Օբյեկտիվություն և սուբյեկտիվություն

Օբյեկտիվության և սուբյեկտիվության միջև տարբերակումը փիլիսոփայության, մասնավորապես իմացաբանության հիմնական գաղափարն է։ Այն հաճախ կապված է գիտակցության,անհատականության, մտքի փիլիսոփայության, լեզվի փիլիսոփայության, իրականության, ճշմարտության և հաղորդակցության հետ(օրինակ՝ պատմողական հաղորդակցություն և լրագրություն

  • Որևէ բան օբյեկտիվ է, եթե այն ճշմարիտ է նույնիսկ անհատների մտքերից դուրս (նրանց հակումներից, ընկալումից, զգացմունքներից, կարծիքներից և երևակայությունից դուրս)։ Եթե պնդումը ճշմարիտ է նույնիսկ այն դեպքում, երբ քննարկում ենք որևէ զգայական էակի տեսակետից անկախ, ապա այն օբյեկտիվորեն ճշմարիտ է։ Գիտական օբյեկտիվությունը վերաբերում է առանց կողմնապահության կամ արտաքին ազդեցության դատելու կարողությանը։ Բարոյական օբյեկտիվությունը կոչ է անում համեմատել բարոյական և էթնիկական կոդերը համընդհանուր փաստերի կամ տեսակետերի հիման վրա, ոչ թե տարբեր հակասական տեսակետերի[1]։ Ժուռնալիստիկ օբյեկտիվությունը լուրեր հաղորդելու մեջ անկողմնապահ, անաչառ կամ քաղաքականորեն չեզոք լինելու միտումն է։
  • Որևէ բան սուբյեկտիվ է, եթե այն ճշմարիտ է միայն անհատների մտքերում(հակումներում, ընկալման մեջ, կարծիքներում և այլն) կամ գիտակցական ապրումներում[2]։ Եթե պնդումը ճշմարիտ է բացառապես այն դեպքում, երբ քննարկում ենք որևէ զգայական էակի տեսակետը, ապա այն սուբյեկտիվորեն ճշմարիտ է։ Օրինակ՝ որևէ մեկը կարող է եղանակը համարել հաճելիորեն տաք և մեկ այլ մարդ կարող է եղանակը համարել չափից դուրս տաք, երկու հայացքներն էլ սուբյեկտիվ են։ Սուբյեկտիվություն բառը գալիս է սուբյեկտ բառից փիլիսոփայական իմաստով, սա նշանակում է մի անհատ, որը ունի յուրահատուկ գիտակցական ապրումներ, որոնցից են տեսակետերը, զգացմունքները, համոզմունքները և ցանկությունները[2][3], կամ անհատ, որն ունի հզորություն մեկ այլ անձի նկատմամբ(օբյեկտ)[4]։

Այս երկու գաղափարների համար էլ տրվել են տարբեր և երկիմաստ սահմանումներ տարբեր աղբյուրների կողմից, քանի որ տարբերությունը հաճախ տրված է, բայց փիլիսոփայական դիսկուրսի հստակ առանցքային կետը՝ ոչ[5]։ Այս երկու բառերը հիմնականում համարվում են հականիշներ, չնայած նրան, որ երկուսի բարդություններն էլ հետազոտվել են փիլիսոփայության մեջ։ Օրինակ՝ ուսումնասիրվել է այն տեսությունը, որ որոշ մարդիկ կարծում են, որ օբյեկտիվություը պատրանք է և ընդհանրապես գոյություն չունի, կամ այն, որ սպեկտրը միանում է օբյեկտիվությանը և սուբյեկտիվությանը՝ միջակայքում մոխրագույն տարածք ունենալով։

Պատմություն Արևմտյան փիլիսոփայության մեջ

խմբագրել

Արևմտյան փիլիսոփայության մեջ սուբյեկտիվությունը ծագում է եվրոպական Լուսավորության դարաշրջանի մտածողներ Դեկարտի և Կանտի աշխատություններում, չնայած նրան, որ այն կարող է գալ նաև Հին Հունաստանի փիլիսոփա Արիստոտելի աշխատություններից, որոնք հոգու մասին էին[5][6]։ Սուբյեկտիվության գաղափարը հաճախ համարվում է կապված այլ փիլիսոփայական հասկացությունների հետ, ինչպիսին են սկեպիցիզմը, անհատականությունը և էքզիստենցիալիզմը[5][6]։ Սուբյեկտիվության շուրջ պտտվող հարցերը կապվում են այն մտքի հետ, թե արդյո՞ք մարդիկ կարող են գիտակցել իրենց սեփական գոյության սուբյեկտիվությունը և արդյո՞ք դա անհրաժեշտ է[2]։ Դեկարտը, Լոքը, Կանտը, Հեգելը, Կիերկեգորը, Հուսերլը, Ֆուկոն, Դերիդան, Նագելը և Սարտրը եղել են կարևոր իմաստուններ, որոնք կենտրոնացել են այս ուսումնասիրության վրա[2]։

Միշել Ֆուկոն և Ժակ Դերիդան մերժում էին սուբյեկտիվությունը՝ կառուցողականության օգտին[2], սակայն Սարտրը հարում էր Դեկարտին և շարունակեց նրա գործը՝ ընդգծելով սուբյեկտիվությունը ֆենոմենոլոգիայում[2][7]։ Սարտրը հավատում էր, որ նույնիսկ հասարակության նյութական ուժի շրջանակներում էգոն պարտադիր տրանսցենդենտալ բան է։ Օրինակ՝ իր աշխատություններից մեկում նա քննարկում է «լինել ուրիշների համար» և «լինել ինքն իր համար» հարցերը(օբյեկտիվ և սուբյեկտիվ մարդկանց մասին)[7]։

Սուբյեկտիվության ամենաներքին միջուկը ներհատուկ է այն յուրահատուկ գործողության, որին Ֆիխտեն անվանում էր «ինքնադիրքավորում», որի ժամանակ յուրաքանչյուր սուբյեկտ ինքնավարության բացարձակ կետ է, ինչը նշանակում է, որ այն չի կարող նվազել պատճառների և ազդեցությունների մակարդակի[8]։

Սուբյեկտիվության կիրառությունը

խմբագրել

Կրոնը սուբյեկտիվության հայեցակարգման ձևերից մեկն է փիլիսոփաների կողմից, ինչպիսին է Կիերկեգորը[2]։ Կրոնական համոզմունքները կարող են չափազանց կերպով տարբերվել մարդկանց միջև, բայց մարդիկ հիմնականում կարծում են, որ այն, ինչին նրանք հավատում են, ճշմարտությունն է։ Սուբյեկտիվությունը՝ ըստ Դեկարտի և Սարտրի, գիտակցությունից կախված բան է, և քանի որ կրոնական համոզմունքների համար պահանջվում է գիտակցության առկայություն, ստացվում է, որ դրանք սուբյեկտիվ են[2]։ Սա հակադրվում է նրան, ինչը ապացուցվել է տրամաբանության և հստակ գիտությունների միջոցով, որը կախված չէ մարդկանց ընկալումից, ուստի այն համարվում է օբյեկտիվ[2]։ Սուբյեկտիվությունը կախված է անձնական ընկալումից, անկախ նրանից, թե ինչն է ապացուցված կամ օբյեկտիվ[2]։

Այս ոլորտի ուսումնասիրություններում շատ փիլիսոփայական փաստարկներ կապված են սուբյեկտիվ մտքերից օբյեկտիվ մտքերին անցման հետ, որ արվում է տարբեր մեթոդներով, որոնք օգտագործվում են մեկից մյուսի անցման համար, ինչպես նաև եզրակացությունների հասնելու համար[2]։ Սրա օրինակն են Դեկարտի հետևությունները, որոնք սուբյեկտիվության վրա հիմնվելուց անցնում են օբյեկտիվության համար Աստծո վրա որոշակիորեն ապավինելուն[2][9]։ Ֆուկոն և Դերիդան մերժում էին սուբյեկտիվության գաղափարը՝ հօգուտ կոնստրուկտների իրենց գաղափարների, որպեսզի հաշվի առնեն մարդկային մտածողության տարբերությունները[2]։ Մարդկանց աշխարհի ընկալումը ձևավորող գիտակցության և ինքնագիտակցության վրա կենտրոնանալու փոխարեն, այս երկու իմաստունները կարծում էին, որ աշխարհն է մարդկանց ձևավորում, և նրանք կրոնը համարում էին ավելի քիչ համոզմունք և ավելի շատ մշակութային կոնստրուկտ[2]։

Ուրիշները, ինչպիսիք էին Հուսերլը և Սարտրը հետևում էին ֆենոմենոլոգիական մոտեցմանը[2]։ Այս մոտեցումը կենտրոնացած էր մարդկային մտքի և ֆիզիկական աշխարհի հստակ տարանջատման վրա, որտեղ միտքը սուբյեկտիվ է, քանի որ այն կարող է ունենալ ազատություններ, ինչպիսիք են երևակայությունը և ինքնագիտակցությունը, որտեղ կրոնը կարող է քննվել անկախ ցանկացած տեսակի սուբյեկտիվությունից[7]։ Սուբյեկտիվության շուրջ փիլիսոփայական խոսակցությունը շարունակում է պայքարել իմացաբանական հարցի հետ, թե ինչն է իրական, ինչն է հորինված և ինչ կնշանակեր ամբողջովին անջատվել սուբյեկտիվությունից[2]։

Օբյեկտիվությունը իմացաբանության մեջ

խմբագրել

Արիստոտելի ուսուցիչ Պլատոնը երկրաչափությունը համարում էր իր իդեալիստական փիլիսոփայության վիճակ՝ կապված համընդհանուր ճշմարտության հետ[պարզաբանել]։ Պլատոնի «Պետություն» աշխատության մեջ Սոկրատեսը հակառակվում է սոփեստ Փրազիմակուսի արդարադատության հարաբերական պատմությանը և քննարկում է, որ արդարադատությունը իր հայեցակարգային կառուցվածքով մաթեմատիկական է, ուստի էթիկան ճշմարտություն է և օբյեկտիվ նախաձեռնություն՝ ճշմարտության և կոռեկտության անկողմնակալ ստանդարտներով, ինչպիսին է երկրաչափությունը[10]։ Այն խիստ մաթեմատիկական վերաբերմունքը, որը Պլատոնը տվեց բարոյական հասկացություններին, հիմք դրեց բարոյական օբյեկտիվիզմի արևմտյան ավանդույթին, որը եկավ նրանից հետո[փա՞ստ]։ Նրա հակադրությունը օբյեկտիվության և կարծիքի միջև հիմք դարձավ փիլիսոփայության, որը մտադիր է լուծել իրականության, ճշմարտության և գոյության հարցերը։ Նա կարծիքները տեսնում էր որպես զգայունության փոփոխվող ոլորտին պատկանող բաներ, ի տարբերություն հաստատուն, հավերժական և իմանալի անմարմինության։ Մինչ Պլատոնը տարբերում էր այն, թե ինչպես ենք մենք ճանաչում իրերը և դրանց գոյաբանական կարգավիճակը, սուբյեկտիվիզմը, ինչպիսին Ջորջ Բերկլիինն էր, կախված էր ընկալումից[11]։ Պլատոնական տերմիններով ասված՝ սուբյեկտիվիզմի քննադատությունն այն է, որ գիտելիքի, կարծիքների և սուբյեկտիվ կարծիքների միջև տարբերակումը բարդ է[12]։

Պլատոնական իդեալիզմը մետաֆիզիկական օբյեկտիվիզմի մի ձև է, ըստ որի՝ գաղափարները գոյություն ունեն անհատից անկախ։ Մյուս կողմից, ըստ Բերկլիի էմպիրիկ իդեալիզմի՝ իրերը գոյություն ունեն միայն այնպես, ինչպես ընկալվում են։ Այն երկու մոտեցումներն էլ ներառում են օբյեկտիվության փորձ։ Պլատոնի բացատրությունը օբյեկտիվության վերաբերյալ կարող է գտնվել իր իմացաբանության մեջ, որը հիմնված է մաթեմատիկայի, և իր մետաֆիզիկայի մեջ, որտեղ օբյեկտների և գաղափարների գոյաբանական կարգավիճակի իմացությունը ենթակա է փոփոխության[11]։

Փիլիսոփա Ռենե Դեկարտի անձնական նվազեցման մեթոդին հակառակ[պարզաբանել], բնական փիլիսոփա Իսահակ Նյուտոնը կիրառել է վարկած ձևավորելուց առաջ ապացույցներ գտնելու հարաբերականորեն օբյեկտիվ գիտական մեթոդը[13]։ Մասամբ ի պատասխան Կանտի ռացիոնալիզմի՝ տրամաբան Գոտլոբ Ֆրեգեն օբյեկտիվություն կիրառեց իր իմացաբանական և մետաֆիզիկական փիլիսոփայությունների նկատմամբ։ Եթե իրականությունը գոյություն ունի անկախ գիտակցության, ապա այն տրամաբանորեն ներառում անբացատրելի ձևերի բազմությունը։ Օբյեկտիվությունը պահանջում է ճիշտ արժեքների դրույթներով ձևավորված ճշմարտության սահմանումը։ Օբյեկտիվ կառուցվածքի ձևավորման փորձը ներառում է օբյեկտների իրականությանը ուղղված գոյաբանական պարտավորություններ[14]։

Ընկալման կարևորությունը, օբյեկտիվ իրականությունը գնահատելու և հասկանալու համար, քննարկվում է քվանտային մեխանիկայի դիտորդական էֆեկտում։ Ուղղակի ռեալիստները հենվում են ընկալման վրա՝ որպես օբյեկտիվ իրականությունը ըմբռնելու բանալի, իսկ ինստրումենտալիստները կարծում են, որ ըմբռնումները օգնում են կանխագուշակել օբյեկտիվ իրականությունը։ Այս գաղափարներն ընդգրկող հասկացությունները կարևոր են գիտության փիլիսոփայության մեջ։ Գիտակցության փիլիսոփայությունը ուսումնասիրում է այն միտքը, թե արդյո՞ք օբյեկտիվությունը հենվում է ընկալման կայունության վրա[15]։

Օբյեկտիվությունը էթիկայում

խմբագրել

Բարոյական օբյեկտիվիզմ և հարաբերականություն

խմբագրել

Բարոյական օբյեկտիվիզմն այն տեսակետն է, որ այն, ինչ ճիշտ է կամ սխալ, կախված չէ նրանից, թե ինչ-որ մեկը ճիշտ կամ սխալ է համարում[1]։ Բարոյական օբյեկտիվիզմը կախված է նրանից, թե ինչպես է բարոյական կոդը ազդեցություն ունենում հասարակության մարդկանց բարեկեցության վրա։ Բարոյական օբյեկտիվիզմը թույլ է տալիս, որ բարոյական կոդերը համեմատվեն իրար հետ մի շարք համընդհանուր փաստերի միջոցով, քան հասարակության բարքերը։ Նիկոլաս Ռեշարը բարքերը սահմանում է որպես սովորույթներ յուրաքանչյուր հասարակության մեջ (օրինակ՝ ինչ կարող են հագնել կանայք) և նշում է, որ բարոյական կանոնները չեն կարող համեմատվել մարդու անձնական բարոյական կողմնացույցի հետ[1]։ Իմանուիլ Կանտի կատեգորիկ հրամայականը օրինակ է, որն ասում է. «Գործիր միայն այն մաքսիմի համաձայն (այսինքն՝ կանոնի), որով կարող ես միաժամանակ կամենալ, որ այն դառնա համընդհանուր օրենք»։ Ջոն Ստյուարտ Միլը հետևողական մտածող էր և, հետևաբար, առաջարկեց ուտիլիտարիզմը, որը պնդում է, որ ցանկացած իրավիճակում ամենաճիշտը այն է, ինչ կարող է բերել ընդհանուր առմամբ առավելագույն երջանկություն։ Բարոյական օբյեկտիվիզմը այն տեսակետն է, որտեղ դերասանի բարոյական մոդերը տեղայնորեն բխում են նրա մշակույթից[16]։ Բարոյական կոդերի կանոնները հավասար են միմյանց և համարվում են միայն «ճիշտ» կամ «սխալ» իրենց բնորոշ բարոյական կոդերում[16]։ Հարաբերականությունը ունիվերսալիզմի հակառակն է, որովհետև չկա մեկ բարոյական օրենսգիրք, որին հետևի յուրաքանչյուրը[16]։ Հարաբերականությունը տարբերվում է նիհիլիզմից, քանի որ այն հաստատում է գոյություն ունեցող բոլոր բարոյական կոդերը, իսկ նիհիլիզմը՝ ոչ[16]։ Երբ խոսքը հարաբերականության մասին է, ռուս փիլիսոփա և գրող Ֆյոդոր Դոստոևսկին արել է «Եթե Աստված գոյություն չունի, ամեն ինչ թույլատրելի է» արտահայտությունը։ Այդ արտահայտությունը նրա տեսակետն էր թեիզմի՝ որպես էթիկայի հիմքի մերժման հետևանքների մասին։ Ամերիկացի մարդաբան Ռութ Բենեդիկտը պնդում էր, որ չկա մեկ օբյեկտիվ բարոյականություն, և որ բարոյական կոդերն անպայմանորեն տարբերվում են մշակույթից[17]։

Էթիկական սուբյեկտիվիզմ

խմբագրել

«Էթիկական սուբյեկտիվիզմ» տերմինն իր մեջ ներառում է էթիկայի երկու տարբեր վարկածներ։ Ըստ էթիկական սուբյեկտիվիզմի ճանաչողական տարբերակների, բարոյական պնդումների ճշմարիտ լինելը կախված է մարդականց արժեքներից, վերաբերմունքից, զգացմունքներից կամ համոզմունքներից։ Ճանաչողական էթիկական սուբյեկտիվիզմի որոշ ձևերը կարող են համարվել ռեալիզմի ձևեր, իսկ մնացածը անտի-ռեալիզմի ձևեր են[18]։ Դեյվիդ Հյումը ճանաչողական էթիկական սուբյեկտիվիզմի հիմնարար գործիչ էր։ Իր վարկածը ստանդարտ կերպով մեկնաբանելիս բնավորության գիծը համարվում է բարոյական առաքինություն, երբ այն հավանության զգացում է առաջացնում համակրելի, տեղեկացված և ռացիոնալ մարդու մոտ[19]։ Ռոդերիկ Ֆիրթի իդեալական դիտորդի վարկածում նմանապես ասվում է, որ ճիշտ են այն արարքները, որոնք անաչառ են, և ռացիոնալ դիտորդը դրանց հավանություն կտա[20]։ Վիլյամ Ջեյմսը, որը մեկ այլ էթիկական սուբյեկտիվիստ էր, կարծում էր, որ ավարտը լավ է(մարդու համար) միայն այդ մարդու ցանկության դեպքում։ Ըստ էթիկական սուբյեկտիվիզմի ոչ ճանաչողական տարբերակների, ինչպիսիք են էմոտիվիզմը և էթիկական պնդումները չեն կարող լինել ճշմարիտ կամ սխալ, նրանք ավելի շուտ դրանք անձնական զգացմունքների կամ պատվիրանների արտահայտման ձևեր են[21]։

Էթիկական օբյեկտիվիզմ

խմբագրել

Ըստ էթիկական օբյեկտիվիստի՝ բարոյական դատողությունների ճշմարտությունը կամ կեղծիքը կախված չէ մարդու կամ մարդկանց համոզմունքներից կամ զգացմունքներից։ Այս տեսակետը կարծում է, որ բարոյական դրույթները նման են քիմիայի, կենսաբանության կամ պատմության վերաբերյալ դրույթներին, այնքանով, որքանով դրանք ճշմարիտ են, չնայած այն բանին, թե ինչ-որ մեկը հավատում է, հույս ունի, ցանկանում է կամ զգում։ Երբ նրանք չեն կարողանում նկարագրել մտքից անկախ այս բարոյական իրականությունը, նրանք սխալ են՝ անկախ նրանից, թե որևէ մեկը ինչ է հավատում, հույս ունի, ցանկանում կամ զգում։

Կան էթիկական օբյեկտիվիզմի բազմաթիվ տարբերակներ, այդ թվում՝ բարոյականության տարբեր կրոնական տեսակետներ, պլատոնական ինտուիցիոնիզմ, կանտյանիզմ, ուտիլիտարիզմ և էթիկական էգոիզմի և կոնտրակտուալիզմի որոշակի ձևեր։ Պետք է հաշվի առնել, որ պլատոնիստները էթիկական օբյեկտիվիզմը սահմանում են ավելի նեղ ձևով, այնպես որ այն պահանջում է ներքին արժեքի առկայություն։ Հետևաբար, նրանք մերժում են այն գաղափարը, էգոիստները կարող են լինել էթիկական օբյեկտիվիստներ։

Օբյեկտիվությունը պատմության և պատմագրության մեջ

խմբագրել

Պատմությունը սկզբից էլ, որպես դիսցիպլին, պայքարում է օբյեկտիվության հասկացությունների հետ։ Թեև դրա ուսումնասիրության առարկան սովորաբար համարվում է անցյալը, միակ բանը, որի հետ պատմաբանները պետք է աշխատեն, պատմությունների տարբեր տարբերակներն են՝ հիմնված իրականության և հիշողության անհատական ընկալումների վրա։

Պատմության մի քանի հոսքեր մշակվեցին այս երկընտրանքի լուծման ուղիներ մշակելու համար։ Պատմաբաները, ինչպիսին է Լեոպոլդ Ռանկեն(19-րդ դար), հանդես են եկել լայնածավալ ապացույցների կիրառման օգտին՝ հատկապես արխիվացված ֆիզիկական թղթային փաստաթղթերի կիրառման՝ վերականգնելով անցյալը և պնդելով, որ, ի տարբերություն մարդկանց հիշողությունների, առարկաները մնում են կայուն այն ժամանակաշրջանի մասին, ինչ նրանք ասում են, հետևաբար դրանք ներկայացնում են օբյեկտիվ իրականության ավելի լավ պատկերացում[22]։ 20-րդ դարում Աննալների դպրոցը ընդգծեց ուշադրությունը ազդեցիկ տղամարդկանց հայացքներից հեռացնելու կարևորությունը՝ սովորաբար քաղաքական գործիչների, որոնց գործողությունների շուրջ ձևավորվում էին անցյալի պատմությունները, և այն դնելու հասարակ մարդկանց ձայնի վրա[23]։ Պատմության հետգաղութատիրական հոսքերը մարտահրավեր են նետում գաղութատիրական-հետգաղութատիրական երկփեղկությանը և քննադատում են եվրոկենտրոն ակադեմիական պրակտիկաները, ինչպիսիք են գաղութացված շրջանների պատմաբանների պահանջը, որպեսզի իրենց տեղական պատմությունները խարսխեն իրենց գաղութարարների տարածքներում տեղի ունեցող իրադարձություններին՝ վստահություն ձեռք բերելու համար[24]։ Նկարագրված բոլոր հոսքերը փորձում են բացահայտել, թե ում ձայնն է քիչ թե շատ ճշմարտություն կրող և ինչպես կարող են պատմաբանները համադրել դրա տարբերակները՝ լավագույնս բացատրելու, թե ինչ է եղել «իրականում»։

Մարդաբան Միշել Ռոլֆ Թրուլոն մշակել է պատմականության 1 և 2 հասկացությունները՝ բացատրելու սոցիալ-պատմական գործընթացների նյութականության (H1) և այն պատմվածքների միջև եղած տարբերությունը, որոնք պատմվում են սոցիալ-պատմական գործընթացների նյութականության մասին (H2)[25]։ Այս տարբերակումը նշում է, որ H1-ը կընկալվի որպես փաստացի իրականություն, որն անցնում է և գրավվում է «օբյեկտիվ ճշմարտության» հայեցակարգով, և որ H2-ը սուբյեկտիվությունների հավաքածու է, որը մարդկությունը միացրել է անցյալը ըմբռնելու համար։ Պոզիտիվիզմի, հարաբերականության և պոստմոդեռնիզմի մասին բանավեճերը տեղին են այս հասկացությունների կարևորության և դրանց միջև տարբերությունը գնահատելու համար։

Էթիկական նկատառումներ

խմբագրել

Իր «Լռեցնելով անցյալը» գրքում Թրուլոն գրում է պատմության կերտման գործում ուժի դինամիկայի մասին՝ ուրվագծելով չորս հնարավոր պահերը, որոնցում կարելի է ստեղծել պատմական լռություններ՝ 1․աղբյուրների ստեղծում (թե ինչպես գրել բաներ, որոնք հետագայում որպես պատմական ապացույց են ուսումնասիրվում), 2․արխիվների պատրաստում (որ փաստաթղթերն են կարևոր պահպանել, և որոնք՝ ոչ, ինչպես դասակարգել նյութերը և ինչպես դրանք պատվիրել ֆիզիկական կամ թվային արխիվներում), 3․պատմվածքների ստեղծում (պատմության որ պատմություններն են ուսումնասիրվում, որոնց ձայներն են վստահելի) և 4․պատմության ստեղծումը (Անցյալի հետահայաց կառուցումը)[25]։

Քանի որ պատմությունը (պաշտոնական, հասարակական, ընտանեկան, անձնական) տեղեկացնում է ներկա ընկալումների և այն մասին, թե ինչպես ենք մենք իմաստավորում ներկան, ու ձայնն է ընդգրկվում դրանում, ուղղակի հետևանքներ է ունենում նյութական սոցիալ-պատմական գործընթացներում։ Ընթացիկ պատմական պատմությունները որպես անցյալում ծավալված իրադարձությունների ամբողջականության անկողմնակալ պատկերացումներ և որպես «օբյեկտիվ» պիտակավորելով, վտանգում է կնքել պատմական ըմբռնումը։ Ընդունել այն, որ պատմությունը երբեք օբյեկտիվ չէ և միշտ թերի է, ունի սոցիալական արդարության ջանքերին աջակցելու իմաստալից հնարավորություն։ Նշված հասկացության համաձայն՝ ձայները, որոնք լռվել են, դրվում են աշխարհի մեծ և հանրաճանաչ պատմվածքների հետ հավասար հարթության վրա, որոնք գնահատվում են իրականության իրենց յուրահատուկ ընկալման համար՝ իրենց սուբյեկտիվ ոսպնյակի միջոցով։

Օբյեկտիվությունը սոցիոլոգիայում

խմբագրել

Սուբյեկտիվությունը բնածին սոցիալական եղանակ է, որն առաջանում է հասարակության ներսում անթիվ փոխազդեցությունների միջոցով։ Որքան էլ սուբյեկտիվությունը անհատականացման գործընթաց է, նույնքան էլ սոցիալականացման գործընթաց է, երբ անհատը երբեք չի մեկուսացվում ինքնամփոփ միջավայրում, բայց անվերջ ներգրավվում է շրջապատող աշխարհի հետ փոխգործակցության մեջ։ Մշակույթը ցանկացած հասարակության սուբյեկտիվության կենդանի ամբողջություն է, որը մշտապես փոխակերպվում է[26]։ Սուբյեկտիվությունը և՛ ձևավորվում է դրա կողմից, և՛ ձևավորում է ոչ միայն դա, այլ նաև այլ բաներ, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքական ինստիտուտները, համայնքները և բնական աշխարհը։

Չնայած նրան, որ հասարակության և դրանց մշակույթների սահմանները անորոշ են և կամայական, յուրաքանչյուրին բնորոշ սուբյեկտիվությունը ընդունելի է և կարող է տարբերվել մյուսներից։ Սուբյեկտիվությունը մասամբ իրականության որոշակի փորձ կամ կազմակերպում է, որը ներառում է այն, թե ինչպես է մեկը տեսնում և առնչվում մարդկության, օբյեկտների,գիտակցության և բնության հետ։ Այսինքն մշակույթների միջև տարբերությունը կարող է ստեեղծել գոյության այլընտրանքային փորձ, որն այլ կերպ է ձևավորում կյանքը։ Սուբյեկտիվությունների միջև այս տարանջատման անհատի վրա ընդհանուր ազդեցությունը մշակութային շոկն է, որտեղ մյուս մշակույթի սուբյեկտիվությունը համարվում է խորթ և, հնարավոր է, անհասկանալի կամ նույնիսկ թշնամական։

Քաղաքական սուբյեկտիվությունը սոցիալական և հումանիտար գիտությունների մեջ ձևավորվող հասկացություն է[4]։ Քաղաքական սուբյեկտիվությունը վկայակոչում է սուբյեկտիվության խորը ներկառուցվածությունը իշխանության և իմաստի սոցիալապես միահյուսված համակարգերում։ «Քաղաքականությունը», գրում է Սադեկ Ռահիմին «Իմաստ, խելագարություն և քաղաքական սուբյեկտիվություն» գրքում, «սուբյեկտի ավելացված կողմը չէ, այլ իսկապես սուբյեկտի լինելու եղանակը, այսինքն՝ հենց այն, ինչ սուբյեկտն է»[27]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Rescher, Nicholas (2008 թ․ հունվար). «Moral Objectivity». Social Philosophy and Policy. 25 (1): 393–409. doi:10.1017/S0265052508080151. S2CID 233358084.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 "Subjectivity", in Honderich, Ted. (Oxford University Press, 2005), p.900.
  3. Gonzalez Rey, Fernando (2019 թ․ հունիս). «Subjectivity in Debate: Some Psychology». Journal for the Theory of Social Behaviour. 49: 212–234 – via EBCOhost.
  4. 4,0 4,1 Allen, Amy (2002). «Power, Subjectivity, and Agency: Between Arendt and Foucault». International Journal of Philosophical Studies. 10 (2): 131–49. doi:10.1080/09672550210121432. S2CID 144541333.
  5. 5,0 5,1 5,2 Bykova, Marina F. (February 2018). "On the Problem of Subjectivity: Editor's Introduction". Russian Studies in Philosophy. 56: 1–5 – via EBSCOhost.
  6. 6,0 6,1 Strazzoni, Andrea (2015). «Introduction. Subjectivity and Individuality: Two Strands in Early Modern Philosophy». Societate Si Politica. 9 – via ProQuest.
  7. 7,0 7,1 7,2 Thomas, Baldwin. "Sartre, Jean-Paul," in Honderich, Ted. Oxford Companion to Philosophy (Oxford University Press, 2005). pp. 834–837
  8. Žižek, Slavoj (2019-09-23). "The Fall That Makes Us Like God, Part I". The Philosophical Salon. Archived from the original on 2019-09-25. Retrieved 2019-09-25.
  9. Cottingham, John. "Descartes, René," in Honderich, Ted. (Oxford University Press, 2005), p. 201–205.
  10. "The Republic", 337B, HarperCollins Publishers, 1968
  11. 11,0 11,1 E. Douka Kabîtoglou (1991). «Shelley and Berkeley: The Platonic Connection» (PDF): 20–35. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. Mary Margaret Mackenzie (1985). «Plato's moral theory». Journal of Medical Ethics. 11 (2): 88–91. doi:10.1136/jme.11.2.88. PMC 1375153. PMID 4009640.
  13. Suzuki, Fumitaka (2012 թ․ մարտ). «The Cogito Proposition of Descartes and Characteristics of His Ego Theory» (PDF). Bulletin of Aichi University of Education. 61: 73–80.
  14. Clinton Tolley. «Kant on the Generality of Logic» (PDF). University of California, San Diego. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. Origins of Objectivity, Oxford University Press, 2010.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Wreen, Michael (2018 թ․ հուլիս). «What Is Moral Relativism?». Philosophy. 93 (3): 337–354. doi:10.1017/S0031819117000614. S2CID 171526831.
  17. «Moral Relativism and Objectivism». University of California, Santa Cruz. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  18. Thomas Pölzler (2018). «How to Measure Moral Realism». Review of Philosophy and Psychology. 9 (3): 647–670. doi:10.1007/s13164-018-0401-8. PMC 6132410. PMID 30220945.
  19. Rayner, Sam (2005). «Hume's Moral Philosophy». Macalester Journal of Philosophy. 14 (1): 6–21.
  20. «A Substantive Revision to Firth's Ideal Observer Theory» (PDF). Stance. 3: 55–61. 2010 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.
  21. Marchetti, Sarin (2010 թ․ դեկտեմբերի 21). «William James on Truth and Invention in Morality». European Journal of Pragmatism and American Philosophy. II (2). doi:10.4000/ejpap.910.
  22. Leopold von Ranke, “Author’s Preface,” in History of the Reformation in Germany, trans. Sarah Austin, vii–xi. London: George Rutledge and Sons, 1905.
  23. Andrea, A. (1991). Mentalities in history. The Historian 53(3), 605–608.
  24. Chakrabarty, D. (1992). Postcoloniality and the artifice of history: Who speaks for "Indian" pasts?Representations, (37), 1–26. doi:10.2307/2928652.
  25. 25,0 25,1 Trouillot, Michel-Rolph. (1995). Silencing the past : power and the production of history. Boston, Mass. :Beacon Press,
  26. Silverman, H.J. ed., 2014. Questioning foundations: truth, subjectivity, and culture. Routledge.[Հղում աղբյուրներին]
  27. Rahimi, Sadeq (2015). Meaning, Madness and Political Subjectivity: A Study of Schizophrenia and Culture in Turkey. Oxford & New York: Routledge. էջ 8. ISBN 978-1138840829. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.

Գրականության ցանկ

խմբագրել
  • Գաստոն Բաշլար, La formation de l'esprit scientifique: contribution à une psychanalyse de la connaissance. Paris: Vrin, 2004. 2-7116-1150-7.
  • Beiser, Frederick C. (2002). German Idealism: The Struggle Against Subjectivism, 1781–1801. Harvard University Press.
  • Block, Ned; Flanagan, Owen J.; & Gzeldere, Gven (Eds.) The Nature of Consciousness: Philosophical Debates. Cambridge, MA: MIT Press. 978-0-262-52210-6
  • Bowie, Andrew (1990). Aesthetics and Subjectivity : From Kant to Nietzsche. Manchester: Manchester University Press.
  • Castillejo, David. The Formation of Modern Objectivity. Madrid: Ediciones de Arte y Bibliofilia, 1982.
  • Dallmayr, Winfried Reinhard (1981). Twilight of Subjectivity: Contributions to a Post-Individualist Theory Politics. Amherst, MA: University of Massachusetts Press.
  • Ellis, C. & Flaherty, M. (1992). Investigating Subjectivity: Research on Lived Experience. Newbury Park, CA: Sage. 978-0-8039-4496-1
  • Farrell, Frank B. (1994). Subjectivity, Realism, and Postmodernism: The Recovery of the World in Recent Philosophy. Cambridge – New York: Cambridge University Press.
  • Gaukroger, Stephen. (2012). Objectivity. Oxford University Press.
  • Johnson, Daniel (2003 թ․ հուլիս). «On Truth As Subjectivity In Kierkegaard's Concluding Unscientific Postscript». Quodlibet Journal. 5 (2–3). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.
  • Kuhn, Thomas S. The Structure of Scientific Revolutions. Chicago: University of Chicago Press, 1996, 3rd ed. 0-226-45808-3.
  • Lauer, Quentin (1958). The Triumph of Subjectivity: An Introduction to Transcendental Phenomenology. Fordham University Press.
  • Megill, Allan. Rethinking Objectivity. London: Duke UP, 1994.
  • Nagel, Ernest. The Structure of Science. New York: Brace and World, 1961.
  • Nagel, Thomas. The View from Nowhere. Oxford: Oxford UP, 1986
  • Nozick, Robert. Invariances: the structure of the objective world. Cambridge: Harvard UP, 2001.
  • Կարլ Փոփեր, Objective Knowledge: An Evolutionary Approach. Oxford University Press, 1972. 0-19-875024-2.
  • Rescher, Nicholas. Objectivity: the obligations of impersonal reason. Notre Dame: Notre Dame Press, 1977.
  • Rorty, Richard. Objectivity, Relativism, and Truth. Cambridge: Cambridge University Press, 1991
  • Rousset, Bernard. La théorie kantienne de l'objectivité, Paris: Vrin, 1967.
  • Scheffler, Israel. Science and Subjectivity. Hackett, 1982. Voices of Wisdom; a multicultural philosophy reader. Kessler

Արտաքին հղումներ

խմբագրել
Տես՝ Subjectivity Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են