Քրիստիան Բեյլ
Քրիստիան Չառլզ Ֆիլիպ Բեյլ (անգլ.՝ Christian Charles Philip Bale, հունվարի 30, 1974[1][2][3][…], Հավերհորդուսեթ, Պեմբրուկշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Բեյլը բազմաթիվ մրցանակների դափնկերիր է, այդ թվում՝ Օսկար և Ոսկե գլոբուս, ինչպես նաև եղել է Time 100-ի 2011 թվականի ցանկում։
Քրիստիան Բեյլ անգլ.՝ Christian Charles Philip Bale | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1974[1][2][3][…] (50 տարեկան) |
Ծննդավայր | Հավերհորդուսեթ, Պեմբրուկշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Bournemouth School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հնչյունավորող, բնավորության դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Դևիդ Բեյլ, մայր՝ Jenny James? |
Ամուսին(ներ) | Սանդրա Բլաժիչ |
Երեխա(ներ) | Լուկա Բեյլ և Ռեքս Բեյլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է Ուելսի Հավերհորդուսեթ քաղաքում։ Առաջին դերը խաղացել է 13 տարեկանում՝ Սթիվեն Սփիլբերգի «Արևի կայսրություն» (1987) ֆիլմում։ Հաջորդ տասնամյակի ընթացքում խաղացել է տարբեր առաջին և երկրորդ պլանի դերերում, այդ թվում՝ «Փոքրիկ կանայք» (1994) ֆիլմում և «Պոկահոնտաս» (1995) մուլտֆիլմում, սակայն մեծ ճանաչում ձեռք է բերել 2000 թվականի «Ամերիկյան հոգեգարը» ֆիլմում Պատրիկ Բեյթմանի դերից հետո։ 2004 թվականի «Մեքենավարը» հոգեբանական թրիլլերում իր դերի համար կորցրել է 29 կգ։ Որից հետո վեց ամսվա ընթացքում հավաքել է 45 կգ քաշ՝ Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը» եռապատումում (2005-2012) Բեթմենի դերի համար։
Բեյլի հաջորդ ֆիլմերից են՝ Նոլանի «Հեղինակություն» (2006) առեղծվածային թրիլերը, «Գնացք դեպի Յումա» (2007) վեստեռնը, «Տերմինատոր։ Փրկիչը» (2009) գիտաֆանտաստիկ ֆիլմը և «Հասարակության թշնամիները» քրեական դրաման։ Դևիդ Ռասսելի «Կռվողը» ֆիլոմւմ Դիքկի Էքլունդի դերի համար ստացել է Ոսկե գլոբուս և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար։ Ռասսելի «Խաբեություն ամերիկյան ձևով» (2013) և Ադամ Մաքքեյի «Իջեցման խաղ» (2015) ու «Իշխանություն» (2018) ֆիլմերում իր խաղացած դերերի համար նոմինացվել է Օսկարի։ Վերջին ֆիլմում խաղացած Դիկ Չեյնիի դերի համար ստացել է «Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար։ 2019 թվականին Ջեյմս Մանգոլդի «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» ֆիլմում խաղացել է Քեն Մայլզի դերը։
Բեյլը Ծովային ֆաունայի պահպանման հասարակության, Գրինփիսի և Բնության համաշխարհային հիմնադրամի աջակից է։ 2014 թվականի ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ 2000 թվականից ամուսնացած է Սանդրա Բլաշիչի հետ և ունեն երկու երեխա։
Կենսագրություն
խմբագրելԲեյլը ծնվել է Պեմբրուկշիրում Ջեննիի և Դեյվիդի ընտանիքում։ Ավելի ուշ Քրիստիանը նշել է. «Չնայած նրան, որ ծնվել եմ Ուելսում, ես ինձ համարում եմ անգլիացի»։ Ծնողների աշխատանքի բնույթի պատճառով (Ջենին ձեռնածու էր, իսկ Դեյվիդը քաղաքացիական ավիացիայի օդաչու)[5][6][7][8] ընտանիքը բազմիցս տեղից տեղ է տեղափոխվել։ Նա իր մանկությունն անցկացրե է Ուելսում, Սուրրեյ և Դորսեթ քաղաքներում՝ Անգլիայում[9] և Պորտուգալիայում[10]։ Բեյլը խոստովանում է, որ շատ տեղափոխությունները մեծ դեր են խաղացել իր մասնագիտության ընտրության հարցում։ Նա ընդունվել է Բուրնմաֆի դպրոց, բայց դուրս եկել 16 տարեկանում։
Նրա կերտած առաջին դերը Լենորի գովազդային հոլովակի համար էր 1982 թվականին։ Մի տարի անց, նա հայտվեց Պեք-Մենի հացահատիկի գովազդում խաղալով, որպես ռոք աստղ։ 1984ին նրա դեբյուտն էր Ռուան Ատքինսոնի[11] հետ։ Բեյլը 17 տարեկանում հոր հետ տեղափոխվեց Լոս Անջելես։
Կարիերա
խմբագրել1986-1998
խմբագրելԲեյլի ֆիլմի դեբյուտը կայացել է, որպես Ցարևիչ Ալեքսեյ, ՙՙԱնաստասիաՙՙ ֆիլմի համար։ Նրա դերակատարումը ,որպես Ջիմ Գրեհեմ ՙՙԱրևի թագավորությունը ֆիլմում արժանացավ հանդիսատեսի հավանությանը և նա այդ դերի համար ստացավ "Ամենալավ դերակատարումը երիտասարդ դերասանի կողմից'' մրցանակին National Board of review of Motion pictures-ի[12] կողմից։ Այս դերակատարուից հետո նրա համադասարանիցները սկսեցին ձեռք առնել նրան և նա որոշեց վերջ տալ դերասանական գործունեությանը, սակայն Քեննեթ Բրանահը համոզեց նրան և 1989-ին Բեյլը նկարահանվեց ՙՙ Հենրի 5-րդ՚՚ ֆիլմում։ 1990-ին նա խաղաց Ջիմ Հոքքինսի դերը ՙՙԳանձերի կղզի՚՚ ֆիլմում։
Բեյլը խաղացել է նաև երաժշտական ֆիլմերում ( Swing kids, Newsies ): Վայնոնա Ռայդերի առաջարկով 1994-ին Քրիտիանը խաղաց Գիլլիան Արմսթրոնգի դերը ՙՙՓոքրիկ կանայք՚՚ ֆիլմում։
1999-2001
խմբագրել1999 թվականին Բեյլը «Ամերիկյան հոգեգարը» ֆիլմում խաղաց սերիական մարդասպան Պատրիկ Բեյթմենի դերը։ Բեյլը հետագայում ծրագրից դուրս մնաց, որպեսզի Դի Կապրիոն ստանձնի իր դերը, սակայն հետո Դի Կապրիոն ստացավ հրավեր նկարահանվելու ՙՙԼողափը՚՚ ֆիլմում, և Բեյլը վերադարձավ իր աշխատանքին։ 2000 թվականի ապրիլի 14-ին «Ամերիկյան հոգեգարը» հայտնվեց կինոթատրոններում և նա ստացավ հրավեր նկարահանվելու ՙՙ Գրավչության կաննոները՞՛ ֆիլմում, սակայն նա մերժեց առաջարկը։ Նույն տարին նա նորից կերտեց մարդասպանի դեր այս անգամ Ջոն Սինգլթոնի ՙՙShaft՚՚ ֆիլմում։
2002-2004
խմբագրել2002-2003 թվականներին Բեյլը նկարահանվել է 3 ֆիլմերում, որոնցից էր՝ «Լորելի կանյոնը», որն արժանացավ կինոքննադատների բարձր գնահատականին։ «Կրակի գերիշխանությունը» ֆիլմը ունեցավ հսկայական բյուջե (համեմատած իր նախորդ ֆիլմերի հետ)՝ 95.000.000 դոլլար։ Բեյլը բանակցություններ էր վարում, որ խաղար երկրորդական դեր, սակայն Ռոբ Բոումանը նրան տվեց գլխավոր դերը։ «Հավասարակշռությունը» 3-րդ ֆիլմն էր, որում Բեյլը նկարահանվել է 2002 թվականին. այն ստեղծելու համար պահանջվեց 20 միլլիոն դոլար, բայց այն վաստակեց ընդամենը 5 միլիոն։ Մի տարի դադարից հետո 2004ին նա նկարահանվեց ՙՙ Մեքենավարը՚՚ ֆիլմում։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1986 | Անաստասիա. Աննայի գաղտնիքները | Anastasia։ The Mystery of Anna | Ալեքսեյ | Դրամա, Դետեկտիվ |
Մարվին Ջ. Չոմսկի | |
1987 | Միո, իմ Միո | Мио, мой Мио | Բենկե / Յում-Յում | Ֆենտեզի | Վլադիմիր Գրամատիկով | |
1987 | Արևի կայսրություն | Empire of the Sun | Ջիմ 'Ջեմիե' Գրահամ | Ռազմական, Կենսագրական |
Սթիվեն Սփիլբերգ | Ջոն Մալկովիչ |
1989 | Հենրիխ V. Մենամարտ Ազենկուրում | Henry V | Ֆալստաֆի տղան | Ռազմական, Պատմական |
Քոնեթ Բրենա | |
1990 | Գանձերի կղզին | Treasure Island | Ջիմ Հոակինս | Արկածային | Ֆրեյզեր Կլարկ Հեսթոն | |
1991 | Սպանություն ջենթլմենյան տարբերակով | A Murder of Quality | Թիմ Պերկինս | Դետեկտիվ | Գևին Միլլեր | |
1992 | Լուրեր վաճառողները | Newsies | Ջեք Քելի | Երաժշտական, Դրամա, Ընտանեկան |
Քևին Օրտեգա | |
1992 | Վաղվա նորությունները | Gomorron | Բեթմեն | սերիալ | ||
1993 | Սվինգերները | Swing Kids | Թոմաս Բերջեր | Երաժշտական, Դրամա |
Թոմաս Կարտեր | |
1994 | Յուտլանդիայի արքայազնը | Prince of Jutland | Ամլեդ | Դրամա, Արկածային |
Գաբրիել Ակսել | Քեյթ Բեքինսեյլ, Հելեն Միրեն |
1994 | Փոքրիկ կանայք | Little Women | Լաուրի | Մելոդրամա, Դրամա, Ընտանեկան |
Ջիլիան Արմսթրոնգ | Վայնոնա Ռայդեր, Քիրստեն Դանստ, Կլեր Դենս, Սյուզան Սարանդոն |
1995 | Պոկահոնտաս | Pocahontas | Թոմաս (հնչյունավորում) | Երաժշտական, Մելոդրամա, Արկածային, Պատմական, Ընտանեկան, Դրամա |
Մայք Գեբրիել, Էրիկ Գոլդբերգ |
Մել Գիբսոն |
1996 | Լեդիի դիմանկարը | The Portrait of a Lady | Էդուարդ Ռոզիեր | Մելոդրամա, Դրամա |
Ջեյն Քեմփիոն | Նիկոլ Քիդման, Ջոն Մալկովիչ, Մերի-Լուիս Փարկեր, Վիգո Մորտենսեն |
1996 | Գաղտնի գործակալ | The Secret Agent | Սթիվի | Դրամա | Քրիստոֆեր Հեմփթոն | Պատրիսիա Արկետ, Ռոբին Ուիլյամս, Ժերար Դեպարդիե |
1997 | Մետրոլենդ | Metroland | Քրիս | Դրամա | Ֆիլիպ Սավիլ | Էմիլի Ուոթսոն |
1998 | Թավշյա ոսկու հանք | Velvet Goldmine | Արթուր Ստյուարտ | Երաժշտական | Թոդ Հեյս | Էվան Մաքգրեգոր |
1998 | Բոլոր փոքրիկ կենդանիները | All the Little Animals | Բոբի Փլաթ | Թրիլեր, Դրամա |
Ջերեմի Թոմաս | |
1999 | Միջամառային գիշերվա երազ | A Midsummer Night's Dream | Դեմետրիուս | Ֆենտեզի, Մելոդրամա, Դրամա |
Մայքլ Հոֆման | Քևին Քլայն, Միշել Պֆայֆեր, Սոֆի Մարսո |
1999 | Հիսուս | Mary, Mother of Jesus | Հիսուս Նազովրեցի | Դրամա | Քևին Քոնոր | |
2000 | Ամերիկյան հոգեգարը | American Psycho | Փաթրիկ Բաթեմեն | Քրեական | Մերի Հերոն | Ուիլյամ Դեֆո, Ռիզ Ուիզերսփուն |
2000 | Շաֆթ | Shaft | Ուոլթեր Ուայդ կրտսեր | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Ջոն Սինգլթոն | Սեմյուել Ջեքսոն |
2001 | Կապիտան Քորելիի ընտրությունը | Captain Corelli's Mandolin | Մանդրաս | Դրամա, Մելոդրամա, Ռազմական |
Ջոն Մենդեն | Նիկոլաս Քեյջ, Պենելոպե Կրուս |
2002 | Լորել Կանյոն | Laurel Canyon | Սեմ | Դրամա, Երաժշտական |
Լիզա Խալադենկո | Քեյթ Բեքինսեյլ |
2002 | Կրակի իշխանությունը | Reign of Fire | Քուին Աբերքրոմբի | Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Մարտական |
Ռոբ Բոումեն | Մեթյու Մակքոնահի, Ջերարդ Բաթլեր |
2002 | Էքվիլիբրիում | Equilibrium | Ջոն Փրեսթոն | Ֆանտաստիկ, Թրիլեր, Մարտական |
Կուրտ Ռիսել | Շոն Բին, Էմիլի Ուոթսոն, Ուիլյամ Ֆիթներ |
2004 | Մեքենավարը | El Maquinista | Թրեվոր Ռեզնիկ | Դետեկտիվ, Թրիլեր |
Բրեդ Անդերսոն | |
2004 | Քայլող ապարանքը | Hauru no ugoku shiro | Հոուլ (հնչյունավորում, անգլիական տարբերակ) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Արկածային |
Հայայո Միաձագի | |
2005 | Բեթմեն. Սկիզբը | Batman Begins | Բրյուս Ուեյն / Բեթմեն | Ֆանտաստիկ, Մարտական |
Քրիստոֆեր Նոլան | Քեթի Հոլմս, Դետեկտիվ, Մայքլ Քեյն, Կիլիան Մերֆի, Լիամ Նիսոն, Քեն Վատանաբե, Գարի Օլդմեն, Մորգան Ֆրիման |
2005 | Դաժան ժամանակներ | Harsh Times | Ջիմ Լաթեր Դևիս | Քրեական, Թրիլեր |
Դևիդ Էյեր | Եվա Լանգորիա |
2005 | Նոր աշխարհ | The New World | Ջոն Ռոլֆի | Մելոդրամա, Կենսագրական, Պատմական |
Թելենս Մալիկ | Քոլին Ֆարել |
2006 | Փրկարար լուսաբաց | Rescue Dawn | Դիեթեր | Ռազմական, Կենսագրական |
Վերներ Հերցոգ | Սթիվ Զան |
2006 | Հեղինակություն | The Prestige | Ալֆրեդ Բորդեն | Թրիլեր, Դրամա |
Քրիստոֆեր Նոլան | Հյու Ջեքման, Սքարլեթ Յոհանսոն |
2007 | Գնացք դեպի Յումա | 3։ 10 to Yuma | Դեն Էվանս | Մարտական, Վեստեռն |
Ջեյմս Մենգոլդ | Ռասսել Քրոու, Լյուկ Ուիլսոն |
2007 | Այնտեղ ես չկամ | I'm Not There | Ջեք / տերտեր Ջոն | Կենսագրական, Երաժշտական |
Թոդ Հեյնս | Քեյթ Բլանշետ, Հիթ Լեդջեր, Ռիչարդ Գիր |
2007 | Մռայլ ասպետը | The Dark Knight | Բրյուս Ուեյն / Բեթմեն | Ֆանտաստիկ, Մարտական |
Քրիստոֆեր Նոլան | Հիթ Լեդջեր, Աարոն Էկհարթ, Մեգի Ջիլենհոլ, Գարի Օլդմեն, Մայքլ Քեյն, Մորգան Ֆրիման, Էրիկ Ռոբերտս |
2009 | Տերմինատոր։ Փրկիչը | Terminator Salvation | Ջոն Քոնոր | Ֆանտաստիկ, Մարտական |
Մակջի | Սեմ Ուորթինգտոն, Մուն Բլադգուդ, Անտոն Յելչին, Բրայս Դալաս Հովարդ, Հելենա Բոնեմ Քարթեր |
2009 | Հասարակության թշնամիները | Public Enemies | Մելվին Փարվիս | Քրեական | Մայքլ Ման | Ջոնի Դեփ |
2010 | Մարտիկը | The Fighter | Դիքի Էքլանդ | Կենսագրական, Սպորտային |
Դևիդ Օ. Ռասել | Մարկ Ուոլբերգ |
2011 | Պատերազմի ծաղիկները | Jin líng shí san chai | Ջոն Միլլեր | Ռազմական, Պատմական |
Չան Իմոու | |
2012 | Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը | The Dark Knight Rises | Բրյուս Ուեյն / Բեթմեն | Ֆանտաստիկ, Մարտական |
Քրիստոֆեր Նոլան | Թոմ Հարդի, Էն Հետուեյ, Ջոզեֆ Գորդոն Լևիթ, Գարի Օլդմեն, Մորգան Ֆրիմեն, Մայքլ Քեյն, Լիամ Նիսոն |
2013 | Օրենքից դուրս | Untitled Terrence Malick Project | Դրամա | Թերենս Մալիկ | Նատալի Փորտման, Քեյթ Բլանշետ | |
2013 | Վերջին լուսանկարը | The Last Photograph | Դրամա | |||
2013 | Մոխրից | Out of the Furnace | Ռասել Բեյզ | Թրիլեր | Սքոթ Կուպեր | Զոի Սալդանա, Ուիլյամ Դեֆե, Քեյսի Աֆլեք |
2014 | Գավաթների ասպետը | Knight of Cups | Ռիք | Դրամա | Թերենս Մալիկ | Նատալի Փորտման, Քեյթ Բլանշետ |
2014 | Բռնության սկզբունք | The Creed of Violence | (ասեկոսեներ) | Մարտական | Թոդ Ֆիլդ | |
2016 | Խոստումը | The Promise | Քրիստոֆեր Մայերս | Դրամա | Թերի Ջորջ |
Պրոդյուսեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2005 | Դաժան ժամանակներ | Harsh Times |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ https://ew.com/article/2016/01/17/critics-choice-awards-2016-winners-list/
- ↑ Christian Bale Biography FilmReference.com.
- ↑ Rourke, Mary (2004 թ․ հունվարի 4). «Activist David Bale had commitment to Africa». The Seattle Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
- ↑ von Zielbauer, Paul (2004 թ․ հունվարի 1). «David Bale, 62, Activist and Businessman, Dies». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Serpe, Gina (2008 թ․ հուլիսի 22). «Christian Bailed Over Alleged Assault; Denies Wrongdoing». EOnline.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Անգլիա». 2017 թ․ հուլիսի 8.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Պորտուգալիա». 2017 թ․ մարտի 20.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Ռոուեն Ատկինսոն». 2017 թ․ մայիսի 13.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «National Board of Review» (անգլերեն). 2017 թ․ հունիսի 14.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Բեյլ» հոդվածին։ |