարևելյան Թուրքիայի, հյուսիսարևելյան Իրաքի, հյուսիսարևելյան Սիրիայի և հյուսիսարևմտյան Իրանի որոշ տարածքներ՝ ուր որ քրդերը բնակչության մեծամասնություն են կազմում՛։
Կուսակցության նպատակը ներկայիս վերածվել է մշակութային և քաղաքական իրավունքների հաստատման Թուրքիայի հանրապետությունում բնակվող քրդեդի համար[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (անգլերեն) Tahiri, Hussein. The Structure of Kurdish Society and the Struggle for a Kurdish State. Costa Mesa, California: Mazda Publications 2007. pp 232 ff
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրդական բանվորական կուսակցություն» հոդվածին։ |