Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին
Վիքիպեդիայի հոդվածները պետք է ունենան հղումներ աղբյուրներին։ Ցանկացած նյութ, որը կասկած է հարուցում և հաստատված չէ հավաստի աղբյուրների տեղեկություններով, կարող է հեռացվել: Հատկապես կարևոր է այս պայմանները կիրառել քաղվածքների, վիճելի կամ սուբյեկտիվ հայտարարությունների (օրինակ, «լավագույն», «առաջին», «իր տեսակի մեջ միակը») համար։
Եթե չգիտեք, թե ինչպես ձևավորել հղումները, ապա որևէ ձևով տրամադրեք տեղեկությունը և այլ մասնակիցները Ձեզ կօգնեն։
Հղման ձևեր
խմբագրել- Տողատակի հղում, դրվում է այն նախադասության կամ պարբերության վերջում, որին որ հղվում է։
- Վստահելի աղբյուրը նույնականացնող ամբողջական հղում ընդհուպ նշող աղբյուրի կոնկրետ տեղը, էջը։ Օրինակ՝
Լյուսի Թարգյուլ, Կոմիտաս, Երևան, Հայպետհրատ, 1956, 402 էջ
։ Այս տիպի արտաքին հղումը սովորաբար տրվում է ծանոթագրությունների մեջ և ամենաշատ կիրառվողն է։
- Վստահելի աղբյուրը նույնականացնող ամբողջական հղում ընդհուպ նշող աղբյուրի կոնկրետ տեղը, էջը։ Օրինակ՝
- Ընդհանուր հղում կամ մեջբերում, որը աջակցում է ողջ բովանդակությանը, բայց կապված չէ հոդվածի կոնկրետ մի մասի։ Սա սովորաբար դրվում է, երբ հոդվածի բովանդակությունը քաղված է մեկ աղբյուրից։ Կարող է օգտագործվել նաև բազմաթիվ տողատակի հղումներ ունեցող հոդվածում, որպես հավելյալ աղբյուր։ Դրվում է հոդվածի ներքևում «Աղբյուրներ» ենթավերնագրի տակ։
Հղումը տեղադրելու ձևերը
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՕգտագործված աղբյուրները և հավելյալ բացատրություննրը կարելի է ներկայացնել ծանոթագրությունների միջոցով։ Հղումները դրվում են մեջբերվող նախադասության կամ պարբերության վերջում, վերջակետից կամ ստորակետից առաջ <ref>
և </ref>
տեգերի միջև։
- Օրինակ
Գրում ենք այսպես՝
Կոմիտասը ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրն է<ref>Լյուսի Թարգյուլ, Կոմիտաս, Երևան, Հայպետհրատ, 1956, 402 էջ</ref>։ Այսպիսով․․․
Արդյունքում մեր գրածը կերևա այսպես՝
- Կոմիտասը ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրն է[1]։ Այսպիսով․․․
«Ծանոթագրություններ» բաժնում ավելացվում է {{ծանցանկ}}
կաղապարը։ Այստեղ ավտոմատ ավելանում են բոլոր հղումները։
Կրկնվող ծանոթագրություններ
խմբագրելՆույն աղբյուրը մի քանի անգամ օգտագործելու դեպքում օգտագործվում են կարճ հղման տեգերը։
- Առաջին հղումը տեղադրվում է
<ref name="">
և</ref>
տեգերի միջև։ Կոնկրետ աղբյուրի համար առաջին տեգի անվան համար նախատեսված տարածքում պայմանական անուն է դրվում։ <ref name="որևէ անուն">[http://example.org Հղման անունը]</ref>
- Նույն աղբյուրին հղվող եկրորդ և հաջորդող այլ տողերից հետո դրվում է
<ref name="" />
տեգը, համապատասխան անվան տարածքում դնելով պայմանական անունը։ <ref name="որևէ անուն" /></ref>
Քաղվածքի հղում
խմբագրել- Եթե քաղվածքը տեքստի մեջ է և հեղինակի անունը կամ աղբյուրը դրվում է անմիջապես տեքստից հետո, ապա այն դրվում է փակագծերի մեջ։ Ավելի մանրամասն հղումը (գրքի վերնագիր, կայքի անուն և այլն) դրվում է ծանոթագրության մեջ։
<nowiki>«…Քաղվածք…» (քաղվածքի հեղինակը կամ աղբյուրը<ref>Աղբյուրի մանրամասն հղում</ref>)
- Քաղվածքի կաղապարը
{{Քաղվածք}}
օգտագործելիս հարկավոր է կաղապարի երկրորդ բաժնում տեղադրել հեղինակի անունը կամ աղբյուրը, որը կհայտնվի քաղվածքից ներքև, առանձին տողով։{{Քաղվածք|Քաղվածքի տեքստը|հեղինակի անունը կամ աղբյուրը}}
Օրինակ՝
Սա Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին էջում քաղվածքի տեքստի օրինակ է - հեղինակի անունը կամ աղբյուրը
|
Հղում գրքերին
խմբագրելԱռաջին տարբերակ
խմբագրելԳրքերին հղում տալու համար պետք է գրել հեղինակի սկզբնատառերը` տառերից հետո կետեր և իրարից բացատով անջատված, հեղինակի ազգանունը, գրքի անունը, հրատարակչության անունը, հրատարակչության վայրը, տարեթիվը, էջերը (ըստ անհրաժեշտության), գրքի միջազգային ստանդարտ համարը (ISBN անգլ.՝ International Standard Book Number)։ Օտար գրականության դեպքում լեզվի {{ref-լեզվի կոդ}}
կաղապարը։
Գրառում | Արդյունք |
---|---|
Շմադել Լուց, ''Փոքր մոլորակների անունների բառարան'', Սպրինգեր, Դրեզդեն, 1991, էջ՝ 154 ISBN 5-09-002630-0 {{ref-en}} | Շմադել Լուց, Փոքր մոլորակների անունների բառարան, Սպրինգեր, Դրեզդեն, 1991, էջ՝ 154 ISBN 5-09-002630-0 (անգլ.) |
Լրացնելու օրինակ
խմբագրել- Լրացնել
Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին<ref>[http://media.guardian.co.uk/site/story/0,14173,1601858,00.html Հղման վերնագիր]</ref>։
- Արդյունք
Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին[1]։
Ծանոթագրություններ
^ Շմադել Լուց, Փոքր մոլորակների անունների բառարան, Սպրինգեր, Դրեզդեն, 1991, էջ՝ 154 ISBN 5-09-002630-0 (անգլ.).
Երկրորդ տարբերակ
խմբագրելԳրքի համար կարելի է լրացնել {{Գիրք}}
կաղապարը։
Լրացնում ենք այսպես՝
{{cite book | last=Շմադել | first=Լուց | title=Փոքր մոլորակների անունների բառարան| url= | edition=5-րդ հրատարակություն | year=1991 | publisher=Սփրինգեր | location=Դրեզդեն | isbn=978-3-540-00238-3}} {{ref-en}}
Արդյունքում կարդացվում է այսպես՝
- Շմադել, Լուց (1991). Փոքր մոլորակների անունների բառարան. Դրեզդեն: Սփրինգեր. ISBN 978-3-540-00238-3. (անգլ.)
Հղում կայքերին
խմբագրելԿայքերի միջտողային հղումները տեքստի տողի մաս չպետք է կազմեն։ Պետք է դրվեն մեջբերվող նախադասության կամ պարբերության վերջում, վերջակետից կամ ստորակետից առաջ<ref>[http://media.guardian.co.uk/site/story/0,14173,1601858,00.html]</ref>
, որը կերևա այսպես [1], իսկ հղումը կհայտնվի հոդվածի ներքևում ծանոթագրությունների մեջ։ Որպեսի չերևա հղման հում վերնագիրը, ապա կայքի վերնագրից հետո, բայց ուղիղ փակգծից առաջ, բացատ է պետք թողնել և գրել հղման անունը։
Լրացնելու օրինակ
խմբագրել- Լրացնել
Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին<ref>[http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=5990;orb=1 ՆԱՍԱ-ի ՌՇԼ Փոքր-մարմինների տվյալների բազա]</ref>։
- Արդյունք
Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին[1]։
Ծանոթագրություններ
^ Փոքր-մարմինների տվյալների բազա
Տես նաև
խմբագրել