Էնն Հեթեուեյ
Էնն Հեթեուեյ (անգլ.՝ Anne Jacqueline Hathaway, նոյեմբերի 12, 1982[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք[4]), ամերիկյան դերասանուհի։ Հայտնի է դարձել «Արքայադստեր օրագրերը» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Այնուհետև նկարահանվել է «Սատանան կրում է Պրադա» (2006), «Ռեյչելն ամուսնացել է» (2008), «Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը» (2012) ֆիլմերում։ Նրա ձայնով է խոսում «Ռիո» (2011) մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին։ «Թշվառները» ֆիլմում դերակատարման համար արժանացել է «Օսկարի» Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։
Էնն Հեթեուեյ անգլ.՝ Anne Hathaway | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1982[1][2][3][…] (41 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք[4] |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան (1998), Վասար քոլեջ, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1993)[5] և Millburn High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ընտրանի | Արքայադստեր օրագրերը, Սատանան կրում է Պրադա, Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը, Ռիո և Ռիո 2 |
Ծնողներ | հայր՝ Gerald T. Hathaway?, մայր՝ Kate McCauley Hathaway? |
Ամուսին(ներ) | Ադամ Շուլման |
Պարգևներ և մրցանակներ | |
Վաղ կյանքը
խմբագրելԷն Հեթուեյը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 12-ին Բրուքլինում (Նյու Յորք)։ Էնի հայրը՝ Ջերարդ Հեթուեյը, փաստաբան էր, մայրը՝ Քեյթ Մաքքալեյը, դերասանուհի։ Էնին անվանել են Շեքսպիրի կնոջ՝ Էն Հեթուեյի պատվին։ Երբ Էնը 6 տարեկան էր նրանք ընտանիքով տեղափոխվեցին Նյու Ջերսի, հենց այստեղ էլ մեծացավ և ուսում ստացավ։ Էնն ունի երկու եղբայր՝ Թոմաս և Մայքլ։ Էնը հիմնականում ունի ֆրանսիական և իռլանդական ծագում, ինչպես նաև հեռավոր բարեկամներից ամերիակակն և գերմանական ամատներ։ Էնը փոքր տարիքում ցանկացել է դառնալ միանձնուհի։ Սակայն նրա վերաբերմունքը կաթոլիկական եկեղեցու նկատմամբ փոխվում են, երբ նա իմանում է, որ իր ավագ եղբայրը՝ Մայքլը համասեռամոլ է։ Էնը այս առիթով ասել է. «Ես հասկացա, որ իմ մեծ եղբարը եղել է համասեռամոլ և ես չեմ կարող աջակցել մի եկեղեցու, որը չի աջակցում իմ եղբորը։ Ես հիմա ինձ համարում եմ աղանդավորական, քանի որ ես չեմ գտել կրոնը ինձ համար»։ 2009 թվականին Էնը նշել է, որ իր կարծիքը կրոնի վերաբերյալ դեռ ընթացքի մեջ է։ Էնը ավարտել է Միլբուրնի ավագ դպրոցը, որտեղ մասնակցել է դպրոցական շատ մրցույթների, այդ մրցույթներից մեկի շնորհիվ նա դարձավ դպրոցի դերասանուհի, քանի որ մասնակցել էր նաև թատերական խմբակի (դպրոցում)։ Այդ ընթացքում Էնը խաղում էր Նյու Ջերսիի թատրոնում։ Էնը որպես սոպրանո (ամենաբարձր հնչող ձայն) երգել է քոլեջի խմբում։ Եվ նրա ձայնը համարվել է կատարյալ ձայն։
Կարիերան
խմբագրել2001-2004 թվականներ. կարիերայի սկիզբը և զարգացումը
խմբագրելԱռաջին ֆիլմը նկարահանվել է 2001 թվականին, Ջոն Գրոբերսի սցենարով, իսկ ֆիլմի անունն է «Երկնային մյուս կողմը»։ Մինչ այս ֆիլմը, ավելի փոքր հասակում նկարահանվել էր «Արքայադստեր օրագիրը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Միա Դերմոփոլիսի կերպարը (գլխավոր դեր)։ Ֆիլմը արժեցավ 165 միլիոն ամերիկյան դոլլար։ 2003 թվականին նկարահանվեց ֆիլմի «շարունակությունը» արդեն «Թագուհու օրագիրը 2» վերնագրով։ Այս անգամ այն արժեցավ 95.1 միլիոն ամերիկյան դոլլար։
2005-2010 թվականներ. կարիերայի փոփոխությունները
խմբագրելԱյս տարիներին նրան մեծ ճանաչում բերեց 2006 թվականին նկարահանված «Սատանան կրում է Պրադա» ֆիլմը։ Նա մարմնավորել է Էմիլի Բլանտի կերպարը։ Ֆիլմը պատմում է նորաձևության և մի աղջկա մասին։ Էննը ֆիլմի պրեմիերայից հետո հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է իր արագ նիհարելու մասին. «Ես հիմնականում ուտում էի մրգեր, բանջարեղեններ և ձկներ։ Ես խորհուրդ կտայի, որ ես և Էմիլի Բլանտը գրկեինք իրար և լաց լինենիք, որովհետև մենք այնքան սոված էինք»։ 2008 թվականին նկարահանված ֆիլմը, որը կոչվում է «Ռեյչելն ամուսնացել է», Էնին բերեց մեծ հաջողություններ։
Անձնական կյանքը
խմբագրելՀարաբերությունները
խմբագրել2004 թվականին ռոմանտիկ սիրավեպ է ունեցել Ռաֆաելլո Ֆոլիերի հետ։ Շփման ընթացքում Էնը մասնակցել է Ֆոլիերի բարեգործական ընկերության ակցիաներին, տվել է արյուն, մասնակցել է հիմնադրամի այլ միջոցառումների մինչև 2007 թվական։ Նրանց հարաբերությունները խզվեցին, որովհետև 2008 թվականի հունիսի 24-ին Ֆոլիերին ձերբակալեցին միլիոնավոր դոլլարներ գողանալու համար։ Այդ գումարները նա փոխանցել էր Վատիկանում բացված իր գաղտնի հաշվին։ Էնը հայտնվեց մամուլի ուշադրության ներքո։ Իսկ 2008 թվականի հոկտեմեբրի 23-ի դատավարությունից հետո Ֆոլիերին դատապարտեցին 4 տարի ազատազրկման։ 2008 թվականի նոյեմբերին Էնը սկսեց շփվել դերասան Ադամ Շուլմանի հետ։ Այս զույգը նշանադրվեց 2011 թվականի նոյեմբերին և ամուսնացավ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին Կալիֆորնիայում։
Հետաքրքրությունները
խմբագրել2008 թվականին Էնը դադարեցրեց ծխախոտի օգտագործումը։ Դերասանուհին, ով սկսվել էր ծխել իր ծանր վիճակի պատճառով, «Ռեյչելն ամուսնացել է» ֆիլմի նկարահանումների ժամանակ դադարեցրեց այն։ Սակայն Ֆոլիերի հետ կապված սթրեսային դեպքերի պատճառով նա վերսկսում է օգտագործել ծխախոտ։ Նա դադարեցրեց այն իր սթրեսային վիճակի փոքր մեղմացումից հետո, և հայտարարեց, որ նա այլևս բուսակեր չէ։ Սակայն 2012 թվականի սկզբին նա հայտարարեց, որ վերադառնում է բուսակերությանը։
Նկարներ
խմբագրել-
Էն Հեթուեյի ամառանոցը
-
Էն Հեթուեյի ամառանոցը փողոցից
-
Էն Հեթուեյը և Դենզել Վաշինգտոնը
-
Էնը 2014 թվականին
Ֆիլմագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #136264387 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Հեթեուեյ» հոդվածին։ |