Քրիստափոր Քուշնարյան

հայ կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, մանկավարժ

Քրիստափոր Ստեփանի Քուշնարյան (Կուշնարյով) (հունիսի 4, 1890(1890-06-04)[2] կամ մայիսի 23, 1890(1890-05-23), Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 25, 1960(1960-01-25)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, մանկավարժ։ Պրոֆեսոր (1939)։ ՀԽՍՀ (1939) և Ուզբեկական ԽՍՀ (1943) արվեստի վաստակավոր գործիչ։

Քրիստափոր Քուշնարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1890, մայիսի 23 (հունիսի 4)
Սիմֆերոպոլ
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել է1960, հունվարի 25
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր,
երաժիշտ-տեսաբան,
մանկավարժ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1916) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1925)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

1916 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի բնագիտության բաժանմունքը, 1925 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիան։ 1918-1923 թվականներին դասավանդել է Թիֆլիսի երաժշտական ինստիտուտում, 1925 թվականից՝ Լենինգրադի կոնսերվատորիայում։ 1927 և 1929 թվականներին ղեկավարել է Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդական երգեր հավաքող գիտարշավները։ 1944-1949 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության բաժանմունքի գիտաշխատող ու վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[3]։

Երևանում գործում է Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Քուշնարյանը հետազոտել է Վերածննդի դարաշրջանի երաժշտության ոճական գործը, զարգացրել ձայնակարգի և բազմաձայնության մասին ուսմունքները, մշակել մոնոդիայի տեսությունը, պարզաբանել հայկական երաժշտության ծագման ու զարգացման ընթացքը։

 
Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց

Շարունակել է Կոմիտասի տեսության դրույթները. նշանակալի ներդրում ունի հայ մոնոդիկ երաժշտության ուսումնասիրման բնագավառում։ Գրել է երգեհոնի սոնատ, Պասակալիա և Ֆուգա, թավջութակի մենանվագ սոնատ, խմբերգեր, թատերական երաժշտություն։

  • Հայ երաժշտությունը ծագումից մինչև XIX դարը, տես «Ակնարկ հայ երաժշտության պատմության» գրքում, Ե., 1963։
  • Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958.

Գրականություն

խմբագրել
  • Քրիստափոր Քուշնարյան, Ե., 2003
  • Х. С. Кушнарев. Статьи. Воспоминания. Материалы, М.-Л., 1967
  • Чеботарян Г., Х. С. Кушнарев։ Очерк жизни и творчества, Л., 1990.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Кушнарёв Христофор Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստափոր Քուշնարյան» հոդվածին։